ՄԵԾ ՊԱՅՔԱՐ

24/43

ԳԼՈՒԽ 23—Ի՞ՆՉ Է ՍՐԲԱՐԱՆԸ

Ավենտիստական հավատի հիմքն ու կենտրոնական սյունը եղել է աստվածաշնչյան այս տեքստը. «Մինչև երկու հազար երեք հարյուր իրիկուն-առավոտ, հետո սրբարանը պիտի արդարանա» (Դանիել 8.14)։ Այս խոսքերը ծանոթ էին բոլոր նրանց, ովքեր հավատում էին Տիրոջ շուտափույթ գալստյանը։ Հազարավոր շուրթեր արտասանում էին այս մարգարեությունը՝ որպես իրենց հավատի նշանաբան։ Նրանք զգում էին, որ դրանում կանխասված դեպքերն իրենց ամենավառ սպասումների և ամենանվիրական իղձերի իրականացումն են։ Մարգարեական այդ օրերը, ինչպես արդեն ասվեց, լրանալու էին 1844 թ. աշնանը։ Քրիս-տոնեական ամբողջ աշխարհի հետ միասին ադվենտիստներն էլ համա-րում էին, որ սրբարանը երկիրն է կամ դրա մի մասը։ Նրանք եզրակացրել էին, թե սրբարանի արդարացումը երկրի մաքրումն է վերջին մեծ օրվա կրակով, որը պիտի տեղի ունենա երկրորդ գալստյան ժամանակ։ Այստեղից էր արվել այն հետևությունը, թե Քրիստոսը վերադառնալու է երկիր 1844 թվականին։ GCA 373.1

Սակայն նշանակված ժամանակն անցել էր, իսկ Տերը չէր հայտնվել։ Հավատացյալները գիտեին, որ Աստծո խոսքը չի կարող սխալվել, ուստի պետք է որ մարգարեության իրենց մեկնաբանությունը սխալ լինի։ Բայց որտե՞ղ էր թաքնված սխալը։ Շատերը շտապեցին բարդության հանգույցը կտրել՝ ժխտելով, որ 2300 օրերը լրացել են 1844-ին։ Սրան որևէ բացատրություն չէր կարոդ տրվել, բացի նրանից, որ Քրիստոսը չէր եկել այն ժամանակ, երբ Իրեն սպասում էին։ Նրանք պնդում էին, որ եթե մարգարեական օրերն ավարտվեին 1844-ին, ապա Քրիստոսը կվերադառնար [410] և կմաքրեր սրբարանը, այսինքն՝ երկիրը կմաքրեր կրակով, իսկ եթե Նա չի հայտնվել, ուրեմն օրերը դեռ չեն ավարտվել։ GCA 373.2

Ընդունել այս եզրակացությունը՝ կնշանակեր հրաժարվել նախկին մարգարեական հաշվարկներից։ Ինչպես վերը նշվեց, 2300 օրերը սկսվել էին, երբ ուժի մեջ էր մտել Արտաշեսի հրամանը Երուսաղեմի վերակառուցման վերաբերյալ Ք. ա. 457 թվականի աշնանը։ Այս տարեթիվն ընդունելով որպես հաշվարկի սկզբնակետ՝ Դանիել 9.25-27-ի այդ ժամանակահատվածի բացատրության մեջ կանխասված բոլոր իրադարձությունները կատարելապես ներդաշնակ են։ Վաթսունինը շաբաթները՝ 2300 տարիներից առաջին 483-ը, պետք է հասնեին մինչև Մեսիան՝ Օծյալը։ Եվ Քրիստոսի մկրտությունն ու օծությանը Սուրբ Հոգով Ք.հ. 27 թվականին այդ խոսքի ճշգրիտ իրականացումն էր։ Յոթանասուն-երորդ շաբաթվա կեսին Մեսիան պետք է մահվան դատապարտվեր։ Իր մկրտությունից երեքուկես տարի հետո Քրիստոսը խաչվեց՝ Ք. հ. 31-ի գարնանը։ Յոթանասուն յոթնյակը կամ 490 տարիները հատկապես վե-րաբերում էին հրեաներին։ Այս ժամանակահատվածի վերջում ազգը վերջնականապես մերժեց Քրիստոսին ու կնքեց իր մերժումը՝ հալածելով Նրա աշակերտներին, և Ք. հ. 34 թ. առաքյալները դարձան հեթանոսներին։ 2300 տարիներից աոաջին 490-ը լրացան, և մնաց 1810 տարի։ Ք. և. 34 թվից հաշված՝ 1810 տարիներն ավարտվում են 1844-ին։ «Հետո,— ասաց հրեշտակը,՝ սրբարանը պիտի արդարանա»։ Մարգարեության բոլոր մանրամասներն անհերքելիորեն կատարվեցին ճիշտ նշված ժա-մանակին։ GCA 373.3

Այս հաշվարկում ամեն ինչ պարզ էր ու ներդաշնակ, բացի նրանից, որ 1844 թ. սրբարանի մաքրմանը համապատասխանող որևէ իրա-դարձություն տեւփ չունեցավ։ Ժխտել այն, որ մարգարեական օրերը լրացել էին այդ ժամանակ, կնշանակեր խստնաշվտթության մեջ գցել բոլորին և հրաժարվել այն համոզմունքից, որը հաստատվել էր մարգա-րեության անսխալ կատարմամբ։ GCA 374.1

