ԴՈՒՔ ԿԸՆԴՈՒՆԵՔ ԶՈՐՈՒԹՅՈՒՆ

86/367

ՀՆԱԶԱՆԴՈՒԹՅՈՒՆ ՄԱՐՏ 25

Հնազանդ որդիների պես, չնմանվելով այն ձեր տգիտության ժամանակի առաջի ցանկություններին։ Այլ ձեզ կանչող Սրբի պես, դուք էլ սուրբ եղեք ձեր բոլոր վարքերում: Ա Պետրոս 1.14, 15: YRPArm 93.1

Ի՞նչ է պահանջում Աստված: Կատարելություն և դրանից պակաս ոչինչ: Բայց կատարյալ լինելու համար չպետք է վստահենք մեր ես-ին: Մենք ամեն օր պետք է գիտակցենք և հասկանանք, որ ես-ին չպետք է վստահել: Պետք է ամուր հավատով կառչենք Աստծո խոստումներին: Պետք է խնդրենք Սուրբ Հոգին մեր անօգնականության լիակատար գիտակցմամբ: Հետո, երբ Սուրբ Հոգին աշխատի, չպետք է փառքը ես-ին տանք: Սուրբ Հոգին նրբանկատորեն սիրտն Իր պահպանության ներքո կվերցնի’ դրան բերելով արդարության Արևի բոլոր պայծառ շողերը: Մենք պետք է հավատի միջոցով պահվենք Աստծո զորությամբ: YRPArm 93.2

Երբ մենք ամեն օր Աստծո Հոգու ղեկավարման ներքո ենք, պատշաճում է, որ լինենք պատվիրան պահող ժողովուրդ: Մենք աշխարհին պետք է ցույց տանք, որ Աստծո պատվիրաններին հնազանդությունը բերում է իր պարգևատրումը նույնիսկ այս կյանքում, և հավերժական օրհնվածություն’ ապագա կյանքում: Չնայած հավատքի մեր դավանանքին’ Տերը, Ով դատում է մեր գործերը, մեր մեջ տեսնում է Քրիստոսի անկատար պատկեր: Նա հայտարարել է, որ իրերի նման վիճակը չի կարող փառավորել Իրեն: YRPArm 93.3

Հոգին պահպանման համար Աստծուն հանձնելը շատ բան է նշանակում: Դա նշանակում է, որ մենք պետք է ապրենք և քայլենք հավատով’ չվստահելով և չփառավորելով ես-ը, այլ նայելով Հիսուսին’ մեր Փաստաբանին’ որպես մեր հավատի Հեղինակ և Ավարտող: Սուրբ Հոգին կանի Իր աշխատանքը զղջացող սրտի հետ, սակայն Նա երբեք չի կարող աշխատել սեփական անձը կարևորող, իրեն արդարացնող հոգու հետ: Նման մեկն իր սեփական իմաստությամբ իրեն ուղիղ ու շիտակ կզգա: Նա միջամտում է իր հոգու և Սուրբ Հոգու միջև: Սուրբ Հոգին կաշխատի, եթե ես-ը չմիջամտի: YRPArm 93.4

Որտե՞ղ է մեր կախվածությունը: Որտե՞ղ է մեր օգնությունը: Աստծո Խոսքն ասում է մեզ. «Բայց Մխիթարիչը’ Սուրբ Հոգին, որ Հայրը կուղարկի Իմ անունով, Նա ամեն բան կսովորեցնի ձեզ և կհիշեցնի ձեզ ամեն ինչ, որ ձեզ ասացի” (Հովհաննես 14.26): Սուրբ Հոգին պատրաստ է հա-մագործակցել բոլոր նրանց հետո, ովքեր ընդունում են Նրան և սովորում են Նրանից: Բոլոր այն մարդիկ, ովքեր կառչում են ճշմարտությանը և սրբագործվում են ճշմարտությամբ, այնքան են միավորված Քրիստոսի հետ, որ Նրան ներկայացնում են խոսքով և գործով: Ձեռագրեր 12:52, 53: YRPArm 93.5