ՄԵԾ ՊԱՅՔԱՐ

17/43

ԳԼՈՒԽ 16—ՈւԽՏԱՎՈՐ ՀԱՅՐԵՐԸ

Հրաժարվելով Հռոմի եկեղեցու ուսմունքից՝ անգլիացի բարենորոգիչները, սակայն, պահպանեցին նրա ձևերից շատերը։ Այսպիսով, թեև Հռոմի հեղինակությունն ու դավանանքը մերժվեցին, նրա բազմաթիվ ավանդույթներ ու ծեսեր ներմուծվեցին Անգլիայի եկեղեցու պաշտամանքի մեջ։ Ասվում էր, թե այդ հարցերը խղճի հետ կապ չունեն, որ թեև Սուրբ Գրքում չկան այդ պատվերներբ, հետևապես էական չեն, և քանի որ արգելված էլ չեն, պետք չէ դրանք չարիք համարել։ Կարծիք կար, թե դրանց պահումը կարող էր նեղացնել բարեփոխված եկեղեցիները Հռոմից բաժանոդ անդունդը՝ նպաստելով նրան, որ կաթպիկներն ընդունեն բողոքական հավատը։ GCA 264.1

Պահպանողականներին ու զիջողամիտներին այս փաստարկները համոզիչ էին թվում։ Բայց կային նաև ուրիշները, ովքեր այդպես չէին դատում։ Այն փաստը, որ այդ ավանղայթները «կամուրջ են զցում ճեղքվածքի վրայով Հռոմի և Բարենորոգման միջև» (Մարտին, հ. 5, էջ 22), նրանց կարծիքով սպառիչ փաստարկ էր դրանք պահպանելու դեմ։ Նրանք դիտում էին դրանք որպես ստրկության նշաններ, որոնցից իրենք ազատվել էին և մտադիր չէին վերադառնալու դրանց։ Նրանք համարում էին, որ Աստված Իր խոսքում սահմանել է Իր երկրպագության կանոնները, և մարդիկ իրավունք չունեն դրանց որևէ բան ավելացներու կամ դրանցից պակասեցնելու։ Մեծ ուրացությունը սկսվեց հենց նրանից, որ Աստծո հեղինակությունը [290] փորձեցին փոխարինել եկեղեցու հեղինակությամբ։ Հռոմը սկսեց պարտագրելով այն, ինչ Աստված չէր արգելել, և վերջացրեց նրանով, որ արգելեց այն, ինչ Տերը հստակորեն պատվիրել էր պահել։ GCA 264.2

Շատերը եռանդագին փափագում էին վերադառնալ վաղ եկեղեցուն բնորոշ մաքրությանն ու պարզությանը։ Անգլիկան եկեղեցու սովորություններից շատերը նրանք կռապաշտության հուշարձաններ էին համարում, և նրանց խղճին դեմ էր նրա պաշտամունքներին մասնակցելը։ Բայց եկեղեցին, քսպաքացիական իշխանության աջակցությամբ, ոչ մի շեղում թույլ չէր տալիս իր պաշտամունքից։ Եկեղեցու ծառայություններին մասնակցելր պարտադրվում էր օրենքով, իսկ չարտոնված կրոնական ժողովներն արգելված էին բանտարկության, աքսորի և մահվան սպառնալիքներով։ GCA 264.3

Միապետը, ով տասնյոթերորդ դարի սկզբին հենց նոր էր բարձրացել Անգլիայի գահին, հայտարարեց, որ վճռել է ստիպել պուրիտաններին «ենթարկվել, այլապես կամ... դուրս կքշի նրանց երկրից, կամ էլ՝ ավելի վատ» (Ջորջ Բենքրոֆթ, Ամերիկայի Միացյալ Նահանգների պատմությունը, հ.1, գլ. 12, պարբ. 6)։ Հետապնդված, հալածված ու բանտարկված՝ նրանք ապագայում լավ օրերի հեռանկար չէին տեսնում, և շատերը տեղի տվեցին այն համոզմանը, որ ովքեր ուզում են ծառայել Աստծուն իրենց խղճի թելադրանքով, նրանց համար «Անգլիան այլևս երբեք չի կարող բնակելի վայր լինել» (Ջ. Գ. Փալֆրեյ, Նոր Անգլիայի պատմությունը, գլ. 3, պարբ. 43)։ Ոմանք, ի վերջո, որոշեցին ապաստարան գտնել Հոլանդիայում, բայց հանդիպեցին դժվարությունների, զրկանքների ու բանտարկության։ Նրանց ծրագրերը խափանվեցին, և նրանց մատնեցին թշնամիների ձեռքը։ Բայց անկոտրում կամքը վերջապես հաղթեց, և նրանք ապաստարան գտան Հոլանդական Հանրապետության հյուրընկալ ափերին։ GCA 265.1

