ԴՈՒՔ ԿԸՆԴՈՒՆԵՔ ԶՈՐՈՒԹՅՈՒՆ
ՄԱՅԻՍ—ՀՈԳՈՒ ՈՒՂԵԿՑՈՒԹՅԱՄԲ
ՄԻՇՏ ՄԵԶ ՀԵՏ ՄԱՅԻՍ 1
Ձեզ որբ չեմ թողնի. կգամ ձեզ մոտ: Հովհաննես 14.18: YRPArm 132.1
Քրիստոսը ցանկանում էր, որպեսզի Իր աշակերտները հասկանային, որ Նա իրենց որբ չի թողնի: «Ձեզ որբ չեմ թողնի”, հայտարարեց Նա, «կգամ ձեզ մոտ: Մի փոքր ժամանակ էլ, և աշխարհն էլ չի տեսնի Ինձ, բայց դուք կտեսնեք Ինձ, որովհետև Ես կենդանի եմ, և դուք կենդանի կլինեք» (Հովհաննես 14.18, 19): Հավերժական կյանքի թանկագին, փառահեղ երաշխիք: Նույնիսկ եթե հարկ էր, որ Նա բացակայեր, նրանց հարաբերությունը Իր հետ պետք է լիներ երեխայի և ծնողի հարաբերություն: YRPArm 132.2
«Այն օրը», ասաց Նա, «դուք կճանաչեք, որ Ես Իմ Հոր մեջ եմ, և դուք՝ Ինձանում, և Ես՝ ձեզանում» (Հովհաննես 14.20): Նա փորձում էր աշա-կերտների մտքին հասցնել այն տարբերությունը, որը կա աշխարհի և Քրիստոսի մարդկանց միջև: Նա մահվան շեմին էր, բայց կամենում էր, որ նրանք գիտակցեն, որ Ինքը կրկին ապրելու է: Եվ թեև Իր համբարձումից հետո Նա կբացակայի, հավատով նրանք կարող էին տեսնել և իմանալ Նրան, և Նա կունենար նույն սիրող շահագրգռվածությունը նրանց նկատմամբ, որն ուներ, երբ դեռ նրանց հետ էր: YRPArm 132.3
Աշակերտներին ասված խոսքերը մեզ են հասել նրանց միջոցով: Մխիթարիչը մերն է, ինչպես նրանցն էր, բոլոր ժամանակներում և բոլոր վայրերում, բոլոր նեղություններում և ուրախություններում, երբ հեռան-կարը խավար է, իսկ ապագան՝ անհանգստացնող, և մենք անօգնական և միայնակ ենք զգում: Սրանք այն ժամանակներն են, երբ Մխիթարիչը կուղարկվի հավատի աղոթքին ի պատասխան: YRPArm 132.4
Քրիստոսի նման մխիթարիչ չկա, այդքան մեղմ և այդքան իրական: Նա հուզվում է մեր տկարությունների զգացողությունից: Նրա Հոգին խոսում է սրտի հետ: Հանգամանքները կարող են մեզ բաժանել մեր ընկերներից, մեզ կարող է բաժանել անծայրածիր ու անհանգիստ օվկիանոսը: Թեև նրանց անկեղծ ընկերությունը կշարունակվի, նրանք ունակ չեն լինի ցուցադրելու այն՝ մեզ համար անելով մի բան, ինչը երախտապարտորեն կընդունվեր: Սակայն ոչ մի հանգամանք, ոչ մի տարածություն չի կարող բաժանել մեզ երկնային Մխիթարիչից: Ուր էլ որ լինենք, ուր էլ որ գնանք, Նա միշտ այնտեղ է, Նա, Ով պարգևվել է մեզ՝ գործելու Քրիստոսի փոխարեն: Նա միշտ մեր աջ կողմում է՝ հանգստացնող և քնքուշ բառեր ասելու, աջակցելու, պահպանելու, պաշտպանելու և ուրախացնելու համար: Սուրբ Հոգու ազդեցությունը Քրիստոսի կյանքն է հոգու մեջ: Հոգին աշխատում է Քրիստոսին ընդունած յուրաքանչյուրի ներսում և յուրաքանչյուրի միջոցով, նրանց, ովքեր գիտեն, որ Հոգու ներսում բնակությունը բացահայտում է դրա պտուղը’ սեր, ուրախություն, խաղաղություն, երկայնամտություն, քաղցրություն, բարություն, հավատ: Ռևյու ընդ Հերալդ, 1897թ. հոկտեմբերի 26: YRPArm 132.5