ԴՈՒՔ ԿԸՆԴՈՒՆԵՔ ԶՈՐՈՒԹՅՈՒՆ
ՆԱՅԵԼՈՎ ՆՐԱՆ ՓեՏՐՎԱՐ 21
Ով երկրի բոլոր ծայրերը, դեպի Ինձ դարձեք, որ փրկվեք, որովհետև Ես եմ Աստված, և ուրիշը չկա: Եսայիա 45.22: YRPArm 59.1
Օրենքի պահանջներին համապատասխանելու համար մեր հավատը պետք է կառչի Քրիստոսի արդարությանը’ ընդունելով այն որպես մեր արդարություն: Քրիստոսի հետ միության, Նրա արդարությունը հավատով ընդունելու միջոցով մենք կարող ենք Աստծո գործն անելու, Քրիստոսի հետ գործընկերներ լինելու որակավորում ստանալ: Եթե ցանկանում եք, որ չարի հոսանքը ձեզ տանի իր ուղղությամբ և չեք համագործակցում երկնքի հետ’ ձեր ընտանիքում և եկեղեցում օրինախախտությունը կանխելու և հավերժական արդարությունը ներս թողնելու համար, ապա դուք հավատ չունեք: YRPArm 59.2
Հավատն աշխատում է սիրով և մաքրագործում է հոգին: Հավատի միջոցով է Սուրբ Հոգին աշխատում սրտում՜ նրանում սրբություն ստեղ-ծելու համար, սակայն սա չի կարող իրականացվել, մինչև որ մարդն ինքը չհամագործակցի Քրիստոսի հետ: Մենք կարող ենք երկնքին հա-մապատասխանել միայն մեր սրտում արված Սուրբ Հոգու աշխատանքի միջոցով, քանի որ Հոր առաջ կանգնելու համար պետք է ունենանք Քրիստոսի արդարությունը’ որպես լիազորություն: Իսկ դրա ձեռքբերման համար հարկավոր է ամեն օր վերափոխվել Հոգու ազդեցությամբ, լինել աստվածային բնության հաղորդակիցը: Սուրբ Հոգու աշխատանքն է’ նրբացնել ճաշակը, սրբագործել սիրտն ու ազնվացնել մարդուն: YRPArm 59.3
Թող որ մարդը նայի Հիսուսին: «Ահա Աստծո Գառը, որ վեր է առնում աշխարհի մեղքը” (Հովհաննես 1.29): Ոչ ոքի չեն ստիպի նայել Քրիստոսին, սակայն հրավերի ձայնը խիստ աղերսանքով ասում է. «Նայիր և ապրիր”: Նայելով Քրիստոսին’ մենք կտեսնենք, որ Նրա սերն աննախադեպ է, որ Նա զբաղեցրել է մեղավորի տեղն ու նրան տվել Իր անարատ արդարությունը: YRPArm 59.4
Երբ մեղավորը տեսնում է իր Փրկչին խաչի վրա մեղքի անեծքի տակ իր փոխարեն մեռնելիս, զգում է Նրա ներող սերը, նրա սիրտը լցվում է սիրով: Մեղավորը սիրում է Քրիստոսին, որովհետև Քրիստոսն առաջինն է սիրել իրեն, և սերն օրենքի իրականացնումն է: Ապաշխարող մարդը գիտակցում է, որ Աստված «հավատարիմ է և արդար, որ մեր մեղքերը թողի մեզ և սրբի մեզ ամեն անիրավությունից” (Ա Հովհաննես 1.9): Աստծո Հոգին աշխատում է հավատացյալի սրտում’ իրավասություն տալով նրան հնազանդության մի մակարդակից առաջանալ դեպի մյուսը’ ուժից հասնելով ավելի մեծ ուժի, շնորհից’ շնորհի Հիսուս Քրիստոսում: Ռևյու ընդ Հերալդ, 1892թ. նույեմբերի 1: YRPArm 59.5