Թողնելով իրենց տները, ունեցվածքը և ապրուստի միջոցները՝ նրանք փախուստի էին դիմում։ Նրանք պանդուխտ էին օտար երկրում՝ անծանոթ լեզու և սովորություններ ունեցող ժողովրդի մեջ, և ստիպված էին նոր ու անծանոթ զբաղմունք գտնել իրենց հացը վաստակելու համար։ Միջին տարիքի մարդիկ, ովքեր իրենց կյանքը հողագործությամբ էին անցկացրել, հիմա ստիպված էին մեխանիկական արհեստներ սովորել։ Բայց նրանք սիրով ընդունեցին իրավիճակը և ժամանակ չունեին ծուլության ու տրտունջների համար։ Հաճախ կարիքից ճնշված՝ [291] նրանք գոհանում էին Աստծուց այն օրհնությունների համար, որոնք շարունակ տրվում էին իրենց, և ուրախություն էին գտնում հոգևոր ազատ հաղորդակցության մեջ։ «Նրանք գիտեին, որ պանդուխտներ են, և ուշադրություն չէին դարձնում այդ ամենին, այլ նայում էին երկինք՝ իրենց թանկագին հայրենիքին, և հանգիստ գտնում իրենց հոգուն» (Ջորջ Բենքրոֆթ, Ամերիկայի Միացյալ Նահանգների պատմությունը, հ. 1, գլ.12, պարբ. 15)։ GCA 265.2

Աքսորի ու նեղությունների մեջ նրանց սերն ու հավաան ավելի էին զորանում։ Նրանք ապավինում էին Տիրոջ խոստումներին, և Նա չէր հապաղում ժամանակին օգնության հասնել։ Նրա հրեշտակները նրանց կողքին էին, որպեսզի քաջալերեին ու օգնեին։ Ու երբ Աստծո ձեռքը ցույց տվեց նրանց օվկիանոսից այն կողմ՝ դեպի այն երկիրը, որտեղ նրանք կարող էին հիմնել պետություն և իրենց զավակներին թողնել կրոնի ազատության թանկագին ժառանգությունը, նրանք, առանց վարանելու, առաջ գնացին նախախնամության ճանապարհով։ GCA 265.3

Աստված թույլ տվեց Իր ժողովրդին անցնել փորձությունների միջով, որպեսզի նրանց պատրաստի Իր բարի մտադրության իրականացմանը։ Եկեղեցին խոնարհվեց, որպեսզի կարողանար բարձրանալ։ Աստված պատրաստվում էր Իր զորությունը ցույց տալ հանուն նրա՝ աշխարհին մեկ այլ ապացույց տալու համար, որ Ինքը չի լքի Իրեն հուսացողներին։ Նա իրադարձություններն այնպես էր դասավորել, որ սատանայի բարկությունն ու չար մարդկանց դավերր ծառայեն Իր փառքին և Իր ժողովրդին մի ապահով տեղ բերեն։ Հալածանքն ու արտաքսումը ճանապարհ բացեցին ազատության համար։ GCA 266.1

