ՄԵԾ ՊԱՅՔԱՐ

16/43

ԳԼՈՒԽ 15—ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ ԵՎ ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈԻՆԸ

Տասնվեցերորդ դարում Բարենորոգումը, ժողովրդին տալով բաց Աստվածաշունչը, մուտք էր փնտրում դեպի Եվրոպայի բոլոր երկրները։ Որոշ ազգեր ուրախությամբ ողջունեցին այն՝ որպես լրաբեր Երկնքից։ Մյուս երկրներում պապությանը մեծապես հաջողվեց արգելել նրա մուտքը, և Աստվածաշնչի գիտության լույսն՝ իր վեհացնող ազդեցությամբ, գրեթե ամբողջովին մերժվեց։ Մի երկրում, ուր թեև լույսը կարողացավ ներթափանցել, խավարը չըմբռնեց այն։ Դարեր շարունակ ճշմարտությունն ու մոլորությունը պայքարում էին գերիշխանության համար։ Վերջապես չարը հաղթեց՝ դուրս գցելով երկնային ճշմարտությունը։ «Սա է դատաստանը, որ լույսը եկավ աշխարհ, սակայն մարդիկ խավարն ավելի սիրեցին, քան թե լույսը» (Հովհաննես 3.19)։ Այդ ազգը թողնվեց՝ կրելու իր ընտրության հետևանքները։ Աստծո Հոգու զսպող ուժը վեր առնվեց ժողովրդից, որն արհամարհել էր Նրա շնորհի պարգևը։ Թույլ տրվեց, որ չարիքը հասունանա։ Եվ ամբոդջ աշխարհը տեսավ լույսը քմահաճորեն մերժելու արդյունքը։ GCA 242.1

Աստվածաշնչի դեմ պատերազմը, որ այդքան երկար դարեր մղվեց Ֆրանսիայում, իր գագաթնակետին հասավ հեղափոխության ժամանակ։ Այդ սոսկալի պայթյունը Հռոմի կողմից Սուրբ Գիրքն արգելելու արդարացի հետևանքն էր։ Դա պապական քաղաքականության կիրառ-ման ամենացնցող օրինակն էր, որ երբևէ տեսել էր աշխարհը, այն հե-տևանքների լուսաբանումը, որոնց հասցնելու էր [266] Հռոմի եկեղեցու ուսմունքը ավելի քան հազար տարիների ընթացքում։ GCA 242.2

Սուրբ Գրքի արգելումը պապական գերիշխանության ընթացքում կանխատեսվել էր դեռևս մարգարեների կողմից, և Հայտնության հեղի-նակը ևս մատնանշել է այն սարսափելի հետևանքները, որոնց հանգեց-նելու էր «մեղքի մարդու» տիրապետությունը հատկապես Ֆրանսիայում։ GCA 242.3

Տիրոջ հրեշտակն ասել է. «Եվ սուրբ քաղաքը կոխ կտան քառա-սուներկու ամիս։ Եվ իմ երկու վկաներին կտամ, և հազար երկու հարյուր վաթսուն օր կմարգարեանան քուրձ հագած... Եվ երբ որ իրենց վկայու-թյունը կավարտեն, այն ժամանակ անդունդից դուրս եկող գազանը կռիվ կտա նրանց հետ, կհաղթի նրանց և կսպանի նրանց։ Եվ նրանց դիերը ընկած կմնան այն մեծ քաղաքի հրապարակում, որի անունը հոգևորա-պես Սոդոմ և Եգիպտոս է կոչվում, որտեղ մեր Տերն էլ խաչվեց... Եվ երկրի վրա բնակվողները կուրախանան ու կխնդան և իրար ընծաներ կուղարկեն, որ այս երկու մարգարեները չարչարեցին երկրի վրա բնակվողներին։ Եվ երեք ու կես օրից հետո Աստծուց կենդանի հոգի եկավ մտավ նրանց մեջ, և նրանք իրենց ոտքերի վրա կանգնեցին, և մեծ վախ ընկավ նրանց տեսնողների վրա» (Հայտնություն 11.2-11)։ GCA 243.1

Այստեղ նշված ժամանակահատվածները՝ «քառասուներկու ամիսը» և «հազար երկու հարյուր վաթսուն օրերը», հավասարապես վերաբերում են այն ժամանակահատվածին, որի ընթացքում Քրիստոսի եկեղեցին պիտի հալածվեր Հռոմի կողմից։ Պապական գերիշխանության 1260 տարիները սկսվեցին Ք.հ. 538 թվականին և պիտի ավարտվեին 1798-ին, երբ ֆրանսիական բանակը մտավ Հռոմ և գերի վերցնելով պապին՝ բանտարկեց աքսորավայրում, որտեղ էլ նա մահացավ։ Թեև շուտով նոր պապ ընտրվեց, սակայն այդ պահից ի վեր պապական նվիրապետությունը երբեք այլևս չկարողացավ հասնել իր նախկին իշ-խանությանը։ GCA 243.2

Եկեղեցու հալածանքը, սակայն, չտևեց ամբողջ 1260 տարիներ։ Գթալով Իր ժողովրդին՝ Աստված կրճատեց նրանց կրակե փորձության ժամանակը։ Կանխասելով եկեղեցուն [267] սպասվող «մեծ նեղությունը»՝ Փրկիչը նշեց. «Ու եթե այն օրերը չկարճացվեին, ոչ մի մարմին չէր փրկվի, բայց ընտրյալների համար այն օրերը կկարճացվեն» (Մատթեոս 24. 22)։ Բարենորոգման ազդեցության շնորհիվ հալածանքներին վերջ դրվեց մինչ 1798 թվականը։ GCA 243.3

Երկու վկաների վերաբերյալ մարգարեն շարունակում է. «Սրանք այն երկու ձիթենիներն են ու երկու ճրագակալները, որ երկրի Աստծո առաջին կանգնած են»։ «Քո խոսքը,-ասում է սաղմոսերգուն,— ճրագ է իմ ոտքերի համար և լույս՝ իմ ճանապարհին» (Հայտնություն 11.4, Սաղմոս 119.105)։ Երկու վկաները խորհրդանշում են Հին և Նոր Կտակարանները։ Երկուսն էլ Աստծո օրենքի ծագման ու հավերժականության կարևոր վկաներ են։ Երկուսն էլ վկայում են փրկության ծրագրի մասին։ Հին Կտակարանի նախապատկերները, զոհաբերություններն ու մարգա- րեությունները մատնացույց են անում Փրկչին, ով պիտի գար, իսկ Նոր Կտակարանի Ավետարաններն ու առաքելական ուղերձները պատմում են Փրկչի մասին, ով եկավ ճիշտ այնպես, ինչպես կանխասվել էր նա-խապատկերներում ու մարգարեություններում։ GCA 243.4

«Հազար երկու հարյուր վաթսուն օր կմարգարեանան քուրձ հագած»։ Այս ժամանակի մեծ հատվածի ընթացքում Աստծո վկաներն ասես աննկատ էին։ Պապական իշխանությունը ձգտում էր ժողովրդից թաքցնել ճշմարտության խոսքը և նրան ներկայացնել կեղծ վկաներ, որոնք կհակասեին ճշմարիտ վկայությանը։ Երբ կրոնական ու աշխարհիկ իշխանությունները օրենքից դուրս հայտարարեցին Աստվածաշունչը, երբ նրա վկայությունն աղավաղվեց, և մարդիկ ու դևերը ոչ մի ջանք չխնայեցին ժողովրդի միտքը նրանից շեղելու համար, երբ նրանց, ովքեր կհամարձակվեին հռչակել նրա սրբազան ճշմարտությունները, որսում, մատնում, տանջում ու թաղում էին բանտախցերսւմ, երբ նրանք նահատակվում էին հավատի համար կամ ստիպված փախչում՝ պատսպարվելու լեռներում, երկրի խոռոչներում ու քարայրներում, այդ ժամանակ հավատարիմ վկաները մարգարեանում էին քուրձ հագած։ Բայցևայնպես, նրանք շարունակեցին իրենց վկայությունը 1260 տա-րիների ողջ ընթացքում։ Ամենախավար ժամանակներում կային հավատարիմ մարդիկ, ովքեր սիրում էին Աստծո խոսքը և եռանդագին պաշտպանում Նրա պատիվը։ Այս նվիրյալ ծառաներին իմաստություն, [268] զորություն և իշխանություն տրվեց՝ հռչակելու Նրա ճշմարտությունը այդ ժամանակվա ողջ ընթացքում։ GCA 244.1

«Ու եթե մեկը կամենա նրանց վնասել, կրակ է դուրս գալիս նրանց բերանից և լափում իրենց թշնամիներին, և եթե մեկը կամենա վնասել նրանց, այսպես պիտի սատկի» (Հայտնություն 11.5)։ Մարդիկ չեն կարող անպատիժ կերպով ոտնահարել Աստծո խոսքը։ Այս ահասարսուռ նախազգուշացման իմաստը գտնում ենք Հայտնության վերջին գլխում. «Որովհետև ես վկայում եմ ամենքին, ով լսում է այս գրքի մարգարեության խոսքերը, եթե մեկը բան ավելացնի սրանց վրա, Աստված կավելացնի նրա վրա այն պատուհասները, որ այս գրքում գրված են։ Եվ եթե մեկն այս գրքի մարգարեության խոսքերից բան պակասեցնի, Աստված էլ կպակասեցնի նրա բաժինը կյանքի գրքից, սուրբ քաղաքից և այս գրքում գրվածներից» (Հայտնություն 22.18,19)։ GCA 244.2