Բայց Աստված էր առաջնորդել Իր ժողովրդին ադվենտիստական մեծ շարժման մեջ։ Նրա զորությունն ու փառքն էին ուղեկցել այդ գործին, և Նա թույլ չէր սոս, որ այն ավարտվեր խավարով ու հիասթավտւթյամբ և նախատվեր որպես կեղծ ու մոլեռանդ մի իրարանցում։ Նա թույլ չէր տա, որ Իր խոսքը թաղվի կասկածանքի ու անորոշության մեջ։ [411] Թեև շատերը հրաժարվեցին մարգարեական ժամկետների իրենց նախկին հաշվարկից և ժխտեցին դրա վրա հիմնված շարժման ճշտությունը, մյուս-ները չէին կամենում ուրանալ հավատի այն կետերն ու փորձառությունը, որ հաստատվել էին Սուրբ Գրքով և Աստծո Հոգու վկայությամբ։ Նրանք համոզված էին, որ մարգարեությունները քննեփս որդեգրել են մեկնա-բանության ողջամիտ սկզբունքներ, և որ իրենց պարտքն է՝ ամուր կառչել արդեն բացահայտված ճշմարտություններին և շարունակել Գրքի հետազոտությունը նույն սկզբունքներով։ Կրակոտ աղոթքներով նրանք վերանայում էին իրենց համոզմունքը և ուսումնասիրում Սուրը Գիրքն՝ իրենց սխալը գտնելու համար։ Մարգարեական ժամանակների հաշ-վարկման մեջ սխալ չգտնելով՝ նրանք սկսեցին ավելի սերտորեն քննել սրբարանի հարցը։ GCA 374.2

Սերտողության ժամանակ նրանք պարզեցին, որ սուրբգրային որևէ վկայություն չկա այն հանրահայտ կարծիքի օգտին, որ երկիրն է սրբա-րանը։ Դրա փոխարեն նրանք գտան սրբարանի հարցի լիարժեք բա-ցատրությունը՝ դրա բնույթը, տեղը և ծառայությունները։ Սրբազան հե-ղինակների վկայությունն այնքան հստակ ու փարժեք էր, որ կասկածի տեղ չէր մնում։ Պողոս առաքյալը եբրայեցիներին ուղղված թղթում ասում է. «Առաջին ուխտն էլ ուներ պաշտամունքի իրավունքը՝ աշխարհական սրբարանը։ Որովհետև առաջին խորանն այսպես պատրաստվեց, նրա-նում էր աշտանակը, սեղանը և հացերի նվերը, սա կոչվում էր Սրբություն։ Իսկ երկրորդ վարագույրի ետևում մի խորան կար, որ Սրբություն Սրբությանց էր կոչվում, որ ուներ ոսկե բուրվառը, և ուխտի տապանակը՝ ամեն կողմից ոսկով պատած, որ նրանում էր ոսկե սափորը՝ մանանայով, Ահարոնի գավազանը, որ ծաղկեց, ուխտի տախտակները և նրանցից վեր՝ փսաքի քերովբեները, որ հովանի էին անում քավության վրա» (Եբրայեցիս 9.1-5)։ GCA 375.1

Սրբարանր, որն այստեղ հիշատակում է Պողոսը, այն խորանն էր, որ Մովսեսը շինեց Աստծո պատվերով՝ որպես Բարձրյալի երկրային բնակարան։ Երբ Մովսեսն Աստծո մոտ էր՝ լեռան վրա, նա պատվեր ստա-ցավ. «Ինձ համար մի սրբարան շինեն, որ իրենց մեջ բնակվեմ» (Ելից 25.8)։ Իսրայելացիները շարժվում էին անապատով, և [412] խորանը պատրաստվեց այ նպես, որ հնարավոր լիներ այն մի տեղից մյուսը տեղա-փոխել։ Եվ այդուհանդերձ, դա վեհասքանչ շինություն էր։ Նրա պատերը կազմված էին ոսկու հաստ շերտերով պատած տախտակներից՝ արծաթե խարիսխներով, իսկ տանիքը մի քանի վարագույրներից կամ ծածկոց-ներից էր շինված, արտաքին ծածկույթները՝ կաշվից, իսկ ներքինները՝ քաթանից, որոնց վրա քերովբեների գեղեցիկ պատկերներ էին հյուսված։ Արտաքին Դավիթից բացի, որում գտնվում էր ողջակեղի զոհասեղանը, խորանը կազմված էր Սուրբ և Ամենասուրբ կոչվող երկու սրահներից, որոնք միմյանցից բաժանված էին ճոխ ու գեղեցիկ վարագույրով կամ քողով, և նման մի վարագույր էլ ծածկում էր առաջին սրահի մուտքը։ GCA 375.2

Սուրբ սրահի հարավային կողմում գտնվում էր աշտանակը՝ յոթ ճրագակալներով, որոնք ցերեկ և գիշեր լուսավորում էին սրբարանը։ Հյուսիսային կողմում առաջավորության հացի սեղանն էր, իսկ Սուրբը Ամենասուրբից բաժանող վարագույրի առջև՝ խունկի ոսկի սեղանը, որից անուշահոտ ծուխը, Իսրայելի աղոթքների հետ միասին, ամեն օր բարձրանում էր Աստծո առաջ։ GCA 375.3