Առաջին անգամ ստիպված լինելով բաժանվել Անգլիկան եկեղեցուց ՝ պուրիտաններն իրար հետ հանդիսավոր ուխտ կապեցին՝ որպես Տիրոջ ազատ ժողովուրդ, «միասին քայլևլ Նրա բոլոր ճանապարհներով՝ արդեն հայտնի, կամ էլ որ դեռ պետք է բացահայտվեին» (Ջ. Բրաուն, Ուխտավոր հայրերը, էջ 74)։ Ահա իսկական բարեփոխման ոգին՝ բողոքականության կենսական սկզբունքը։ Հենց այս նպատակով էր, որ ուխտավորները Հոլանդիայից մեկնեցին՝ տուն գտնելու Նոր Աշխարհում։ Ջոն Ռոբինսոնը՝ նրանց հովիվը, ով նախախնամության կամքով չպիտի ուղեկցեր նրանց, ուխտավորներին ուղղված իր հրաժեշտի խոսքում ասաց. «Եղբայրներ, ահա մենք շուտով բաժանվելու ենք, և Տերը գիտի՝ ապրելո՞ւ եմ արդյոք ես, որ նորից տեսնեմ ձեր դեմքերը։ Բայց կլինի դա թե ոչ, ես [292] կոչ եմ անում ձեզ Աստծո և Նրա օրհնյալ հրեշտակների առաջ՝ հետևել ինձ ոչ ավելի, քան ես հետեել եմ Քրիստոսին։ Եթե Աստված ձեզ որևէ բան հայտնի Իր մեկ այլ ծառայի միջոցով, պատրաստ եղեք ընդունելու այն նույնքան սիրով, որքան կընդունեիք իմ ծառայությունից, քանզի ես վստահ եմ, որ Տերը շատ ճշմարտություններ և լույս ունի, որոնք դեռ պիտի բացահայտվհն Նրա խոսքում» (Մարտին, հ. 5, էջ 70): GCA 266.2

«Ինչ վերաբերում է ինձ, ես չեմ կարող չողբալ բարեփոխված եկեղեցիների վիճակը, որոնք իրենց կրոնում հասե| են մի վաւլի. և այլևս Բարենորոգման հիմնադիրներից աոաջ չեն կամենում գնալ։ Լյութերականներին անհնար է օգնել՝ տեսնելու ավելին, քան տեսել է Լյութերը... և կալվինիստներն, ինչպես տեսնամ եք, ամուր կանգնել են այնտեղ, ուր նրանց թողել է Աստծո այդ մեծ մարդը, ով, սակայն, չգիտեր ճշմարտությունը լիակատար չափով։ Սա շատ ողբալի իրավիճակ է, քանզի թեև նրանք վառվող պայծառ լույսեր են եղել իրենց օրերում, սակայն չեն թափանցել Աստծո ամբողջ խորհրդի մեջ, ու եթե հիմա կենդանի լինեին, նույնքան սիրով կընդունեին նորաբաց լույսը, որքան այն, որ ընդունել էին սկզբում» (Դ. Նիլ, Պուրիտանների պատմությունը, հ.1, էջ 269)։ GCA 266.3

«Հիշե՛ք ձեր ուխտը եկեղեցում, որով խոստացել եք քայլել Տիրոջ բոլոր ճանապարհներում, որոնք արդեն հայտնի են կամ դեռ պիտի բացահայտվեն։ Հիշեք Աստծուն և իրար տված ձեր խոստումը, որ կընդունեք ցանկացած լույսե ճշմարտություն, որոնք կբացահայտվեն ձեզ Նրա գրավոր Խոսքից։ Բայց զգուշացեք, աղաչում եմ, և հանգամանորեն ստուգեք այն, ինչն ընդունում եք որպես ճշմարտություն, և համեմատեք այն ու քննեք մյուս տեքստերի հետ, քանզի անհնար է, որ քրիստոնեական աշխարհը այսքան ուշ դուրս գա այդքան թանձր հակաքրիստոնեական խավարից,և գիտության ողջ կատարելությունը միանգամից արտացոլվի» (Մարտին, հ. 5, էջ 70, 71)։ GCA 267.1

