ՄԵԾ ՊԱՅՔԱՐ
ԳԼՈՒԽ 14—ԱՎԵԼԻ ՈՒՇ ՇՐՋԱՆԻ ԱՆԳԼԻԱՑԻ ԲԱՐԵՆՈՐՈԳԻՉՆԵՐԸ
Մինչ Լյութերը Գերմանիայի ժողովրդի առջև բացում էր փակ Աստվածաշունչը, Թինդալն Աստծո Հոգուց դրդվեց նույնն անել Անգլիայի համար։ Ուիկլիֆի Աստվածաշունչը թարգմանվել էր լատիներեն տեքս-տից, որում բազմաթիվ սխալներ կային։ Այն երբեք չէր տպագրվել, իսկ ձեռագիր օրինակներն այնքան թանկ էին, որ միայն հարուստներն ու ազնվականները կարող էին դրանք ձեռք բերել։ Բացի այդ, խստորեն արգելված լինելով եկեղեցու կողմից՝ այն համեմատաբար նեղ շրջա-նակներում էր տարածվել։ 1516-ին՝ Լյութերի թեզիսների հայտնվելուց մեկ տարի առաջ, Էրազմը հրատարակեց Նոր Կտակարանի իր հունարեն ու լատիներեն տարբերակը։ Վերջապես առաջին անգամ Աստծո խոսքը տպագրվեց բնագրի լեզվով։ Այս աշխատանքում ուղղվել էին նախկին թարգմանությունների բազմաթիվ սխալներ, և միտքն ավելի պարզ էր շարադրված։ Մտավորականներից շատերին այն դրդեց ավելի հստակորեն ըմբռնել ճշմարտությունը և նոր թափ հաղորդեց Բարենորոգման գործին։ Բայց հասարակ ժողովրդին Աստծո խոսքը հիմ-նականում մնում էր անհասանելի։ Թինդալը պիտի ավարտեր Ուիկլիֆի գործը՝ իր հայրենակիցներին հասցնելով Աստվածաշունչը: GCA 224.1
Լինելով ճշմարտության ուշիմ ու ջերմեռանդ որոնող՝ նա բարի լուրն ընդունել էր Էրազմի հունարեն Նոր Կտակարանից ։ Նա աներկյուղ քարոզում էր իր համոզմունքները՝ պնդելով, որ ցանկացած ուսմունք պետք է ստուգվի Սուրբ Գրքով։ Պապական այն հավակնությանը, թե՝ եկեղեցին է տվել Աստվածաշունչը, և միայն եկեղեցին էլ կարող է մեկ-նաբանել այն, Թինդալը պատասխանել է. «Գիտե՞ք, թե ով է [246] ար-ծիվներին սովորեցնում որս գտնել։ Հենց այդ նույն Աստվածն էլ Իր կարոտ զավակներին սովորեցնում է՝ գտնել իրենց Հորը Նրա Խոսքում։ Դուք ոչ միայն մեզ չեք տվել Սուրբ Գիրքը, այլ հակառակը՝ այն թաքցրել եք մեզնից։ Այդ դուք եք այրել Աստծո խոսքի քարոզիչներին, ու եթե կարողանայիք, կայրեիք նաև Սուրբ Գիրքը» (Դ՝Օբինյե, Տասնվեցերորդ դարի Բարենորոգման պատմությունը, հ.18, գլ. 4)։ GCA 224.2
Թինդալի քարոզչությունը մեծ հետաքրքրություն առաջացրեց, և շա-տերն ընդունեցին ճշմարտությունը։ Բայց քահանաները զգոն էին, և նա դեռ չէր հասցրել ավարտել իր գործը, երբ նրանք իրենց սպառնալիքներով ու կեղծիքներով ջանացին կործանել այն։ Շատ հաճախ նրանք հա-ջողության էին հասնում։ «Ի՞նչ կարելի է անել,— բացականչում էր Թինդալը,— մինչ ես սերմում եմ մի դաշտում, թշնամին ավերում է մյուսը, որից հենց նոր եմ հեռացել։ Ես չեմ կարող լինել ամենուրեք։ 0՜, եթե քրիս-տոնյաները Սուրբ Գիրքն ունենային իրենց մայրենի լեզվով, նրանք կկա-րողանային ինքնուրույն դիմակայել այդ ստաբաններին։ Առանց Ասավածաշնչի հնարավոր չէ համայնքին հաստատել ճշմարտության մեջ» (Նույն տեղում, հ.18, գլ. 4)։ GCA 225.1
Ահա մի նոր գաղափար է ծնվում նրա մտքում։ «Եհովայի տաճարում սաղմոսները երգվում էին Իսրայելի լեզվով,— ասաց նա,— և մի՞թե ավետարանը չպետք է անգլերեն հնչի այստեղ... Մի՞թե եկեղեցին կեսօրին ավելի քիչ լույս պիտի ունենա, քան արշալույսին... Քրիստոնյաները պետք է Նոր Կտակարանը կարդան իրենց մայրենի լեզվով»։ Եկեղեցու աստվածաբաններն ու ուսուցիչները հակասում էին միմյանց։ Միայն Աստվածաշնչի միջոցով մարդիկ կարող էին հասնել ճշմարտությանը։ «Մեկը այս աստվածաբանին է լսում, մյուսը՝ այն... Եվ այդ հեղինակներից յուրաքանչյուրը հակասում է մյուսին։ Ուրեմն ինչպե՞ս տարբերենք ճիշտը սխալից... Ինչպե՞ս... Միայն Աստծո խոսքով» (Նույն տեղում, հ.18, գլ. 4)։ GCA 225.2
Որոշ ժամանակ անց մի ուսյալ կաթոլիկ աստվածաբան նրա հետ վիճաբանելիս բացականչեց. «Մենք գերադասում ենք ապրել առանց Աստծո օրենքի, քան առանց պապի օրենքների»։ Թինդալը պատաս-խանեց. «Ես արհամարհում եմ պապին և նրա օրենքները։ Ու եթե Աստ-ված խնայի իմ կյանքը, մի քանի աարի անց ես այնպես կանեմ, որ գու-թանով հերկող տղան ավելի շատ բան կիմանա Սուրբ Գրքից, քան դուք» (Անդերսոն, Անգլերեն Ատրվածաշնչի տարեգրություններ, էջ 19)։ GCA 225.3
Ժողովրդին իր լեզվով Նոր Կտակարանը տալու՝ [247] Թինդալի մտադրությունը, որ նա սկսել էր փայփայել, այժմ ավելի վճռական դար-ձավ, և նա անմիջապես անցավ գործի։ Հալածանքի պատճառով իր տնից քշված՝ նա գնաց Լոնդոն և այնտեղ միառժամանակ անարգել աշխատեց։ Բայց պապականները կրկին դաժանորեն ստիպեցին նրան փախ- չել։ Ողջ Անգլիան ասես փակ էր նրա առջև, և նա որոշեց ապաստարան փնտրել Գերմանիայում։ Այնտեղ նա սկսեց անգլերեն Նոր Կտակարանի տպագրությունը։ Երկու անգամ աշխատանքը դադարեցվեց, բայց երբ արգելում էին տպագրել մի քաղաքում, նա գնում էր մյուսը։ Ի վերջո, նա մեկնեց Վորմս, որտեղ մի քանի տարի առաջ Լյութերը խորհրդարանի առջև պաշտպանել էր ավետարանը։ Այդ հին քաղաքում Բարենորոգման բազմաթիվ կողմնակիցներ կային, և Թինդալն այնտեղ շարունակեց իր գործը՝ առանց հետագա արգելքների։ Շուտով տպագրվեց Նոր Կտակարանի երեք հազար օրինակ, և նույն տարում հետևեց ևս մեկ հրատարակություն։ GCA 225.4
Նա մեծ եռանդով ու համառությամբ շարունակեց իր գործը։ Չնայած որ Անգլիայի իշխանություններն իրենց նավահանգիստները հսկում էին խստագույն աչալրջաթյամբ, Աստծո խոսքը տարբեր ճանապարհներով թաքուն հասցվում էր Լոնդոն, իսկ այնտեղից՝ ցրվում երկրով մեկ։ Ճմարտությանը դիմակայելու պապականների վարձերն ապարդյուն էին։ Մի անգամ Դարհեմի եպիսկոպոսը մի գրավաճառից, ով Թինդալի ընկերն էր, գնեց նրա Աստվածաշնչերի ողջ կապոցը՝ դրանք ոչնչացնելու նպատակով՝ կարծելով, թե մեծ վնաս կհասցնի գործին։ Բայց ստացվեց հակառակը, ձեռք բերված դրամով նյութեր գնեցին նոր և ավելի որակյալ հրատարակության համար, որն այլ կերպ չէր կարող լույս տեսնել։ Երբ հետագայում Թինդալը բանտարկվեց, նրան խոստացան ազատ արձակել այն պայմանով, որ նա հայտներ նրանց անունները, ովքեր օգնել էին իրեն՝ հոգալու Աստվածաշնչի տպագրման ծախսերը։ Նա պատասխանեց, որ Դարհեմի եպիսկոպոսն արել է ավելին, քան ուրիշ որևէ մեկը, քանզի մեծ գումար վճարելով իր մոտ եղած Աստվածաշնչերի համար՝ նա իրեն հնարավորություն է տվել համարձակ առաջ գնալու։ GCA 226.1