Ամենասուրբ սրահում կանգնած էր տապանակը՝ թանկարժեք փայ-տից պատրաստված ոսկեզօծ մի արկղ՝ երկու քարե սափկների պահոցը, որոնց վրա Աստված փորագրել էդ Տասր պատվիրանները։ Սրբազան արկղի վրա կափարիչի տեղ էր ծառայում քավությունը կամ տրտմության աթոռը՝ արվեստի մի հոյակերտ նմուշ, որի վրա երկու կողմերում երկու ոսկե քերովբեներ էին ձուլված, և այս ամենր պատրաստված էր ոսկու մի ամբողջական կտորից։ Այստեղ քերովբեների միջև փառքի ամպի տեսքով դրսևորվում էր Աստծո ներկայությանը։ GCA 376.1

Երբ հրեաները բնակություն հաստատեցին Քանանում, խորանը փոխարինվեց Սողոմոնի տաճարով, որը թեև անշարժ և ավելի մեծ կա-ռույց էր, բայց միևնույն համեմատական չափերն ուներ և կահավորված էր նման ձևով։ Սրբարանն այս տեսքով գոյատևեց մինչև իր ավերումը հռոմեացիների կողմից Ք.հ. 70 թվականին՝ բացառությամբ այն ժամա-նակի, երբ քարուքանդ վիճակում էր Դանիելի օրերում։ GCA 376.2

Սա միակ սրբարանն է, որը երբևէ գոյություն է ունեցել երկրում, որի մասին Սուրբ Գիրքն ինչ-որ տեղեկություն է հայտնում։ Ըստ [413] Պողոսի՝ սա առաջին ուխտի սրբարանն էր։ Բայց մի՞թե նոր ուխտր սրբարան չունի։ GCA 376.3

Կրկին դառնալով եբրայեցիներին ուղղված թղթին՝ ճշմարտություն որոնողները գտան, որ երկրորդ կամ նոր ախտի սրբարանի գոյության մասին է ակնարկում Պարան իր վերոհիշյալ խոսքերում. «Առաջին ուխտն էլ պաշտամունքի իրավունք ուներ և երկրային սրբւսրան»։ «էլ» կամ «նույնպես» բառի օգտագործումը ցույց է տալիս, որ Պալոսը մինչ այդ հիշատւսկել է այդ սրբարանր։ Վերադառնալով նախորդ գլխի սկզբին՝ նրանք կարդացին. «Եվ ասածներիս բովանդակությունը սա է. մենք այնպիսի քահանայապետ անենք, որ Մեծափառության աթոռի աջ կողմր նստեց երկնքում՝ պաշտոնյա սրբություններին և ճշմարիտ խորանին, որը որ Տերր կանգնեցրեց և ոչ թե մարդ» (Եբրայեցիս 8.1,2)։ GCA 376.4

Այստեղ բացահայտված է նոր ախտի սրբարանր։ Առաջին ուխտի սրբարանը կանգնեցվել էր մարդու՝ Մովսեսի կողմից, իսկ այս մեկը Տերն է կանգնեցրել ոչ թե մարդը։ Այն սրբարանում երկրային քահանաներն էին ծառայում, իսկ այստեղ Քրիստոսը՝ մեր մեծ Քահանայապետն է ծառայում Աստծո աջ կողմում։ Առաջին սրբարանը երկրի վրա էր, իսկ մյուսը երկնքում է։ GCA 376.5

Մովսեսը խորանը շինել էր ըստ իրեն ցույց տրված օրինակի։ Տերը պատվիրել էր նրան. «Բոլորը, ինչպես որ քեզ ցույց տվի խորանի օրինակը և նրա բոլոր կարասիքի օրինակը, այնպես պիտի շինեք»։ Հետո կրկին պատվեր ստացավ. «Եվ նայիր, որ սարում քեզ ցույց տված օրինակի պես շինես» (Ելից 25.9,40)։ Եվ Պողոսն էլ ասում է, որ առաջին խորանը «օրինակ էր այն առաջիկա ժամանակի համար, որ նրանում ընծաներ և գոհեր էին մատուցվում», որ նրա սուրբ սրահները «երկնքում եղած բաների օրինակներն» էին, որ օրենքի համաձայն նվերներ մատուցող քահանաները «երկնավոր բաների օրինակով և շուքով էին ծառայում», և որ «ոչ թե ձեռագործ սրբատեղերը մտավ Քրիստոսը, որ ճշմարտի օրի-նակներն էին, այլ բուն իսկ երկնքի մեջ, որ հիմա Աստծո երեսի առաջին երևա մեգ համար» (Եբրայեցիս 9.9,23, 8.5,9.24)։ [414] GCA 377.1

Երկնային սրբարանը, որտեղ Հիսուսը ծառայում է մեզ համար, մեծ բնօրինակն է, որի պատճենը կառուցել էր Մովսեսը։ Աստծո Հոգին էր երկրային սրբարանը կառուցողների վրա, և նրանց գեղարվեստական հմտությունը դրա շինության մեջ աստվածային իմաստության դրսևորում էր։ Պատերը, որոնք ամեն կողմի վրա արտացոլում էին ոսկե աշտանակի յոթ ճրագակալների լույսը, ասես ամբողջովին ոսկուց լինեին։ Առաջավորության հացի սեղանն ու խունկի սեղանը պսպղում էին ողորկ ոսկու նման։ Առաստաղը կազմող ճոխ վարագույրը, որի վրա հյուսված էին հրեշտակների երկնագույն, ծիրանագույն և ալ կարմիր պատկերներ, էլ ավելի էր գեղեցկացնում տեսարանը։ Իսկ երկրորդ վարագույրի ետեում Շեկինան էր՝ Աստծո փստքի տեսանելի դրսևորումը, որի առջև ոչ ոք, բացի քահանայապետից, չէր կարող երևալ և մնալ կենդանի։ GCA 377.2