Խղճի ազատության հասնելու տենչն էր, որ ոգեշնչեց այդ պանդուխտներին՝ խիզախորեն անցնելու ծովային երկարատև ճամփորդության վտանգների միջով, կրելու ամայի երկրի դժվարություններն ու վտանգները և Աստծո օրհնությամբ Ամերիկայի ափերին հիմնադրելու մի զորավոր ազգ։ Սակայն լինելով ազնիվ ու աստվածավախ՝ [293] ուխտավորները դեռ չէին ըմբռնում կրոնական ազատության մեծ սկզբունքը։ Ազատությունը, որն ապահովելու համար այդքան մեծ զոհաբերության էին գնացել, նրանք պատրաստ չէին նույն կերպ շնորհելու ուրիշներին։ «Անգամ տասնյոթերորդ դարի մեծագույն մտածողներից ու բարոյագետներից շատ քչերը միայն ինչ-որ պատկերացում ունեին Նոր Կտակարանի այն հիմնարար սկզբունքի մասին, ըստ որի՝ մարդու հավատի միակ դատավորն Աստված է» (Նույն տեղում, հ. 5, էջ 297)։ Այն ուսմունքը, թե Աստված եկեղեցուն իրավունք է տվել վերահսկելու խիղճը կամ որոշելու և պատժելու հերձվածողներին, պապության ամենախոր արմատներ գցած մոլորություններից մեկն է։ Մերժելով Հռոմի դավանանքը՝ բարենորոգիչները, սակայն, լիովին չէին ազատվել նրա անհանդուրժող ոգուց։ Թանձր խավարը, որով իր իշխանության երկարատև դարերի ընթացքում պապությունը պատել էր քրիստոնեական ողջ աշխարհը, դեռ լիովին չէր ցրվել։ Մասաչուսեթսի ծովածոցի գաղութներից մեկի առաջատար ծառայողներից մեկն ասել է. «Հանդուրժողականությունն էր, որ աշխարհը դարձրեց հակաքրիստոնեական, և եկեղեցին հերետիկոսներին պատժելուց դեռ երբեք վնաս չի կրել» (Նույն, տեղում, հ. 5, էջ 335)։ Գաղութատերերը կարգ սահմանեցին, ըստ որի՝ քաղաքացիական կառավարության մեջ միայն եկեղեցու անդամները ձայնի իրավունք ունեին։ Մի տեսակ պետական եկեղեցի ստեղծվեց, ամբողջ ժողովրդից պահանջվում էր ընծաներ հավաքել կղերականներին օգնելու համար, իսկ դատավորները լիազորված էին ճնշելու հերետիկոսությունը։ Այսպես աշխարհիկ իշխանությունը հայտնվեց եկեղեցու ձեռքում, և շատ չանցած՝ այդ հանգամանքը հասցրեց անխուսափելի հետևանքի՝ հալածանքների։ GCA 267.2

Առաջին գաղութի կազմավորումից տասնմեկ տարի անց Ռոջեր Ուիլյամսը եկավ Նոր երկիր։ Առաջին ուխտավորների նման նա եկավ կրոնական ազատություն վայելելու, բայց, ի տարբերություն նրանց, տեսավ այն, ինչ շատ քչերն էին տեսել իր օրերում, այդ ազատությունը բոլորի անքակտելի իրավունքն էր՝ անկախ իրենց դավանանքից։ Նա ճշմարտության անկեղծ որոնող էր, և Ռոբինսոնի հետ կիսում էր այն կարծիքը, թե հնարավոր չէ, որ Աստծո խոսքի ամբողջ լույսն արդեն րնդունված լինի։ Ուիլյամսը «աոաջին մարդն էր ժամանակակից քրիստոնեական աշխարհում, ով քաղաքացիական կառավարության հիմքում դրեց խղճի ազատության սկզբունքը և օրենքի առջև [294] համոզմունքների հավասարությունը» (Ջորջ Բենքրոֆթ, Ամերիկայի Միացյալ Նահանգների պատմությունը, հ.1, գլ.15, պարբ.16)։ Նա հայտարարեց, որ տեղական իշխանությունների պարտականությունն է կասեցնել հանցագործությունները, բայց ոչ երբեք՝ վերահսկել խիղճը։ «Հասարակությունը կամ տեղական իշխանությունը կարող են որոշել,- ասել է նա,— թե որն է մարդու պարտքը մարդու հանդեպ, բայց երբ նրանք վարձում են սահմանել մարդու պարտավորությունն Աստծո հանդեպ, նրանք չափն անցնում են և վտանգավոր իրավիճակ ստեղծում, քանզի պարզ է, որ եթե դատավորն իշխանություն ունի, նա կարող է այսօր մի համոզմունք կամ դավանանք պարտագրել, վաղը՝ մեկ ուրիշը, ինչպես Անգլիայում արել են տարբեր թագավորներ ու թագուհիներ, կամ Հռոմի եկեղեցում՝ պապերն ու ժողովները։ Այդպես հավատը կվերածվի խառնաշփոթության» (Մարտին, հ. 5, էջ 340)։ GCA 268.1