Այսպիսին են նախազգուշացումները, որ Աստված տվել է՝ մարդ-կանց հետ պահելու փորձերից՝ որևէ կերպ փոխելու այն, ինչ Ինքը հայտ-նել կամ պատվիրել է։ Մեղադրանքի այս հանդիսավոր խոսքերը վերա- բերում են բոլորին, ովքեր իրենց ազդեցությամբ մարդկանց մղում են թեթևորեն նայելու Աստծո օրենքին։ Դրանք պետք է ահ ու դող ներշնչեն նրանց, ովքեր թեթևամտորեն հայտարարում են, թե Աստծո օրենքին հնազանդվելը էական նշանակություն չունի։ Նրանք, ովքեր իրենց անձնական կարծիքը աստվածային հայտնությունից վեր են դասում, ովքեր աղավաղում են Սուրբ Գրքի պարզ նշանակությունը՝ իրենց հա-մոզմունքներին հարմարեցնելու կամ աշխարհին համակերպվելու հա-մար, ահավոր պատասխանատվություն են վերցնում իրենց վրա։ Գրված խոսքը, Աստծո օրենքը չափանիշն են կշռելու յուրաքանչյուր մարդու բնավորությունը և դատապարտելու բոլոր նրանց, ում այս անսխալական չափանիշը թեթև կգտնի։ GCA 244.3

«Ու երբ իրենց վկայությունը... [ավարտում են] կավարտեն»։ Ժամանակաշրջանը, երբ երկու վկաները պիտի մարգարեանային՝ քուրձ հագած, ավարտվեց 1798 թվականին։ Երբ նրանք մոտենային իրենց աննկատելի գործի ավարտին, նրանց հետ պիտի պատերազմեր այն իշխանությունը, որ պատկերված է որպես «անդունդից դուրս եկող գազան»։ Եվրոպայի շատ ազգերում եկեղեցու և պետության իշխող ուժերը դարեր շարունակ վերահսկվել են սատանայի կողմից՝ [269] պապության միջնորդությամբ։ Բայց այստեղ մենք տեսնում ենք սատանայական ուժի մի նոր դրսևորում։ GCA 245.1

Հռոմի քաղաքականությունն էր՝ Աստվածաշնչի հանդեպ ակնա-ծանքի քողի տակ կողպել նրա իմաստը անհասկանալի լեզվով և այն թաքցնել մարդկանցից։ Նրա իշխանության օրոք վկաները մարգարեա-նում էին «քուրձ հագած»։ Բայց մեկ այլ ուժ՝ «անդունդից դուրս եկող գազանը», պիտի ելներ՝ բաց և ակնհայտ պատերազմ մղելու Աստծո խոսքի դեմ։ GCA 245.2

«Մեծ քաղաքը», որի փողոցներում սպանվեցին վկաները, և որտեղ ընկած են նրանց դիակները, «հոգևոր» Եգիպտոս է։ Աստվածաշնչյան պատմության մեջ ներկայացված բոլոր ազգերից Եգիպտոսն ամենահանդուգն կերպով մերժեց կենդանի Աստծո գոյությունը և ընդդիմացավ Նրա հրամաններին։ Ոչ մի միապետ երբևէ չէր համարձակվել ավելի բացահայտ ու մեծամտորեն ըմբոստանալ Երկնքի հեղինակության դեմ, ինչպես Եգիպտոսի թագավորը։ Երբ Մովսեսը Տիրոջ անունով նրան լուր բերեց, նա հպարտորեն պատասխանեց. «Ո՞վ է Եհովան, որ նրա խոսքը լսեմ և Իսրայելին թողնեմ. Եհովային չեմ ճանաչում և Իսրայելին էլ չեմ թողնում» (Ելից 5.2)։ Սա աթեիզմն է, և այն ազգը, որ խորհրդանշված է որպես Եգիպտոս, նմանապես պիտի մերժեր կենդանի Աստծո պա- հանջները և դրսևորեր անհավատության ու ըմբոստության միևնույն ոգին։ «Մեծ քաղաքը» նաև «հոգևորապես» է համեմատվում Սոդոմի հետ։ Ապականյալ Սոդոմի կողմից Աստծո օրենքի ոտնահարումը դրսևորվեց հատկապես անառակության մեջ։ Եվ այս մեղքը պիտի նաև դառնար այն ազդին բնորոշ հատկանիշը, որի ճակատագրում իրականացան այս մարգարեության մանրամասները։ GCA 245.3

Ըստ մարգարեի խոսքերի՝ այդ ժամանակ, 1798-ից քիչ առաջ, սատանայական ծագում և բնավորություն ունեցող մի իշխանություն պիտի ելներ՝ պատերազմելու Աստվածաշնչի դեմ։ Եվ այն երկրում, որտեղ այս կերպ պիտի լռեցվեր Աստծո երկու լրաբերների վկայությունը, դրսևորվելու Էր փարավոնի աթեիզմն ու Սոդոմի անառակությունը։ GCA 246.1

Այս մարգարեությունն իր ամենաստույգ ու ցայտուն իրականացումը գտավ Ֆրանսիայի պատմության մեջ։ 1793-ի հեղավտխության ժամանակ «աշխարհն առաջին անգամ լսեց մարդկանց՝ ծնված և դաստիարակված քաղաքակիրթ հասարակության մեջ, ովքեր իրենց իրավունք վերապահեցին կառավարելու Եվրոպայի ազնվագույն ազգերից մեկին և իրենց միասնական ձայնը բարձրացրին՝ ժխտելու ամենահանդիսավոր ճշմարտությունը, որ մարդու հոգին կարող Է ընդունել, և հրաժարվելու Աստծո հավատից ու պաշտամունքից» (Ուալթեր Սքոթ, Նապոլեոնի կյանքը, հ. 1, գլ. 17)։ «Ֆրանսիան միակ երկիրն Է աշխարհում, որն ըստ պահպանված ճշգրիտ արձանագրության՝ իր ձեռքն ըմբոստությամբ բարձրացրեց տիեզերքի Արարչի դեմ։ Բազմաթիվ հայհոյիչներ ու անհավատներ կային և հիմա էլ կան Անգլիայում, Գերմանիայում, Իսպանիայում և այլուր, բայց Ֆրանսիան հատուկ տեղ Է գրավում աշխարհի պատմության մեջ՝ որպես միակ պետությունը, որն իր Սահմանադրական ժողովի որոշմամբ հռչակեց, որ Աստված չկա, և լսելով այս՝ մայրաքսպաքում ապրողները, ինչպես նաև երկրի բնակչության ճնշող մեծամասնությունը՝ տղամարդիկ և կանայք, ուրախությունից երգում ու պարում Էին» (Բլէքվուդի ամսագիր, Նոյեմբեր, 1870)։ GCA 246.2

Ֆրանսիային նաև բնորոշ են այն հատկանիշները, որոնցով հատ-կապես տարբերվում Էր Սոդոմը։ Հեղափոխության ընթացքում բարո-յական ապականության այնպիսի վիճակ Էր տիրում, որը ժամանակին կործանում բերեց հարթավայրի քաղաքներին։ Եվ պատմաբանը Ֆրան-սիայի անաստվածությունն ու անառակությունը ներկայացնում Է միասին, ինչպես վկայում Է մարգարեությունը. «Կրոնին վերաբերող օրենքի հես էր սերտորեն կապված նաև այն մեկը, որով թուլացվում էր ամուսնական կապը՝ այն ամենասրբազան միությունը, որ մարդկային էակները կարող են ձևավորել, և որի ամրությունն ամենից ավելի է նպաստում հասարակության համախմբմանը՝ վերածելով այն ընդամենը ժամանակավոր բնույթ կրող քաղաքացիական պայմանագրի, որը ցանկացած երկու անձ կարող էին կապել կամ քանդել՝ երբ որ կա-մենային... Եթե դևերը ջանային մի միջոց հայտնաբերել, որն ամենաարդյունավետ կերպով կործաներ այն, ինչը պատվելի է, սքանչելի և անփոփոխ ընտանեկան կյանքում, և միաժամանակ երաշխավորեր, որ իրենց ստեղծած չարիքը կշարունակվի սերնդից սերունդ, նրանք ավելի գործուն ծրագիր չէին կարող հնարել, քան ամուսնության քայքայումն է... Սոֆի Առնոն՝ [271] իր սրամտությամբ հայտնի մի դերասանուհի, քաղաքացիական ամուսնությունը ներկայացնում էր որպես «շնության խորհուրդ» (Ուալթեր Սքոթ, հ.1, գլ.17)։ GCA 246.3

«Որտեղ մեր Տերն էլ խաչվեց»։ Մարգարեության այս մանրամասն էլ իրականացրեց Ֆրանսիան։ Ոչ մի այլ երկրում Քրիստոսի հանդեպ թշնամությունն ավելի ցայտուն կերպով չի դրսևորվել, որքան այստեղ։ Որևէ այլ երկրում ճշմարտությունն ավելի կատաղի ու դաժան դիմադ-րության չի հանդիպել։ Հալածելով ավետարանի հետևորդներին՝ Ֆրան-սիան խաչեց Քրիստոսին՝ հանձինս Նրա աշակերտների։ GCA 247.1