Երկրային խորաճի անզուգական շքեղությունն արտացոլում էր երկնային այն տաճարի փւսոքը, ուր Քրիստոսը՝ մեր նախակարապետը, մեզ համար ծառայում է Աստծո գահի առջև։ Արքաների Արքայի բնակա-վայրը, որտեղ հազար հազարներ ծառայում են Նրան, և բյուր բյուբեր կանգնած են Նրա առջև (Դանիել 7.10), տաճարը՝ լցվւսծ հավերժական գահի փառքով, որի պահապանները՝ շողշողուն սերովբեները, ակնա-ծանքով ծածկում են իրենց դեմքերը, մարդկային ձեռքերով երբևէ կանգ-նեցված ամենավեհապանծ շինության մեջ կարող էր գտնել ընդամենն իր վսեմության ու փառքի թույլ արտացոլումը։ Բայցևայնպես, երկրային սրբարանի և Նրա ծառայությունների միջոցով կարևոր ճշմարտություններ էին ոսոսցանվում երկնային սրբարանի և մարդու փրկության համար այնտեղ տարվող մեծ գործի վերաբերյալ։ GCA 377.3

Երկնային սրբարանի սրբատեղերը խորհրդանշված են երկրային խորանի երկու սրահներով։ Երբ Հովհաննես առաքյալին տեսիլքում ցույց տրվեց Աստծո տաճարը երկնքում, նա այնտեղ տեսավ «կրակով բորբոքված յոթ ղամբարներ՝ աթոռի առաջին» (Հայտնություն 4.5)։ Նա տեսավ նաև մի հրեշտակ, ով «ոսկի խնկանոց ուներ, և շատ խունկ տրվեց նրան, որ բոլոր սուրբերի աղոթքների հետ մատուցի այն ոսկի սեղանի վրա, որ աթոռի առաջին էր» (Հայտնություն 8.3)։ Այստեղ մարգարեին թույլ տրվեց տեսնել երկնային սրբարանի առաջին բաժինը, [415] ուր կային «կրակի յոթ ջահեր» և «ոսկե սեղան», որոնք երկրային սրբարանում ներկայացված էին ոսկե աշտանակով ու խնկարկման սեղանով։ Հետո «բացվեց Աստծո տաճարը» (Հայտնություն 11.19), և նա ներքին վարագույրից ներս տեսավ Սուրբ Սրբոցը։ Այստեղ նա տեսավ «Նրա վկայության տապանակը», որի նախապատկերն էր Մովսեսի շինած սրբազան արկղը, ուր դրված էր Աստծո օրենքը։ GCA 377.4

Այսպիսով, այս հարցն ուսումնասիրողները անհերքելի ապացույց գտան երկնային սրբարանի գոյության մասին։ Մովսեսը երկրային սրբարանը շինեց իրեն ցույց տրված օրինակի համեմատ։ Ըստ Պողոսի՝ այդ օրինակն իսկական սրբարանն է, որ երկնքում է։ Եվ Հովհաննեսն էլ վկայում է, որ այն տեսել է երկնքում։ GCA 378.1

Երկնային տաճարում՝ Աստծո բնակության տեղում, արդարությամբ և իրավունքով հաստատված է Նրա գահը։ Սուրբ Սրբոցում Նրա օրենքն է՝ ճշմարտության մեծ չափանիշը, որով դատվելու է ողջ մարդկությունը։ Օրենքի տախտակները պարունակող տապանակը ծածկում է քավու-թյունը կամ ողորմության աթոռը, որի առջև Քրիստոսը ներկայացնում է Իր արյունը՝ հօգուտ մեղավորի։ Այսպես պատկերված է արդարության և ողորմության միությունը մարդու փրկության ծրագրում։ Այս միությունը միայն անսահման իմաստությունը կարող էր ծրագրել և միայն անսահ-ման զորությունն՝ իրականացնել, միություն, որը զարմանքով ու հիաց-մունքով լցրեց ողջ երկինքը։ Երկրային սրբարանի քերովբեները, որոնք ակնածանքով նայում էին ողորմության աթոռին, խորհրդանշում են այն հետաքրքրությունը, որով երկնային զորքր հետևում է փրկության գործին։ Սա է ողորմության խորհուրդը, որի մեջ ցանկանում են թափանցել հրեշտակները, որ արդարացնելով ապաշխարող մեղավորին և վերա-կանգնելով Իր հարաբերությունները անկյալ ցեղի հետ՝ Աստված կարող է արդար լինել, որ Քրիստոսը նվաստացավ՝ կործանման անդունդից դուրս բերելու անթիվ բազմությունների, և նրանց հագցնելով Իր արդարության անբիծ հանդերձները՝ միացնելու հրեշտակների հետ, ովքեր երբեք չեն մեղանչել, և հավիտյան բնակեցնելու Աստծո ներկայությամբ։ GCA 378.2

