ՄԵԾ ՊԱՅՔԱՐ
ԳԼՈՒԽ 17—ԱՐՇԱԼՈՒՅՍԻ ԱՎԵՏԱԲԵՐՆԵՐԸ
Աստվածաշնչում բացահայտված ամենահանդիսավոր ու փառահեղ ճշմարտություններից մեկը Քրիստոսի Երկրորդ գալուստն է, որով ավարտվելու է փրկագնման մեծ գործը։ Ատոծո պանդուխտ ժողովրդի համար, որ այդքան երկար թափառում է «խավարի ու մահվան ստվերի երկրում», թանկագին և երանելի հույս է Նրա հայտնության խոստումը, ով «հարությունն է և կյանքը», որպեսզի «իր աքսորածին հետ դարձնի»։ Երկրորդ գալստյան մասին ուսմունքը Սուրբ Գրքի հիմնական թեման է։ Այն օրվանից, երբ աոաջին զույգը վշտահար դուրս եկավ Եդեմից, հավատի որդիները սպասել են Խոստացյափ գալստյանը, ով պիտի տապալեր կործանիչի իշխանությունն ու իրենց վերադարձներ կորսված դրախտը։ Հին օրերի սուրբերն անհամբեր սպասել են Մեսիայի փառավոր գալստյանը՝ իրենց հույսերի իրականացմանը։ Ենոքին, որ ընդամենը յոթերորդն էր նրանցից, ովքեր բնակվել են դրախտում, ով երեք հարյուր տարի երկրում քայլևց իր Աստծո հետ, թույլ տրվեց հեռվից տեսնել Ազատարարի գալուստը։ «Ահա Տերը եկավ իր բյուրավոր սուրբերով,— հռչակել է նա,— որ դատաստան անի ամենքին» (Հուդա 14,15)։ Հոբ նահապետն իր տառապանքների գիշերը աներեր հավատով բացականչեց. «Իսկ ես գիտեմ, որ Փրկիչս կենդանի է, և նա վերջում սփտի կանգնի հոդի վրա... Իմ մարմնից տեսնելու եմ Աստծուն, ում ես ինքս եմ տեսնելու, և իմ աչքերն են մտիկ տալու նրան, ոչ թե ուրիշր» (Հոբ 19.25—27)։ [300] GCA 274.1
Քրիստոսի գալուստը, որով սկսվելու է արդարության իշխանությունը, ամենավսեմ ու ոգեշունչ արտահայտություններ է ներշնչել Սուրբ Գրքի հեղինակներին։ Աստվածաշնչի բանաստեղծներն ու մարգարեները այդ մասին գրել են երկնային կրակով վառվող խոսքերով։ Սաղմոսերգուն գովերգել է Իսրայելի Թագավորի ուժն ու մեծությունը. «Սիոնի միջից՝ գեղեցկության կատարելությունից, Աստված փայլում է։ Մեր Աստվածը կգա և լուռ չի կենա... Նա կանչում է երկնքին վերևից և երկրիս, որ իր ժո- ղովրղին դատի» (Սաղմոս 50. 2-4)։ «Երկինքը թող ուրախ լինի, և երկիրը ցնծա... Տիրոջ առաջին, որ նա գալիս է, գալիս է, որ երկիրը դատի, նա աշխարհը կդատի արդարությամբ, և ժողովրդին՝ իր ճշմարտությունով» (Սաղմոս 96.11 -13)։ GCA 274.2
Եսայիա մարգարեն ասում Է. «Վեր կացեք և ցնծացեք, ով հողի բնակիչներ, որովհետև լույսերի ցող Է քո ցողը, և երկիրը դուրս պիտի գցի ուրվականներին»։ «Քո մեռելները պիտի կենդանանան, իմ մեռած մարմնի հետ պիտի կանգնեն» (բնագրի թարգմ.)։ «Նա պիտի կլանի մահը հավիտյան, և Եհովսւ Տերը պիտի ջնջի արտասուքը ամեն երեսից, և իր ազզի ամոթը պիտի հեռացնի բոլոր երկրի վրայից, որովհետև Տերն Է ասում։ Եվ այն օրն ասելու են. Ահա մեր Աստվածը, որին մենք հուսացել ենք, և նա մեզ փրկեց. Եհովան Է սա, ում հուսացել ենք, ուրախանալու և ցնծալու ենք նրա փրկությունով» (Եսայիա 26.19,25. 8,9)։ GCA 275.1
Եվ Ամբակումն Էլ՝ հափշտակված սուրբ տեսիլքում, տեսել Է Նրա հայտնությունը. «Աստված Թեմանից եկավ, և Սուրբը՝ Փարան սարից։ Նրա փառքը ծածկեց երկինքը, և նրա գովաբանությամբ լցվեց երկիրը։ Եվ նրա պայծառությունը լույսի պես Էր»։ «Նա կանգնեց և չափեց երկիրը, նայեց ու դողացրեց ազգերը, և պատառոտվեցին վաղեմի սարերը, խոնարհվեցին մշտական բլուրները։ Հավիտենական ընթացք ունի նա»։ «Հեծար ձիերիդ՝ փրկության կառքերիդ»։ «Քեզ տեսան սարերը և դողացին... անդունդը տվեց իր ձայնը, դեպի վեր բարձրացրեց իր ձեռքերը։ Արեգակն ու լուսինը կանգնում են իրենց [301] կայանում, նրանք ընթանում են քո նետերի լույսով, քո նիզակի փայլուն պայծառությունով»։ «Դու դուրս եկար քո ժողովրդի փրկության համար, քո օծյալի փրկության համար» (Ամրակում 3.3,4, 6, 8,10,11,13)։ GCA 275.2
Պատրսատվելով բաժանվել Իր աշակերտներից՝ Փրկիչը մխիթարեց նրանց իրենց վշտի մեջ՝ հավաստիացնելով, որ վերադառնալու Է. «Ձեր սրտերը թալ չխռովեն,— ասաց Նա,— ... Իմ Հոր տանը շատ բնակարաններ կան... Ես գնում եմ ձեզ համար տեղ պատրաստելու։ Եվ եթե գնամ ու ձեզ համար տեղ պատրաստեմ, դարձյալ կգամ և ձեզ ինձ մոտ կառնեմ» (Հովհաննես 14.1-3)։ «Երբ մարդի Որդին իր փառքով կգա, և ամեն սուրբ հրեշտակները՝ նրա հետ, այն ժամանակ կնստի իր փառաց աթոռի վրա, և ամեն ազգերը կժողովվեն նրա առջև» (Մատթեոս 25. 31,32)։ GCA 275.3
Հրեշտակները, որ Քրիստոսի համբարձվելուց հետո մնացել էին Ձիթենյաց սարի վրա, աշակերտներին կրկնեցին Նրա վերադարձի խոստումը. «Այս Հիսուսը, որ ձեզանից վերացավ երկինք, այսպես կգա, ինչպես նրան տեսաք երկինք գնալիս» (Գործք 1.11)։ Եվ Պողոս առաքյալը, Սուրբ Հոգով ներշնչված, վկայել է. «Ինքը՝ Տերը հրամանով, հրեշտակա-պետի ձայնով և Աստծո փողով վայր կգա երկնքից» (Ա Թեսաղոնիկեցիս 4.15)։ Պատմոսի մարգարեն ասում է. «Ահա նա գալիս է ամպերով, և ամեն աչք կտեսնի նրան» (Հայտնություն 1.7)։ GCA 275.4