Թինդալը մատնվեց իր թշնամիների ձեռքը և այս անգամ շատ ամիսներ անցկացրեց բանտում։ Ի վերջո նա իր հավատը կնքեց նահա-տակությամբ, բայց նրա պատրաստած զենքերը մյուս զինվորներին [248] հնարավորություն տվեցին պայքարելու գալիք բոլոր դարերի ընթացքում՝ մինչև իսկ մեր օրերը։ GCA 226.2
Լաթիմերն ամբիոնից քարոզում էր, որ Աստվածաշունչը պետք է կարդացվի ժողովրդի լեզվով։ Սուրբ Գրքի Հեղինակը, ասում էր նա, «Ինքն Աստված է», և այս Գիրքն իր մեջ կրում է իր Հեղինակի զորությունն ու հավերժությունը։ «Չկա մի թագավոր, կայսր, դատավոր կամ տիրակալ... որ պարտավոր չլինի հնազանդվել... Նրա սուրբ խոսքին»։ «Եկեք չքայլենք շեղ ճանապարհներով, թոլ Աստծո խոսքը առաջնորդի մեզ։ Եկեք չհետևենք... մեր նախնիների օրինակին՝ վարվելով այնպես, ինչպես նրանք են վարվել, այլ անենք այն, ինչ նրանք պետք Է անեին» (Հյու Լատիմեր, «Առաջին քարոզը, որ հնչել Է արքա Էդվարդ VI-ի առաջ»): GCA 226.3
Ճշմարտությունը պաշտպանելու համար վեր ելան Բարնսը և Ֆրայթը՝ Թինդալի հավատարիմ ընկերները։ Նրանց հետևեցին Ռիդլիզը և Քրանմերը։ Անգլիայի Բարենորոգման այդ առաջնորդները ուսյալ մարդիկ են եղել, և նրանցից շատերը մեծ հարգանք են վայելել Հռոմի համայնքում։ Նրանք պապությանն ընդդիմացել են «սուրբ գահի» մոլորություններն իմանալու արդյունքում։ Նրանց ծանոթությունը Բաբելոնի գաղտնիքներին ավելի մեծ ուժ է հաղորդել իրենց վկայությանն ընդդեմ նրա։ GCA 227.1
«Հիմա ես մի տարօրինակ հարց տամ.— ասել է Լաթիմերը։ Ո՞վ է ամենաջանասեր եպիսկոպոսն ու պրելատը ամբողջ Անգլիայում... Տես-նում եմ, որ սպասում եք ինձնից լսել նրա անունը.... Ես կասեմ ձեզ. դա սատանան է... Նա երբեք չի լքում իր թեմը։ Երբ էլ կանչեք նրան, նա միշտ տանն է... միշտ զբաղված է գործով... Դուք նրան երբեք պարապ չեք գտնի, հավաստիացնում եմ ձեզ... Այնտեղ, ուր բնակվում է սատանան... գրքերի համար տեղ չկա, իսկ փոխարենը՝ մոմեր են, Աստվածաշնչի կարիքը չկա, նրա տեղ՝ տերողորմյաներ են, ավետարանի լույսը պետք չէ, փոխարենը՝ մոմերի լույսն է։ Այո, օրը ցերեկով... Քրիստոսի խաչը մի կողմ են դնում և բացում քավարանի քսակը ...մերկին, աղքատին ու տկարին զրկում են հագուստից, իսկ սրբապատկերները զարդարում են, զուգում փայտն ու քարը, մեծարում մարդու ավանդություններն ու օրենքները՝ արհամարհելով Աստծո պատվերներն ու Նրա ամենասուրբ խոսքը... 0՜, եթե միայն մեր քահանաները նույնքան եռանդուն լինեին բարի ուսմունքի սերմը ցանելու մեջ, որքան սատանան է՝ որոմ ու մոլախոտ սերմելու մեջ» (Նույն տեղում, «Քարոզ գութանի մասին»)։ [249] GCA 227.2
Գլխավոր սկզբունքը, որն առաջ էին տանում այս բարենորոգիչները, նույնն էր, որին հետևել են վալդենսները, Ուիկլիֆը, Յան Հուսը, Լյութերը, Ցվինգլին և նրանց համախոհները, այսինքն՝ Սուրբ Գրքի անսխալական հեղինակությունը՝ որպես հավատի և վարքի չափանիշ։ Նրանք մերժում էին կրոնի հարցերում խղճին բռնանալու՝ պապերի, տիեզերաժողովների, եկեղեցու հայրերի և թագավորների իրավունքը։ Աստվածաշունչն էր նրանց հեղինակությունը, և դրանով էին նրանք ստուգում բոլոր ուսմունքներն ու պնդումները։ Այս սուրբ այրերին զորացնում էր հավատն Աստծո և Նրա խոսքի հանդեպ, երբ նրանք զոհում էին իրենց կյանքը խարույկի վրա։ «Քաջացի՛ր,— բացականչեց Լաթիմերը՝ դիմելով նահատակվող իր ընկերոջը, երբ կրակի բոցն ուր որ է լռեցնելու էր նրանց ձայները,— այսօր Աստծո շնորհիվ մենք այնպիսի ջահ ենք վառելու Անգլիայում, որը, համոզված եմ, երբեք չի մարի» (Հյու Լատիմերի գործերը, հ.1, գլ. 13)։ GCA 227.3
Շոտլանդիայում Կոլումբայի և նրա համագործակիցների ցանած ճշմարտության սերմերը երբեք ամբողջովին չեն ոչնչացել։ Անգլիայի եկեղեցիները Հռոմին ենթարկվելուց հարյուրավոր տարիներ անց Շոտլանդիայի եկեղեցիները դեռ պահպանում էին իրենց ազատությունը։ Տասներկուերորդ դարում, սակայն, պապությունը հաստատվեց այստեղ, և ուրիշ ոչ մի երկրում նրա իշխանությունն այդքան բացարձակ չի եղել։ Ոչ մի տեղ ավելի թանձր չի եղել խավարը, բայց լույսի շողերը թափանցեցին նաև այստեղ՝ խոստանալով պայծառ արշալույս։ Լոլարդները, գալով Անգլիայից և բերելով Աստվածաշունչն ու Ուիկլիֆի ուսմունքը, շատ բան արեցին ավետարանի գիտությունը պահպանելու համար, և ամեն դարում վկաներ ու նահատակներ եղան։ GCA 228.1
Բարենորոգումն իր հետ բերեց Լյութերի գրվածքները, և ապա Թինդալի անգլերենՆոր Կտակարանը։ Հոգևորականության կողմից աննկատ՝ այս լրաբերները լուռ անցան սարերն ու հովիտները՝ կրկին բորբոքելով ճշմարտության ջահը, որն արդեն մարում էր Շոտլանդիայում, քանդելով այն գործը, որ Հռոմն արել էր կեղեքման չորս դարերի ընթացքում։ GCA 228.2
Կրկին նահատակների արյունը նոր թափ հաղորդեց շարժմանը։ Անսպասելիորեն սթափվելով իրենց գործին սպառնացող վտանգից՝ պապական առաջնորդները խարույկի մատնեցին [250] Շոտլանդիայի ամենավեհանձն ու պատվավոր զավակներից մի քանիսին։ Բայց դրանով նրանք միայն ամբիոն կանգնեցրին, որից այդ մեռնող վկաների խոսքերը հնչում էին ամբողջ երկրով մեկ՝ անհագ տենչ առաջացնելով մարդկանց հոգիներում՝ թոթափելու Հռոմի շղթաները։ GCA 228.3
