ԴՈՒՔ ԿԸՆԴՈՒՆԵՔ ԶՈՐՈՒԹՅՈՒՆ
ԼՑՎԱԾ ՆՐԱՆՈՎ ՓեՏՐՎԱՐ 22
Եվ դուք Նրանով լցված եք, որ Նա է ամեն իշխանության և պետության գլուխը: Կողոսացիս 2.10: YRPArm 60.1
Դուք չեք կարող երկինք մտնել բնավորության որևէ արատով կամ անկատարությամբ, իսկ երկինք մտնելուն պետք է պատրաստվեք հիմա՝ որպես փորձաշրջան տրված այս կյանքում: Եթե ցանկանում եք Քրիստոսի գալստյամբ մտնել արդարների տունը, հարկ է, որ ունենաք Աստծո Հոգու խորը զգացողությունները, անձնական փորձառություն, և լինեք կատարյալ Նրանում, Ում մեջ բնակված է Աստվածության ամեն լիությունը մարմնապես: Քրիստոսի արդարության ուժի միջոցով մեզ պատշաճում է հրաժարվել ամեն անիրավությունից: Պետք է մարդու և իր Փրկագնողի միջև կենդանի կապ լինի: Մարդու և Աստծո միջև հաղորդակցության ուղին պետք է մշտապես բաց լինի, որպեսզի մարդը կարողանա աճել շնորհի և Տիրոջ գիտության մեջ: YRPArm 60.2
Բայց քանի՜քանի՜սը չեն աղոթում: Նրանք զգում են, որ մեղքի տակ են և կարծում են, թե չեն կարող գալ դեպի Աստված, մինչև որ չանեն Նրա բարեհաճությունը շահող որևէ բան, կամ մինչև Աստված չմոռանա իրենց մեղքերի մասին: Նրանք ասում են. «Ի զորու չեմ Աստծո առաջ բարձրացնել սուրբ ձեռքեր առանց բարկության կամ կասկածի, այդ պատճառով չեմ կարող գալ”: Այդպես նրանք հեռու են մնում Քրիստոսից և անընդհատ մեղք են գործում, քանի որ առանց Նրա միայն չարություն կարող են գործել: YRPArm 60.3
Մեղք գործելուն պես հարկ է վազել շնորհի գահի առաջ և պատմել Հիսուսին այդ մասին: Դուք պետք է ցավով լցված լինեք այդ մեղքը գործելու համար, քանի որ դրանով թուլացրել եք ձեր սեփական հոգևորությունը, տրտմեցրել երկնքի հրեշտակներին և վնասել ու վիրավորել ձեր Փրկագ-նողի սիրող սիրտը: Երբ զղջացող սրտով Հիսուսից Նրա թողությունն եք խնդրում, հավատացեք, որ Նա արդեն ներել է ձեզ: Մի’ կասկածեք Նրա աստվածային ողորմածությանը և մի’ հրաժարվեք Նրա անսահման սիրո սփոփանքից: YRPArm 60.4
Երբ ձեր երեխան չի հնազանդվել ձեզ, սխալ բան է գործել ձեր դեմ, հետո փշրված սրտով եկել է ներողություն խնդրելու, դուք գիտեք’ ինչ եք անելու: Գիտեք, որ շտապով կսեղմեք ձեր երեխային ձեր կրծքին և կհավատացնեք նրան, որ ձեր սերն անփոփոխ է, իսկ նրա մեղքը’ ներված: Մի՞թե դուք ավելի ողորմած եք, քան ձեր ողորմած երկնային Հայրը, Ով այնպես սիրեց աշխարհը, որ «Իր միածին Որդին տվեց, որ ամեն Նրան հավատացողը չկորչի, այլ հավիտենական կյանք ունենա» (Հովհաննես 3.16): Դուք պետք է Աստծո մոտ գնաք այնպես, ինչպես երեխաներն են գնում իրենց ծնողների մոտ: Աստվածաշնչի արձագանք, 1892թ. փետր-վարի 1: YRPArm 60.5