ԴՈՒՔ ԿԸՆԴՈՒՆԵՔ ԶՈՐՈՒԹՅՈՒՆ
ԽԱՉՎԱԾ ԵՍ-Ը ՓեՏՐՎԱՐ 12
Եվ կենդանի եմ ոչ թե այլևս ես, այլ Քրիստոսն է կենդանի ինձանում. Եվ ինչ որ հիմա կենդանի եմ մարմնով’ Աստծո Որդու հավատով եմ կենդանի, որ ինձ սիրեց և Իր անձը ինձ համար մատնեց։ Գաղատացիս 2.20: YRPArm 50.1
Անկեղծ և լրջորեն պետք է մոտենանք այն հարցին, թե արդյո՞ք մեզ խոնարհեցրել ենք Աստծո առաջ, որպեսզի Սուրբ Հոգին կարողանա աշ-խատել մեզ հետ վերափոխող զորությամբ: Որպես Աստծո զավակներ’ մեր առավելությունն է Նրա Հոգու’ մեզ հետ աշխատելը: Երբ մեր ես-ը խաչ է հանվում, Սուրբ Հոգին վերցնում է փշրված սրտերին և դարձնում նրանց պատվի անոթներ: Նրանում մենք նմանվում են բրուտի ձեռքում եղած կավի: Հիսուս Քրիստոսը նման տղամարդկանց և կանանց ավելի մեծ մտավոր, ֆիզիկական և բարոյական ուժ կտա: Հոգու շնորհն ամրություն կհաղորդի բնավորությանը: Նրանք բարի ազդեցություն կթողնեն, քանի որ Քրիստոսը կապրի նրանց հոգիներում: YRPArm 50.2
Մինչև այս դարձի բերող զորությունը չանցնի մեր եկեղեցիների վրայով, մինչև չգա Աստծո Հոգու վերածնունդը, նրանց ողջ դավանաբանու-թյունը երբեք եկեղեցու անդամներին քրիստոնյաներ չի դարձնի: Սիոնում կան մեղավորներ, ովքեր պետք է ապաշխարեն իրենց մեղքերից, որոնք փայփայվել են իբրև թանկարժեք գանձեր: Մինչև այս մեղքերը տեսանելի չդառնան և դուրս չշպրտվեն հոգուց, մինչև բնավորության յուրաքանչյուր վատ և սխալ գիծ չվերափոխվի Հոգու ազդեցությամբ, Աստված չի կարող ցուցաբերել Իր զորությունը: Ավելի մեծ հույս կա բացահայտ մեղավորների համար, քան սեփական կարծիքով արդարների համար, ովքեր մաքուր, սուրբ ու անարատ չեն: YRPArm 50.3
Ո՞վ կցանկանա կառավարվել, հրաժարվել իր փայփայած մեղքի կուռ-քերից, ո՞վ կփափագի թողնել, որ Քրիստոսը մաքրագործի տաճարը’ քշելով առևտրականներին: Ո՞վ է պատրաստ թողնել Հիսուսին մտնելու իր հոգի և այն մաքրելու ապականող ու փչացնող ամեն ինչից: Չափանիշը հետևյալն է. «Արդ դուք կատարյալ եղեք, ինչպես ձեր Հայրը, որ երկնքում է, կատարյալ է” (Մատթեոս 5.48): Աստված կոչ է անում մարդկանց դատարկել իրենց սրտերը ես-ից, որից հետո միայն Նրա Հոգին ազատ մուտքի հնարավորություն կունենա: Դադարե'ք փորձել կատարել գործն ինքներդ: Խնդրեք Աստծուն աշխատել ձեզ հետ և ձեր միջոցով, մինչև որ առաքյալի խոսքերը դառնան ձերը. «Եվ կենդանի եմ, ոչ թե այլևս ես, այլ Քրիստոսն է կենդանի ինձանում”: Ձեռագրեր 1:366, 367: YRPArm 50.4