Նրա գալստյան շուրջ է ամփոփված «ամեն բաների հաստատվելու» փառքը, «որոնց մասին խոսեց Աստված իր բոլոր սուրբ մարգարեների բերանով» (Գործք 3. 21)։ Դրանից հեստ կտապալվի չարի երկարատև իշխանությունը, «աշխարհի թագավորությունները» կտրվեն «մեր Տիրոջը և նրա Քրիստոսին, և նա կթագավորի հավիտյանս հավիտենից» (Հայտ-նություն 11.15)։ «Եվ պիտի հայտնվի Տիրոջ փառքը, և ամեն մարմին միասին պիտի տեսնեն»։ «Տեր Եհովան բուսցնելու է արդարությունը և օրհնաբանությունը բոլոր ազգերի առաջին»։ Նա լինելու է «զարդի պսակ և շքեղ թագ՝ իր ժողովրդի մնացորդի համար» (Եսայիա 40. 5, 61.11, 28.5)։ GCA 276.1
[302] Այդ Ժամանակ է, որ ողջ երկնքի տակ կհաստատվի Մեսիայի խաղաղ ու երկար սպասված թագավորությունը։ «Տերը պիտի մխիթարի Սիոնին, պիտի մխիթարի նրա բոլոր ավերակները, և նրա անապատը դրախտի նման պիտի շինի, և նրա ամայի տեղը՝ Տիրոջ պարտեզի պես»։ «Լիբանանի փառքը նրան կտրվի՝ Կարմեղոսի և Սարոնի վայելչությունը»։ «Այլևս քեզ չեն ասի Թողնված, և քո երկրին այլևս չեն ասի Ավերակ, այլ քեզ պիտի ասեն Իմ հավանածը, և քո երկրին՝ Ամուսին ունեցող»։ « Փեսան հարսի վրա ուրախանալու պես պետք է քեզ վրա ուրախանա քո Աստվածը» (Եսայիա 51.3, 35. 2,62.4, 5)։ GCA 276.2
Տիրոջ գալուստը Նրա ճշմարիտ հետևորդների հույսն է եղել բոլոր դարերում։ Ձիթենյաց սարի վրա տված Փրկչի հրաժեշտի խոստումն այն մասին, որ Ինքը նորից պիտի գա, Իր աշակերտների համար լուսավորել է ապագան՝ նրանց սրտերը լցնելով ուրախությամբ և հույսով, որ ոչ թախիծը, Ոչ էլ վտրձությունները չէին կարող մարել։ Տառապանքի ու հալածանքների մեջ «մեծ Աստծո և մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսի հայտ-նությունը» «երանելի հույս» էր։ Երբ թեսաղոնիկեցի քրիստոնյաները սրտի կսկիծով թաղում էին իրենց սիրելիներին, ովքեր հույս ունեին ապրելու մինչև Տիրոջ գալուստը, Պողոսը՝ նրանց ուսուցիչը, հրավիրում է նրանց ուշադրությունը հարության վրա, որը տեղի կունենա Փրկչի գալստյան ժամանակ։ Հետո Քրիստոսում ննջածները հարություն կառնեն և, կեն-դանի մնացածների հետ միասին, կհափշտակվեն՝ օդում դիմավորելու Տիրոջը։ «Եվ այդպես,— ասում է նա,— ամեն ժամանակ Տիրոջ հետ կլինենք։ Ուրեմն իրար մխիթարեք այս խոսքերով» (Ա Թեսաղոնիկեցիս 4.16,17)։ GCA 276.3
Ժայռոտ Պատմոսում սիրելի աշակերտը լսում է «Ահա շուտով գալիս եմ» խոստումը, և նրա բուռն պատասխանն արտահայտում է եկեղեցու աղոթքն իր ողջ պանդխտության ընթացքում. «Եկ, Տեր Հիսուս» (Հայտնություն 22.20)։ GCA 277.1
Զնդաններից, խարույկների միջից ու կառափնարաններից, որտեղ նահատակներն ու սուրբերը վկայել են ճշմարտությունը, դարերի խորքից մեզ է հասել նրանց հավատի և հույսի խոսքը։ «Համոզված լինեյով Նրա անձնական, իսկ հետո նաև իրենց հարության մեջ՝ Նրա գալստյան ժամանակ,— այդ քրիստոնյաներից մեկն ասում է,— նրանք արհամարհում էին մահը և վեր էին դրանից» (Դանիել Թ. Թեյլոր, Քրիստոսի իշխանությաունը երկրում կամ Եկեղեցու ձայնը բոլոր դարերում, էջ 33)։ [303] Նրանք պատրաստ էին գերեզման իջնել, որպեսզի այնտեղից «ելնեն ազատված» (Նույն տեղում, էջ 54)։ Նրանք սպասում էին «Տիրոջ գալուստին երկնքից՝ ամպերով ու իր Հոր փառքով»՝ «արդարներին բերելու Իր արքայությունը»։ Վալդենսները այս նույն հավատն էին փայփայել (Նույն տեղամ, էջ 129-132)։ Ուիկլիֆը եկեղեցու հույսն էր համարում Փրկչի հայտնությունը (Նույն տեղում, էջ 132-134)։ GCA 277.2
Լյութերը հայտարարել է. «Ես ինձ իրոք համոզում եմ, որ դատաս-տանի օրը երեք հարյուր լրիվ տարուց չի ուշանա։ Աստված ավելի երկար չի կարող և չի հանդուրժի այս ամբարիշտ աշխարհը»։ «Մոտենում է այն մեծ օրը, որում նողկանքների թագավորությունը կտապալվի» (Նույն տեղում, էջ 158,134)։ GCA 277.3
«Հեռու չէ այս հին աշխարհի վերջր»,— ասել է Մելանքթոնը։ Կալվինը քրիստոնյաներին հորդորում է «չկասկածել՝ եռանդագին փափագելով Քրիստոսի գալստյան օրը՝ որպես բոլոր իրադարձություններից ամենա-հրաշալին», և հայտարարում է, որ «հավատացյալների ողջ ընտանիքը փափագելու է այդ օրվան»։ «Մենք պիտի ծարավենք Քրիստոսին, պիտի որոնենք, խորհենք,— ասում է նա,— մինչև այն մեծ օրվա արշալույսը, երբ մեր Տերը լիովին կհայտնի Իր արքայության փառքը» (Նույն տեղում, էջ 134)։ GCA 277.4
«Մի՞թե Տեր Հիսուսը մարդկային մարմնով չի երկինք համբարձվել,— ասելէ Նոքսը՝ շոտլանդացի բարենորոգիչը,— և մի՞թե Նա չի վերադառնա-լու։ Մենք գիտենք, որ Նա վերադառնալու է, և այն էլ՝ շուտով»։ Ռիդլին ու Լաթիմերը, ովքեր իրենց կյանքը զոհաբերեցին հանուն ճշմարտության, հավատով սպասել են Տիրոջ գալստյանը։ Ռիդփն գրել է. «Աշխարհն, անկասկած, մոտենամ է իր վախճանին։ Ես իրոք հավատում եմ դրան, ուստի և ասում եմ։ Եկեք Հովհաննեսի՝ Աստծո ծառայի հետ մեր սրտի կանչն ուղղենք դեպի մեր Փրկիչ Քրիստոսը.«Եկ, Տեր Հիսուս, եկ» (Նույն տեղում, էջ 151,145)։ GCA 277.5