Դարեր շարունակ հեղվում էր սրբերի արյունը։ Մինչ վալդենսները Պիեմոնտի լեռներում իրենց կյանքն էին զոհում «Աստծո խոսքի և Հիսուս Քրիստոսի վկայության համար», նրանց եղբայրները՝ Ֆրանսիայի ալբիգոյցիները, նմանապես վկայում էին ճշմարտության մասին։ Բարենորոգման ընթացքում նրա ջատագովները զարհուրելի կերպով տանջամահ էին արվում։ Թագավորն ու արիստոկրատները, ազնվական կանայք և նրբագեղ օրիորդները՝ ազգի հպարտությունն ու պատիվը, ցնծում էին՝ նայելով Հիսուսի նահատակների տանջանքներին։ Խիզախ հուգենոտները, պայքարելով այն իրավունքների համար, որոնք ամենասրբազանն են մարդկային սրտի համար, իրենց արյունն են թափել կատաղի մարտերում։ Բողոքականներն օրենքից դուրս էին հայտարարված, նրանց գլխի համար գին էր նշանակված, և նրանք հալածվում էին վայրի գազանների նման։ GCA 247.2

«Եկեղեցին անապատում»՝ հին քրիստոնյաների սակավաթիվ հետևորդները, որ XVIII դարում դեռ մնացել էին Ֆրանսիայում՝ թաքնվե-լով հարավի լեռներում, շարունակում էին փայփայել իրենց հայրերի հավատը։ Երբ նրանք համարձակվում էին գիշերով հավաքվել սարա-լանջին կամ մեկուսի եղեգնուտում, դրագունները որսում էին նրանց ու ստրկության հանձնում՝ մինչև կյանքի վերջը նավերում թիավարելու համար։ Ֆրանսիայի ամենաազնիվ, ամենահղկված ու ամենաուսյալ զավակներին շղթայում էին և զարհուրելի կտտանքների ենթարկում ավազակների ու մարդասպանների հետ միասին (Տես Ուայլի, հ. 22, գլ. 6)։ Մյուսների հետ քիչ ավելի մեղմորեն վարվելով՝ սսանասրտորեն սպանում Էին, երբ նրանք անզեն ու անօգնական [272] ծնկի Էին իջնում աղոթելու։ Հարյուրավոր տարեց մարդիկ, անպաշտպան կանայք և անմեղ երեխաներ սպանված թողնվում Էին հողի վրա՝ իրենց հանդիպման վայրում։ Անցնելով լեռնալանջով կամ անտառով, ուր նրանք սովորաբար հավաքվում էին, ամեն քայլավախի կարելի էր գտնել «դիակներ՝ խոտերի մեջ ու ծառերից կախված»։ Նրանց երկիրը՝ ամայացած սրով, կացնով ու խարույկով, «վերածվել էր մի ընդարձակ, մռայլ անապատի»։ «Այս վայրագություններն արվում Էին... ոչ թե խավար միջնադարում, այլ Լյուդովիկոս XIV-ի փայլուն դարաշրջանում, երբ գիտությունը զարգանում Էր, կրթությունը՝ ծաղկում, երբ պալատի և մայրաքաղաքի հո-գևորականները ուսյալ ու ճարտարախոս մարդիկ էին՝ մեծապես օժտված հեզության ու գթասրտության շնորհներով» (Նույն տեղում, հ. 22, գլ.7)։ GCA 247.3

Բայց ոճրագործությունների սև ցանկում ամենասեր՝ բոլոր սոսկալի դարերի դիվական արարքներից ամենազարհուրելին Բարթողոմեոսյան կոտորածն Էր։ Աշխարհն այսօր Էլ սահմռկումով Է հիշում այդ ստոր ու դաժան հարձակումը։ Հռոմի քահանաների ու պրելատների դրդմամբ Ֆրանսիայի թագավորն իր համաձայնությունը տվեց ւսյդ հրեշավոր սպանդին։ Կեսգիշերային զանգի ղողանջն ազդարարեց կոտորածի սկիզբը։ Հազարավոր բողոքականների, որ խաղաղ քնած էին իրենց տներում՝ վստահելով իրենց թագավորի պատվավոր խոստմանը, առանց նախազգուշացման քարշ տվեցին փողոց և սառնասրտորեն սպանեցին։ GCA 248.1

Ինչպես որ Քրիստոսն Էր անտեսանելիորեն առաջնորդում Իր ժողովրդին Եգիպտոսի գերությունից, այնպես Էլ սատանան Էր իր հպատակների անտեսանելի առաջնորդն այս զարհուրելի գործում։ Յոթ օր Փարիզում շարունակվում Էր սպանդը, որոնցից առաջին երեքը՝ աներևակայելի կատաղությամբ։ Արյունահեղությունը չսահմանափակվեց միայն մայրաքաղաքով, այլ թագավորի հատուկ հրամանով տարածվեց բոլոր այն գավառներում ու քաղաքներում, որտեղ բողոքականներ կային։ Հաշվի չէր առնվում ոչ տարիքը, ոչ սեռը։ Չէին խնայում ոչ անմեղ երեխային, ոչ ալեհեր ծերանան։ Ազնվական ու գյուղացի, ծեր և երիտա-սարդ, մայր ու երեխա՝ բոլորին մորթում էին միասին։ Երկու ամիս շարու- նակ ամբողջ Ֆրանսիան վերածվել էր սպանդանոցի։ Յոթանասուն հազար հոգի, որ ազգի պարծանքն էին, կոտորվեցին։ GCA 248.2

«Երբ կոտորածի լուրը հասավ Հռոմ, [273] կղերականների ցնծու-թյանը չափ չկար։ Լոթարինգիայի կարդինալը լրաբերին պարգևատրեց հազար կրոնով, սուրբ Անջելոյի հրանոթը հաղթական ողջույնի համազարկ թնդացրեց, ամեն զանգակատնից զանգերի ղողանջ հնչեց, և խարույկները գիշերը ցերեկ դարձրին։ Գրիգորի XIII-ը, կարդինալների և եկեղեցական այլ պաշտոնյաների ուղեկցությամբ, երկար շքերթով շարժվեց դեպի սուրբ Լուիսի եկեղեցին, որտեղ Լոթարինգիայի կարդինալը երգեց «Te Deum...»։ Ի հիշատակ կոտորածի՝ շքանշան պատրաստեցին, և Վատիկանում մինչև հիմա պահպանվել են Վասարիի երեք որմնանկարներ, որոնք պատկերում են հարձակումը ադմիրալի վրա, թագավորին՝ կոտորածը ծրագրող խորհրդի ժամանակ և հենց սպանդի տեսարանը։ Գրիգորին ոսկե վարդ ուղարկեց Կարլին, իսկ կոտորածից չորս ամիս անց... նա ինքնագոհ լսում էր մի ֆրանսիացի քահանայի քարոզը... «երջանկությամբ և ցնծությամբ լի այն օրվա մասին, երբ լուրը լսելով՝ ամենասուրբ հայրը հանդիսավորապես գնաց երախտագիտության տուրք մատուցելու Աստծուն և սուրբ Լուիսին» (Հենրի Ուայթ, Սուրբ Բարթողոմեոսի կոտորածը, գլ.14, պարբ. 34)։ GCA 249.1

Նույն խորամանկ ոգին, որը հրահրեց Բարթողոմեոսյան կոտորածը, նաև գլխավորում էր հեղափոխության ընթացքը։ Հիսուս Քրիստոսը հռչակվեց ինքնակոչ, և Ֆրանսիայի անհավատների միասնական կոչն էր՝ «Ճզմեք Թշվառին», այսինքն՝ Քրիստոսին։ Հանդուգն հայհոյությունն ու նողկալի ամբարշտությունը գնում էին ձեռք ձեռքի, և ամենաստոր մարդիկ՝ դաժանության ու պղծության ամենակրքոտ հրեշները, ամենից ավելի էին մեծարվում։ Այս ամենում գերագույն պատիվ էր տրվում սատանային, իսկ Քրիստոսն՝ Իր ճշմարտությամբ, մաքրությամբ և անձնուրաց սիրով, խաչվում էր։ GCA 249.2

«Անդունդից դուրս եկող գազանը կռիվ կտա նրանց հետ, և կհաղթի նրանց, և կսպանի նրանց»։ Աթեիստական կառավարությունը, որ տիրեց Ֆրանսիայում հեղափոխության և Սարսափի իշխանության ժամանակ, այնպիսի պատերազմ էր մղում Աստծո և Նրա խոսքի դեմ, ինչպիսին աշխարհը երբեք չէր տեսել։ Ազգային ժողովը վերացրեց Աստծո երկրպագությունը։ Ասավածաշնչերը հավաքվեցին և ամենասոսկալի ծաղրանքներով հրապարակայնորեն այրվեցին։ Աստծո օրենքը [274] ոտնակոխ արվեց։ Աստվածաշնչյան դրվածքները նույնպես վերացրին։ Շաբաթական հանգստի օրը մի կողմ դրվեց, իսկ դրա փոխարեն ամեն տասներորդ օրը նվիրվեց խրախճանքներին ու հայհոյությանը։ Արգելված էին մկրտությունն ու հաղորդությունը։ Գերեզմանների վրա երևացող տեղերում հայտնված պաստառները հայտարարում էին, որ մահը հավիտենական քուն է։ GCA 249.3