Քրիստոսի գործը՝ որպես մարդու բարեխոսի՝ պատկերված է Զաքարիայի գեղեցիկ մարգարեության մեջ Նրա վերաբերյալ, ում անունն է՝ «Շառավիղ»։ Մարգարեն ասում է. «Նա [416] կշինի Տիրոջ տաճարը, և նա մեծափառություն է կրելու և պիտի բազմի ու իշիփ իր աթոռի վրա, և նա քահանա է լինելու իր աթոռի վրա, և խաղաղության խորհուրդ պիտի լինի երկուսի մեջտեղը» (Զաքարիա 6.12,13)։ GCA 379.1

«Նա կշինի Տիրոջ տաճարը»։ Իր զոհաբերությամբ ու միջնորդությամբ Քրիստոսն Աստծո եկեղեցու և՛ հիմքն է, և՛ շինարարը։ Պողոս առաքյալը Նրան ներկայացնում է որպես «անկյունաքար, որ նրանում բոլոր շինվածքը միասին հարմարված աճում է, որ լինի սուրբ տաճար Տերով, որ նրանում դուք էլ,— ասում է նա,— նրա հետ շինվում եք Աստծո բնակարան Հոգով» (Եփեսացիս 2.20-22)։ GCA 379.2

«Նա մեծափառություն է կրելու»։ Քրիստոսին է պատկանում անկյալ ցեղի փրկության փստքը։ Հավերժական դարերի ընթացքում փրկվածները երգելու են. «Նրան, ով մեզ սիրեց և մեր մեղքերից լվաց մեզ իր արյունով... նրան փառք և զորություն հավիտյանս հավիտենից» (Հայտնություն 1.5,6)։ GCA 379.3

«Եվ պիտի բազմի ու իշխի իր աթոռի վրա, և նա քահանա է լինելու իր աթոռի վրա»։ Խոսքը «փառքի աթոռի» մասին չէ դեռ, քանզի փառքի արքայությունը դեռ չի հաստատվել։ Միայն Նրա միջնորդական ծառա-յության ավարտից հետո Աստված «կտա նրան իր Դավիթ հոր աթոռը», թագավորություն, որին «վերջ չի լինի» (Ղուկաս 1.32,33)։ Քրիստոսն այժմ նստած է Հոր հետ Նրա աթոռին՝ որպես քահանա (Հայտնություն 3.21)։ Հավիտենական Ինքնագոյի հետ գահին բազմած է Նա, ով «մեր ցավերը վեր առավ և մեր վշտերը բեռնեց իր վրա», ով «մեզ նման վարձված է ամեն ինչով, բայց՝ առանց մեղքի», որ կարողանա «օգնել փորձվողներին»։ «Եթե մեկը մեղանչի, բարեխոս ունենք Հոր մոտ» (Եսայիա 53.4, Եբրայեցիս 4.15, 2.18, Ա Հովհաննես 2.1)։ Նրա բարեխոսությունը խոցված ու կոտրված մարմնի, անբիծ կյանքի բարեխոսություն է։ Վիրավորված ձեռքերը, խոցված կողը, խոշտանգված ոտքերն աղերսում են ընկած մարդու համար, ում փրկությունը ձեռք է բերվել այդպիսի անսահման գնով։ GCA 379.4

«Եվ խաղաղության խորհուրդ պիտի լինի երկուսի միջև»։ Հոր սերը ոչ պակաս, քան Որդունը, փրկության աղբյուր է կորուսյալ ցեղի համար։ Համբարձվելուց առաջ Հիսուսն ասաց Իր [417] աշակերտներին. «Չեմ ասում ձեզ, թե ես ձեզ համար կաղաչեմ Հորը, նրա համար, որ Հայրն ինքը սիրում է ձեզ» (Հովհաննես 16.26, 27)։ Աստված էր «Քրիստոսում, որ աշխարհը հաշտեցրեց իր հետ» (Բ Կորնթացիս 5.19)։ Եվ վերին սրբա-րանի ծառայության մեջ էլ «խաղաղության խորհուրդ պիտի լինի երկուսի միջև»։ «Աստված այնպես սիրեց աշխարհը, որ իր միածին Որդուն տվեց, որ ամեն նրան հավատացողը չկորչի, այլ հավիտենական կյանքն ունենա» (Հովհաննես 3.16)։ GCA 379.5

Այն հարցին, թե ի՞նչ է սրբարանը, հստակ պատասխան է տրված Սուրբ Գրքում։ «Սրբարան» բստն Աստվածաշնչում նախ վերաբերում է Մովսեսի շինած խորանին՝ որպես երկնային բաների օրինակը, և ապա՝ երկնային «ճշմարիտ խորանին», որին մատնացույց էր անում երկրային սրբարանը։ Քրիստոսի մահով խորհրդանշական ծառայությունն ավարտվեց։ Երկնային «ճշմարիտ խորանը» նոր ախտի սրբարանն է։ Եվ քանի որ Դանիելի 8.14-ի մարգարեությունը կատարվել է այս ուխտի ժա-մանակ, ուստի սրբարանը, սրի մասին այնտեղ ասվում է, պետք է նոր ուխտի սրբարանը լինի։ Երբ 1844-ին լրացան 2300 օրերը, երկրի վրա արդեն շատ դարեր սրբարան չկար։ Այսպիսով, «մինչև երկու հազար երեք հարյուր իրիկուն-առավոտ, հետո սրբարանը պիտի արդարանա» մարգարեությունն ակնհայտորեն վերաբերում է երկնային սրբարանին։ GCA 380.1