«Տիրոջ գալստյան մասին մտորումները,— ասել է Բաքստերը,— ինձ համար ամենաքաղցրն ու ուրախալին են» (Ռիչարդ Բաքստեր, Աշխատություններ, հ.17, էջ 555)։ «Հավատի և Նրա սրբերի բնավորության դրսևորումն է՝ սիրել Նրա հայտնությունը և սպասել այդ երանելի հույսին»։ «Եթե մահը վերջին թշնամին է, որ պիտի կործանվի հարության ժամանակ, ապա ինչպիսի՜ եռանդով պետք է հավատացյալները աղոթեն ու փափագեն Քրիստոսի երկրորդ գալստյանը, երբ այս [304] լիակատար ու վերջնական հաղթանակը կտարվի» (Նույն տեղում, հ.17, էջ 500)։ «Դա այն օրն է, որին բոլոր հավատացյալները պիտի հույսով սպասեն, երբ կավարտվի իրենց փրկագնման, ինչպես նաև իրենց բոլոր իղձերի ու ձգտումների իրականացման ողջ գործընթացը»։ «Մոտեցրու, ո՜վ Տեր, այս երանելի օրը» (Նույն տեղում, հ.17, էջ 182,183)։ Սա էր առաքյալների եկեղեցու՝ «անապատի եկեղեցու» և բարենորոգիչների հույսը։ GCA 278.1
Մարգարեությունը ոչ միայն կանխասում է Քրիստոսի գալստյան ձևն ու նպատակը, այլև ներկայացնում է այն նշանները, որոնցով մարդիկ կիմանան, որ դա մոտ է։ Հիսուսն ասել է. «Եվ նշաններ կլինեն արեգակում, լուսնում և աստղերում» (Ղուկաս 21. 25)։ «Արեգակը կխավարի, լուսինն իր լույսը չի տա, երկնքի աստղերը կթափվեն, և երկնքում լինող զորությունները կշարժվեն։ Եվ այն ժամանակ կտեսնեն մարդի Որդին ամպերով գալիս շատ զորությամբ և փառքով» (Մարկոս 13.24-26)։ Հայտնության հեղինակը այսպես է նկարագրում Երկրորդ գալստյանը նախորդող նշաններից առաջինը. «Մեծ երկրաշարժ եղավ, արեգակը սևացավ մազեղեն քուրձի պես, և լուսինն արյունի պես եղավ» (Հայտնություն 6.12)։ GCA 278.2
Այս նշանները երևացել են մինչև տասնիններորդ դարի սկիզբը։ Ի կատարումն այս մարգարեության՝ 1755 թվականին տեղի ունեցավ երբևէ արձանագրված ամենասոսկալի երկրաշարժը։ Թեև հայտնի որպես լիսաբոնյան երկրաշարժ՝ այն ցնցել է նաև Եվրոպայի մեծ մասը, Աֆրիկան ու Ամերիկան։ Այն զգացվել է Գրենլանդիայում, Ուեսթ-Ինդիայում, Մադեյրա կղզում, Նորվեգիայում ու Շվեդիայում, Մեծ Բրիտանիայում և Իռլանդիայում։ Այն ընդգրկել է ոչ պակաս, քան չորս միլիոն քառակուսի մղոն։ Աֆրիկայում ցնցումը գրեթե նույնքան ուժգին է եղել, որքան Եվրոպայում։ Ավերվել է Ալժիրի մեծ մասը, և Մարոկկոյից քիչ հեռու՝ ութից տասը հազար բնակչություն ունեցող մի գյուղ գետնի տակ է անցել։ Մի վիթխարի ալիք՝ Իսպանիայի և Աֆրիկայի ափերից սրբեց ամբողջ քաղաքներ՝ մեծ ավերածություն գործելով։ GCA 278.3
Բայց ամենահուժկու ցնցումը եղել է Իսպանիայում և Պորտուգալիայում։ Ասում են՝ Կադիսի վրա փշրվել է տասնվեց ֆուտ բարձրությամբ մի ալիք։ Սարերը՝ «ամենաբարձրերը Պորտուգալիայում, ասես [305] հիմքից ուժգին ցնցվում էին, դրանցից մի քանիսի գագաթները ճեղքվեցին ու լայն բացվեցին զարմանալի կերպով՝ վիթխարի ժայռաբեկորներ նետելով մոտակա հովիտները։ Պատմում են, որ այդ լեռներից բոց Էր ժայթքում» (Չարլզ Լիել, Երկրաբանության սկզբունքները, էջ 495)։ GCA 279.1
Լիսաբոնում «ստորգետնյա որոտի ձայն լսվեց, որից անմիջապես հետո հզոր ցնցումն ավերեց քաղաքի մեծ մասը։ Մոտ վեց րոպեի ընթաց-քում վաթսուն հազար մարդ զոհվեց։ Ծովը սկզբում նահանջեց՝ մերկաց-նելով ափը, հետո ալիքը բարձրացավ իր սովորական մակարդակից տասնհինգ մետր ավելի»։«Պատմում են, որ լիսաբոնյան աղետի ընթաց-քում տեղի ունեցած արտասովոր դեպքերից էր նաև մարմարյա առափի փլուզումը՝ կառուցված հսկայական ծախսերով։ Այնտեղ մարդկանց հոծ խմբեր էին հավաքվել՝ կարծելով, թե վայր ընկնող բեկորները իրենց չեն հասնի, երբ հանկարծ առափն ամբողջ ժողովրդի հետ ծովն ընկղմվեց, և ոչ մեկի դիակն այդպես էլ ջրի երես դուրս չեկավ» (Նույն տեղում, էջ 495)։ GCA 279.2
Երկրաշարժի «ցնցումից անմիջապես հետո փլվեցին բոլոր եկեղե-ցիներն ու վանքերը, գրեթե բոլոր մեծ շինությունները և տների ավելի քան մեկ քառորդը։ Ցնցումից մոտ երկու ժամ անց տարբեր թաղամասերում կրակ բռնկվեց և այնքան սաստիկ բորբոքվեց, որ երեք օրում քաղաքն ամբողջովին ամայացավ։ Տոնական օր էր, երբ երկրաշարժ եղավ, եկեղեցիներն ու վանքերը լեցուն էին մարդկանցով, որոնցից շատ քչերը միայն փրկվեցին» (էնցիկլոպեդիա Ամերիկանա, հոդվ. «Լիսաբոն», հրտ. 1831)։ «ժողովրդի սարսափն աննկարագրելի էր։ Այնքան զարհուրած էին, որ ոչ ոք չէր արտասվում։ Նրանք այս ու այն կողմ էին վազում՝ սոսկումից ապշած ու ցնորված, և իրենց կուրծքն ու երեսը ծեծելով՝ ճչում էին. «Միսերիկորդի՜ա... Աշխարհի վե՜րջն է»: Խաչելության սրբապատկերներն իրենց ձեռքներին՝ մայրերը վազում էին՝ մոռացած իրենց երեխաներին։ Դժբախտաբար, շատերը նետվեցին դեպի եկեղեցիները՝ պաշտպանվելու, բայց իզուր էին բարձրացվում մասունքները, զուր էին այդ թշվառ արարածները գրկում զոհասեղանները։ Սրբապատկերները, քահանաներն ու ժողովուրդը թաղվեցին ավերակների տակ»։ Հաշվել են, որ ճակատագրական այդ օրը 90 հազար հոգի է զոհվել։ [306] GCA 279.3