Ծագումով ու բնավորությամբ ազնվականներ Համիլթոնն ու Ուիշարթը մի երկար շարք ավելի հասարակ աշակերտների հետ միասին իրենց կյանքը զոհեցին խարույկի վրա։ Բայց Ուիշարթին այրող կրակը կյանքի կոչեց մեկին, ում բոցը չէր կարող լռեցնել, մեկին, ով Աստծո զորությամբ պապության մահազանգն էր խփելու Շոտլանդիայում։ GCA 228.4
Ջոն Նոքսը երես էր թեքել եկեղեցու ավանդություններից ու խորհրդապաշտությունից՝ սնվելու Աստծո խոսքի ճշմարտություններով, և Ուիշարթի ուսմունքը հաստատել էր Հռոմի հետ իր կապերը խզելու և հալածվող բարենորոգիչներին միանալու նրա որոշումը։ GCA 228.5
Երբ ընկերներն առաջարկեցին նրան քարոզիչ դառնալ, նա սահմռկելով ընկրկեց՝ վախենալով պատասխանատվությունից, և միայն մեկուսանալուց ու ինքն իր հետ ցավոտ պայքարից օրեր անց նա վերջա-պես համաձայնեց։ Բայց ընդունելով այդ պաշտոնը՝ նա մինչև իր կյանքի վերջը գնաց առաջ՝ աներեր վճռականությամբ ու անվեհեր քաջությամբ։ Այս անկեղծ բարենորոգիչը ահ չուներ։ Նահատակության խարույկները, որ բոցավառվում էին նրա շուրջը, միայն էլ ավելի էին բորբոքում նրա եռանդը։ Բռնակալի սպառնացող կացինը կախված իր գլխավերևում՝ նա աջ ու ձախ ջախջախիչ հարվածներ էր հասցնում կռապաշտությանը։ GCA 228.6
Դեմառդեմ հանդիպելով Շոտլանդիայի թագուհուն, ում ներկայու-թյամբ բողոքական առաջնորդներից շատերի եռանդը նվազել էր, Ջոն Նոքսը անվեհեր վկայեց ճշմարտությունը։ Նրան հնարավոր չէր շահել փաղաքշանքով, և նա չէր սարսռում սպառնալիքներից։ Թագուհին մե-ղադրեց նրան հերձվածողության մեջ՝ ասելով, որ նա, ժողովրդին սովո-րեցնելով ընդունել պետության կողմից արգելված կրոնը, այդպիսով խախտել է Աստծո պատվերը, ըստ որի՝ հպատակները պիտի ենթարկվեն իրենց իշխաններին։ Նոքսը վճռականորեն պատասխանեց. GCA 229.1
«Ինչպես որ ճշմարիտ կրոնն իր սկզբնական ուժն ու հեղինակությունը ստացել է ոչ թե այս աշխարհի իշխաններից, այլ բացառապես հա-վերժական Աստծուց, այնպես էլ հպատակները պարտավոր չեն իրենց կրոնը [251] ձևավորելու իրենց իշխանների ցանկությամբ։ Քանզի հա-ճախ իշխանները բոլորից ավելի տգետ են Աստծո ճշմարիտ կրոնի հար-ցերում... Եթե Աբրահամի ողջ սերունդը փարավոնի կրոնն ընդուներ, ում հպատակներն էին նրանք այդքան երկար ժամանակ, ասացեք, խնդրեմ, տիկին, ի՞նչ կրոն կլիներ աշխարհում։ Կամ էլ, եթե առաքյալների օրերում բոլոր մարդիկ ընդունեին Հռոմի կայսրերի կրոնը, ապա ի՞նչ կրոն կլիներ երկրի երեսին... Եվ այսպես, տիկին, կարող եք նկատել, որ հպատակները պարտավոր չեն դավանել իրենց իշխանների կրոնը, թեև նրանց կարգադրված է հնազանդվել»։ GCA 229.2
Մարիամն ասաց. «Դուք Սուրբ Գիրքը մեկնաբանում եք մի ձևով, կաթոլիկ ուսուցիչները՝ մեկ այլ։ Ո՞ւմ պետք է ես հավատամ, և ո՞վ պիտի լինի դատավորը»։ GCA 229.3
«Դուք պիտի հավատաք Աստծուն, ով պարզորոշ խոսում է Իր Խոս-քում,— պատասխանեց բարենորոգիչը,— իսկ այն ամենում, ինչ այդ խոսքը չի սովորեցնում, դուք պիտի հավատաք ոչ մեկին, ոչ էլ մյուսին։ Աստծո խոսքն ինքնին պարզ է, ու եթե ինչ-որ բան անհասկանալի է մի տեղում, Սուրբ Հոգին, ով ինքն իրեն երբեք չի հակասում, պարզաբանում է դա մյուս տեղերում, այնպես որ կասկած չի մնում, եթե միայն մարդը չհա- մառի իր տգիտության մեջ» (Դեյվիդ Լեինգ, Ջոն Նոքսի հավաքածուն, հ. 2, էջ 281, 284)։ ՝ GCA 229.4
Ահա այն ճշմարտությունները, որ անվախ բարենորոգիչն ասաց թագուհուն՝ վտանգելով իր կյանքը։ Նույն աներկյուղ քաջությամբ էլ նա հետամուտ եղավ իր նպատակին՝ աղոթելով ու վարելով Տիրոջ մարտերը, մինչև որ Շոտլանդիան ազատվեց պապությունից։ GCA 230.1
Բողոքականության հաստատումը Անգլիայում՝ որպես ազգային կրոն, նվազեցրեց, բայց լիովին չվերացրեց հալածանքը։ Մինչ Հռոմի ուսմունքից շատ կետեր մերժվեցին, որոշ կաթոլիկական ծեսերի ձևեր, այնուամենայնիվ, պահպանվեցին։ Պապի գերիշխանությունը մերժվեց, բայց նրա փոխարեն միապետը գահակալեց՝ որպես եկեղեցու գլուխ։ Եկեղեցու ծառայության մեջ ավետարանի մաքրությունից ու պարզու-թյունից լուրջ շեղումներ կային։ Խղճի ազատության մեծ սկզբունքը դեռ չէր հասկացվել։ Թեև բողոքական իշխանավորները հազվադեպ էին դիմում այն սոսկալի դաժանություններին, [252] որ Հռոմը գործադրում էր հերձվածողության դեմ, Աստծուն իր խղճի թելադրանքով երկրպագելու՝ յուրաքանչյուր մարդու իրավունքը չէր ճանաչվում։ Բոլորից պահանջվում էր դավանել հաստատված եկեղեցու ուսմունքն ու պահել պաշտամունքի ընդունված ձևերը։ Այլախոհները, շատ թե քիչ չափով, հարյուրամյակներ շարունակ ենթարկվում էին հալածանքների։ GCA 230.2
Տասնյոթերորդ դարում հազարավոր քարոզիչներ զրկվեցին իրենց պաշտոններից։ Մեծ տուգանքների, բանտարկության ու աքսորի սպառնալիքով արգելված էր մասնակցել որևէ կրոնական ժողովի, բացի պաշտոնական եկեղեցու պաշտամունքից։ Հավատարիմ հոգիները, ովքեր չէին կարող չհավաքվել՝ միասին երկրպագելու Աստծուն, ստիպված էին լինում հանդիպել մութ նրբանցքներում, ւքված տների տանիքներում, իսկ բարենպաստ եղանակին՝ անտառում, կեսգիշերին։ Անտառի գողտրիկ խորքերում՝ աստվածաշեն տաճարում, Տիրոջ այդ ցրված ու հալածվող զավակները հավաքվում էին՝ իրենց աղերսներն ու շնորհակալությունը հայտնելու Աստծուն։ Եվ չնայած զգուշավորությանը՝ շատերը չար-չարվում էին իրենց հավատի համար։ Բանտերր լեփ-լեցուն էին, ընտանիքները՝ քայքայված։ Շատերն աքսորվել էին օտար երկրներ։ Սակայն Աստված Իր ժողովրդի հետ էր, և հարսծանքներն անգոր էին լռեցնել նրանց վկայաթյու նը։ Շատերը քշվեցին օվկիանոսից այն կողմ՝ Ամերիկա, և այստեղ հիմք դրեցին քաղաքացիական ու կրոնական ազատությանը, որը դարձավ այս երկրի խորհրդանիշն ու փառքը։ GCA 230.3