Մնում է պատասխանել ամենակարևոր հարցին, ի՞նչ է սրբարանի մաքրումր։ Որ նման ծառայություն կար երկրային սրրարանի հետ կապ-ված, նշված է Հին Կտակարանում։ Բայց կարո՞ղ է արդյոք երկնքում ինչ-որ բան մաքրվելու կարիք ունենալ։ Եբրայեցիս 9-րդ գլխում հստակորեն ասվում է թե՛ երկրային, թե՛ երկնային սրբարանների մաքրման մասին։ «Եվ համարյա թե ամեն բան արյունով է սրբվում օրենքի համեմատ, և առանց արյուն թափելու թողություն չի լինում։ Արդ հարկավոր էր, որ երկնքում եղած բաների օրինակները այսսփսի բաներով սրբվեն (կեն-դանիների արյամբ), բայց բուն երկնավորները՝ նրանցից ավելի ազնիվ պատարագներով» (Եբրայեցիս 9.22, 23), այսինքն՝ Քրիստոսի թանկագին արյամբ։ GCA 380.2

Ինչպես խորհրդանշական, այնպես էլ իրական ծառայության մեջ մաքրումը պետք է կատարվի արյունով, առաջինում [418] կենդանիների արյունով, երկրորդում՝ Քրիստոսի։ Թե ինչու պետք է մաքրումը կատար վի արյունով, Պողոսն ասում է, որ աոանց արյուն թափելու՝ թողության չի լինում։ Մեղքը պետք է ներվի կամ ջնջվի։ Բայց ի՞նչ կապ ունի մեղքը սրբարանի հետ՝ լինի դա երկնքում, թե երկրի վրա։ Պատասխանը կարող ենք գտնել խորհրդանշական ծառայության մեջ, քանի որ քահանաները երկրում «երկնավոր բաների օրինակով և շուքով» (Եբրայեցիս 8.5) էին ծառայում։ GCA 380.3

Երկրային սրբարանի ծառայությունը բաղկացած էր երկու մասից, քահանաներն ամեն օր ծառայում էին Սուրբ բաժնում, իսկ տարին մեկ անգամ քահանայապետը քավության հատուկ արարողություն էր կատա-րում Ամենասուրբ տեղում՝ սրբարանը մաքրելու համար։ Օրըստօրե ապաշխարող մեղավորն իր զոհը բերում էր խորանի դռան մոտ և, ձեռքը դնելով կենդանու գլխին, խոստովանում էր իր մեղքերը՝ խորհրդանշորեն դրանք փոխանցելով անմեղ զոհին։ Այնուհետև կենդանին մորթվում էր։ «Առանց արյուն թափելու,— ասում է առաքյալը,— մեղքի թողություն չի լինում»։ «Մարմնի հոգին արյան մեջ է» (Ղևտացոց 17.11)։ Աստծո խախտված օրենքը պահանջում էր օրինազանցի կյանքը։ Արյունը, որը խորհրդանշում էր մեղավորի կյանքը, ում հանցանքը կրում էր զոհը, քահանան տանում էր Սուրբ տեղը և սրսկում վարագույրի առջև, որի հետևում՝ տապանակի մեջ, գտնվում էր օրենքը, որը մեղավորը խախտել էր։ Այս արարողությամբ մեղքը արյան միջոցով խորհրդանշորեն տեղափոխվում էր սրբարան։ Որոշ դեպքերում արյունը Սուրբ տեղը չէր տարվում, բայց այդ դեպքում քահանաները պիտի ուտեին միսը, ինչպես Մովսեսը պատվիրել էր Ահարոնի որդիներին՝ ասելով. «Եհովան այն ձեզ տվեց, որ ժողովրդի անօրենությունը վեր առնեք» (Ղևտացոց 10.17)։ Երկու ծեսերն էլ խորհրդանշում էին մեղքի փոխանցումը ապաշխարողից՝ սրբարան։ GCA 381.1

Այս ծառայությունն արվում էր ամեն օր՝ ողջ տարվա ընթացքում։ Իսրայելի մեղքերն, այսպիսով, փոխանցվում էին սրբարան, և դրանք այնտեղից հեռացնելու համար հատուկ գործ էր պահանջվում։ Աստված պատվիրել էր, որ սրբազան սրահներից յուրաքանչյուրի [419] համար քավություն արվի։ «Եվ սրբարանի համար քավություն անի՝ Իսրայելի որդիների անմաքրություններից և նրանց բոլոր մեղքերի հանցանքներից, և այսպես անի ժողովի խորանի համար, որ նրանց հետ է լինում նրանց անմաքրությունների մեջ»։ Քավություն պիտի արվեր նաև զոհասեղանի համար՝ մաքրելու այն «Իսրայելի որդիների անմաքրություններից» (Ղևտացոց 16.16,19)։ GCA 381.2

Տարին մեկ անգամ՝ քավության մեծ օրը, քահանայապետը մտնում էր Սուրբ Սրբոց՝ սրբարանը մաքրելու համար։ Այդ արարողությունը եզրափակում էր ծառայության տարեկան բոլորաշրջանը։ Քավության օրր այծերից երկու նոխազ էին բերում խորանի դռան մոտ, և նրանց վրա վիճակ էր գցվում՝ «մեկ վիճակը՝ Եհովայի համար և մյուս վիճակը՝ ազատ արձակվող նոխազի համար» (Ղևտացոց 16.8)։ Նոխազը, որի վրա ընկնում էր Եհովայի համար գցված վիճակը, պիտի մորթվեր որպես մեղ- քի պատարագ ժողովրդի համար։ Քահանայապետը նրա արյունը պիտի տաներ վարագույրից ներս և սրսկեր այն քավության կամ ողորմության աթոռի վրա և նրա առջև։ Արյունը պետք է սրսկվեր նաև իաւնկի սեղանի վրա, որ վարագույրի առջև էր։ GCA 381.3

