ԴՈՒՔ ԿԸՆԴՈՒՆԵՔ ԶՈՐՈՒԹՅՈՒՆ

102/367

ԽՈՆԱՐՀ ՍՐՏԵՐՈՎ ապրիլ 10

Որովհետև այսպես է ասում Բարձրը և Բարձրյալը, հավիտենա-կանության մեջ Բնակվողը, և որի անունը Սուրբ է. Ես բնակվում եմ բարձրում և սուրբ տեղը, բայց լինում եմ կոտրած և խոնարհ հոգի ունեցողի հետ, որ խոնարհների հոգին կենդանացնեմ և կենդանացնեմ սրտով կոտրվածներին: Եսայիա 57.15: YRPArm 110.1

Բոլորը, ովքեր խոնարհ և հարցադրող մտքերով կգան դեպի Աստծո Խոսքը՝ ընդունելով այն որպես ուղեցույց, և կգան փրկության պայմաններն իմանալու վճռականությամբ, կհասկանան, թե ինչ է ասում Սուրբ Գիրքը: Բայց նրանք, ովքեր Խոսքի ուսումնասիրությանն են բերում հոգի, որին այն հավանություն չի տալիս, ուսումնասիրությունից կվերցնեն հոգի, որն այն չի տվել: Տերն անտարբեր հոգիների հետ չի խոսի: Նա չի վատնում Իր ցուցումները մարդկանց վրա, ովքեր միտումնավոր կերպով անհարգալից ու պղծված վերաբերմունք են ցուցաբերում: Իսկ գայթակղիչը կրթում է իր ազդեցությանը տրված յուրաքանչյուր մարդու և ձգտում է ապարդյուն դարձնել Աստծո սուրբ օրենքը: YRPArm 110.2

Մենք պետք է խոնարհեցնենք մեր սրտերը և անկեղծությամբ և ակ-նածանքով ուսումնասիրենք կյանքի Խոսքը, քանի որ միայն խոնարհ ու զղջացող միտքը կարող է տեսնել լույսը: Սիրտը, միտքը, հոգին պետք է լույսը ստանալուն պատրաստ լինեն: Հոգում պետք է լռություն տիրի: Մտքերը պետք է բերվեն Հիսուս Քրիստոսի «գերությանը”: Պարծենկոտ ինքնագիտությունն ու ինքնավստահությունը պետք է կշտամբվեն Աստծո Խոսքի ներկայությամբ: YRPArm 110.3

Տերը խոսում է Իր առաջ իր անձը խոնարհեցրած սրտի հետ: Աղոթքի խորանում հավատով դիպչելով շնորհի գահին՝ մենք Աստծո ձեռքից ստանում ենք այն երկնային ջահը, որը լուսավորում է մեր խավարը և ցույց է տալիս հոգևորության մեր կարիքը: Սուրբ Հոգին վերցնում է Աստծո բաներն ու բացահայտում դրանք նրանց, ովքեր անկեղծորեն որոնում են երկնային գանձերը: Եթե մենք հանձնվում ենք Նրա առաջնորդությանը, Նա տանում է մեզ դեպի լույսը: Երբ նայում ենք Քրիստոսի փառքին, վերափոխվում ենք Նրա նմանությամբ: Մենք ունենում ենք այն հավատը, որն աշխատում է սիրով և մաքրագործում է հոգին: Մեր սրտերը նորոգված են, և մենք պատրաստակամ ենք դառնում ենթարկվելու Աստծուն ամեն ինչում: Ռևյու ընդ Հերալդ, 1896թ. դեկտեմբերի 15: YRPArm 110.4