Ինչպես առաքյալների օրերում, հալածանքնեբր կրկին նպաստե- ցին ավետարանի առաջընթացին։ Անառակ և ոճրագործ մարդկանցով լեցուն գսւրշելի զնդանում Ջոն Բունիանն ասես շնչում էր Երկնքի մաքուր օդը, և հենց այնտեղ նա գրեց կորուսյալ երկրից դեպի երկնային քաղաքը ճամփորդող ուխտագնացի մասին իր զարմանահրաշ այլաբանությունը։ Ավելի քան երկու հարյուր տարի Բեդֆորդի բանտից հնչող այդ ձայնը ցնցող զորությամբ դիմել է մարդկանց սրտերին։ Բունիանի «Ուխտագնացի ճամփորդությունը» և «Գերառատ շնորհ մեղավորներից մեծագույնին» գրքերը շատերին ուղղել են դեպի կյանքի ճանապարհը։ GCA 230.4
Բաքստերը, Ֆլավելը, Ալեինը և տաղանդավոր, ուսյալ ու քրիստոնեական խոր փորձառության տեր այլ մարդիկ խիզախորեն կանգնեցին՝ [253] պաշտպանելու «մեկ անգամ սրբերին ավանդված» հավատը։ Այս մարդկանց արած գործը՝ դատապարտված և օրենքից դուրս հայտարարված այս աշխարհի տիրակալների կողմից, երբեք չի կարող կորչել։ Ֆլավելի «Կյանքի աղբյուրն» ու «Շնորհի ընդունումը» հազարավորներին սովորեցրել են, թե ինչպես իրենց հոգու պահ-պանությունը վստահեն Քրիստոսին։ Բաքստերի «Վերածնված հովիվն» օրհնություն է եղել շատերի համար, ովքեր փափագել են Աստծո գործի վերածնունդը, իսկ նրա «Սրբերի հավիտենական հանգիստը» մարդկանց առաջնորդել է դեպի այն «հանգիստը», որ դեռ մնում է Աստծո ժողովրդի համար։ GCA 231.1
Հարյուր տարի անց՝ հոգևոր մեծ խավարի օրերին, որպես Աստծո ջահակիրներ հանդես եկան Ուայթֆիլդը և Ուեսլիները։ Հաստատված եկեղեցու իշխանության ներքո Անգլիայի ժողովուրդը կրոնական խոր անկում ունեցավ, որը գրեթե չէր տարբերվում հեթանոսությունից։ Հոգևորականությունը տարված էր բնական կրոնի ուսումնասիրությամբ, որի վրա էլ մեծապես հիմնել էին իրենց աստվածաբանությունը։ Բարձր խավերը ծաղրում էին բարեպաշտությունը՝ պարծենալով, որ վեր են այդ մոլեռանդությունից։ Ցածր խավերը տգիտության ու արատների մեջ էին, մինչդեռ եկեղեցին ո՛չ քաջություն ուներ, ո՛չ էլ հավատ՝ օժանդակելու ճշմարտության փլուզվող գործին։ GCA 231.2
Հավատով արդարացման մեծ սկզբունքը, որն այդքան հստակորեն սովորեցրել էր Լյութերը, գրեթե ամբողջովին մոռացվել էր, և դրա տեղը զբաղեցրել էր փրկության համար բարի գործերին վստահելու՝ Հռոմի ուսմունքը։ Ուայթֆիլդը և Ուեսլիները, լինելով պետական եկեղեցու անդամներ, անկեղծորեն որոնում էին Աստծո բարեհաճությունը, որն, ինչ-պես նրանց սովորեցրել էին, ձեռք էր բերվում առաքինի կյանքով ու կրո-նական ծեսերը պահելով։ GCA 231.3
Մի անգամ, երբ Չարլզ Ուեսլին ծանր հիվանդացել էր և կարծում էր, թե մեռնելու է, նրան հարցրին, թե ինչի վրա է նա դնում հավիտենական կյանքի իր հույսը։ Նա պատասխանեց. «Ես ջանք չեմ խնայել Աստծուն ծառայելու համար»։ Երբ թվաց, թե հարց տվող իր ընկերը լիովին բա-վարարված չէր պատասխանով, Ուեսլին մտածեց. «Մի՞թե իմ ջանքերը բավարար հիմք չեն հուսալու համար։ Նա ինձ ուզում է զրկե՞լ իմ ջանքերից։ Ես ուրիշ ոչինչ չունեմ՝ հույսս վրան դնելու» (Ջոն Ուայթհեդ, Պատվեյի Չարլզ Ուեսլիի կյանքը, էջ 102)։ Այսպիսին էր թանձր խավարը, [254] որ պատել էր եկեղեցին՝ թաքցնելով քավությունը, զրկելով Քրիստոսին Իր փառքից և մարդկանց մտքերը շեղելով իրենց փրկության միակ հույսից՝ խաչյալ Քրիստոսի արյունից։ GCA 232.1
Ուեսլին ու նրա համախոհները հասկացել էին, որ իսկական կրոնը սրտից է բխում, և որ Աստծո օրենքը տարածվում է ինչպես խոսքերի ու արարքների, այնպես էլ մտքերի վրա։ Համոզվելով սուրբ սիրտ, ինչպես նաև ճիշտ վարք ունենալու անհրաժեշտության մեջ՝ նրանք լրջորեն նոր կյանք սկսեցին։ Աղոթքներով ու ամենաջերմեռանդ ջանքերով նրանք սկսեցին ճնշել իրենց մարմնավոր սրտի չար հակումները։ Նրանց անձ-նուրաց կյանքն աչքի էր ընկնում բարեգործությամբ ու խոնարհությամբ նրանք խստորեն ու ճշգրտությամբ կատարում էին այն ամենը, ինչն, իրենց կարծիքով, կարող էր օգնել՝ ապահովելու ամենացանկալին՝ սրբության, որն էլ կարժանացներ Աստծո բարեհաճությանը։ Բայց նրանք չհասան իրենց նպատակին։ Զուր էին մեղքի դատապարտությունից և նրա իշխանությունից ազատվելու նրանց ջանքերը։ Դա նույն պայքարն էր, որը Լյութերն ունեցել էր Էրֆուրտի իր խցում։ Նրա հոգին տանջել էր միևնույն հարցը. «Մարդն ինչպե՞ս կարդարանա Աստծո առաջ» (Հոբ 9.2)։ GCA 232.2
Աստվածային ճշմարտության կրակը, որը գրեթե մարել էր Բողոքականության զոհասեղաններին, պետք է նորից բռնկվեր այն հին ջահից, որ դարերի խորքից փոխանցել էին Բոհեմիայի քրիստոնյաները։ Բարենորոգումից հետո բողոքականությունը Բոհեմիայում ոտնահար էր եղել Հռոմի հորդաների կողմից։ Բոլորն, ովքեր հրաժարվել էին ուրանալ ճշմարտությունը, ստիպված փախել էին։ Նրանցից ոմանք, պատսպարվելով Սաքսոնիայում, այնտեղ պահպանեցին հին հավատը։ Հենց այս քրիստոնյաների հետնորդներից էր, որ լույսը հասավ Ուեսլիին և նրա համախոհներին։ GCA 232.3
Ջոն և Չարլզ Ուեսլիները, ձեռնադրվերւվ ծառայության, ուղարկվեցին Ամերիկա՝ ավետարանչության։ Նավում մորավիացիների մի խումբ կար։ Երբ նավարկության ընթացքում սաստիկ փոթորիկներ էին բարձրանում, Ջոն Ուեսլին, դեմառդեմ հանդիպելով մահվանը, զգում էր, որ Աստծո հետ հաշտության վստահություն չունի։ Գերմանացիներն, ընդհակառակը, այնպիսի հանդարտություն ու վստահություն էին դրսևո-րում, որ նրան բոլորովին օտար էին։ GCA 232.4
