ԴՈՒՔ ԿԸՆԴՈՒՆԵՔ ԶՈՐՈՒԹՅՈՒՆ
ԽՈՆԱՐՀՈՒԹՅՈՒՆ ՄԱՐՏ 29
Եվ աղոթեցի իմ Տեր Աստծուն և խոստովանեցի ու ասացի. Ո՜հ, Տեր, մեծ Աստված և ահավոր, որ ուխտ և ողորմություն ես պահում Քեզ սիրողներին և պատվիրանքներդ պահողներին: Մենք մեղանչեցինք և անօրենություն գործեցինք և ամբարիշտ եղանք ու ապստամբեցինք և խոտորեցինք Քո պատվիրանքներից ու իրավունքներից: Դանիել 9.4, 5: YRPArm 97.1
Շինծու սրբագործումն իր մեջ կրում է պարծենկոտ, ինքնարդարացնող հոգի, որն օտար է Աստվածաշնչի դավանանքին: Հեզությունն ու խոնարհությունն են Հոգու պտուղները: Դանիել մարգարեն իրական սրբագործման օրինակ էր: Նրա երկար կյանքը լի էր իր Տիրոջը ազնիվ ծառայությամբ: Նա երկնքի համար «ցանկալի մարդ էր» (Դանիել 10.11) և այնպիսի պատվի արժանացավ, որ հազվադեպ են շնորհվում մահկա-նացուներին: Նրա բնավորության մաքրությունն ու հավատարմության անսասանությունը կարող էին համեմատվել միայն նրա խոնարհության և զղջման հետ: YRPArm 97.2
Սեփական սրբությունն ու մաքրությունը թմբկահարելու փոխարեն՝ այս պատվավոր մարգարեն իրեն նույնացնում է մեղավոր Իսրայելի հետ, երբ աղաչում է Աստծուն իր ժողովրդի համար. «Ոչ թե մեր արդա-րությունների համար ենք աղաչում մենք՝ աղոթելով Քո առաջ, այլ Քո շատ ողորմությունների համար” (Դանիել 9.18): «Մենք մեղանչեցինք, անօրինացանք” (համար 15): Եվ «որովհետև մեր մեղքերի համար և մեր հայրերի անօրենությունների համար Երուսաղեմը և Քո ժողովուրդը նա-խատինք ենք դառել” (համար 16): YRPArm 97.3
Նա հայտարարում է. «Եվ ես տակավին խոսում էի և աղոթում և խոս-տովանում էի իմ մեղքը և իմ ժողովրդի’ Իսրայելի մեղքը” (համար 20): Եվ երբ վերջին ժամանակում ի պատասխան նրա աղոթքի՝ Աստծո Որդին հայտնվում է իրեն ցուցումներ տալու համար, նա հայտարարում է. «Եվ իմ վայելչությունը փոխվեց ապականության, և ես էլ ուժ չունեցա” (Դանիել 10.8): YRPArm 97.4
Նրանք, ովքեր իսկապես փորձում են կատարելագործել քրիստոնեա-կան բնավորությունը, երբեք չեն փայփայի այն միտքը, թե իրենք անմեղ են: Որքան շատ են նրանք խորհում Քրիստոսի բնավորության մասին և որքան շատ են մոտենում Նրա աստվածային պատկերին, այնքան ավելի հստակորեն կտարբերակեն Նրա անբիծ կատարելությունը և ավելի խորը կզգան իրենց սեփական թուլություններն ու արատները: Նրանք, ովքեր հայտարարում են, թե անմեղ են, ապացուցում են, որ շատ հեռու են սուրբ լինելուց: Պատճառն այն է, որ չունեն ճշմարիտ գիտություն Քրիստոսի մասին, որպեսզի նայեն իրենց որպես Նրա պատկերն արտացոլողներ: Ինչքան մեծ լինի իրենց և Փրկչի միջև տարածությունը, այնքան ավելի արդար կլինեն նրանք իրենց սեփական աչքերում: Մարգարեության Հոգին, 4:301, 302: YRPArm 97.5