Ասում էին, որ Աստծո երկյուղը ոչ թե իմաստության, այլ հիմարու-թյան սկիզբն է։ Բացի ազատությանը և երկրին ծառայելուց, կրոնական ամեն մի ծառայություն արգելված էր։ «Փարիզի սահմանադրական եպիսկոպոսին առաջ բերեցին՝ գլխավոր դերը խաղալու ամենալկտի և խայտառակ զավեշտախաղում, որը երբևէ ներկայացվել է ազգային որևէ ժողովի... Նա իր ամբողջ շքախմբով հայտնվեց Խորհրդարանում՝ հայտարարելու, որ այդքան երկար տարիներ իր սովորեցրած կրոնը ընղամենը քահանայական խաբեություն է եղել և որևէ կապ չի ունեցել պատմության կամ սրբազան ճշմարտության հետ։ Նա հանդիսավոր և պարզ խոսքերով ժխտեց Աստծո գոյությունը, ում ծառայությանը նվիրված էր եղել, և երդվեց ապագայում ծառայել ազատությանը, հա-վասարությանը, առաքինությանն ու բարոյականությանը։ Հետո սեղանին դնելով իր եպիսկոպոսական հանդերձանքը՝ նա եղբայրաբար գրկեց Խորհրդարանի նախագահին։ Մի քանի ուխտադրուժ քահանաներ հետևեցին այս կղերականի օրինակին» (Ուալթեր Սքոթ, հ.1, գլ.17)։ GCA 250.1

«Եվ երկրի վրա բնակվողները կուրախանան ու կխնդան և իրար ընծաներ ու նվերներ կուղարկեն, որ այս երկու մարգարեները չարչարեցին երկրի բնակվողներին»։ Անհավատ Ֆրանսիան լռեցրեց Աստծո երկու վկաների հանդիմանող ձայնը։ Ճշմարտության խոսքը մեռած ընկած էր նրա փողոցներում, իսկ Աստծո օրենքի սահմանափակումներն ու պահանջները ատող բազմությունը ցնծամ էր։ Մարդիկ բացահայտորեն մարտահրավեր էին նետում երկնքի Թագավորին։ Հին օրերի մեղավորների պես նրանք գոչում էին. «Աստված ինչպե՞ս գիտի, և գիտություն կա՞ Բարձրյալի մոտ» (Սաղմոս 73.11)։ GCA 250.2

Գրեթե անհավատալի հայհոյիչ հանդգնությամբ նոր իշխանության քահանաներից մեկն ասաց. «Աստված, եթե ղու կաս, լուծիր Քո անարգված անվան վրեժը։ Ես մարտակոչ եմ նետում Քեզ։ Լռո՞ւմ ես, չե՞ս համարձակվում դղրդացնել Քո որոտմունքը։ Սրանից հետո էլ ո՞վ [275] կհավատա քո գոյությանը» (Լակրետել, Պատմություն, հ. 11, էջ. 309, Արչիբալդ Էլիսոն, Եվրոպայի պատմությունը, հ.1, գլ.10)։ Մի՞թե սա արձագանքը չէ փարավոնի հանդգնության. «Եհովան ո՛վ է, որ նրա խոսքը լսեմ... Եհովային չեմ ճանաչում»։ GCA 250.3

«Անզգամն ասաց իր սրտում. Աստված չկա» (Սաղմոս 14.1)։ Իսկ ճշմարտությունը խեղաթյուըոււների վերաբերյալ Տերն ասում է. «Նրանց անմտությունը հայտնի կլինի ամենքին» (Բ Տիմոթեոս 3.9)։ Այն բանից հետո, երբ Ֆրանսիան հրաժարվեց կենդանի Աստծո՝ «Բարձրի և Բարձրյալի՝ հավիտենականության մեջ բնակվողի» պաշտամունքից, կարճ ժամանակ անց նա ընկավ քայքայիչ կռապաշտության մեջ՝ երկրպագելով Բանականության աստվածուհուն՝ հանձին մի անբարոյական կնոջ։ Եվ սա արվեց ազգի ներկայացուցիչների պալատում՝ քաղաքացիական և օրենսդրական հեղինակությունների կողմից։ Պատմաբանն ասում է. «Այդ խելահեղ ժամանակվա արարողություններից մեկն անգերազանցելի է մնում իր անհեթեթությամբ ու ամբարշտությամբ։ Ժողովարանի դռները բացվեցին մի խումբ երաժիշտների առջև, որին հետևում էր տեղական իշխանության ներկայացուցիչների հանդիսավոր թափորը՝ գովերգելով ազատությունը և ուղեկցելով իրենց ապագա երկրպագության առարկային՝ քողով ծածկված մի կնոջ, ում նրանք «Բանականության աստվածուհի» էին կոչում։ Ներս մտնելով՝ նրա վրայից մեծ շուքով վերցրին քողը և նստեցրին նախագահի աջ կողմը։ Դա բոլորին հայտնի օպերային պարուհի էր... Այս կնոջը՝ այն բանականության ամենատիպիկ ներկայացուցչին, որին նրանք երկրպագում էին, Ֆրանսիայի Ազգային համաժողովը հրապարակայնորեն պատիվ տվեց »: GCA 250.4

«Այս անսուրբ և ծիծաղելի դիմակահանդեսը միջոցառման վերածվեց, և Բանականության Աստվածուհու մեծարման արարողությունը սկսեցին կրկնել ամբողջ երկրով մեկ այնպիսի վայրերում, ուր բնակիչներն ուզում էին ցույց տալ, որ իրենք էլ են հասել հեղափոխության բարձունքներին» (Ուալթեր Սքոթ, հ.1, գլ.17)։ GCA 251.1

Բանականության պաշտամունքը ներկայացնող հռետորն ասաց. «Օրենսդիրներ, մոլեռանդությունն իր տեղը զիջեց բանականությանը։ Նրա մշուշոտ աչքերր չկարողացան տանել լույսի պայծառությունը։ Այսօր մի հսկայական բազմություն է հավաքվել այս գոթական կամարների ներքո, որոնք առաջին անգամ արձագանքեցին ճշմարտությանը։ Այստեղ [276] ֆրանսիացիները նշում են միակ ճշմարիտ պաշտամունքը՝ Ազատության և Բանականության պաշտամունքը։ Այստեղ մենք բարեմաղթանքներն ենք հղում Հանրապետության զինուժի բարգավաճմանը։ Այստեղ հանուն Բանականության մենք հրաժարվում ենք անշունչ կուռքերից՝ րնդունելով շնչավոր պատկերը՝ բնության գլուխգործոցը» (Մ. Ա. Թիեզ, Ֆըանսիական հեղափոխության պատմությունը, հ. 2, էջ 371)։ GCA 251.2

Երբ աստվածուհուն բերեցին ժողովարան, հռետորը բռնեց նրա ձեռքից և, դառնալով ժողովրդին, ասաց. «Մահկանացունե՛ր, դադարեք դողալ մի Աստծո անզոր որոտմունքի առաջ, ում ձեր վախն է ստեղծել։ Այսուհետև ոչ մի աստված մի՛ ճանաչեք, բացի Բանականությունից։ Ես ձեզ եմ ներկայացնում նրա ազնվագույն և սրբագույն պատկերը։ Եթե դուք պետք է կուռքեր ունենաք, ապա զոհեր մատուցեք միայն սրա նմաններին... Ընկի՛ր Ազատության վեհափառ Սենատի առջև, օ՜, Բանականության քո՜ղ»։ GCA 251.3

«Այն բանից հետո, երբ նախագահը գրկեց աստվածուհուն, նրան նստեցրին մի հիասքանչ կառք և վիթխարի ամբոխի ուղեկցությամբ տա-րան Նոտր Դամ տաճարը՝ զբաղեցնելու աստվածության տեղը։ Այնտեղ նա բարձրացվեց զոհասեղանի վրա և ընդունեց բոլոր ներկաների երկրպագությունը» (Էլիսոն, հ.1, գլ.10)։ GCA 252.1

Շատ չանցած՝ սրան հաջորդեց Աստվածաշնչի հրապարակային այրումը։ Մի անգամ «Թանգարանների ժողովրդական ընկերության անդամները մտան քաղաքապետարանի դահլիճ՝ բացականչելով՝ «կեցցե՛ Բանականությունը, և մի ձողի ծայրին կրելով որոշ կիսաայրված գրքերի մնացորդներ, այդ թվում սաղմոսներ, աղոթագրքեր և Հին ու Նոր Կտակարանները, որոնք, նախագահի խոսքերով, «մեծ կրակի մեջ քավեցին այն բոլոր հիմարությունները, որ մարդկային ցեղին ստիպել էին կատարել» (Փարիզյան ամսագիր, 1793, N318։ Սեջբերված է՝ Բուշե—Ռու, Պառլամենտական պատմության հավաքածու, հ. 30, էջ 200, 201)։ GCA 252.2

Պապությունն էր սկսել այն գործը, որ աթեիզմն ավարտում էր։ Հռոմի քաղաքականությունն էր ստեղծել այն հասարակական, քաղաքական և կրոնական պայմանները, որոնք Ֆրանսիային արագորեն կորստյան էին տանում։ Անդրադառնալով հեղափոխության սարսափներին՝ գրողներն ասում էին, որ այդ ամենի մեջ պետք է մեղադրվեն գահն ու եկեղեցին։ Ավելի ստույգ՝ մեղավորը հենց եկեղեցին էր։ Պապությունը թունավորել էր թագավորների միտքն ընդդեմ Բարենորոգման՝ որպես գահի թշնամու, որպես մի խռովության, որը ճակատագրական կլիներ ազգի խաղաղությանն ու ներդաշնակությանը։ Հռոմի հանճարն էր, որ այս մի-ջոցներով գահակալներին դրդել էր ամենասոսկալի դաժանությանն ու ամենաստորացուցիչ կեղեքմանը։ GCA 252.3

