ԴՈՒՔ ԿԸՆԴՈՒՆԵՔ ԶՈՐՈՒԹՅՈՒՆ

88/367

ԲԱՐԵՊԱՇՏՈՒԹՅՈՒՆ ՄԱՐՏ 27

Եվ Ենովքն Աստծո հետ վարվեց և չէր գտնվում, որովհետև Աստված առավ նրան։ Ծննդոց 5.24: YRPArm 95.1

Բարեպաշտությունը քրիստոնեական բնավորության պտուղն է: Եթե կենանք Որթում, պետք է Հոգու պտուղ բերենք: Որթի կյանքն իրեն ի ցույց կդնի ճյուղերի միջոցով: Մենք երկնքի հետ մոտ և մտերիմ կապ կունենանք, եթե կրում ենք բարեպաշտության շնորհը: Հիսուսը պետք է լինի մեր տան հյուրը, մեր ընտանիքի անդամը, եթե մենք արտացոլում ենք Նրա պատկերն ու ցույց տալիս, որ Բարձրյալի զավակներն ենք: Բարեպաշտությունը տանը հրաշալի բան է: Եթե Տերը բնակվում է մեզ հետ, մենք պետք է զգանք, որ Քրիստոսի երկնային ընտանիքի անդամներ ենք: Պետք է գիտակցնենք, որ հրեշտակները նայում են մեզ, և մեր վարքագիծը կլինի նուրբ և համբերատար: Մենք պետք է պիտանի լինենք երկնային պալատներ մուտք գործելու համար’ մեր մեջ զարգացնելով քաղաքավարություն և աստվածավախություն: Մեր խոսակցությունը սուրբ կլինի, իսկ մտքերը’ երկնային արժեքների շուրջ: YRPArm 95.2

Ենովքը քայլեց Աստծո հետ: Նա պատվում էր Աստծուն կյանքի ամեն մի գործում: Ե'վ տանը, և’ գործի մեջ նրա հարցադրումն էր. «Արդյո՞ք դա ընդունելի կլինի Տիրոջ կողմից”: Եվ հիշելով Աստծո մասին և Նրան հետևելով’ նրա բնավորությունը վերափոխվեց, և նա դարձավ աստվա-ծավախ մարդ, ում ճանապարհները հաճելի էին Տիրոջը: Մենք հորդոր ենք ստանում աստվածավախությանն ավելացնել եղբայրական բարությունը: Ինչքա՜ն շատ պետք է աշխատենք այս հատկանիշը մեր բնավորությանն ավելացնելու համար: Մեզանից շատերի տներում տհաճ ու կռվարար մթնոլորտ է տիրում: Քննադատական խոսքերն ու չար գործերը վիրավորական են Աստծո համար: Բռնապետական հրամանները և ամբարտավան, բռնի վարքագիծն անընդունելի է երկնքին: Հոգևոր եղբայրների մեջ տարբերությունների առկայության պատճառն այն է, որ նրանք ձախողել են եղբայրական բարությունն ավելացնել իրենց բնա-վորությանը: Մենք պետք է Քրիստոսի’ մեր նկատմամբ ունեցած սերն ունենանք այլոց հանդեպ: YRPArm 95.3

Մարդուն իր իրական արժեքով գնահատում է երկնքի Տերը: Եթե նա չար է իր երկրային տանը, նա պիտանի չէ երկնային տան համար: Եթե նա հետևում է իր սեփական ճանապարհներին’ առանց անհանգստանալու, թե ում դա կարող է տրտմեցնել, նա երջանիկ չի լինի երկնքում: Քրիստոսի սերը պետք է կառավարի մեր սրտերը, և Աստծո խաղաղությունը կտիրի մեր տներում: Ռևյու ընդ Հերալդ, 1888թ. փետրվարի 21: YRPArm 95.4