Քսանհինգ տարի անց հայտնվեց մարգարեության մեջ հիշատակված հաջորդ նշանը՝ արևի և լուսնի խավարումը։ Ամենազարմանալին այն փաստն է, որ այս իրադարձության կատարման ժամանակը հստակորեն նշված էր։ Ձիթենյաց սարի վրա աշակերտների հետ Իր զրույցում Հիսուսը նկարագրեց եկեղեցուն սպասվող նեղության երկարատև ժամա-նակահատվածը՝ պապական հալածանքների 1260 տարիները՝ ասելով, որ այդ օրերը կկրճատվեն։ Նա նաև հիշատակեց Իր գալստյանը նա-խորդող որոշ իրադարձություններ և նշեց այն ժամանակը, երբ դրանցից առաջինը պետք է կատարվի. «Այն օրերում՝ այն նեղությունից հետո, արեգակը կխավարի, և լուսինն իր լույսը չի տա» (Մարկոս 13.24)։ 1260 օրերը կամ տարիներն ավարտվեցին 1798-ին։ Դրանից քառորդ դար աոաջ հալածանքը գրեթե ամբողջովին դադարել էր։ Այս հալածանքից հեստ, Քրիստոսի խոսքերի համաձայն, արեգակը պիտի խավարեր։ 1780 թվականի մայիսի 19-ին մարգարեությանը կատարվեց։ GCA 280.1
«1780 թվականի մայիսի 19-ի խավար օրը՝ Նոր Անգլիայի երկնքում ու մթնոլորտում տեղի ունեցած ամենաանբացատրելի խավարումր, այդ կարգի թերևս միակ ամենախորհրդավոր ու դեռևս չբացահայտված երևույթն է» (Ռ. Մ. Դևենս, Մեր առաջին դարը, էջ 89)։ GCA 280.2
Մասաչուսեթսում ապրող մի ականատես այսպես է նկարագրում այդ իրադարձությունը. «Առավոտյան արևը ծագեց պայծառ, բայց շուտով խամրեց։ Ամպերը խտացան՝ դառնալով սև ու չարագուշակ։ Դրանց միջից փայլատակեց կայծակը, դդրդւսց որոտր, և մի քիչ անձրև եկավ։ ժամը իննի մոտ ամպերր բրոնզի և պղնձի գույն ընդունեցին, և երկիրր, ժայռերը, ծառերը, շենքերը, ջուրն ու մարդիկ ասես ողողվեցին այդ տարօրինակ, անբնական լույսով։ Մի քանի րոպե անց մի ծանր սև ամպ պատեց ողջ երկինքը՝ միայն մի նեղ բացվածք թողնելով հորիզոնում, և այնքան մութ էր, ասես ամառվա երեկոյան ժամր իննը փներ...»: GCA 280.3
«Մարդիկ աստիճանաբար սկսեցին համակվել վախով, տագնապով ու սարսուռով։ Դոների մոտ կանգնած՝ կանայք նայում էին այդ մութ բնապատկերին, տղամարդիկ վերադարձան դաշտի իրենց աշխատան-քից, [307] հյուսնը թողեց իր գործիքները, դարբինն՝ իր հնոցը, առևտ-րականն՝ իր վաճառասեղանը։ Դպրոցները փակվեցին, և սարսափած երեխաները վազեցին դեպի տուն։ ճամփորդները կանգ առան մոտակա ագարակներում։ «Ի՞նչ է լինելու»,— հարցնում էր ամեն մեկն իր մտքում։ Թվում էր, թե վտթորիկ է անցնելու երկրով մեկ կամ եկել է ամեն ինչի վախճանը»։ GCA 280.4
« Մոմերը վառվեցին, օջախների կրակն այնքան պայծառ էր, ինչպես աշնանային անլուսին գիշերը... Հավերը նստեցին թառերի վրա՝ քնելու, անասունները բառաչելով հավաքվեցին արոտավայրերի փարախները, գորտերը կոկոում էին, թռչունները երգում էին իրենց երեկոյան երգերը, և չղջիկներն այս ու այն կողմ էին թռչում։ Բայց մարդիկ գիտեին, որ դեռ գիշեր չէ... GCA 280.5
«Դոկտոր Նաթանայել Ուիթեյքերը՝ Սալեմի խորան-եկեղեցա հովիվը, պաշտամունք էր անցկացնում և իր քարոզում ասաց, որ այդ խավարը գերբնական էր։ Ուրիշ տեղերում էլ մարդիկ հավաքվեցին եկեղեցիներում։ Հանպատրաստից քարոզների գրեթե բոլոր տեքստերը ցույց էին տալիս, որ այդ խավարը համահունչ էր մարգարեությանը... Ամենամութ պահը եկավ ժամը տասնմեկից քիչ անց» (The Essex Antiquarian, Ապրիլ, 1899, հ. 3,4, էջ 53, 54)։ «Երկրի շատ մասերում օրը ցերեկով այնքան մութ էր, որ մարդիկ չէին կարող ոչ ժամն ասել, ոչ ճաշել, ոչ էլ տնային գործերով զբաղվել՝ առանց մոմի լույսի... GCA 281.1
«Խավարի տարածումն արտասովոր էր։ Այն նկատվել էր հեռու արևելքում՝ Ֆալմութում, իսկ դեպի արևմուտք հասել էր մինչև Քնեքթիքութի հեռավոր մասերը և մինչև Այրանի։ Դեպի հարավ այն տա-րածվել էր ծովափի երկայնքով, իսկ դեպի հյուսիս՝ մինչև ամերիկյան բնակավայրերի սահմանները» (Ուիլյամ Գորդոն, ԱՄՆ անկախության ծագման, զարգացման ու հաստատման պատմությունը, հ. 3, էջ 57)։ GCA 281.2