[255] «Ես վաղուց նկատել էի,— ասում է նա,— նրանց պահվածքի անօրինակ լրջությունը։ Նրանք անդադար վկայում էին իրենց խոնարհությունը՝ մյուս ուղևորների համար ծառայություններ անելով, որ անգլիացիներից ոչ ոք չէր անի, և դրա դիմաց նրանք վճար չէին պահանջում կամ ընդունում՝ ասելով, որ դա օգտակար է իրենց հպարտ սրտերը խոնարհեցնելու համար, և որ իրենց սիրող Փրկիչը ավելին է արել իրենց համար։ Եվ ամեն օր նրանց առիթ էր տրվում ցույց տալու հեզություն, որը հնարավոր չէր սասանել։ Երբ նրանց հրում էին, հարվածում կամ վայր գցում, նրանք վեր էին կենում ու անտրտունջ հեռանում։ Հիմա առիթ եղավ ստուգելու, թե արդյո՞ք նրանք ազատ են վախից, հպարտությունից, բարկությունից ու վրեժխնդրությունից։ Երգելու պահին, որով սկսվել էր նրանց պաշտամունքը, մի ահռելի ալիք բարձրացավ, և փշրվելով նավի վրա՝ պատառոտեց մեծ առագաստը և այնպես ծածկեց նավը, որ թվաց, թե մեծ անդունդն արդեն կլանեց բոլորիս։ Անգլիացիները սարսափելի վայնասուն բարձրացրին։ Իսկ գերմանացիները հանգիստ շարունակեցին երգել։ Նրանցից մեկին ես հետո հարցրի. «Դուք չվախեցա՞ք»։ «Շնորհակալ եմ Աստծուց, ոչ»,— պատասխանեց նա։ «Իսկ ձեր կանայք ու երեխանե՞րը»,— հարցրի ես։ Նա մեղմորեն պատասխանեց. «Մեր կանայք և երեխաները չեն վախենում մահից» (Ջոն Ուայթհեդ, Պատվելի Չարլզ Ուեսլիի կյանքը, էջ 10)։ GCA 233.1
Հասնելով Սավաննա՝ Ուեսլին կարճ ժամանակ ապրեց մորավիացիների հետ։ Նրա վրա խոր տպավորություն էր թողել նրանց քրիստոնեական վարքը։ Նրանց պաշտամունքներից մեկի մասին, որն ապշեցուցիչ կերպով տարբերվում էր Անգլիայի եկեղեցու անշունչ ձևա-պաշտությունից, նա գրել է. «Այդ ամենի մեծագույն պարզությունը և հանդիսավորությունն ինձ ասես տասնյոթ դար հետ փոխադրեցին, և թվաց, թե ես մասնակցում եմ այն ժոդովներից մեկին, որոնցում բացակա-յում էր արտաքին ձևականությունը, և այն վարում էր վրանակար Պողոսը կամ ձկնորս Պետրոսը՝ Հոգու և զորության դրսևորմամբ» (Նույն տեղում, էջ 11,12)։ GCA 233.2
Վերադառնալով Անգլիա՝ Ուեսլին մորավիացի մի քարոզչի օգնու-թյամբ սկսեց ավելի պարզորոշ հասկանալ աստվածաշնչյան հավատը։ Նա համոզվեց, որ պետք է հրաժարվի փրկվելու համար իր գործերին ապավինելուց և ամբողջովին վստահի [256] «Աստծո Գառին, որ վեր է առնում աշխարհի մեղքը»։ Լոնդոնում մորավիական համայնքի ժողովներից մեկում ընթերցվեց Լյութերի գրվածքներից մի հատված, որտեղ նկարագրվում էր այն փոփոխությունը, որ Սուրբ Հոգին գործում է հավատացյալի սրտում։ Երբ Ուեսլին լսեց այդ խոսքերը, նրա սրտում հավատ արթնացավ։ «Ես տարօրինակ ջերմություն զգացի իմ սրտում,- ասել է նա,— զգացի, որ փրկվելու համար իրոք ապավինում եմ Քրիստո-սին, միայն Նրան, և ինձ հավաստիացում տրվեց, որ Նա վեր է առել իմ մեղքը, նույնիսկ իմը, և ազատել է ինձ մեղքի ու մահվան օրենքից» (Նույն տեղում, էջ 52)։ GCA 233.3
Հոգնեցուցիչ ու անդադրում պայքարի, խստագույն անձնուրացու-թյան, նախատինքի ու նվաստացման երկար տարիների ընթացքում Ուեսլին համառորեն հետամուտ էր եղել Աստծուն որոնելու իր նպատա-կին։ Հիմա նա գտել էր Նրան։ Նա հասկացել էր, որ շնորհ գտնելու համար իր տանջալի ջանքերը՝ աղոթքներն ու ծոմերը, գթության գործերն ու ինքնուրացությունը, լոկ պարգև էր, որը տրվում է «առանց փողի, առանց վճարի»։ GCA 234.1
Հաստատվելով Քրիստոսի հավատի մեջ՝ նա ամբողջ հոգով վառվեց Աստծո ձրի շնորհի փառավոր ավետարանի գիտությունն ամենուրեք տարածելու ցանկությամբ։ «Ողջ աշխարհը ես իմ համայնքն եմ հա-մարում,— ասում էր նա.— դրա որ մասում էլ լինեմ, ես հարմար և ճիշտ եմ գտնում և պարտքս եմ համարում հռչակել փրկության բարի լուրը բոլորին, ովքեր պատրաստ են լսել» (Նույն տեղում, էջ 74)։ GCA 234.2
Նա շարունակեց իր խստակյաց ու ինքնուրաց կյանքը, բայց հիմա արդեն ոչ թե որպես հավատի հիմքը, այլ արդյունքը, ոչ թե որպես սրբության արմատը, այլ պտուղը։ Քրիստոնյայի հավատի հիմքը Աստծո շնորհն է Քրիստոսում, և այդ շնորհը նրան կդրդի հնազանդության։ Ուեսլին իր կյանքը նվիրեց այն մեծ ճշմարտությունների քարոզչությանը, որ ընդունել էր. արդարացում հավատով Քրիստոսի քավչարար արյանը և սրտի վրա Սուրբ Հոգու նորոգող ուժը, որի պտուղը քրիստոսանման կյանքն է։ GCA 234.3
Ուայթֆիլդը և Ուեսլի եղբայրներն իրենց ծառայությանը պատ-րաստվել էին իրենց խղճուկ վիճակի տևական ու տանջալի գիտակցմամբ՝ համոզված, որ իրենք կորած են, և որպեսզի ունակ լինեին նեղություններ կրելու՝ [257] որպես Քրիստոսի քաջ զինվորներ, Աստված նրանց անցկացրեց արհամարհանքի, ծաղրի ու կատաղի հալածանքնե- րի քուրայով՝ թե՛ համալսարանի տարիներին և թե՛ իրենց ծառայության սկզբում։ Իրենց անաստված ուսանող ընկերները նրանց և մի քանի ու-րիշների, ովքեր համակրում էին նրանց, արհամարհանքով անվանում էին մեթոդիստներ՝ մի անուն, որն այսօր պատվով է կրում Անգլիայի և Ամերիկայի մեծագույն հարանվանություններից մեկը։ GCA 234.4
Որպես Անգլիկան եկեղեցու անդամներ՝ նրանք խստորեն հետևում էին այդ եկեղեցու երկրպագության ձևերին, բայց Տերն Իր խոսքում նրանց առջև ավելի բարձր չափանիշ դրեց։ Սուրբ Հոգին դրդեց նրանց քարոզել խաչյալ Քրիստոսին։ Նրանց աշխատանքն ուղեկցվում էր Բարձրյալի զորությամբ։ Հազարավորները համոզվում էին նրանց իրավացի լինելու մեջ ու իսկապես վերափոխվում։ Անհրաժեշտ էր այդ գառներին պաշտպանել ոռնացող գայլերից։ Ուեսլին միտք չուներ նոր հարանվանություն ստեղծելու, նա Ավետարանը ընդունածներին պար-զապես համախմբեց այսպես կոչված «Մեթոդիստների միության» մեջ։ GCA 235.1
