ԴՈՒՔ ԿԸՆԴՈՒՆԵՔ ԶՈՐՈՒԹՅՈՒՆ

103/367

ՍՈՎՈՐԵԼՈՒ ՊԱՏՐԱՍՏ ապրիլ 11

Այսպես է ասում Տերը. Կանգնեք ճանապարհներին և տեսեք և հարցրեք վաղեմի ճանապարհներից, թե արդյոք որն է լավ ուղին, այն ժամանակ գնացեք նրանով, և դուք հանգստություն կգտնեք ձեր հոգիների համար։ Բայց նրանք ասում են’ Չենք գնում։ Երեմիա 6.16: YRPArm 111.1

Տիրոջից Իր կամքը ճանաչել, երկնային իմաստություն, Սուրբ Հոգու լույս խնդրելուց հետո, խնդրողը կսկսի ուսումնասիրել Սուրբ Գիրքը և կտեսնի, որ ժամանակին իր մտքի համար մութ մնացած հատվածները հանկարծակի պարզացել են, և նա կհասկանա իր պարտականություններն ինչպես երբեք: Հիսուսն ասաց. «Իմ վարդապետությունն Իմը չէ, այլ Ինձ ուղարկողինն է: Եթե մեկը կամենում է Նրա կամքն անել, նա կիմանա այս վարդապետության համար, թե արդյոք Աստծո՞ւց է, կամ եթե Ես Իմ անձիցն եմ խոսում» (Հովհաննես 7.16, 17): YRPArm 111.2

Աստվածային ճշմարտության գիտությունը խոստացված է նրանց, ովքեր հնազանդություն կցուցաբերեն իրենց տրված լույսին և ճշմարտությանը: Նեղ դարպասների մուտքը կախված է ոչ թե հարստության կամ կրթվածության մակարդակից, այլ սովորելու հոգի ունենալուց: Նա, ով գնահատում է աստվածային լույսի առաջին ճառագայթը, յուրացնում է այն, քայլում է դրանում’ իր գործողությունները ներդաշնակեցնելով այդ շողի հետ և սրբագործվելով դրանով, ավելի շատ լույս կստանա: Նա կհասկանա, որ Ավետարանը փրկության ծրագիրն է: YRPArm 111.3

Հնազանդ սիրտ ունեցող մարդը, ով պատրաստ է կատարել Աստծո կամքը, ոչ միայն ուրախությամբ կընդունի ճշմարտությունը, այլև ջանասիրաբար կփնտրի այն որպես թաքնված գանձ: Նա կգա դեպի Սուրբ Գիրքը խոնարհ և սովորելու պատրաստ հոգով’ փորձելով հասկանալ, թե ինչպես կարող է քայլել լույսի մեջ, և կասի. «Տեր, ի՞նչ ես կամենում, որ անեմ» (Գործք առաքելոց 9.6): Աստծո կամքի հետ ներդաշնակության մեջ լինելու համար նա պատրաստ է, եթե հարկավոր լինի, զոհաբերել ամեն ինչ: YRPArm 111.4

Միշտ չէ, որ հեշտ է Աստծո կամքին հնազանդ լինելը: Նեղ դարպասով ներս մտնելու և դեպի հավերժական կյանք տանող նեղ կածանով քայլելու համար հարկավոր է կամքի ուժ, քանի որ ամեն քայլափոխի լսվում են ձայներ, որոնք մարդուն վերադարձնում են անցյալ կամ հրավիրում են դեպի արգելված ճանապարհներ: Հարստություն, պատիվ և բարձր դիրքեր սիրողները չեն մտնի նեղ դարպասով, մինչև չբաժանվեն իրենց կուռքերից: Հնարավոր չէ մտնել նեղ դարպասով և այս աշխարհի արժեքները տանել մեզ հետ: YRPArm 111.5

Նա, ով կմտնի նեղ դարպասից ներս, պետք է ամեն ինչ ամբողջությամբ նվիրաբերի Աստծուն: Հիսուսն ասում է. «Եթե մեկը կամենում է Իմ հետևից գալ, թող իր անձն ուրանա և իր խաչն առնի և Իմ հետևից գա» (Մատթեոս 16.24): Ռևյու ընդ Հերալդ, 1912թ. մարտի 28: YRPArm 111.6