«Եվ Ահարոնն իր երկու ձեռքերը ողջ նոխագի գլխին դնի և խոստո-վանի նրա վրա Իսրայելի որդիների բոլոր անօրենությունները և նրանց բոլոր հանցանքներն՝ իրենց բոլոր մեղքերով, և նրանց դնի նոխազի գլխին և մի պատրաստ մարդու միջոցով ուղարկի անապատ։ Եվ նոխազը նրանց բոլոր անօրենություններն իր վրա մի անբնակ երկիր տանի» (Ղևտացոց 16.21, 22)։ Արձակված նոխազն այլևս երբեք չէր վերադառնում Իսրայելի բանակը, իսկ նրան անապատ տանող մարդը ճամբարը մտնելուց առաջ ջրով պիտի լվանար իր մարմինը և հանդերձները։ GCA 382.1

Այս ողջ արարողությունը նպատակ ուներ իսրայելացիների սրտերում տպավորել Աստծո սրբությունը և մեղքի հանդեպ Նրա նողկանքը, ինչպես նաև ցույց տալ նրանց, որ չեն կարող մեղքի հետ առնչվել՝ առանց պղծվելու։ Քավության այս ծառայության ընթացքում յուրաքանչյուրից պահանջվում էր խոնարհեցնել իր անձը։ Ամեն գործ պետք է մի կողմ դրվեր, և [420] Իսրայելի ողջ համայնքն այդ օրը պիտի անցկացներ՝ հանդիսավորապես խոնարհվելով Աստծո առաջ աղոթքով, ծոմով ու սրտի խորը քննումով։ GCA 382.2

Խորհրդանշական ծառայության միջոցով կարևոր ճշմարտություններ էին յուրացվում քավության վերաբերյալ։ Մեղավորի տեղ ընդունվում էր փոխարինողը, բայց մեղքը չէր վերանում զոհի արյունով։ Դա պարզապես միջոց էր, որով մեղքը փոխանցվում էր սրբարան։ Արյուն մատուցելով՝ մեղավորը ճանաչում էր օրենքի հեղինակությանը, խոստովանում էր իր մեղքը, որ խախտել է այն, և արտահայտում ներման իր ցանկությունը՝ հավատալով Փրկչին, ով պիտի գար։ Բայց նա դեռ լիովին չէր ազատվում օրենքի դատապարտությունից: Քավության օրը քահանայապետը, համայնքից ընդունելով զոհը, այդ զոհի արյունով մտնում էր Ամենասուրբ տեղը և սրսկում է այն ողորմության աթոռի վրա՝ ուղիղ օրենքի վերևում, որպեսզի դրա պահանջները բավարարվեին։ Հետո որպես միջնորդ՝ նա մեղքերը վերցնում էր իր վրա և դուրս հանում դրանք սրբարանից։ Ձեռքերը դնելով ազատ արձակվող նոխազի գլխին՝ նա խոստովանում էր այդ բոլոր մեղքերը նրա վրա՝ դրանք իրենից խորհրդանշորեն փոխանցելով նոխազին։ Այնուհետև նոխազը, իր վրա կրելով դրանք, տանում էր հեռու, և համարվում էր, որ ժողովուրդն ընդմիշտ բաժանվում է դրանցից։ GCA 382.3

Ահա այսպիսին էր «երկնավոր բաների օրինակով և շուքով» կա-տարվող ծառայությունը։ Եվ այն, ինչ խորհրդանշորեն արվում էր երկ-րային սրբարանի ծառայության մեջ, իրականում կատարվում է երկնային սրբարանում։ Համբարձվելուց հետո մեր Փրկիչը՝ որպես մեր քահանայապետ, սկսեց Իր ծառայությունը։ Պարան ասում է. «Ոչ թե ձե-ռագործ սրբատեղերը մտավ Քրիստոսը, որ ճշմարտի օրինակներն էին, այլ բուն իսկ երկիքի մեջ, որ հիմա Աստծո երեսի առաջին երևա մեզ հա-մար» (Եբրայեցիս 9.24)։ GCA 383.1

Տարվա րնթացքում քահանայի ծառայությունը սրբարանի առաջին սրահում՝ «վարագույրից ներս», որը որպես դուռ էր ծառայում՝ բաժանելով Սուրբ սրահր արտաքին Դավիթից, խորհրդանշում է այն ծառայությունը, որին Քրիստոսն անցավ Իր համբարձվելուց հեստ։ Քահանայի գործն էր՝ [421] ամենօրյա ծառայության մեջ Աստծուն ներկայացնել մեղքի պատարագի արյունր, ինչպես նաև խունկր, որի ծուխը վեր էր բարձրանում Իսրայելի աղոթքների հետ միասին։ Այդպես էլ Քրիստոսն է Իր արյունով մեղավորների համար բարեխոսում Հոր առաջ և Իր ար-դարության թանկագին անուշահոտության հետ միասին Նրան ներկա-յացնում նաև զղջացող մեղավորների աղոթքները։ Այսպիսին էր երկնային սրբարանի առաջին բաժնում կատարվող ծառայությունը։ GCA 383.2