Աստվածաշունչն իր ազատության շունչն էր բերում։ Որտեղ որ ավետարանն ընդունվեր, մարդկանց միտքը արթնանում էր։ Նրանք սկսում էին թոթափել իրենց տգիտության, արատների և սնահավատու-թյան ստրկական շղթաները։ Նրանք սկսում էին մտածել և գործել ինքնուրույնաբար։ Այս տեսնելով՝ միապետները դողում էին իրենց բռնակալության համար։ GCA 252.4

Հռոմն անհապաղ սկսեց բորբոքել նրանց նախանձն ու երկյուղը։ 1525-ին պապն ասել է Ֆրանսիայի վարչապետին. «Այս մոլուցքը (Բողոքականությունը) կխեղաթյուրի և կկործանի ոչ միայն կրոնը, այլև բոլոր պետությունները, ազնվականությանը, օրենքները, կարգերն ու դասակարգերը» (Գ. դե Ֆելիս, Ֆրանսիայի բողոքականների պատմությունը, հ.1, գլ. 2, պարբ. 8)։ Մի քանի տարի անց պապական դեսպանը զգուշացրեց թագավորին. «Ձերդ Մեծություն, մի՛ խաբվեք։ Բողոքականները խախտելու են ինչպես կրոնական, այնպես էլ քաղաքացիական կարգը... Վտանգը գահին սպառնում է նույնքան, որքան զոհասեղանին... Նոր կրոնի ներմուծումն իր հետ կբերի նաև նոր կառավարություն» (Դ՛Օբինյե, Բարենորոգման պատմությունը Եվրոպայում Կալվինի ժամանակ, հ. 2, գլ. 36)։ Աստվածաբաններն էլ գրգռում էին ժողովրդի նախապաշարումները՝ հայտարարելով, որ բողոքական ուսմունքը «մարդկանց նորույթների և հիմարության մեջ է ներքաշում՝ թագավորին զրկերլով իր հպատակների սիրուց ու նվիրվածությունից և կործանելով եկեղեցին ու պետությունը»։ Այսպիսով, Հռոմին հաջողվեց Ֆրանսիային տրամադրել Բարենորոգման դեմ։ «Գահը պահպանելու, ազնվականներին պաշտպանելու և օրենքները պահելու համար էր, որ Ֆրանսիայում առաջին անգամ մերկացվեց հալածանքի սուրը» (Ուայլի, հ.13, գլ. 4)։ GCA 253.1

Երկրի ղեկավարները հազիվ թե կանխատեսեին այդ չարագուշակ քաղաքականության հետևանքները։ Աստվածաշնչի ուսմունքը ժողովրդի մտքում և սրտում կսերմաներ արդարության, զսպվածության, ճշմարտության, հավասարության ու գթության այն սկզբունքները, որոնք ազգի բարգավաճման անկյունաքարն են։ «Արդարությունը կբարձրացնի ազգը», և «աթոռն արդարությամբ կհաստատվի» [278] (Առակաց 14.34, 16.12) ։ «Արդարության գործը կլինի խաղաղություն, և արդարության արդյունքը՝ հանգիստ ու ապահովություն հավիտյան» (Եսայիա 32.17)։ Նա, ով հնազանդվում է Աստծո օրենքին, իրապես կհարգի ու կպահի նաև իր երկրի օրենքները։ Նա, ով երկյուղում է Աստծուց, կպատվի նաև թա-գավորին՝ իր արդար ու օրինական կառավարման մեջ։ Բայց դժբախտ Ֆրանսիան արգելեց Աստծո խոսքը և վտարեց Նրա աշակերտներին։ Դարեր շարունակ սկզբունքային ու ազնիվ, խորաթափանց մտքի և բա-րոյական ուժի տեր մարդիկ, ովքեր արիություն ունեին՝ բարձրաձայներս իրենց համոզմունքները և հավատ՝ չարչարվելու հանուն ճշմարտության, տանջվում էին թիանավերում որպես ստրուկներ, մեռնում էին խարույկ-ների վրա կամ կենդանի փտում ստորգետնյա խցերում։ Հազարավոր- ներն փախչելով ազատվում էին, և այս ամենը շարունակվում էր երկու հարյուր հիսուն տարի՝ Բարենորոգման սկսվելուց հետո։ GCA 253.2

«Դժվար թե այդ երկարատև ժամանակահատվածում ֆրանսիա-ցիների մի սերունդ լիներ, որը տեսած չլիներ՝ ինչպես են ավետարանի ջատագովները փախչում հալածիչների խելահեղ վայրագությունից՝ իրենց հետ տանելով այն գիտելիքները, արվեստը, կարգապահությունը, հմտությունը, ինչում նրանք գերազանցում էին բոլորին, որպեսզի հարստացնեն այն երկրները, ուր ապաստան էին գտնում։ Եվ որքան որ նրանք իրենց շնորհներով ծաղկեցնում էին մյուս երկրները, նույնքան էլ իրենցը զրկվում էր դրանցից։ Եթե այդ ամենը, ինչ հանվում էր երկրից, մնար Ֆրանսիայում, եթե այդ երեք հարյուր տարիների ընթացքում վտարանդիների աշխատանքային հմտությունը ծառայեր իրենց երկրի բարգավաճմանը, եթե այդ երեք հարյուր տարիների ընթացքում նրանց գեղարվեստական հակումները զարգացնեին երկրի արտադրանքը, եթե այդ երեք հարյուր տարիների ընթացքում նրանց ստեղծագործ հանճարն ու վերլուծական տաղանդը հարստացնեին գրականությունն ու զարգացնեին գիտությունը, եթե նրանց իմաստությամբ ուղեկցվեին երկրի ժողովները, նրանց խիզախությամբ՝ նրա մարտերը, նրանց ար-դարությամբ ձևավորվեին նրա օրենքները, իսկ Աստվածաշնչի կրոնը զորացներ նրա ժողովրդի միտքը և վերահսկեր խիղճը, ինչպիսի՜ փառքով այսօր կպսակվեր Ֆրանսիան։ Ի՜նչ հզոր, բարգավաճ ու երջանիկ երկիր կլիներ նա՝ օրինակելի բոլոր ազգերի համար։ GCA 254.1

[279] «Բայց կույր և անողոք մոլեռանդությունը նրա տարածքից վտարեց առաքինության ամեն մի ուսուցչի, կարգուկանոնի ամեն մի պահապանի, գահի ամեն մի ազնիվ պաշտպանի։ Նրանց, ովքեր իրենց երկիրն ուզում էին աշխարհի «փառքն ու պարծանքը» դարձնել, ասում էին. «Ընտրեք, որն ուզում եք. խարույկ կամ աքսոր»։ Վերջապես երկիրն ամբողջովին ավերվեց, այլևս խիղճ չմնաց, որը հալածեին, մի կրոն, հանուն որի խարույկ բարձրացնեին, հայրենասիրություն, որի համար վտարեին» (Ուայլի, հ.13, գլ. 20)։ Եվ այդ ամենի հետևանքն, իր բոլոր սարսափներով, դարձավ Հեղափոխությունը։ GCA 254.2

«Հուգենոտների փածուստից հետո Ֆրանսիան համընդհանուր անկում ապրեց։ Ծաղկող արդյունաբերական քադաքներն ավերվեցին, բերրի տարածքներն ամայացան, մտավոր բթությանն ու բարոյական անկումը հաջորդեցին չտեսնված առաջընթացին։ Փարիզը դարձավ մի հսկայական անկելանոց, և հաշվել են, որ հեղափոխության բռնկման ժամանակ երկու հարյուր հազար չքավոր ողորմություն էր խնդրում թագավորից։ Միայն ճիզվիտներն էին բարգավաճում քայքայվող երկրում՝ զարհուրելի բռնությամբ իշխելով եկեղեցիների ու դպրոցների, բանտերի ու թիապարտների վրա»։ GCA 254.3

Ավետարանը լուծում կբերեր Ֆրանսիայի այս քաղաքական ու սոցիալական խնդիրներին, որոնք փակուղու առջև կանգնեցրին կղերականությանը, թագավորին ու օրեսնդիրներին՝ անարխիայի և կորստյան մատնելով ազգը։ Բայց Հռոմի տիրապետության ներքո ժողովուրդը կորցրել էր անձնազոհության ու անշահախնդիր սիրո վերաբերյալ Փրկչի օրհնյալ դասերը։ Նրանք այլևս սովոր չէին ինքնուրացություն դրսևորել հանուն ուրիշների։ Հարուստները հանդիմանություն չէին ստանում աղքատներին ճնշելու համար, իսկ աղքատները՝ վարձատրություն իրենց ստրկական աշխատանքի դիմաց։ Ունևորների և ուժեղների եսասիրությունը գնալով ավելի ու ավելի ակնհայտ ու ճնշող էր դառնում։ Դարեր շարունակ ագահ ու անառակ ազնվականները հարստահարելու ճնշել էին գյուղացուն։ Հարուստները շահագործում էին աղքատներին, և աղքատներն ատում էին հարուստներին։ GCA 255.1

