ԴՈՒՔ ԿԸՆԴՈՒՆԵՔ ԶՈՐՈՒԹՅՈՒՆ

124/367

ՓՈՐՁՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ ՄԱՅԻՍ 2

Որովհետև ոչ թե այնպիսի քահանայապետ ունենք, որ չկարողանա մեր տկարություններին կարեկից լինել. այլ մի այնպիսին, որ ամեն բանով փորձված մեր նմանությամբ, բայց առանց մեղքի։ Եբրայեցիս 4.15: YRPArm 133.1

Քրիստոսն ապրում է նրա մեջ, ով ընդունում է Իրեն հավատով: Թեև կարող են փորձություններ գալ, միևնույնն է, Տիրոջ ներկայությունը կլինի մեզ հետ: Վառվող մորենի, որում Տիրոջ ներկայությունը հավերժ է: Կրակը չէր վառում ճյուղերը: Նույնը կլինի տկար մարդու հետ, ով իր վստահությունը դնում է Քրիստոսի վրա: Փորձության հնոցը կարող է այրել, հալածանքներ և խոչընդոտներ կարող են հանդիպել, բայց կսպառվի միայն խարամը: Մաքրագործման գործընթացի արդյունքում ոսկին ավելի պայծառ կփայլի: YRPArm 133.2

Ավելի մեծ է Նա, Ով գտնվում է հավատարիմների սրտերում, քան նա, ով կառավարում է անհավատների սրտերը: Դառնորեն մի բողոքեք ձեզ վրա հասած փորձությունից, այլ թող որ ձեր աչքերն ուղղված լինեն դեպի Քրիստոսը, Ով Իր աստվածայնությունը ծածկեց մարդեղությամբ, որպեսզի հասկանանք, թե որքան է Նա մեզանով հետաքրքրված, որ Իրեն նույնացրեց տառապյալ մարդկության հետ: Նա խմեց մարդկային վշտի բաժակից, Նա կրեց մեր բոլոր տառապանքները, Նա կատարյալ դարձավ տառապանքի միջոցով’ փորձվելով այն ամենով, ինչով մարդկությունն է փորձվում, որպեսզի կարողանար աջակցել փորձության մեջ եղողներին: YRPArm 133.3

Նա ասում է. «Ես մարդուն մաքուր ոսկուց ավելի պատվական պիտի անեմ և հողեղենին’ Ոփիրի գանձից (Եսայիա 13.12): Նա մարդուն ար-ժեքավոր կդարձնի’ բնակվելով նրանում, Սուրբ Հոգի տալով նրան: Նա ասում է. «Արդ եթե դուք, որ չար եք, գիտեք բարի պարգևներ տալ ձեր որդիներին, էլ ո՞րքան ավելի երկնավոր Հայրը Սուրբ Հոգին կտա նրանց, որ ուզում են Նրանից» (Ղուկաս 11.13): YRPArm 133.4

Տերը մեզ ցուցում է տվել Աստծուն կոչել մեր Հայրը, վերաբերվել Նրան որպես ծնողական սիրո աղբյուր, դարերից ի վեր մարդու սրտի ուղով հո-սող սիրո ակունք: Ողջ գութը, կարեկցանքը և սերը, որոնք ցուցաբերվել են երկրում, ծագել են Աստծո գահից, և այն սիրո համեմատ, որն ապրում է Նրա սրտում, օվկիանոսի ջրի մի կաթիլն են միայն: Նրա սերը շարունա-կաբար հոսում է թույլերին ուժեղացնելու, երերերուններին ամրացնելու և անվճռականներին քաջություն տալու համար: Աստված աշխատում է Քրիստոսի միջոցով, և մարդիկ կարող են գալ Հոր մոտ Որդու անունով: Մեր գիտությունն ու մեր երգն է. «Լսեք, ինչ արեց Տերն իմ անձի համար»: Ժամանակների նշանները, 1896թ. մարտի 5: YRPArm 133.5