ԴՈՒՔ ԿԸՆԴՈՒՆԵՔ ԶՈՐՈՒԹՅՈՒՆ

120/367

ՏԱՐԱՆՋԱՏԵԼՈՎ ՃՇՄԱՐԻՏԸ ՇԻՆԾՈՒԻՑ ապրիլ 28

Որովհետև ժամանակ կգա, որ ողջամիտ վարդապետությանը չեն համբերի, այլ իրենց հատուկ ցանկությունների համեմատ վարդապետներ կդիզեն իրենց վրա, իրենց լսելիքների մարմաջելու պես: Եվ իրենց լսելիքը ճշմարտությունից հետ կդարձնեն և առասպելների հետևից կմոլորվեն: Բ Տիմոթեոս 4.3, 4: YRPArm 128.1

Շատ բան է խոսվում Սուրբ Հոգու փոխանցման մասին, և շատերի կողմից այն մեկնաբանվում է որպես վնասվածք եկեղեցիների համար: Հավիտենական կյանքը Սուրբ Գրքի կենդանի տարրերն ընդունելն ու Աստծո կամքը կատարելն է: Սա Աստծո Որդու մարմինն ուտելն ու արյունը խմելն է: Նրանց համար, ովքեր սա անում են, կյանքն ու անմահությունը բերվում են դեպի լույս Ավետարանի միջոցով, քանի որ Աստծո Խոսքն իրականություն է և ճշմարտություն, հոգի է և կյանք: Աստծո Խոսքով սնվելը Հիսուս Քրիստոսին որպես անձնական Փրկիչ ընդունող բոլոր հավատացողների առավելությունն է: Սուրբ Հոգու ազդեցությունը այդ Խոսքը’ Աստվածաշունչը, ներկայացնում է որպես անմահ ճշմարտություն, որը աղոթքով ուսումնասիրողին տալիս է հոգևոր ջլեր և մկաններ: YRPArm 128.2

«Քննեք գրքերը”, - ասաց Քրիստոսը, - «որ դուք կարծում եք, թե նրանցով ունեք հավիտենական կյանք, և նրանք են, որ Ինձ համար վկայում են» (Հովհաննես 5.39): Փորողները բացահայտում են ճշմար-տության թաքցված գանձերը: Սուրբ Հոգին ներկա է եռանդուն որոնողի կողքին: Նրա լուսավորությունը փայլում է Խոսքի վրա’ մտքի վրա դաջելով ճշմարտությունը նոր, թարմ կարևորությամբ: Որոնողը լցվում է խաղաղության և ուրախության նախկինում երբեք չվերապրած զգացողությամբ: Ճշմարտության թանկարժեքությունը գիտակցվում է ինչպես երբեք: Նոր, երկնային լույս է փայլատակում Խոսքի վրա’ լուսավորելով այնպես, կարծես յուրաքանչյուր տառ ոսկեզօծվել է: Աստված Ինքն է խո-սում սրտի և մտքի հետ’ դարձնելով Խոսքը հոգի և կյանք: YRPArm 128.3

Խոսքի յուրաքանչյուր ճշմարիտ որոնող իր սիրտը բարձրացնում է առ Աստված’ աղերսելով Հոգու օգնությունը: Եվ նա շուտով բացահայտում է այն, ինչն իրեն վեր է հանում կեղծ ուսուցչի շինծու պնդումներից, ում թույլ ու երերուն տեսությունները հիմնավորված չեն կենդանի Աստծո Խոսքով: Այս տեսությունները հորինել են մարդիկ, ովքեր չեն սովորել առաջին ամենակարևոր դասը, որ Աստծո Հոգին և կյանքը Նրա Խոսքում են: Եթե սրտով ընդունեն Աստծո Խոսքի հավերժական տարրերը, կտեսնեն, թե ինչքան ձանձրալի և անարտահայտիչ են զգացողություն ստեղծելու համար մի նոր բան ստանալու բոլոր ջանքերը: Նրանք պետք է սովորեն Աստծո Խոսքի ամենաառաջին սկզբունքները: Ընտիր լուրեր 2.38, 39: YRPArm 128.4