Շատ գավառներում կալվածքներն ազնվականներին էին պատ-կանում, իսկ աշխատավոր խավերը նրանցից վարձում էին։ Հանձնված իրենց տերերի ողորմությանը՝ նրանք ստիպված [280] ենթարկվում էին նրանց անմարդկային պահանջներին։ Եկեղեցու և պետության ծախսերի բեռն ընկած էր միջին և ցածր խավերի վրա, որոնցից մեծ հարկեր էին պահանջում քաղաքացիական իշխանություններն ու կղերականները։ «Ազնվականների քմահաճույքը գերագույն օրենք էր համարվում։ Կեղեքիչների հոգը չէր, որ գյուղացիներն ու հողագործները կարող էին սովամահ լինել... ժողովուրդը ստիպված էր ամեն ինչում հաշվի առնել բացառապես հողատիրոջ շահերը։ Հողագործների կյանքը լի էր չարքաշ աշխատանքով ու անհույս թշվառությամբ։ Նրանց գանգատներին, եթե երբևէ համարձակվեին գանգատվել, պատասխանում էին ամբարտավան արհամարհանքով։ Դատարանները միշտ պաշտպանում էին ազնվականին՝ ի վնաս գյուղացու։ Դատավորներն անամոթաբար կաշառք էին վերցնում, և արիստոկրատիայի քմահաճույքն անգամ օրենքի ուժ էր ստանում համատարած այդ ապականության շնորհիվ։ Մի կողմից աշխարհիկ իշխանավորները, մյուս կողմից կղերականները ցածր խավերից հարկեր էին կորզում, բայց դրանց կեսն անգամ չէին մտցնում արքայական կամ եկեղեցական գանձարան, իսկ մնացածը վատնում էին անառակ կրքերի բավարարման մեջ։ Եվ այդ մարդիկ, ովքեր չքա-վորության էին հասցնում էին իրենց հպատակներին, ազատված էին հարկերից և օրենքով կամ ըստ սովորության՝ կարող էին զբաղեցնել պետական ցանկացած պաշտոն։ Արտոնյալ խավը շուրջ հարյուր հիսուն հազար մարդ էր հաշվվում, իսկ միլիոնավոր մարդիկ դատապարտված էին թշվառության ու քայքայման, նրանց քմահաճույքների պատճառով»։ GCA 255.2

Արքունիքը թաղված էր ճոխության ու անառակության մեջ։ Ժողովրդի և ղեկավարների միջև գրեթե վստահություն չկար։ Կառավարության ձեռնարկած բոլոր միջոցները կասկածելի էին թվում՝ որպես նենգ ու եսասիրական։ Նախքան Հեղավախությունը՝ ավելի քան կես դար, գահակալում էր Լյուդովիկոս XV—ը, ով նույնիսկ այն չար ժամանակներում հայտնի էր որպես ծույլ, թեթևամիտ ու ցանկամոլ միապետ։ Ունենալով անառակ ու դաժան արիստոկրատիա և չքավոր ու տգետ ցածր խավ, երկիրը գտնվում էր ֆինանսական ճգնաժամի մեջ, ժողովուրդը՝ զայրացած վիճակում։ Պետք չէր մարգարեի աչք ունենալ՝ կանխատեսելու համար վերահաս սոսկալի պայթյունը։ Իր խորհրդականների նախազգուշացումներին թագավորը սովորաբար պատասխանում էր. «Ջանացեք, [281] ամեն բան լավ լինի, քանի դեռ ես կենդանի եմ, իսկ մահիցս հետո ինչ լինելու է՝ թող լինի»։ Զուր էին բարեփոխման անհրաժեշտության մասին պնդումները։ Նա տեսնում էր չարիքը, բայց ոչ խիզախություն, ոչ էլ ուժ աներ այն կասեցնելու համար։ Ֆրանսիային սպասվող ճակատագիրը չափազանց ճշգրտորեն արտահայտված է նրա ծույլ ու եսասիրական պատասխանի մեջ. «Ինձանից հետո՝ թեկուզ ջրհեղեղ»։ GCA 256.1

Բորբոքելով թագավորների և իշխող խավերի նախանձը՝ Հռոմը նրանց դրդել էր գերության մեջ պահել ժողովրդին՝ լավ իմանալով, որ դա կթուլացնի պետությունը, և այդպիսով իշխաններն ու ժողովուրդը իր ծառաները կդառնան։ Իր հեռատես քաղաքականությամբ նա հասկացել էր, որ մարդկանց ստրկացնելու համար պետք է կապանքներ դնել նրանց հոգիների վրա, որ եթե նրանք զրկվեն ազատությունից, ապա հաստա-տապես ի վիճակի չեն լինի խուսափելու գերությունից։ Բարոյական քայ-քայումը, որ նրա քաղաքականության պտուղն էր, հազար անգամ ավելի սարսափելի էր, քան ֆիզիկական տանջանքները։ Ասավածաշնչից զրկված և մատնված մոլեռանդ ու եսակենտրոն ուսմունքների գերությանը՝ ժողովուրդն այնպես էր թաղվել տգիտության, սնահավատության ու արատների մեջ, որ բոլորովին անընդունակ էր ինքնակառավարման։ GCA 256.2

Բայց այս ամենը միանգամայն այլ ելք ունեցավ, քան Հռոմը ծրագրել էր։ Զանգվածներին կուրորեն իր դոգմաների ստրկության մեջ պա- հելու փոխարեն՝ նա, ըստ էության, նրանց անհավատներ ու հեղափո-խականներ դարձրեց։ Նրանք արհամարհեցին Հռոմի կրոնը՝ որպես քահանայական խարդավանք, իսկ հոգևորականությանը դիտում էին որպես իրենց կեղեքիչների։ Միակ աստվածը, ում նրանք գիտեին, Հռոմի աստվածն էր, նրանց միակ կրոնը՝ նրա ուսմունքը։ Ըստ նրանց՝ Հռոմի ագահությունն ու դաժանությունը Աստվածաշնչի օրինական պտուղն էր, և նրանք հրաժարվեցին դրանից։ GCA 256.3

Հռոմը կեղծել էր Աստծո բնավորությունը և աղավաղել Նրա պահանջները, և այժմ մարդիկ մերժեցին թե՛ Աստվածաշունչը, թե՛ նրա Հեղինակին։ Պապությունը պահանջել էր կուրորեն հավատալ իր դոգմաներին՝ ձևացնելով, թե Աստվածաշունչն է այդպես սովորեցնում։ Դրան ի պատասխան՝ Վոլտերն ու նրա համախոհները բոլորովին հրաժարվեցին Աստծո խոսքից՝ ամենուրեք տարածելով անհավատության թույնը։ Հռոմը ժողովրդին ճզմել էր իր երկաթե կրունկով, և հիմա ապականված ու գազանացած ամբոխները, նողկանքով մերժելով նրա [282] բռնակալությունը, դեն նետեցին բոլոր սահմանափակումները։ Զայրացած այն փայլուն խաբեության վրա, որն այնքան երկար ժամանակ մեծարել էին, նրանք մերժեցին կեղծիքն ու ճշմարտությունը միասին։ Եվ կտրելով բոլոր սանձերը՝ մեղքի ստրուկները ցնծում էին իրենց երևա-կայական ազատությամբ։ GCA 257.1

Երբ սկսվեց Հեղափոխությունը, թագավորի զիջման շնորհիվ ժողո-վուրդն ավելի մեծաթիվ ներկայացուցիչներ ունեցավ խորհրդարանում, քան ազնվականներն ու կղերականությունը միասին։ Այսպիսով, իշխա-նության նժարը թեքվեց նրա կողմը, բայց նրանք պատրաստ չէին այն օգ-տագործել իմաստությամբ և խելամտորեն։ Ձգտելով ուղղել չարիքները, որոնցից իրենք տուժել էին, նրանք որոշեցին ստանձնել հասարակության վերակառուցումը։ Մոլեգնած ժողովուրդը, ում միտքը երկար ժամանակ համակված էր եղել դառնագին հիշողություններով, վճռեց հեղափոխել այն թշվառ վիճակը, որն արդեն անտանելի էր դարձել, և վրեժ առնել նրանցից, ովքեր իրենց տառապանքների պատճառն էին։ Յուրացնելով այն դասը, որը սովորել էին բռնակալության ներքո, նեղյալներն իրենց ճնշողների կեղեքիչները դարձան։ GCA 257.2

Դժբախտ Ֆրանսիան արյան մեջ հնձեց այն, ինչ սերմել էր։ Սոսկալի էին Հռոմի հսկողությանը ենթարկվելու հետևանքները։ Որտեղ որ Ֆրասնիան Բարենորոգման սկզբում առաջին խարույկն էր վառել պա-պության ազդեցությամբ, այնտեղ հեղափոխությունը կանգնեցրեց իր առաջին գլխատիչ սարքը։ Այն նույն վայրում, որտեղ տասնվեցերորդ դա- րում վառել էին առաջին բողոքական նահատակներին, տասնութերորդ դարում գլխատվեցին առաջին զոհերը։ Մերժելով ավետարանը, որը բժշկություն կբերեր իրեն, Ֆրանսիան բացեց անհավատության ու կորստյան դուռը։ Երբ Աստծո օրենքի սահմանափակումները մի կողմ դրվեցին, պարզվեց, որ մարդկանց օրենքներն ի զորու չեն զսպելու մարդկային կրքերի ահեղ հոսքը, և ազգը հայտնվեց ապստամբության ու անարխիայի հորձանուտում։ Աստվածաշնչի դեմ պատերազմը սկիզբ դրեց մի դարաշրջանի, որն աշխարհի պատմության մեջ հայտնի է որպես Սարսափի իշխանություն։ Խաղաղությունն ու երջանկությունը դուրս էին մղվել մարդկանց տներից ու սրտերից։ Ոչ ոք ապահով չէր։ Նա, ով այսօր ցնծում էր, վաղը կարող էր կասկածի ենթարկվել ու դատապարտվել։ Բռնությունն ու կրքերը աննախադեպ թափ առան։ GCA 257.3

