ԴՈՒՔ ԿԸՆԴՈՒՆԵՔ ԶՈՐՈՒԹՅՈՒՆ

43/367

ՆՈՐՈԳՎԱԾ ՄԻՏՔ ՓեՏՐՎԱՐ 11

Եվ մի’ կերպարանվեք այս աշխարհի կերպարանքով, այլ նորոգվեք ձեր մտքի նորոգությամբ, որ դուք քննեք, թե ի՞նչ է Աստծո կամքը՝ բարին, հաճելին և կատարյալը։ YRPArm 49.1

Մարդկության փրկության գործում մարդու դերը Հիսուս Քրիստոսին հավատալն է որպես իր սեփական, ոչ թե մեկ այլ մարդու կատարյալ Փրկագնող: Նա պետք է վստահի, սիրի երկնային Տիրոջը և երկյուղի Նրանից: Որոշակի պահանջ կա իրականացնելու: Մարդը պետք է ազատվի մեղքի իշխանությունից: Նա պետք է կատարելության հասնի յուրաքանչյուր բարի գործում: Հենց միայն Քրիստոսի խոսքերը կատարելը կարող է նրան վստահություն տալ, որ իր տունը կառուցված է ամուր հիմքի վրա: Լսել, ասել, քարոզել, բայց չանել Քրիստոսի խոսքը’ նշանակում է տունն ավազի վրա կառուցել: YRPArm 49.2

Նրանք, ովքեր կատարում են Քրիստոսի խոսքը, կատարյալ են դարձ-նում քրիստոնյայի բնավորությունը, որովհետև Քրիստոսի կամքը իրենց կամքն է: Այդպես Քրիստոսը’ փառքի հույսը, ձևավորվում է նրանցում: Նրանք, ասես թափանցիկ բաժակի միջից, տեսնում են Աստծո փառքը: Եթե մենք Քրիստոսին դարձնենք մեր մտքերի գլխավոր առարկան, Նա կդառնա նաև մեր խոսակցությունների առարկան, և Նրան նայելով’ մենք կփոխվենք Նրա պատկերին համապատասխան փառքից դեպի փառք, ինչպես թե Տիրոջ Հոգուց: Ընկած մարդը կարող է վերափոխվել մտքի նորոգմամբ, այնպես, որ կարողանա «քննել, թե ի՞նչ է Աստծո կամքը’ բարին, հաճելին և կատարյալը”: Ինչպե՞ս է նա դա ապացուցում: Սուրբ Հոգին վերցնում է նրա մտքի, հոգու, սրտի և բնավորության պատկանե-լությունը: Որտեղի՞ց է գալիս ապացույցը: «Որովհետև աշխարհի տեսա-րան եղանք, հրեշտակների էլ, մարդկանց էլ» (Ա Կորնթացիս 4.9): YRPArm 49.3

Սուրբ Հոգին իրական աշխատանք է կատարում մարդու բնավորության վրա, և դրա պտուղները տեսանելի են. ճիշտ այնպես, ինչպես բարի ծառը բարի պտուղ է բերում, այնպես էլ Տիրոջ այգում տնկած ծառը բարի պտուղ կտա հավիտենական կյանքի համար: Մեղքի հետապնդումները հաղթահարված են, չար մտքերն այլևս տեղ չունեն մտքում, չար սովորությունները դուրս են մղված հոգու տաճարից: Սխալ ուղղությամբ զարգացող միտումները ճիշտ ընթացք են ստացել: Ոչ ճիշտ հակումներն ու զգացողություններն արմատախիլ են արված: Սուրբ բնավորությունն ու սրբագործված զգացմունքներն են այժմ քրիստոնեական ծառի պտուղը: Տեղի է ունեցել լիակատար վերափոխություն: Սա է այն աշխատանքը, որը պետք է իրականացվի: Էլդեր Ե. Պ. Դանիելս և Ֆրեզնոյի եկեղեցի, 8, 9: YRPArm 49.4