Թանձր խավարը ցրվեց միայն մայրամուտից մեկ կամ երկու ժամ առաջ, երբ երկինքը մասամբ պարզվեց, և երևաց արեգակը, թեև դեռ ծածկված էր սև, ծանր մեգով։ «Արևամուտից հետո ամպերը նորից կու-տակվեցին, և [308] արագորեն մթնեց »: «Գիշերվա խավարը պակաս ան-սովոր ու սարսափեցնող չէր, քան ցերեկվանը։ Թեև գրեթե փալասին էր, ոչ մի առարկա չէր երևում՝ առանց արհեստական լույսի, որը մոտակա տներից կամ ավելի հեռվից երևում էր ասես եգիպտական անթափանցելի խավարի միջով» (Այզեիա Թոմաս, Մասաչուսեթսի լրաբեր կամ Ազատության ամերիկյան ազդարար, հ. 10, N 472, 25 մայիսի, 1780)։ Այդ տեսարանի ականատեսներից մեկն ասել է. «Այդ պահին ես համոզվեցի, որ եթե անգամ տիեզերքի բոլոր լուսատուները ծածկվեին անթափանցելի խավարով կամ բոլորովին վերանային, ապա ավելի մութ չէր լինի» (Դոկտոր Սամուել Թենիի նամակը, Նյու Հեմփշիր, դեկտեմբեր, 1785, Մասաչուսեթսի Պատմական Ընկերության հավաքածու, 1792, 1 սերիա, հ.1, էջ 97)։ Թեև այդ գիշեր ժամը իննին ծագեց լիալուսինը, «այն մի թեթև անգամ չցրեց այդ մահացու մթությունը»։ Կեսգիշերից հետո խավարն անհետացավ, և լուսինը, երբ սկզբում երևաց, արյան գույն ուներ։ GCA 281.3
1780-ի մայիսի 19-ը պատմության մեջ հայտնի է որպես «խավար օր»։ Մովսեսի օրերից ի վեր նման թանձր, լայնատարած ու երկարատև մթություն չի արձանագրվել։ Ականատեսների նկարագրությունն ընդամե-նը Տիրոջ այս խոսքերի արձագանքն է՝ գրառված Հովել մարգարեի կողմից դրանց իրականացումից քսանհինգ դար առաջ. «Արեգակը պիտի փոխվի խավարի, և լուսինը՝ արյան, Տիրոջ մեծ և ահեղ օրը գալուց առաջ» (Հովել 2.31)։ GCA 282.1
Քրիստոսն Իր ժողովրդին պատվիրել է հետևել ժամանակի նշան-ներին և ցնծալ՝ տեսնելով իրենց Արքայի գալստյան մոտիկությունը։ «Երբ սկսվի այս բանը լինել, վեր նայեք և ձեր գլուխները բարձրացրեք, որովհետև մոտ է ձեր փրկությունը»։ Նա Իր հետևորդներին ցույց տվեց գարնանը բողբոջող ծառերը և ասաց. «Երբ որ արդեն բողբոջած են, տեսնելով՝ ինքներդ իմանում եք, թե ամառը մոտ է։ Այնպես էլ դուք, երբ որ այս բոլոր բաները [308] եղած տեսնեք, իմացեք, որ Աստծո արքայությունը մոտ է» (Ղուկաս 21. 28,30, 31)։ GCA 282.2
Բայց երբ խոնարհության ու նվիրվածության ոգին եկեղեցում տեղի տվեց հպարտությանն ու ձևապաշտությանը, սերը Քրիստոսի հանդեպ և հավատը Նրա գալստյան նկատմամբ սառեցին։ Տարված աշխարհով ու հաճույքներ փնտրելով՝ Աստծո ժողովուրդ կոչեցյալը մոռացավ Փրկչի ցուցումներն Իր գսզստյան նշանների վերաբերյալ։ Երկրորդ գալստյան մասին ուսմունքն անտեսվեց, դրան վերաբերող սուրբգրային տեքստերը սխալ մեկնաբանվեցին, մինչևոր այն գրեթե ամբողջովին մոռացվեց։ Սա վերաբերում է հատկապես Ամերիկայի եկեղեցիներին։ Ազատությունն ու հարմարավետությունը, որ վայելում էին հասարակության բոլոր խավերը, հարստության ու ճոխության սնապարծ տենչը՝ դրդելով նվիրվել կլանիչ դրամաշահությանը, ճանաչման ու իշխանության հասնելու ծարավը, որ այդքան հասանելի էր թվում բոլորին, մարդկանց մղեցին իրենց շահերն ու հույսերը կենտրոնացնելու միայն այս աշխարհի բաների վրա, և նրանք կարծեցին, որ դեռ շատ հեռու է այն փառավոր օրը, երբ իրերի ներկա ընթացքին վերջ կդրվի։ GCA 282.3
Ցուցումներ տալով Իր վերադարձի նշանների մասին՝ Փրկիչն Իր հետևորդներին նախազգուշացրեց այն հավատուրացության մասին, որը պիտի տեղի ունենար Իր երկրորդ գալուստից անմիջապես առաջ։ Այն ժամանակ էլ, ինչպես Նոյի օրերում, մարդիկ կլանված կլինեն աշխարհիկ գործերով ու հաճույքներ որոնելով՝ առուծախով, տնկելով, շինելով, մարդու գնալով ու կին առնելով՝ չմտածելով Աստծո և գալիք կյանքի մասին։ Նրանց, ովքեր ապրելու էին այդ ժամանակներում. Քրիստոսը նախազգուշացրել է. «Զգույշ կացեք անձերիդ, միգուցե ձեր սրտերը ծանրանան շատակերությունով, հարբեցությամբ և ապրուստի հոգսերով, և այն օրը հանկարծ հասնի ձեզ վրա»։ «Ուրեմն արթուն կացեք և ամեն ժամանակ աղոթք արեք, որ արժանի լինեք ազատվել այն բոլոր բաներից, որ պիտի լինեն, և կանգնել մարդի Որդու առաջին» (Ղուկաս 21. 34, 36)։ GCA 282.4
Եկեղեցու վիճակն այդ օրերին նկարագրված է Փրկչի խոսքերում՝ նշված Հայտնության մեջ. «Անուն ունես, [310] թե կենդանի ես, բայց մեռած ես»։ Իսկ նրանց, ովքեր հրաժարվում են զարթնել իրենց անհոգ հանգստությունից, հանդիսավոր նախազգուշացում է տրված. «Ապա թե չարթնանաս՝ ես գողի պես կգամ քեզ վրա, և չես իմանա, թե որ ժամին քեզ մոտ կգամ» (Հայտնություն 3.1,3)։ GCA 283.1
Անհրաժեշտ էր, որ մարդիկ գիտակցեին իրենց սպառնացող վտանգը՝ սթափվելու ու պատրաստվելու այն հանդիսավոր իրադարձություններին, որոնք կապված են փորձնական ժամանակի ավարտի հետ։ Աստծո մարգարեն հայտարարում է. «Մեծ է Տիրոջ օրը և շատ ահեղ, ո՞վ կարող է դիմանալ նրան»։ Ո՞վ կկանգնի, երբ հայտնվի Նա, ում աչքերը «մաքուր են չարություն տեսնելուց» և «անիրավության նայել» չեն կարող (Հովել 2.11, Ամրակում 1.13)։ Նրանց համար, ովքեր բացականչում են. «Իմ Աստվա՜ծ, մենք ճանաչում ենք Քեզ», բայց ոտնահարել են Նրա ուխտը և շտապել օտար աստծո հետեից՝ իրենց սրտերում թաքցնելով անօրենություն և սիրելով անիրավության ճանապարհները, Տիրոջ օրը «խավար է, և ոչ թե լույս, մառախուղ, ոչ թե պայծառություն ունի նա» (Ովսե 8.2,1, Մաղմռս 16.4, Ամռվս 5.20)։ «Եվպիտիփնիայն ժամանակ,- ասում է Տերը,— որ ես Երուսաղեմը պիտի քննեմ ճրագներով, և պիտի պատժեմ իրենց մրուրի վրա նստող մարդկանց, որոնք ասում են իրենց սրտում. Տերը ոչ բարիք է անում, ոչ չարիք» (Սոփոնիա 1.12)։ «Ես պիտի պատժեմ աշխարհը չարության համար, և ամբարիշտներին՝ իրենց անօրենության համար, և պիտի դադարեցնեմ հպարտների ամբարտավանությունը, և բռնավորների գոռոզությունը պիտի ցածրացնեմ» (Եսայիա 13.11)։ «Նրանց արծաթն էլ, նրանց ոսկին էլ չի կարող նրանց ազատել», «նրանց ստացվածքը ավար պիտի դառնա, և նրանց տները՝ ավերակներ» (Սոփոնիա 1.18,13)։ GCA 283.2