Քրիստոսի աշակերտները հավատով Նրա հետ մտան այնտեղ, երբ Նա համբարձվեց երկինք։ Այստեղ էր կենտրոնացած նրանց հույսը, որը, Պողոսի խոսքերով, «հաստատուն և անշարժ խարսխի պես ունենք մեր անձի համար, որ և մտնում է վարագույրի ներսի կողմն էլ, ուր որ մեզ համար Առաջնորդ մտավ Հիսուսը՝ Սե|քիսեդեկի կարգի պես հա-վիտենական Քահանայապետ եղած»։ «Ոչ թե նոխազների և զվարակների արյունով, այլ բուն իր արյունով մեկ անգամ մտավ այն սրբատեղին և հավիտենական փրկություն ձեռք բերեց մեզ համար» (Եբրայեցիս 6.19, 20,9.12, անգլ. թարգմ.)։ GCA 383.3

Տասնութ դար շարունակ այս ծառայությունն ընթանում էր սրբարանի առաջին սրահում։ Քրիստոսի արյանը բարեխոսում էր զղջացող հավատացյալների համար, որպեսզի Հայրը ների և ընդունի նրանց, բայց նրանց մեղքերը դեռ մնում էին երկնային գրքերում։ Ինչպես խորհրդանշական ծառայության մեջ քավության արարողությունն արվում էր տարվա վերջում, այնպես էլ մարդկանց փրկության համար Քրիստոսի ծառայության ավարտից առաջ քավության գործ պիտի արվի՝ մեղքը սրբարանից հեռացնելու համար։ Այս ծառայությունն է, որը սկսվեց 2300 օրերի լրանալուց հետո։ Այդ ժամանակ, Դանիել մարգարեի ասելով, մեր Քահանայապետը մտավ Սուրբ Սրբոց՝ կատարելու Իր հանդիսավոր գործի վերջին փուլը՝ սրբարանի մաքրումը։ GCA 383.4

Ինչպես անցյալում ժողովրդի մեղքերը հավատով դրվում էին մեղքի զոհի վրա և նրա արյան միջոցով խորհրդանշորեն վտխանցվում երկրային սրբարան, այնպես էլ Նոր Ուխտում զղջացողների մեղքերը հավատով դրվում են Քրիստոսի վրա և փաստորեն փոխանցվում երկնային սրբաբան։ Եվ ինչպես երկրային խորանն էր խորհրդանշորեն մաքրվում մեղքերի հեռացմամբ, որոնցով այն պղծվել էր, այնպես էլ երկնայինի մաքրումը պիտի կատարվի այնտեղ արձանագրված մեղքերի [422] հե-ռացմամբ կամ ջնջմամբ։ Բայց մինչև դա կատարվի, պետք է քննվեն երկնային գրքերը, որպեսզի վճռվի, թե ովքեր են ապաշխարությամբ և հավատով առ Քրիստոս լիազորված՝ օգտվելու Նրա քավության արտո-նությունից։ Սրբարանի մաքրումը, հետևաբար, ներառում է ստուգարք կամ դատաքննություն։ Այս գործը պետք է արվի նախքան Քրիստոսի գալը՝ փրկելու Իր ժողովրդին, քանզի երբ Նա գա, Նրա վարձը Իր հետ է լինելու՝ ամեն մեկին հատուցելու իր գործերի համեմատ (Հայտնություն 22.12)։ GCA 384.1

Այսպիսով, նրանք, ովքեր հետևել են մարգարեական խոսքի լույսին, տեսան, որ 2300 օրերի լրանալուց հետո՝ 1844-ին, երկիր գալու փոխարեն՝ Քրիստոսը մտել է երկնային սրբաբանի Ամենասուրբ տեղը՝ Իր գալստյանը նախորդող քավության եզրափակիչ գործը կատարելու հա-մար։ GCA 384.2

Պարզվեց նաև, որ մինչ մեղքի պատարագը մատնացույց էր անում Քրիստոսին՝ որպես զոհի, և քահանայապետն էլ ներկայացնում էր Քրիստոսին՝ որպես միջնորդի, արձակման նոխազը խորհրդանշում էր սատանային՝ մեղքի հեղինակին, ում վրա ի վերջո դրվելու են իրապես ապաշխարածների մեղքերը։ Մեղքի զոհի արյան շնորհիվ մեղքերը հեռացնելով սրբարանից՝ քահանայապետը դրանք դնում էր արձակման նոխազի վրա։ Երբ Քրիստոսն Իր արյան շնորհիվ Իր ծառայության վերջում երկնային սրբաբանից հեռացնի Իր ժողովրդի մեղքերը, Նա դրանք դնելու է սատանայի վրա, ով պետք է վերջնական պատիժը կրի՝ որպես դատավճռի իրականացում։ Արձակման նոխազը տարվում էր անբնակ մի վայր և այլևս երբեք չէր վերադառնում Իսրայելի ճամբարը։ Այդպես էլ սատանան է առհավետ վտարվելու Աստծո և Նրա ժողովրդի ներկայությունից, և բնաջնջվելու է մեղքի ու մեղավորների վերջնական ոչնչացման ժամանակ։ GCA 384.3