ԴՈՒՔ ԿԸՆԴՈՒՆԵՔ ԶՈՐՈՒԹՅՈՒՆ

121/367

ԱՄՈՒՐ ՀԻՄՔ ԳՑԵԼՈՎ ապրիլ 29

Որ այլևս երեխա չլինենք’ երերված ու տատանված վարդապետության ամեն քամուց, մարդկանց խաբեբայությունով, որ մոլորեցնեն խաբեբայության խորամանկությունով: Եփեսացիս 4.14: YRPArm 129.1

Աստծո ձայնը մեզ հետ խոսում է Իր Խոսքի միջոցով, և կլինեն շատ ձայներ, որ մենք կլսենք, բայց Քրիստոսն ասել է, որ պետք է զգուշանանք նրանցից, ովքեր կասեն’ Քրիստոսն այստեղ է, կամ այնտեղ է: Ապա ինչպե՞ս մենք պետք է իմանանք, որ նրանք ճշմարտությունը չունեն, մինչև ամեն ինչ չհամեմատենք Սուրբ Գրքի հետ: Քրիստոսը պատվիրել է մեզ զգուշանալ կեղծ մարգարեներից, ովքեր մեզ մոտ կգան Իր անունով’ ասելով, թե իրենք են Քրիստոսը: YRPArm 129.2

Եթե ընտրեք այն դիրքորոշումը, թե ձեզ համար կարևոր չէ Սուրբ Գիրքն ինքնուրույն հասկանալը, ձեզ կսպառնա այս ուսմունքներով ճանապարհից շեղվելը: Քրիստոսն ասաց, որ կլինի մարդկանց խումբ, որ պատժիչ դատաստանի օրը կասի «Տե'ր, Տե'ր, չէ՞ որ Քո անունով մարգարեացանք և Քո անունով դևեր հանեցինք և Քո անունով շատ զորություններ գործեցինք”: Սակայն Քրիստոսը կասի. «Ինձանից դեն գնացեք, ով անօրենություն գործողներ” (Մատթեոս 7.22, 23): YRPArm 129.3

Մոտենում է ժամանակը, երբ սատանան հրաշքներ կգործի հենց ձեր աչքի առաջ’ հայտարարելով, թե ինքը Քրիստոսն է, և եթե ամուր ոտքերով կանգնած չեք Աստծո ճշմարտության մեջ, ապա կհեռանաք ձեր հիմքից: Միակ ապահովությունը ձեզ համար ճշմարտությունն ինչպես թաքցրած գանձ որոնելն է: Փորեք ճշմարտությունը գտնելու համար, ինչպես կանեիք հողում թաքնված գանձերը փնտրելիս, և Աստծո Խոսքը’ Աստվածաշունչը, ներկայացրեք ձեր երկնային Հորը և ասեք. «Լուսավորիր ինձ, սովորեցրու ճշմարտությունը»: YRPArm 129.4

Եվ երբ Նրա Սուրբ Հոգին գա ձեր սիրտ ճշմարտությունը ձեր հոգինե-րում ներգործելու համար, դուք Նրան հեշտությամբ բաց չեք թողնի: Դուք Սուրբ Գիրքն ուսումնասիրելու այնպիսի փորձ եք ձեռք բերել, որ ամեն մի կետ հաստատված է: Եվ շատ կարևոր է, որ շարունակեք ուսումնասիրել Սուրբ Գիրքը: Դուք պետք է լցնեք ձեր միտքը Աստծո Խոսքի պաշարով, որովհետև կարող եք առանձնացվել և չունենալ Աստծո զավակների հետ շփվելու արտոնությունը: Այդ ժամանակ դուք կզգաք ձեր սրտերում թաքցված Աստծո Խոսքի գանձերի կարիքը, և երբ դիմադրության հան-դիպեք, անհրաժեշտ կլինի ամեն ինչ համեմատել Սուրբ Գրքի հետ: Ռևյու ընդ Հերալդ, 1888թ. ապրիլի 3: YRPArm 129.5