Երեմիա մարգարեն, կանխատեսելով այդ ահավոր ժամանակը, բացականչում է. «Ցավով բռնված եմ... ես չեմ լռի, որովհետև փողի ձայնը լսում ես, ով իմ անձը, այն պատերազմի աղաղակը։ Կոտորած կոտորածի վրա է կանչվում» (Երեմիա 4.19,20)։ GCA 283.3
«Բարկության օր է այն օրը, նեղության ու տառապանքի օր, կոր-ծանման ու ավերման օր, խավարի և մեգի օր, ամպի և մառախուղի օր, վաղի և աղաղակի օր» (Սոփոնիա 1.15,16)։ «Ահա գալիս է [311] Տիրոջ օրը... որ երկիրն ավերակ անի և նրա մեղավորներին բնաջինջ անի նրանից» (Եսայիա 13.9)։ GCA 284.1
Ի տես այդ մեծ օրվա՝ Աստծո խոսքը ամենահանդիսավոր ու տպա-վորիչ բառերով Նրա ժողովրդին կոչ է անում զարթնել հոգևոր թմրությու-նից և խոնարհվելով ու ապաշխարությամբ փնտրել Տիրոջ երեսը. «Փող հնչեցրեք Սիոնում, և ազդ աղաղակեցեք իմ սուրբ սարի վրա, դողան երկրի բոլոր բնակիչները, որ Տիրոջ օրը եկել է, որ մոտ է նա»։ «Ծոմ սրբեցեք, հանդես հրավիրեցեք։ Ժողովուրդ հավաքեցեք, ժողովքը սրբեցեք, ծերերին ժողովեցեք, երեխաներին ու մանուկներին հավաքեցեք... փեսան դուրս գա իր սենյակից, և հարսն՝ իր առագաստից։ Սրահի և սեղանի մեջտեղը լաց լինեն քահանաները՝ Տիրոջ ծառաները»։ «Դեպի ինձ դարձեք ձեր բոլոր սրտով, ծոմով ու լացով և սգով։ Եվ պատաոեք ձեր սրտերը, ու չէ թե ձեր հանդերձները, և ետ դարձեք դեպի ձեր Տեր Աստվածը, քանի որ նա ողորմած և գթած է, երկայնամիտ և բազումողորմ» (Հովել 2.1, 15-17, 12, 13)։ GCA 284.2
Ժողովրդին պատրաստելու համար, որպեսզի նա կարողանա կանգ-նել Աստծո մեծ օրը. բարեփոխման մեծ աշխատանք պիտի տարվեր։ Տեսնելով, որ Իր ժողովրդից շատերը չէին կառուցում հավերժության հա-մար, Նա ողորմածաբար պատրաստվում էր նախազգուշացման լուր ու-ղարկել՝ նրանց իրենց թմրությունից արթնացնելու և Տիրոջ գալստյանը նախապատրաստվելու համար։ GCA 284.3
Այս նախազգուշացումը ներկայացված է Հայտնության 14-րդ գլխում։ Այստեղ եռակի պատգամը հռչակում են երկնային էակները, որից անմիջապես հետո գալիս է մարդու Որդին՝ հավաքելու «երկրի հունձքը»։ Այս նախազգուշացումներից առաջինն ազդարարում է մոտեցող դա-տաստանի մասին։ Մարգարեն տեսավ մի հրեշտակ՝ թռչելիս «երկնքի մեջ, որ հավիտենական ավետիք ուներ՝ ավետարանելու երկրի վրա բնակվողներին, և ամեն ազգի, և ցեղի, և լեզվի, և ժողովրդի։ Եվ մեծ ձայնով ասում էր. «Վախեցեք Աստծուց և փառք տվեք նրան, որովհետև նրա դատաստանի ժամը եկավ, և երկրպագեցեք երկինքը, և երկիրը, և ծովը, և ջրերի աղբյուրները Ստեղծողին» (Հայտնություն 14. 6,7)։ [312] GCA 284.4
Հռչակվում է, որ այս լուրը «հավիտենական ավետիսի» մի մասն է։ Ավետարանի քարոզչության գործը չի հանձնարարվել հրեշտակներին, այլ վստահվել է մարդկանց։ Այդ գործը պիտի կատարվեր սուրբ հրեշ- տակների հսկողությամբ, նրանց պարտականությունն է եղել ուղղորդել մեծ շարժումները հանուն մարդկանց փրկության, բայց ավետարանի գործնական հռչակումն իրականացվում է երկրում ապրող Քրիստոսի ծաասների կողմից։ GCA 284.5
Հավատարիմ մարդիկ՝ հնազանդ Աստծո Հոգու դրդումներին և Նրա խոսքի ուսմունքին, պիտի այս նախազգուշացումը հռչակեին աշխարհին։ Այդ նրանք են, ովքեր ուշադրություն են դարձրել «մարգարեական հաստատ խոսքին», այն «ճրագին, որը լույս է տալիս մութ տեղում, մինչև որ ցերեկը լուսանա, և լուսաբերը ծագի...» (Բ Պետրոս 1.19)։ Նրանք որոնել են Աստծո գիտությունն ավելի, քան թաքնված բոլոր գանձերը՝ համարելով, որ « նրա շահը լավ է արծաթի շահից, և նրա արդյունքը՝ մա-քուր ոսկուց» (Առակաց 3.14)։ Եվ Տերը նրանց հայտնեց Իր արքայության մեծ խորհուրդները։ «Տիրոջ գաղտնիքը նրանց հետ է, ովքեր վախենում են նրանից, և իր ուխտը սովորեցնում է նրանց» (Սաղմոս 25.14, անգլ. թարգմ.)։ GCA 285.1