Այցելությունը պաշտոնական եկեղեցու ծառայություններին պահանջվում էր տուգանքի կամ բանտարկության սպառնալիքով։ «Ուիլյամսը դատապարտեց այդ օրենքը։ Անգլիական օրենսգրքի ամենավատ դրույթն այն էր, որը պարտադրում էր այցելությունը ծխական եկեղեցի։ Մարդկանց ստիպելը՝ միանալու այլհավատ ունեցողների հետ, նա համարում էր նրանց իրավունքների բացահայտ ոտնահարում։ Իսկ անհավատներին ու կրոնից հեռու մարդկանց հանրային ծառայության քաշելը նշանակում էր պահանջել կեղծավորություն... «Ոչ ոքի չպետք է պարտադրել երկրպագել կամ,— ավելացրեց նա,— աջակցել երկրպագությանը իր կամքին հակառակ»։ «Ի՞նչ,— բացականչեցին նրա ընդդիմախոսները՝ զարմանալով նրա սկզբունքների վրա,— մի՞թե աշխատողն արժանի չէ իր վարձքին»։ «Այո.— պատասխանեց նա,— բայց նրանցից, ովքեր վարձել են նրան» (Ջորջ Բենքրոֆթ, Ամերիկայի Միացյալ Նահանգների պատմությունը, հ. 1, գլ. 15, պարբ. 2)։ GCA 268.2

Ռոջեր Ուիլյամսը հարգված և սիրված էր՝ որպես նվիրված ծառայող, որպես հազվագյուտ շնորհների, անսասան ազնվության տեր և իսկապես բարյացակամ մարդ։ Սակայն նրան չէին հանդուրժում, քանի որ նա համառորեն մերժում էր դատավորների իրավունքը՝ միջամտելու եկեղեցու գործերին, և կրոնական ազատություն էր պահանջում։ Պնդում էին, թե այդ նոր ուսմունքի ներմուծումը «կտապալի պետության հիմքերն ու երկրի կառավարությունը» (Նույն տեղում, և. 1, գլ.15, պարբ.10)։ Դատարանը վճռեց նրան վտարել գաղութից, և նա ի վերջո ձերբակալությունից խուսափելու համար քամոտ ու ցուրտ ձմռանը ստիպված էր փախչել խուլ անտառը։ GCA 269.1

«Տասնչորս շաբաթ,— ասել է նա,— ես ցավագին թափառեցի ամենադաժան եղանակին՝ սոված ու անքուն»։ [295] Բայց «ագռավները կերակրում էին ինձ անապատում», և ծառի փչակը հաճախ ծառայում էր որպես ապաստարան (Մարտին, հ. 5, էջ 349, 350)։ Այդպես նա շարունակեց իր տանջալի փախուստը ձյան և անանցանելի անտառների միջով, մինչև որ հանգրվան գտավ հնդկացիների մի ցեղի մոտ, որի վստահությունն ու սերը շահել էր, երբ ջանացել էր սովորեցնել նրանց ավետարանի ճշմարտությունները։ GCA 269.2

Երկար ամիսներ թափառելուց հետո նա վերջապես հասավ Նարագանսեթ ծովածոցի ափերը, որտեղ դրեց առաջին ժամանակակից պետության հիմքը, որը բառիս բուն իմաստով ընդունեց կրոնական ազատության իրավունքը։ Ռոջեր Ուիլյամսի գաղութի հիմնական սկզբունքն էր, «որ յուրաքանչյուր մարդ պետք է ազատություն ունենա ծառայելու Աստծուն իր խղճի համաձայն» (Նույն տեղում, հ. 5, էջ 354)։ Նրա փոքրիկ նահանգը՝ Ռոդ Այլենդը, հալածվողների ապաստարան դարձավ, և այն մեծացավ ու բարգավաճեց, մինչև որ նրա հիմնարար սկզբունքները՝ քաղաքացիական ու կրոնական ազատությունը, Ամերի- GCA 269.3