[283] Թագավորը, կղերականությունն ու ազնվականները ստիպված էին ենթարկվել գրգռված ու խելացնոր ժողովրդի գազանությանը։ Թագավորի մահապատիժը միայն ավելի բորբոքեց նրանց վրիժառության տենչը, և նրա դատավճիռը կայացնողները շուտով հետևեցին նրան դեպի կառափնարան։ Որոշված էր կոտորել բոլորին, ում կասկածում էին հեղափոխության հանդեպ թշնամության մեջ։ Բանտերում տեղ չկար, և կալանավորների թիվը մի անգամ հասել էր երկու հարյուր հազարի։ Քա-ղաքներում ահասարսուռ դեպքեր էին տեղի ունենում։ Հեղափոխական մեկ կուսակցություն դուրս էր եկել մյուսի դեմ, և հակամարտող այդ ամբոխների համար Ֆրանսիան վերածվել էր մի ընդարձակ մարտա-դաշտի՝ բռնկված նրանց կատաղի կրքերով։ «Փարիզում մի խռովությունը հետևում էր մյուսին, բնակիչները բաժանվել էին տարբեր խմբա-վորումների, որոնք, թվում էր, բացի իրար ոչնչացնելուց ուրիշ նպատակ չունեին»։ Եվ համընդհանուր այդ թշվառությանը ավելացավ նաև այն, որ երկիրը ներքաշվեց երկարատև ու ավերիչ պատերազմի մեջ Եվրոպայի մեծ տերությունների դեմ։ «Երկիրը գրեթե սնանկացել էր, բանակը վարձ էր պահանջում, Փարիզի բնակիչները սովամահ էին լինում, ավազակախմբերը թալանել էին գավառները, և քաղաքակրթությունը գրեթե կուլ էր գնացել անարխիային ու ամենաթողությանը»։ GCA 258.1

Ժողովուրդը չափազանց լավ էր յուրացրել դաժանության ու տան-ջանքի այն դասերը, որ Հռոմն այդքան ջանասիրաբար սովորեցրել էր։ Վերջապես եկավ հատուցման օրը։ Հիմա արդեն Հիսուսի աշակերտները չէ, որ գցվում էին զնդաններն ու քարշ տրվում կառափնարան։ Նրանք վաղուց մահացել էին կամ աքսորվել։ Անողորմ Հռոմն այժմ զգաց նրանց մահացու ուժը, ում սովորեցրել էր հաճույք ստանալ արյուն թափելուց։ GCA 258.2

«Հալածանքները, որ դարեր շարունակ իրականացրել էր Ֆրանսիայի կղերականությանը, այժմ անասելի ուժով տեղացին հենց նրա գլխին։ Կառափնարանները ողողվեցին քահանաների արյունով։ Թիանավերն ու բանտերը, որ մի ժամանակ լեցուն էին հուգենոտներով, հիմա լցվեցին նրանց հալածիչներով։ Աթոռին շղթայված ու տանջահար թիավարելով՝ կաթոլիկ կղերականները վերապրեցին այն բոլոր տառապանքները, որոնցով իրենց եկեղեցին այդպես անխնա պատժում էր վեհանձն հերե-տիկոսներին»։ [284] GCA 259.1

«Հետո եկան օրեր, երբ ուժի մեջ մտավ բոլոր օրենքներից ամենաբարբարոսականը՝ սահմանված ամենավայրենի դատարանի կողմից, երբ ոչ ոք չէր կարող ողջունել իր հարեաններին կամ աղոթել... առանց հանցանք գործելու վտանգի ենթարկվելու, երբ ամեն անկյունում լրտեսներ էին թաքնված, երբ գլխատիչ սարքը ամեն առավոտ սկսում էր իր երկարատև ու ծանր աշխատանքը, երբ բանտերը լեցուն էին, ինչպես ստրուկներ տեղափոխող նավերը, երբ արյունով փրփրած առուները լցվում էին Սենա գետը... Մինչ ամեն օր Փարիզի փողոցներով զոհերին սայլերով տանում էին մահապատժի, գերագույն խորհրդի կողմից շրջաններ ուղարկված պատգամավորներն այնպիսի դաժան խրախ-ճանքներ էին սարքում, որ լսված չէր նույնիսկ մայրաքաղաքում։ Մա-հացու սարքի դանակը չափից ավելի դանդաղ էր իջնում՝ կատարելու սպանության իր գործը։ Գերիների երկար շարքերը հնձվում էին արկերի պայթյունից։ Մարդկանցով լի լաստերի վրա անցքեր էին բացվում։ Լիոնն անապատի էր վերածվել։ Արասում կալանավորներին զրկում էին նույնիսկ արագահաս մահվան դաժան տրտմությունից։ Լուար գետի ամբողջ երկայնքով՝ Մոմյարից մինչև ծովը, ագռավների և ուրուրների մեծ երամները խնջույք էին անում զարհուրելի կերպով իրար կապված մերկ դիակներով։ Հաշվի չէին առնում ոչ սեռ, ոչ տարիք։ Մինչև տասնյոթ տարեկան սպանված պատանիների և աղջիների թիվը հարյուրներով էր հաշվվում։ Մայրական կրծքից պոկված մանուկներին մի նիզակից մյուսն էին նետում Յակոբինյանների շարքերի երկայնքով»։ Տասը տարվա կարճ ժամանակահատվածում բյուրավոր մարդիկ մեռան։ GCA 259.2

Ամեն ինչ եղավ այնպես, ինչպես սատանան կկամենար։ Սա հենց այն էր, ինչին նա ձգտել էր հասնել դարեր շարունակ։ Նրա քաղաքա-կանությունը սկզբից մինչև վերջ խաբեություն է, և նրա անփոփոխ նպատակն է՝ վիշտ ու թշվառություն բերել մարդկանց, դիմազրկել ու փչացնել Աստծո ձեռքի գործը, խափանել գթության ու սիրո աստվածային նպատակները՝ այդպիսով վիշտ պատճառելով երկնքին։ Հետո իր խաբուսիկ հնարքներով նա կուրացնում է մարդկանց միտքը՝ դրդելով նրանց իր արածների մեղքը Աստծո վրա գցել կարծես թե այս բոլոր թշվառություններն Արարչի ծրագրի հետևանքն են։ Նմանապես էլ երբ [285] նրանք, ովքեր քայքայվել ու գազանացել են նրա դաժան իշ-խանությունից, հանկարծ ազատություն են ստանում, նա մղում է նրանց ծայրահեղությունների և վայրագությունների։ Իսկ հետո բռնակալներն ու կեղեքիչները այդ անսանձ գազանությունները ազատության արդյունքն են համարում։ GCA 259.3

Երբ մոլորությունը մի քողի տակ մերկացվում է, սատանան նրան ընդամենը մեկ այլ դիմակ է հագցնում, և մարդիկ այն ընդունում են նույն եռանդով, որքան առաջինը։ Երբ մարդիկ հասկացան, որ պապությունը խաբեություն է, և սատանան այլևս չէր կարող նրա միջոցով դրդել նրանց խախտելու Աստծո օրենքը, նա նրանց ներշնչեց ամբողջ կրոնը կեղծիք համարել, իսկ Աստվածաշունչը՝ առասպել։ Եվ մի կողմ գցելով աստվածային պատվիրանները՝ նրանք անձնատուր եղան անսանձ ան-օրենությանը։ GCA 260.1

Բախտորոշ սխալը, որն այդպիսի աղետ բերեց Ֆրանսիայի բնակիչներին, այս մեկ մեծ ճշմարտության անտեսումն էր, որ իսկական ազատությունը Աստծո օրենքը պահելու մեջ է։ «Երանի՜ թե ուշադրություն դարձնեիր իմ պատվիրաններին, այն ժամանակ գետի պես պիտի լիներ քո խաղաղությունը, և քո արդարությունը՝ ծովի ալիքների պես»։ «Խաղաղություն չունեն ամբարիշտները, ասում է Տերը»։ «Բայց ինձ լսողը՝ ապահով կբնակվի, և հանդարտ կլինի չարիքի վախից» (Եսայիա 48.18,22, Առակաց 1.33)։ GCA 260.2

Աթեիստները, անհավատները և ուխտադրուժներն ընդդիմանում են Աստծո օրենքին ու արհամարհում այն, բայց նրանց ազդեցության ար-դյունքը ցույց է տալիս, որ մարդու բարօրությունը կախված է աստվածա-յին կանոններին հնազանդվելուց։ Նրանք, ովքեր չեն կամենում դասեր առնել Աստծո Գրքից, կարող են կարդալ դրանք ազգերի պատմության մեջ։ GCA 260.3

Հռոմի եկեղեցու միջոցով մարդկանց հեռացնելով հնազանդության ուղուց՝ սատանան այնքան ծածուկ էր գործում, որ նրա բերած այլասե-րումն ու թշվառությունը չէին դիտվում որպես անօրենության պտուղ։ Եվ Աստծո Հոգին այնպես էր հակազդում սատանայի զորությանը, որ նա չհասնի իր ծրագրերի լիարժեք իրականացմանը։ Ժողովուրդը չէր կարողանում նկատել պատճառ - հետևանք կապը և հայտնաբերել իր թշվառության աղբյուրը։ Բայց հեղափոխության [286] ժամանակ ազգային ժողովը բացահայտորեն մերժեց Աստծո օրենքը, և արդյունքում Սարսափի իշխանության օրոք բոլորը պարզորոշ տեսան պատճառն ու հետևանքը։ GCA 260.4