Խորհրդավոր ու ուժասպառիչ էր պայքարը, որ մղում էր այս քարոզիչների դեմ պաշտոնական եկեղեցին, բայց Աստված Իր իմաստությամբ իրադարձություններն այնպես շրջեց, որ բարենորոգման գործը սկսվի հենց եկեղեցու ներսում։ Եթե այն ամբողջովին դրսից գար, չէր կարող թափանցել այնտեղ, ուր ամենից շատ էր հարկավոր։ Բայց քանի որ վերածննդի քարոզիչները եկեղեցու անդամներ էին և գործում էին եկեղեցու լիազորության սահմաններում, որտեղ որ հնարավորություն էր ընձեռվում, ճշմարտությունը մուտք էր գործում այնտեղ, ուր այլ պա-րագաներում դռները փակ կմնային։ Հոգևորականներից ոմանք, արթ-նանալով իրենց բարոյական թմրությունից, ջերմեռանդ քարոզիչներ դարձան իրենց համայնքներում։ Ձևապաշտությունից քարացած եկեղե-ցիները սկսում էին կենդանանալ։ GCA 235.2
Ուեսլիի օրերում, ինչպես և եկեղեցու պատմության բոլոր դարերում, զանազան շնորհների տեր մարդիկ կատարել են իրենց համար նշա-նակված աշխատանքը։ Միգուցե նրանք ուսմունքի որոշ կետերում տարաձայնություններ են ունեցել, սակայն բոլորն էլ առաջնորդվել են Աստծո Հոգով և միավորվել են Քրիստոսի համար հոգիներ շահելու գերագույ ն նպատակի շուրջը։ Ուայթֆիլդի և Ուեսլիների միջև տարաձայնությունը մի անգամ սպառնացել էր օտարացում ստեղծել, [258] բայց քանի որ նրանք հեզություն էին սովորել Քրիստոսի դպրոցում, փոխադարձ սերն ու երկայնամտությունը հաշտեցրեց նրանց։ Նրանք վիճաբանելու ժամանակ չունեին, երբ ամենուրեք գերիշխում էին կեղծիքն ու անիրավությունը, իսկ մեղավորները՝ կորչում։ GCA 235.3
Աստծո ծառաները քայլում էին փշոտ ճանապարհով։ Ազդեցիկ ու կրթված մարդիկ իրենց բոլոր ուժերով ընդդիմանում էին նրանց։ Որոշ ժամանակ անց հոգևորականներից շատերը վճռական թշնամություն ցուցաբերեցին, և եկեղեցիների դռները փակվեցին մաքուր հավատի և այն հռչակողների առջև։ Եկեղեցական ամբիոնից նրանց դատապարտելու՝ հոգևորականների ջանքերը բորբոքեցին խավարի, տգիտության ու անօրենության տարերքը։ Կրկին ու կրկին Ջոն Ուեսլին Աստծո տրտ-մությամբ հրաշքով փրկվում էր մահից։ Երբ ամբոխի զայրույթը բորբոքվում էր նրա դեմ, և թվում էր, թե որևէ ելք չկա փրկվելու, մի հրեշտակ՝ մարդկային կերպարանքով, կանգնում էր նրա կոդքին, ամբոխր ընկրկում էր, և —Քրիստոսի ծառան անվնաս դուրս էր գալիս վտանգավոր տեղից։ GCA 236.1
Կատաղած ամբոխից ազատվելու այդ դեպքերից մեկի մասին Ուեսլին ասել է. «Շատերը ջանում էին ինձ վայր գցել, երբ մենք մի սայթաքուն ճանապարհով բլրից իջնում էինք քաղաք՝ կարծելով, որ եթե ընկնեմ, այլևս վեր չեմ կենա։ Բայց ես ոչ մի անգամ չսայթաքեցի և չսահեցի, մինչև որ լիովին ազատվեցի նրանց ձեռքից... Շատերն ապարդյուն ջանում էին բռնել օձիքիցս կամ շորերիցս, բայց միայն մեկին հաջողվեց բռնել բաճկոնակիս ծայրից, որի կտորը հետո մնաց նրա ձեռքում, իսկ մյուս կտորը, որի գրպանում դրամս էր, պատռվեց միայն կիսով չափ... Մի ուժեղ մարդ հետևիցս մի քանի անգամ փորձեց խփել ինձ կաղնե մահակով, որի մի հարվածը, եթե դիպչեր գլխիս հետնամասին, նրան կազատեր հետագա բոլոր ջանքերից։ Բայց ամեն անգամ հարվածք, չգիտեմ ինչպես, շեղ էր անցնում, թեև ես չէի կարող շարժվել ո՛չ աջ, ո՛չ ձախ... Մեկ ուրիշը, ճեղքելով ամբոխը, ձեռքը բարձրացրեց հարվածելու, բայց հանկարծ անսպասելիորեն իջեցրեց՝ միայն շոյելով գլուխս, և ասաց. «Ի՜նչ փափուկ մազեր ունի»։ Ամենաառաջին մարդիկ, որոնց սրտերը փոխվեցին, քաղաքի հերոսներն էին, ամբոխի հրամանատարները բոլոր [259] բախումներում, որոնցից մեկը աղմկոտ հրապարակներում նույնիսկ դրամով կռվող էր ... GCA 236.2
«Որքա՜ն մեղմորեն ու աստիճանաբար է Աստված մեզ պատրաս-տում՝ կատարելու Իր կամքը։ Երկու տարի առաջ աղյուսի կտորով հարվածեցին ուսերիս։ Մեկ տարի չէր անցել, որ քարով խփեցին քթարմատիս։ Անցյալ ամիս ստացա մեկ հարված, իսկ այս երեկո՝ երկուսը, մեկը՝ քաղաք գալուց առաջ, մյուսն այնտեղից դուրս գալուց հետո, բայց երկուսն էլ կարծես դատարկ բան լինեին։ Թեև մի տղամարդ ամբողջ ուժով խփեց կրծքիս, իսկ մյուսը՝ բերանիս այնպիսի թափով, որ անմիջապես արյուն դուրս ցայտեց, բայց ես ամենևին ցավ չզգացի, ասես ինձ դիպել էին ծղոտով» (Ջոն Ուեսլի, Աշխատություններ, հ. 3, էջ 297, 298)։ GCA 236.3
Այդ վաղ օրերի մեթոդիստները, ինչպես քարոզիչները, այնպես էլ ժողովուրդը, ծաղրանք ու հալածանք էին կրում և եկեղեցու անդամների և նրանց թյուր խոսքերից բորբոքված բացահայտ անհավատների կողմից։ Նրանց բերում էին դատարաններ՝ ներկայացնելով այսպես կոչված արդարադատությանը, քանզի արդարադատությունը հազվադեպ երևույթ էր այն ժամանակվա դատարաններում։ Նրանք հաճախ բռնության էին ենթարկվում իրենց հալածիչներից։ Գռեհիկ ամբոխը ներխուժում էր տնից տուն, ջարդուփշուր անում կահ-կարասին՝ կողոպտելով ինչ— որ կամենար, գազանաբար բռնանում տղամարդկանց, կանանց և երե-խաների վրա։ Երբեմն նույնիսկ հայտարարություններ էին փակցվում՝ հրավիրելով բոլորին, ովքեր կցանկանային օգնել՝ փշրելու մեթոդիստների պատուհանները և թալանելու նրանց տները, նշված ժամին հավաքվելու տվյալ վայրում։ Մարդկային ու աստվածային օրենքների նման բացահայտ խախտումները որևէ պատժի չէին արժանանում։ Պարբերաբար հալածանքների էին ենթարկում այս մարդկանց, ում միակ մեղքը մեղավորին կորստյան ճանապարհից դեպի սրբության ուղին դարձնելու ձգտումն էր։ GCA 237.1