կյան Հանրապետության անկյունաքարերը դարձան։ GCA 270.1

Այն մեծ հին փաստաթղթում՝ Անկախության Հռչակագրում, որը մեր հայրերն առաջ քաշեցին որպես իրենց իրավունքների ցուցակ, նրանք հայտարարեցին. «Մենք համարում ենք, որ այդ ճշմարտություններն ապացույցի կարիք չունեն, որ բոլոր մարդիկ ստեղծված են հավասար, որ նրանք Արարչի կողմից օժտված են որոշակի անքակտելի իրավունքներով, որոնց թվում են՝ կյանքը, ազատությունը և երջանկության ձգտումը»։ Եվ սահմանադրությունն ամենապարզ խոսքերով երաշխավորում է խղճի անձեռնմխելիությունը. «Կրոնական որևէ քննություն երբեք չի պահանջվի որպես որակավորում Միացյալ Նահանգներում պետական ցանկացած պաշտոն զբաղեցնելու համար»։ «Կոնգրեսը ոչ մի օրենք չի ընդունի որևէ կրոնի հաստատման կամ դրա ազատ դավանումն արգելելու վերաբերյալ»։ GCA 270.2

«Սահմանադրության հեղինակները ընդունեցին այն հավիտենական սկզբունքը, որ անձի հարաբերություններն իր Աստծո հետ վեր են մարդկային օրենսդրությունից, իսկ նրա խղճի իրավունքները՝ անձեռնմխելի։ Այս ճշմարտությունը հաստատելու համար երկար մտածելու կարիք չկա, մենք գիտակցում ենք դա մեր հոգու խորքում։ Եվ հենց այդ գիտակցումն է, որ մարդկային օրենքներին հակառակ՝ բազմաթիվ նահատակների ուժ է տվել՝ դիմանալու տանջանքների ու կրակի մեջ։ Նրանք զգում էին, որ իրենց պարտքն Աստծո հանդեպ վեր է մարդկային օրենքներից, և որ մարդը որևէ [296] իշխանություն չունի իրենց խղճի վրա։ Ոչ մի բան չի կարող արմատախիլ անել այդ բնածին սկզբունքը» (ԱՍՆ Կոնգրեսի փասստաթղթեր, սերիա 200, N 271)։ GCA 270.3

Երբ Եվրոպայի երկրներում լարեր տարածվեցին այն երկրի մասին, ուր ամեն մարդ կարող է վայելել իր աշխատանքի պտուղը և հետևել իր խղճի համոզմուքին, հազարավոր մարդիկ ուղևորվեցին դեպի Նոր Աշխարհի ափերը։ Գաղութներն արագորեն բազմանում էին։ «Մասաչուսեթս նահանգը հատուկ օրենքով ժողովրդի հաշվին ապաստարան և օգնություն էր առաջարկում ցանկացած ազգի քրիստոնյաներին, ովքեր փախչում էին Ատլանտյան օվկիանոսից այն կողմ՝ «խուսափելով պատերազմներից, սովից կամ հալածանքներից»։ Այսպիսով, փախստականներն ու հարստահարվածները օրենքով դարձան պետության հյուրերը» (Մարտին, հ. 5, էջ 417)։ Քսան տարի անց այն բանից, երբ առաջին նավը կանգ առավ Պլիմուտի ափերին, հազարավոր ուխտավորներ էին արդեն բնակվում Նոր Անգլիայում։ GCA 270.4