Գիտակ աստվածաբանները չէ, որ ըմբռնել են այս ճշմարտությունը և հռչակել այն։ Եթե նրանք հավատարիմ պահապաններ փնեին՝ ջերմե-ռանդ աղոթքով ուսումնասիրելով Սուրբ Գիրքը, ապա կիմանային գիշեր-վա ժամանակը, և մարգարեությունները կբացահայտեին նրանց վերահաս իրադարձությունները։ Բայց նրանք իրենց դիրքերում չէին, ուստի լուրր հռչակեցին ավելի խոնարհ մարդիկ։ Հիսուսն ասել է. «Գնացեք, քանի դեռ լույս ունեք, որ խավարը ձեզ չհասնի» (Հովհաննես 12. 35)։ Ովքեր որ երես են շրջում Աստծո տված լույսից կամ էլ չեն կամենում որոնել այն, երբ այն հասանեփ է իրենց, թողնվում են խավարի մեջ։ Բայց Փրկիչն ասում է. «Ով որ իմ ետեից գա, նա խավարի մեջ չի քայփ, այլ կընդունի կյանքի լույսը» (Հովհաննես 8.12)։ Նա, ով նպատակամղված է կատարելու Աստծո կամքր՝ ըւջորեն հետեելով բացահայտված լույսին, ավելի մեծ լույս կստանա։ Այդ հոգուն երկնային պայծառության շող կուղարկվի՝ առաջնորդելու նրան ամբողջ ճշմարտության մեջ։ [313] GCA 285.2
Քրիստոսի առաջին գալստյան ժամանակ սուրբ քաղաքի քահանա-ներն ու դպիրները, ում վստահված էին Աստծո պատգամները, կարող էին նկատել ժամանակի նշանները և հռչակել Խոստացյալի գալուստը։ Միքիայի մարգարեությունը մատնանշել էր Նրա ծննդավայրը, Դանիելը կանխասել էր Նրա գալստյան ժամանակը (Միքիա 5. 2, Դանիել 9. 25)։ Աստված այս մարգարեությունները վստահել էր հրեա առաջնորդներին, և նրանք արդարացում չունեին, որ չհասկացան Մեսիայի գալստյան մոտիկությունը և չհայտնեցին ժողովրդին։ Նրանց տգիտությունը հան- ցավոր արհամարհման հետևանք էր։ Հրեաները հուշարձաններ էին կանգնեցնում Աստծո սպանված մարգարեների համար, մինչդեռ մեծարելով այս աշխարհի մեծամեծերին՝ նրանք պատիվ էին մատուցում սատանայի ծառաներին։ Մարդկանց մեջ բարձր դիրքի և իշխանության հասնելու փառատենչ պայքարով կլանված՝ նրանք անտեսեցին այն աստվածային պատիվները, որ իրենց առաջարկվել էր Երկնքի Արքայի կողմից։ GCA 285.3
Իսրայելի առաջնորդները խոր ու ակնածալից հետաքրքրությամբ պիտի ուսումնասիրեին աշխարհի պատմության մեծագույն իրադար-ձության՝ մարդու փրկագնումն իրականացնելու համար Աստծո Որդու գալստյան վայրը, ժամանակը և հանգամանքները։ Ողջ ժողովուրդը պետք է արթուն լիներ ու սպասեր՝ աոաջինը ողջունեյու աշխարհի Փրկչին։ Բայց, տեսե՜ք, Նազարեթի բլուրներից եկած երկու հոգնած ճամփորդներ Բեթղեհեմի նեղ փողոցի ողջ երկայնքով իզուր անցնում են մինչև քաղաքի արևելյան ծայրամասը՝ գիշերելու տեղ որոնելով։ Ոչ մեկն իր դուռը չի բացում՝ ընդունելու նրանց։ Ի վերջո, նրանք ապաստարան են գտնում մի խղճուկ գոմում, որտեղ և ծնվում է աշխարհի Փրկիչը։ GCA 286.1
Երկնային հրեշտակները տեսել էին այն փառքը, որ Աստծո Որդին կիսում էր Հոր հետ աշխարհի լինելուց առաջ, և նրանք լարված հետաքրքրությամբ էին հետևել Նրա հայտնվելուն երկրում՝ որպես բոլոր ժողովուրդների համար ւսնասեփ ուրախությամբ լի մի իրադարձության։ Հրեշտակներին հանձնարարված էր բարի լուրը հասցնել նրանց, ովքեր պատրաստ էին ընդունել այն և ուրախությամբ պատմել երկրի բնա-կիչներին։ Քրիստոսը խոնարհվել էր՝ Իր վրա առնելու մարդու բնությունը։ Նա պիտի կրեր թշվառության անտանելի [314] բեռը, երբ Իր հոգին զոհաբերեր որպես մեղքի պատարագ, բայց հրեշտակներն ուզւսմ էին, որ Բարձրյալի Որդին, նույնիսկ Իր նվաստացման մեջ, մարդկանց առջև հայտնվեր Իր էությանը վայել արժանապատվությամբ ու փստքով։ Կհավաքվե՞ն արդյոք աշխարհի մեծամեծերր Իսրայելի մայրաքաղաքում՝ ողջունելու Նրա գալուստը։ Անհամբեր կսպասե՞ն արդյոք, որ հրեշտակների լեգեոնները Նրան ներկայացնեն իրենց։ GCA 286.2
Մի հրեշտակ երկիր է իջնում՝ տեսնելու, թե ովքեր են պատրաստ ողջունելու Հիսուսին։ Բայց նա սպասման նշաններ չի նկատում։ Նա չի լսում ցնծության ու հաղթության ոչ մի ձայն, որ հռչակեր Մեսիայի գալստյան մոտիկությունը։ Հրեշտակը միառժամանակ ճախրում է ընտրյալ քաղաքի ու տաճարի վրա, որտեղ դարեր շարունակ հայտնվել էր աստվածային ներկայությունը, բայց նույնիսկ այստեղ էլ նույն անտարբերությունն է տիրում։ Քահանաներն իրենց ցուցամոլությամբ ու գոռոզությամբ իրենց պղծված զոհերն են մատուցում տաճարում։ Փարիսեցիները բարձրաձայն խոսում են ժողովրդի հետ կամ ինքնագոհ աղոթք են անում փողոցների անկյուններում։ Ո՛չ արքայական պալատներում, ո՛չ փիլիսոփաների ժողովներում, ո՛չ ռաբբիների դպրոցներում ոչ մեկին հայտնի չէր այն հրաշալի փաստը, որ ուր որ է ծնվելու էր մարդկանց Փրկիչը, մի փաստ, որն ուրախությամբ էր լցրել ողջ երկինքը։ GCA 286.3
Ոչինչ չէր վկայում, որ Քրիստոսին սպասում են, կյանքի Իշխանին դիմավորելու ոչ մի նախապատրաստություն։ Զարմացած՝ երկնային լրաբերն արդեն պատրաստվում էր երկինք վերադառնալ՝ տանելու ամո-թալի լուրը, երբ նկատում է հովիվների մի խումբ, ովքեր գիշերով հսկում էին իրենց հոտերը և, զննելով աստղափց երկինքը, խորհում էին Սեսիայի երկիր գալու վերաբերյալ մարգարեության շուրջ՝ փափագելով աշխարհի Փրկչի գալուստը։ Այս մարդիկ էին պատրաստ ընդունելու երկնային լուրը։ Եվ հանկարծակի հայտնվում է Տիրոջ հրեշտակը՝ մեծ ուրախություն ավետելով նրանց։ Երկնային փառքը ողողում է ամբողջ հարթավայրը, հայտնվում է հրեշտակների անթիվ բազմություն, ասես ուրախությունը չափից ավելի մեծ էր մի հրեշտակի համար՝ հռչակելու երկրի բնակիչներին։ Անհամար ձայներ ցնծագին մի օրհներգ են երգում, որը մի օր պիտի երգեն բոլոր ազգերի փրկվածները. «Փա՜ռք Աստծուն բարձունքում, և երկրի վրա՝ խաղաղություն, և մարդկանց մեջ՝ հաճություն» (Ղուկաս 2.14)։ [315] GCA 287.1