Իր և իր համախոհների դեմ ներկայացվող մեղադրանքների վերա-բերյալ Ջոն Ուեսլին ասել է. «Ոմանք պնդում են, թե այդ մարդկանց ուսմունքը կեղծ է, սխալ և մոլի, թե այն նոր է և չլսված մինչև վերջերս, թե այդ ամենը կվակերություն, մոլեռանդություն և պապություն է։ Այդ մեղադրանքն արդեն ամբողջովին հերքված է, քանզի պարզորոշ ցույց է տրվել, որ այս ուսմունքի յուրաքանչյուր կետը հիմնված է Սուրբ գրքի վրա և մեկնաբանված [260] մեր իսկ եկեղեցու կողմից։ Իսկ եթե Սուրբ Գիրքը ճիշտ է, տրեմն այս ուսմունքը չի կարող կեղծ կամ սխալ լինել»։ Մյուսներն ասում են. «Նրանց ուսմունքը չափազանց խիստ է։ Նրանք շատ նեղ են դարձնում երկինք տանող ճանապարհը»։ Սա է ճշմարտապես բուն (և որոշ ժամանակ գրեթե միակ) առարկությունը, որն ընկած է հազարավոր մյուսների հիմքում, որոնք ներկայացվում են տարբեր ձևերով։ Բայց մի՞թե նրանք ավելի են նեղացնում երկինք տանող ճանապարհը, քան Տերը և Նրա առաքյալները։ Մի՞թե նրանց ուսմունքն ավելի խիստ է, քան Աստվածաշնչինը։ Դիտարկենք միայն մի քանի պարզ տեքստեր. «Սիրիր քո Տեր Աստծուն քո բոլոր սրտով, քո բոլոր անձով և քո բոլոր մտքով»։ «Ամեն դատարկ խոսքի համար, որ մարդիկ խոսեն՝ դատաստանի օրը հաշիվ պիտի տան»։ «Թե ուտեք, թե խմեք, և ինչ գործ էլ որ անեք, ամեն բան Աստծո փառքի համար արեք»։ GCA 237.2
«Եթե նրանց ուսմունքը սրանից ավելի խիստ է, ապա նրանք մեղադրելի են։ Բայց ձեր խիղճն էլ վկայում է, որ դա այդպես չէ։ Եվ ո՞վ կա-րող է չնչին չափով անգամ պակաս խիստ լինել՝ առանց Աստծո խոսքն աղավաղելու։ Կարո՞ղ է արդյոք Աստծո խորհուրդների որևէ տնտես հավատարիմ գտնվել, եթե նա փոխի այդ սրբազան գանձարանի որևէ մասը։ Ոչ։ Նա ոչինչ չի կարող պակասեցնել, ոչինչ չի կարող մեղմացնել, նա պարտավոր է հայտարարել բոլորին. «Ես չեմ կարող Սուրբ Գիրքը հարմարեցնել ձեր ճաշակին։ Դուք պիտի հարմարվեք դրան, կամ հավերժ կորչեք»։ Ահա սա է «այս մարդկանց անգթության» վերաբերող այն մյուս հանրահայտ բողոքի պատճառը։ Բայց իրո՞ք նրանք անգութ են։ Ի՞նչ առումով։ Չե՞ն կերակրում նրանք սովածներին և չե՞ն հագցնում մերկերին։ «Ոչ, բանն այդ չէ, նրանք երբեք չեն դադարել այդ անելուց։ Բայց նրանք այնքան անողորմ են դատաստանում՝ կարծելով, թե բացի իրենց նմաններից ոչ ոք չի կարող փրկվել» (Նույն տեղում, հ. 3, էջ 152,153)։ GCA 238.1
Հոգևոր անկումը, որ տեղի ունեցավ Անգլիայում Ուեսլիի օրերից անմիջապես առաջ, գլխավորապես այն ուսմունքի հետևանքն էր, թե մարդն ազատ է օրենքից։ Շատերը պնդում էին, թե Քրիստոսը խափանել է բարոյական օրենքը, և քրիստոնյաներն այլևս պարտավոր չեն պահել այն, թե հավատացյալն ազատված է «բարի գործերի ստրկությունից »: Մյուսները թեև ընդունում էին [261] օրենքի մշտնջենականությունը, հայտարարում էին, որ քարոզիչները կարիք չունեն հորդորել ժողովրդին՝ հնազանդվելու դրա պահանջներին, քանզի նրանք, ում Աստված ընտրել է փրկության համար, «աստվածային շնորհի անդիմադրելի ներգործությամբ կդրդվեն բարեպաշտ ու առաքինի կյանքի», մինչդեռ մյուսները, ովքեր մատնված են հավիտենական դատապարտության, «ուժ չունեն հնազանդվելու աստվածային օրենքին»։ GCA 238.2
Ուրիշներն էլ, որ նույնպես համարում էին, թե «ընտրյալները չեն կարող Աստծո շնորհից կամ բարեհաճությունից ընկնել», էլ ավելի նող-կալի եզրակացության եկան, թե «նրանց գործած անօրեն արարքներն իրականում մեղսավոր չեն և չպետք է որպես աստվածային օրենքի խախտում դիտվեն, ուստի նրանք կարիք չունեն խոսստվանելու իրենց մեղքերը կամ էլ թողնելու դրանք ապաշխարությամբ» (Մաք Քլինթոք և Սթրոնգ, Հանրագիտարան,, հոդվ. «Հակաօրինականներ»)։ Հետևաբար, նրանք հայտարարում էին, թե ամենանողկալի մեղքերից մեկն անգամ, «որ բոլորը համարում են աստվածային օրենքի ամենակոպիտ ոտնա-հարում, մեղք չէ Աստծո աչքին», եթե գործվել է որևէ ընտրյալի կողմից, «քանի որ ընտրյալների տարբերիչ ու էական հատկանիշներից մեկն այն է, որ նրանք չեն կարող անել որևէ բան, ինչը տհաճ է Աստծուն կամ արգելված է օրենքով»։ GCA 238.3
Այս հրեշավոր ուսմունքն ըստ էության նույնն է, ինչ հետագայում սովորեցնելու էին հանրահայտ ուսուցիչներն ու աստվածաբանները, այսինքն՝ որ չկա աստվածային անփոփոխ օրենք՝ որպես ճշտության չափանիշ, որ բարոյականության չափանիշը հասարակությունն ինքն է որոշում, և որ դա մշտապես ենթակա է եղել փոփոխության։ Այս բոլոր գաղափարների ներշնչողը այն նույն ճարպիկ հոգին է, ով Աստծո օրենքի արդարացի սահմանափակումները վերացնելու իր գործը սկսեց նույնիսկ երկնքի անմեղ բնակիչների մեջ։ GCA 239.1
Այն ուսմունքը, թե Աստված անփոփոխելիորեն կանխորոշել է մարդու ճակատագիրը, ըստ էության, շատերին դրդել է մերժելու Նրա օրենքը։ Ուեսլին համառորեն ընդդիմացել է այս կեղծ ուսմունքի ուսուցիչներին՝ ցույց տալով, որ այն հակասում է Սուրբ Գրքին։ «Աստծո շնորհը [262] երևաց, որ փրկարար է ամեն մարդկանց համար»: «Սա բարի և ընդունելի է մեր Փրկիչ Աստծո առաջ, ով կամենում է, որ բոլոր մարդիկ փրկվեն և ճշմարտության գիտությանը գան, որովհետև մեկ Աստված կա և մեկ միջնորդ Աստծո և մարդկանց միջև՝ Քրիստոս Հիսուս մարդը, որ իր անձը ամենքի համար փրկանք տվեց » (Տիտոս 2.11, Ա Տիմոթեոս 2.3-6)։ Աստծո Հոգին տրվում է բոլորին՝ յուրաքանչյուր մարդու առաջարկելով ազատ օգտվել փրկության միջոցներից։ Այսպես Քրիստոսր՝ «ճշմարիտ Լույ— սր», «լուսավորում է ամեն մարդու, ով գալիս է աշխարհ» (Հովհաննես 1.9)։ Մարդիկ փրկությունից զրկվում են՝ կյանքի պարզեր հոժարակամ մերժելու պատճառով։ GCA 239.2