Ցանկալի ազատության համար «նրանք համաձայն էին վաստակել միայն գոյատևելու համար՝ համեստ ու չարքաշ կյանքով ապրելով։ Նրանք հողից ուզում էին ստանալ ոչ ավելին, քան իրենց աշխատանքի արդյունքը։ Հարստության գայթակղիչ հեռանկարները չէին շողշողում նրանց ճանապարհին... Նրանք բավարարվում էին իրենց պետության դանդաղ, բայց կայուն առաջընթացով։ Նրանք համբերությամբ տանում էին անապատի զրկանքները՝ իրենց արցունքներով ու ճակատի քրտինքով ջրելով ազատության ծառը, մինչև որ այն խոր արմատներ գցեց երկրում»։ GCA 270.5

Աստվածաշունչը նրանց հավատի հիմքն էր, իմաստության աղբյուրը և ազատության կանոնադրությունը։ Նրա սկզբունքները ջանասիրաբար ուսուցանվում էին տանը, դպրոցում և եկեղեցում, իսկ նրա պտուղները երևում էին խնայողության, խելամտության, սրբության ու զսպվածության մեջ։ Մեկը կարող էր տարիներով ապրել պուրիտանների բնակավայրում և «չտեսնել ոչ մի հարբեցողի, չլսել որևէ հայհոյություն և չհանդիպել մուրացկանի» (Ջորջ Բենքրոֆթ, Ամերիկայի Միացյալ Նահանգների պատմությունը, հ.1, գլ. 19, պարբ. 25)։ Այդպես ցույց տրվեց, որ Աստվածաշնչի սկզբունքները ազգի մեծության լավագույն երաշխիքն են։ Թույլ և մեկուսացած գաղութները վերաճեցին հզոր նահանգների միության, և աշխարհը զարմանքով ականատես եղավ «առանց պապի՝ եկեղեցու և առանց թագավորի՝ պետության» խաղաղությանն ու բարգավաճմանը։ GCA 271.1

Սակայն Ամերիկայի ափերն էին ձգտում նաև շատ ուրիշներ, [297] ում շարժառիթներդ միանգամայն այլ էին, քան առաջին ուխտավորներինը։ Թեև սկզբնական հավատն ու մաքրությունը ամենուրեք վերափոխիչ ազդեցություն էին թողնում, այն գնալով սկսեց ավելի թուլանալ, որքանով որ ավելանում էր նրանց թիվը, ովքեր միայն աշխարհիկ շահ էին որոնում։ GCA 271.2

Առաջին գաղութատերերի ընդունած օրենքը, որը միայն եկեղեցու անդամներին էր ձայնի կամ պետական պաշտոններ զբաղեցնելու իրավունք տալիս, ամենակործանիչ հետևանքներ ունեցավ։ Այս միջոցները ձեռնարկվել էին արդար պետություն կերտելու համար, բայց արդյունքում դրանք ապականեցին եկեղեցին։ Քանի որ կրոնի դավանությունը ձայ նի և պաշտոն զբաղեց նելու իրավունք էր ապւսհովում, շատերը միայնաշխարհիկ ձգտումներով դրդված էին միանումեկեղեցուն՝ առանց սրտի վերափոխման։ Այդպիսով եկեղեցիները գլխավորապես կազմում էին չվերածնված անձինք, և անգամ ծառայողների մեջ կային այնպիսիք, ովքեր ոչ միայն կեղծ ուսմունք էին դավանում, այլև անծանոթ էին Սուրբ Հոգու վերավտխիչ աժին։ Կրկին ցայց տրվեցին այն չար հետևանքները, որոնք հաճախ կրկնվել են եկեղեցու պատմության ընթացքում՝ Կոնստանտինոսի ժամանակներից մինչև մեր օրերը, երբ վարձում էին եկեղեցին կառուցել պետության օգնությամբ՝ դիմելով աշխարհիկ իշխանությանը Նրա ավետարանին աջակցելու համար, ով ասել է. «Իմ թագավորությունն այս աշխարհից չէ» (Հովհաննես 18. 36)։ Եկեղեցու և պետության միությունը, որքան էլ աննկատ լինի, իրականում ոչ թե աշխարհն է մոտեցնում եկեղեցուն, այլ եկեղեցին է մոտեցնում աշխարհին։ GCA 271.3