Երբ Ֆրանսիան հրապարակավ հրաժարվեց Աստծուց և Աստվածաշնչից, ամբարիշտ մարդիկ ու խավարի հոգիները ցնծում էին, որ հասել են իրենց այդքան երկար փափագած նպատակին՝ թագավորու-թյան, որն ազատ է Աստծո օրենքի սահմանափակումներից։ Քանի որ «չար գործի վճիռը շուտով չի կատարվում», «մարդկանց որդիների սիրտը» հանդգնում է «չարություն անելու» (Ժողովող 8.11)։ Բայց արդար ու ճշմարիտ օրենքի խախտումն անխուսափելիորեն դժբախտության ու կործանման է հասցնում։ Թեև մարդիկ անմիջապես չեն պատժվում, բայցևայնպես նրանց ամբարշտությունը հաստատ նրանց կորստյան կտանի։ Դարեր շարունակ նահանջն ու հանցագործությունը մոտեցնում էին հատուցման օրը, ու երբ նրանք լցրին իրենց անօրենության գավաթը, Աստծուն արհամարհողները չափազանց ուշ հասկացան, որ սարսափելի բան է աստվածային համբերության չարաշահումը։ Աստծո զսպիչ Հոգին, որ դիմակայում է սատանայի դաժան զորությանը, գրեթե լիովին հեռացավ, և նրան, ում միակ հաճույքը մարդկանց տառապանքն է, թույլ տրվեց իր կամքը կատարել։ Նրանք, ովքեր ընտրել էին ապստամբության ուղին, թողնվեցին քաղելու դրա պտուղները, մինչև որ երկիրը լցվեց ոճիրներով, որոնք չափից ավելի զարհուրելի էին նկարագրելու համար։ Ամայացած գավառներից ու ավերված քաղաքներից սոսկալի աղաղակ, դառնագույն տառապանքի ճիչ էր լսվում։ Ֆրանսիան ասես ցնցվում էր երկրաշարժից։ Կրոնը, օրենքը, հասարակական կարգը, ընտանիքը, պե-տությունն ու եկեղեցին՝ այս ամենն ավերվել էր մի ամբարիշտ ձեռքով, որը բարձրացել էր Աստծո օրենքի դեմ։ Հիրավի, ճշմարիտ են իմաստունի խոսքերը. «Անզգամը կընկնի իր անզգամությամբ»։ «Թեև մեղավորը հարյուր անգամ մեղք գործի, և երկարատև էլ լինի, այնուամենայնիվ, ես գիտեմ, որ բարիք կլինի Աստծուց վախեցողներին, որ վախենում են նրա երեսից։ Բայց ամբարշտին բարություն չի լինի» (Առակաց 11.5, ժողովող 8.12,13)։ «Որովհետև գիտությունն ատեցին և Տիրոջ վախը չընտրեցին», «ուրեմն նրանք իրենց ճանապարհների պտղից կուտեն և իրենց խորհուրդներից կկշտանան» (Առակաց 1.29, 31)։ GCA 261.1

[287] Աստծո հավատարիմ վկաները, որոնց սպանել էր «անդունդից դուրս եկող» հայհոյիչ իշխանությունը, երկար չէին լռելու։ «Երեքուկես օրից հետո Աստծուց կենդանի հոգի եկավ մտավ նրանց մեջ, և նրանք իրենց ոտքերի վրա կանգնեցին, և մեծ վախ ընկավ նրանց տեսնողների վրա» (Հայտնություն 11.11)։ 1793 թվականն էր, երբ Ֆրանսիայի խորհրդարանը հրամանագրեր արձակեց՝ օրենքից դուրս հռչակելով քրիստոնեական կրոնն ու Սուրբ Գիրքը։ Երեքուկես տարի անց նույն ժողովը չեղյալ հայտարարեց այդ հրամանագրերը, ըստ որոնց՝ Աստվածաշնչի հանդեպ հանդուրժողականություն էր շնորհվում։ Աշխարհը զարհուրած էր այն մեղրի հրեշավորությունից, որը Սրբազան պատգամները մերժելու հետևանքն էր, և մարդիկ գիտակցեցին Աստծո և Նրա Խոսքի հանդեպ հավատի անհրաժեշտությունը որպես առաքինության ու բարոյականության հիմքի։ «Ո՞ւմ նախատեցիր և հայհոյեցիր, և ո՞ւմ վրա ձայն բարձրացրիր, և աչքերդ վեր հանեցիր Իսրայեյի Սուրբի՜ վրա» (Եսայիա 37.23)։ «Սրա համար ահա ես նրանց պիտի իմացնեմ այս անգամ, պիտի իմացնեմ նրանց իմ ձեռքը և իմ ուժը, և պիտի գիտենան, որ իմ անունը Եհովա է» (Երեմիա 16. 21)։ GCA 261.2

Երկու վկաների վերաբերյալ մարգարեն շարունակում է. «Եվ մեծ ձայն լսեցին, որ ասում էր նրանց. Վեր ելեք այստեղ։ Եվ վեր ելան երկինքն ամպով, և նրանց թշնամիները տեսան նրանց» (Հայտնություն 11.12)։ Աստծո երկու վկաների դեմ Ֆրանսիայի մղած պատերազմից հետո նրանք աննախադեպ պատվի արժանացան։ 1804 թվականին կազմավորվեցին Բրիտանական և Օտարերկրյա աստվածաշնչյան ըն-կերությունները։ 1816-ին հիմնադրվեց ամերիկյան աստվածաշնչյան ընկերությունը։ Երբ ստեղծվեց բրիտանական ընկերությունը, Աստվա-ծաշունչը հրատարակվեց և տարածվեց հիսուն լեզուներով։ Այդ ժամա-նակից ի վեր այն թարգմանվել է հարյուրավոր լեզուներով ու բարբառ-ներով։ GCA 262.1

1792-ին նախորդած հիսուն տարիների ընթացքում քիչ ուշադրություն էր դարձվել օտարերկրյա առաքելություններին։ Ոչ մի նոր ընկերություն չէր կազմավորվել, և միայն մի քանի եկեղեցիներ էին ջանում [288] քրիստոնեությունը տարածել հեթանոսական երկրներում։ Սակայն տասնութերորդ դարի վերջում մեծ վավաիտւթյուն կատարվեց։ Ռացիոնալիզմի արդյունքն այլևս չէր գոհացնում մարդկանց, և նրանք սկսեցին գիտակցել աստվածային հայտնության ու գործնական կրոնի անհրաժեշտությունը։ Այդ ժամանակից ի վեր օտարերկրյա առաքելությունների գործունեությունը աննախադեպ թափ ստացավ։ GCA 262.2

Տպագրության գարգացամր նոր ուժ հաղորդեց Աստվածաշնչի տարածման գործին։ Տարբեր երկրների միջև կապի միջոցների կատարելագործումը, հին նախապաշարումների և ազգային բացառիկության պատնեշների փլուզումը, ինչպես նաև Հռոմի պապի՝ աշխարհիկ իշխա- նությունից զրկվելը ճանապարհ հարթեցին Աստծո խոսքի համար։ Մի քանի տարի Աստվածաշունչն անարգել վաճառվում էր Հռոմի փողոցներում և տարվում էր երկրագնդի բոլոր բնակեցված մասերը։ GCA 262.3

Անհավատ Վոլտերը մի անգամ պարծենալով ասել է. «Ես հոգնել եմ լսելուց, թե ինչպես է ժողովուրդն անվերջ կրկնում, որ տասներկու հոգի հիմնել են քրիստոնեական կրոնը։ Ես կապացուցեմ, որ մի հոգին էլ բա-վական է՝ այն տապալելու համար»։ Նրա մահից հետո սերունդներ են անցել։ Միլիոնավոր մարդիկ պատերազմել են Աստվածաշնչի դեմ։ Բայց այն ոչ միայն չի ոչնչացվել, այլ այնտեղ, ուր Վոլտերի օրերում գոյություն ուներ հարյուրը, այսօր կա Աստծո Գրքի տասը հազար և նույնիսկ հարյուր հազար օրինակ։ Քրիստոնեական եկեղեցու վերաբերյալ վաղ բարենորոգիչներից մեկը նշել է. «Աստվածաշունչը մի սալ է, որը շատ մուրճեր է մաշել»։ Տերն ասում է. «Քեզ դեմ շինած բոլոր գործիքները պիտի չհաջողվեն, և ամեն լեզու, որ վեր կենա քեզ դեմ դատաստանի, պիտի դատապարտվի» (Եսայիա 54.17)։ GCA 263.1

«Մեր Աստծո խոսքը կմնա հավիտյան»։ «Նրա բոլոր պատվիրանները հավատարիմ են, հաստատված են հավիտյանս հավիտենից և շինված են ճշմարտությունով և ուղղությունով» (Եսայիա 40.8, Սաղմոս 111.7,8)։ Այն, ինչ շինված է մարդկային հեղինակության վրա, պիտի փլուզի, բայց ինչը որ հիմնված է Աստծո անփաիոխ խոսքի ժայռի վրա, մնալու է հավիտյան։ GCA 263.2