Ի պատասխան այ ն պնդմանր, թե Քրիստոսի մահը ծիսական օրենքի հետ միասին վերջ է դրել նաև Տասնաբանյայի պատվիրաններին, Ուեսլին ասել է. «Տասը պատվիրաններում պարունակվող բարոյական օրենքը, որ մարգարեները պարտադիր են համարել, Քրիստոսը չի վերացրել։ Նա չի եկել՝ վերացնելու դրա որևէ մասը։ Սա օրենք է, որը երբեք չի կարող վերացվել, այն «հաստատված է որպես հավատարիմ վկա երկնքում...» (Սաղմոս 89.37)։ Այն գոյություն է ունեցել աշխարհի սկզբից՝ գրված ոչ թե քարե սալիկների վրա, այլ մարդկանց սրտերում, երբ նրանց կյանքի կոչեց Արարչի ձեռքը։ Ու թեև մեղքն այսօր մեծապես վնասել է Աստծո մատով գրված խոսքերը, դրանք, սակայն, չեն կարող վերջնականապես ջնջվել, քանի դեռ մենք ինչ-որ չափով գիտակցում ենք չարն ու բարին։ Այս օրենքի ամեն մի պատվիրանը պետք է ուժի մեջ լինի ողջ մարդկության համար և բոլոր դարերում, քանզի կախված չէ ո՛չ տեղից, ու ժամանա- կից,ո՛չ էլ փոփոխման ենթակա որևէ այլ հանգամանքից, այլ միայն Աստծո բնությունից, մարդու բնությունից և միմյանց հետ դրանց անփոփոխ կապից։ GCA 239.3
«Ես չեկա քանդելու, այլ կատարելու»... Նա այստեղ, անկասկած, նկատի ունի հետևյալը (ներդաշնակ այն ամենին, ինչ ասվել է մինչ այդ և դրանից հետո). Ես եկա՝ հաստատելու այն իր ողջ լիությամբ, անկախ մարդկային բոլոր ձևակերպումներից, Ես եկա՝ ամենապայծառ և մաքուր լույսի տակ դնելու այն, ինչ խամրել և աղավաղվել է, Ես եկա՝ հռչակելու օրենքի ամեն մի պատվիրանի ճշմարիտ և ամբողջական նշա-նակությունը, ցույց տալու նրա երկայնությունն ու լայնությունը, [263] բարձրությունն ու խորությունը և աներևակայելի սրբությունն ու հոգևո-րությունը բոլոր առումներով» (Ուեսլի, քարոզ 25)։ GCA 240.1
Ուեսլին հռչակում էր օրենքի և ավետարանի կատարյալ ներդաշնակությունը։ « Օրենքի և ավետարանի միջև, հետևաբար, գոյություն ունի ամենասերտ կապ, որը կարելի է ըմբռնել։ Մի կողմից՝ օրենքը մշտապես ճամփա է պատրաստում ավետարանի համար և մեզ առաջնորդում դեպի այն, մյուս կողմից ավետարանը մեզ մշտապես մղում է ավելի ճշտորեն պահելու օրենքը։ Օրենքը, օրինակ, պահանջում է սիրել Աստծուն, սիրել մեր մերձավորներին, լինել հեզ, խոնարհ և սուրբ։ Մենք զգում ենք, որ անզոր ենք՝ բավարարելու այս պահանջը, և իսկապես, «մարդու համար դա անկարելի է», բայց տեսնելով այդ սերը մեզ տալու և մեզ խոնարհ, հեզ ու սուրբ դարձնելու Աստծո խոստումը՝ մենք կառչում ենք այդ բարի լուրին՝ ավետարանին։ Դա մեզ համար արվում է մեր հավատի համաձայն, և «օրենքի արդարությունը կատարվում է մեր մեջ» այն հավատով, որ Քրիստոս Հիսուսում է։ GCA 240.2
«Քրիստոսի Ավետարանի մեծագույն թշնամիները նրանք են,— ասել է Ուեսլին,— ովքեր բացահայտ և աներկբա կերպով «դատում են օրենքն» ու «չարախոսում նրա մասին», ովքեր սովորեցնում են մարդկանց խախտել, վերացնել, ազատվել պահելու պարտավորությունից ոչ միայն մեկ՝ ամենափոքր կամ ամենամեծ, այլ բոլոր պատվիրանները միասին ...Այս մեծ մոլորությանն ուղեկցող բոլոր պարագաներից ամենազարմանալին այն է, որ դրան հետևող մարդիկ իսկապես հավատում են, թե պատվում են Քրիստոսին՝ վերացնելով Նրա օրենքը, և թե մեծարում են Նրա պաշտոնը՝ կործանելով Նրա ուսմունքը։ Այո, նրանք պատվում են Նրան ճիշտ այնպես, ինչպես Հուդան, երբ ասաց. «Ողջո՜ւյն, վարդապետ, և համբուրեց Նրան»։ Եվ Նա հիրավի կարող էր ասել նրանցից յուրաքանչյուրին. «Համբույրո՞վ ես մատնում մարդու Որդուն»։ Դա ուրիշ բան չէ, եթե ոչ՝ մատնել Նրան համբույրով, երբ խոսում ենք Նրա արյան մասին, բայց զրկում Նրան պսակից, անտեսում Նրա օրենքի որևէ մասը՝ ձևացնելով, թե առաջ ենք տանում ավետարանի գործը։ Ոչ էլ կարող է որևէ մեկը խուսափել այս մեղադրանքից, ով այնպիսի հավատ է քա-րոզում, որն, ուղղակի, թե անուղղակի, վերացնում է հնազանդության անհրաժեշտությունը, ով Քրիստոս է քարոզում այնպես, որ չեզոքացնի կամ ինչ-որ կերպ թուլացնի Աստծո պատվիրաններից փոքրագույնը» (Նույն տեղում)։ [264] GCA 240.3
Նրանց, ովքեր պնդում էին, թե «Ավետարանի քարոզչությունը բավարարում է օրենքի բոլոր պահանջները», Ուեսլին պատասխանում էր. «Մենք ամբողջությամբ հերքում ենք դա։ Դրանով չի կատարվում օրենքի ամենաառաջին պահանջն իսկ, այն է՝ մարդկանց համոզել, որ մեղավոր են, արթնացնել նրանց, ովքեր դեռ քնած են դժոխքի եզրին»։ Պողոս առաքյալն ասում է, որ «օրենքով է ճանաչվում մեղքը», և մինչև մարդը չգիտակցի իր մեղավորությունը, նա իրապես չի զգա Քրիստոսի քավչարար արյան կարիքը... «Առողջները բժշկի կարիք չունեն,— ասել է Տերն Ինքը,— այլ հիվանդները»։ Ուրեմն անհեթեթ է բժիշկ առաջարկել նրանց, ովքեր առողջ են կամ առնվազն իրենց այդպիսին են երևակայում։ Նախ պետք է նրանց համոզեք, որ իրենք հիվանդ են, այլապես նրանք շնորհակալ չեն լինի ձեր ծառայության համար։ Նույնքան անհեթեթ է Քրիստոս առաջարկել նրանց, ում սրտերն առողջ են ու դեռ երբեք չեն փշրվել» (Նույն տեղում, քարոզ 35)։ GCA 241.1
Այսպիսով, Իր Ուսուցչի նման քարոզելով Աստծո շնորհի ավետա-րանը՝ Ուեսլին ջանում էր «մեծարել և փառավորել օրենքը» (Եսայիա 42.21)։ Նա հավատարմորեն կատարեց Աստծուց իրեն տրված գործը, և փառավոր էր արդյունքը, որ նրան թույլ տրվեց տեսնել։ Իր երկարատև՝ ավելի քան ութսունամյա կյանքի վերջում (կես դարից ավելի անց-կացնելով ճամփորդություններում) նա ուներ կես միլիոնից ավելի բա-ցահայտ հետևորդներ։ Բայց թե իրականում քանիսն են նրա ջանքերի շնորհիվ մեղքի անդունդից ու քայքայումից ավելի վեհ ու սուրբ կյանքի բարձրացել, և թե քանիսն են նրա ուսմունքի միջոցով ավելի խոր և հարուստ հոգևոր փորձառություն ձեռք բերել, երբեք չի իմացվի, մինչև որ փրկվածների ողջ ընտանիքը հավաքվի Աստծո արքայության մեջ։ Ուեսլիի կյանքն անգին օրինակ է ամեն մի քրիստոնյայի համար։ Երանի՜ թե Քրիստոսի այս ծառայի հավատն ու խոնարհությունը, անխոնջ եռանդը, անձնազոհությունն ու նվիրվածությունը արտացոլվեին այսօրվա եկեղեցիներում։ GCA 241.2