0՜, ի՜նչ ուշագրավ դաս է բեթղեհեմյան այս զարմանահրաշ պատ-մությունը։ Ինչպե՜ս է այն հանդիմանում մեր անհավատությունը, հպար-տությունը և ինքնագոհությունը։ Ինչպե՜ս է մեզ նախազգուշացնում, որ-պեսզի մեր հանցավոր անտարբերտթյամբ մենք նույնպես չթերանանք տեսնել ժամանակի նշանները և այդպիսով՝ չիմանանք մեր այցելության օրը։ GCA 287.2
Միայն Հրեաստանի բլուրների վրա չէր, ոչ էլ միայն հասարակ հո-վիվների մեջ, որ հրեշտակները գտան Մեսիայի գալստյանը սպասող-ներին։ Հեթանոսների երկրում էլ կային մարդիկ, ովքեր սպասում էին Նրան։ Դրանք իմաստուն, հարուստ և ազնվական մարդիկ էին՝ Արևելքի փիփսոփաները։ Ուսումնասիրելով բնությունը՝ մոգերն Աստծուն տեսել էին Իր արարչագործության մեջ։ Հրեական Սուրբ Գրքից նրանք իմացել էին Հակոբից ծագող Աստղի մասին, և բոտն վււտիագով սպասում էին Նրա գալստյանը, ով պետք է ոչ միայն «Իսրայելի մխիթարությունը» փներ, այլև «Լույս՝ հեթանոսներին լուսավորելու» և «փրկություն՝... մինչև երկրի ծայրերը» (Ղուկաս 2. 25, 32, Գործք 13. 47)։ Նրանք լույս էին փնտրում, և լույսն Աստծո գահից ւուսավորեց նրանց ճանապարհը։ Մինչ Երուսաղեմի քահանաներն ու ռաբբիները՝ նշանակված որպես ճշմարտության պահապաններ ու մեկնաբաներ, պարուրված էին խա-վարով, Երկնքից ուղարկված աստղը այս հեթանոս օտարականներին առաջնորդեց դեպի նորածին Արքայի ծննդավայրը։ GCA 287.3
«Իրեն սպասողների փրկության համար» է, որ Քրիստոսը «երկրորդ անգամ կհայտնվի առանց մեղքի» (Եբրայեցիս 9. 28)։ Ինչպես Փրկչի ծննդյան լուրը, այնպես էլ Նրա Երկրորդ գալստյան հռչակումը չհանձ-նարարվեց ժողովրդի կրոնական առաջնորդներին։ Նրանք խզել էին իրենց կապն Աստծո հետ ու մեյւժել երկնային լույսը, և նրանց թվամ չեն, ում մասին Պողոս առաքյայն ասել է. «Իսկ դուք, եղբայրներ, խավարի մեջ չեք, որ այն օրը գափ պես վրա հասնի։ Դուք րոլոյւդ լույսի որդիներ եք և ցերեկվա որդիներ։ Գիշերինը չենք, ոչ էլ խավարինը» (Ա Թեսաղոնիկեցիս 5.4,5)։ GCA 288.1
Սիոնի պարիսպների վրա հսկող պահապանները պիտի առաջինն ընդունեին Փրկչի գալստյան լուրը, առաջինը բարձրացնեին իրենց ձայնը՝ հռչակելու, որ Նա արդեն մոտ է, աոաջինը նախազգուշացնեին ժողովրդին՝ պատրաստվելու Նրա գալստյանը։ Բայց նրանք անհոգ էին՝ երագելով խաղաղության ու անվտանգության մասին, մինչդեռ ժողովուրդը քնած էր իր մեղքերի մեջ։ Հիսոաը տեսավ, որ Իր եկեղեցին նման է անպտուղ թզենուն՝ ծածկված փարթամ սաղարթով, սակայն զարկ թանկագին պտղից: Կրոնական ծեսերր սնապարծորեն պահվում էին, մինչդեռ իսկական խոնարհության, զղջումի և հավատի ոգին՝ միակ բանը, որ կարող էր ծառայությունն բնդունեփ դարձնել Աստծուն, բացակայում էր։ Հոգու շնորհնեյփ տեղր զբաղեցրել էին հպարտությանը, ձևամոլությունը, փառասիրությունը, եսասիրությունն ու կեղեքումը։ Նահանջող եկեղեցին իր աչքերը փակել էր. որ չտեսնի ժամանակի նշանները։ Աստված չէր յքել նրան, և Նրա հավատարմությունն անփոփոխ էր։ Եկեղեցին էր բաժանվել Նրանից և հեռացել Նրա սիրուց։ Քանի որ նրանք հրաժարվեցին համաձայնելպայմաններին, Նրա խոստումները նրանց համար չիրականացան։ GCA 288.2
Ահա սա է Աստծո տված լույսն ու արտոնությունները չգնահատելու և չզարգացնելու անխուսավւեփ հետևանքը։ Մինչև եկեղեցին չգնա Նրա նախախնամությամբ բացվող ուղիով՝ ընղունեյով լույսի ամեն մի շող, ամեն ինչում կատարելով իր պարտականությունը, կրոնն անխու-սափելիորեն ձևապաշտության կվերածվի, իսկ գործնական բարեպաշ- տության ոգին կչքանա։ Այս ճշմարտությունը բազմիցս լուսաբանվել է եկեղեցու պատմության մեջ։ Աստված Իր ժողովրդից հավատի ու հնազանդության գործեր է պահանջում՝ իրենց տրված օրհնություններին և առավելությւններին համապատասխան։ Հնազանդությունը զոհաբերու-թյուն է պահանջում և դրդում է խաչ կրել։ Սա է պատճառը, որ Քրիստոսի կոչեցյալ հետևորդներից այդքան շատերը հրաժարվեցին ընդունել երկնային լույսը և հին հրեաների պես չիմացան իրենց այցելության ժա-մանակը (Ղուկաս 19. 44)։ Նրանց հպարտության ու անհավատության պատճառով Տերը շրջանցեց նրանց և Իր ճշմարտությունը հայտնեց մարդկանց, ովքեր Բեթղեհեմի հովիվների և արևելքից եկած մոգերի նման հետևեցին այն ամբողջ լույսին, որ տրվել էր իրենց։ GCA 288.3