Ռոբինսոնի և Ռռջեր Ուիլյամսի պաշտպանած այն մեծ սկզբունքը, որի համաձայն՝ ճշմարտությունը զարգացող բնույթ ունի, և որ քրիստոնյաները պիտի պատրաստ լինեն ընդունելու այն ամբողջ լույսը, որը կարող է շողալ Աստծո սուրբ խոսքից, մոռացվել էր նրանց հետնորդների կողմից։ Ամերիկայի, ինչպես նաև Եվրոպայի բողոքական եկեղեցիները, որոնք այդքան շատ էին ընդունել Բարենորոգման օրհնությունները, թերացան առաջ շարժվել բարեփոխման ճանապարհով։ Թեև ժամանակ առ ժամանակ մի քանի հավատարիմ մարդիկ էին ելնում՝ հռչակելու նոր ճշմարտությունը և բացահայտելու քարացած մոլորությունները, մեծամասնությունը, Քրիստոսի օրերի հրեաների կամ Լյութերի ժամանակվա պապականների նման, բավարարվում էին իրենց հայրերի հավատով [298] և շարունակում ապրել նրանց պես։ Կրոնը նորից վերածվեց ձևականության, և մոլորություններն ու նախապաշարումները, որոնք կվերանային, եթե եկեղեցին շարունակեր առաջնորդվել Աստծո խոսքի լույսով, մնացին ու փայփայվեցին։ Այսպիսով, Բարենորոգման ոգին գնալով մարեց, մինչև որ բողոքական եկեղեցիներում բարեփոխման նույնքան մեծ անհրաժեշտություն եղավ, որքան Հռոմի եկեղեցում Լյութերի ժամանակ։ Այստեղ տիրում Էր նույն աշխարհասիրությունն ու հոգևոր թմրությունը, նույն ակնածանքը մարդկանց կարծիքների հանդեպ և Աստծո խոսքի փոխարինումը մարդկային տեսություններով։ GCA 272.1

Աստվածաշնչի լայն շրջանառությանը տասնիններորդ դարի սկզբին և աշխարհի վրա շողացող մեծ լույսին չհետևեց պատասխան առաջընթաց՝ բացահայտված ճշմարտության գիտության կամ հոգևոր փորձառության ձեռքբերման մեջ։ Սատանան չէր կարող, ինչպես նախկին դարերում, ժողովրդից թաքցնել Աստծո խոսքը, այն արդեն հասանելի էր բոլորին։ Բայց իր նպատակն իրականացնելու համար նա շատերին դրդեց անլուրջ վերաբերվելու նրան։ Մարդիկ անտեսեցին Սուրբ Գրքի ուսումնասիրությունը՝ շարունակելով ընդունել կեղծ մեկնաբանտթյտններ և փայփայել ուսմունքներ, որոնք Աստվածաշնչում ոչ մի հիմք չունեին։ GCA 272.2

Տեսնելով, որ ճշմարտությունը հալածանքներով խափանելու իր ջանքերը ձախողվեցին, սատանան նորից դիմեց փոխզիջման ծրագրի օգնությանը, որը հասցրել էր մեծ ուրացությանը և Հռոմի եկեղեցու կազմավորմանը։ Հիմա նա գայթակղեցրեց քրիստոնյաներին միավորվել ոչ թե հեթանոսների, այլ նրանց հետ, ովքեր աշխարհի հանդեպ իրենց սիրով ապացուցել էին, որ նույնքան կռապաշտ են, որքան քանդակած կուռքերի երկրպագուները։ Եվ այս միության հետևանքները պակաս կորստաբեր չէին, քան անցյալ դարերում։ Կրոնի դիմակի տակ հպարտություն ու ճոխություն էին փայփայվում, և արդյունքում եկեղեցիներն ապականվեցին։ Սատանան շարունակում էր խեղաթյուրել Աստվածաշնչի ուսմունքը, և ավանդույթները, որոնք կործանելու էին միլիոնավորներին, խոր արմատներ գցեցին։ Եկեղեցին մեծարում ու պաշտպանում էր այդ ավանդությունները՝ «մեկ անգամ սրբերին ավանդված հավատի» համար պայքարելու փոխարեն։ Այսպես վերացան այն սկզբունքները, որոնց համար այդքան պայքարել և տառապել էին բարենորոգիչները։ GCA 273.1