ԴՈՒՔ ԿԸՆԴՈՒՆԵՔ ԶՈՐՈՒԹՅՈՒՆ

343/367

ՈՉ «ԻՄ ՍԵՓԱԿԱՆ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ դեկտեմբեր 7

Որովհետև դուք ծառայության հոգին չառաք, որ դարձյալ վախենաք, այլ որդեգրության հոգին առաք, որով աղաղակում ենք’ Աբբա, Հայր: Հռոմեացիս 8.15: YRPArm 359.1

Սրբագործումն սկսվում է սրտում, և մենք պետք է Աստծո հետ այնպիսի հարաբերություն ունենանք, որ Հիսուսը կարողանա Իր աստվածային կաղապարը մեզ վրա դնել: Մենք պետք է ազատվենք ես-ից Հիսուսին տեղ տալու համար, սակայն քանի՜-քանի՜ սրտեր այնքան են լցված կուռքերով, որ նրանցում տեղ չկա աշխարհի Փրկագնողի համար: Աշխարհը մարդկանց սրտերը պահում է գերության մեջ: Նրանք իրենց մտքերն ու ջանքերը կենտրոնացնում են իրենց բիզնեսի, իրենց դիրքի, իրենց ընտանիքի վրա: Նրանք առաջնորդվում են իրենց կարծիքով և ճանապարհներով և փայ-փայում են դրանք որպես կուռքեր իրենց հոգում, սակայն մենք չենք կարող թույլ տալ մեզ հանձնվել ես-ի ծառայությանը’ պահելով մեր սեփական ճա-նապարհներն ու գաղափարները և բացառելով Աստծո ճշմարտությունը: Մենք պետք է ազատվենք ես-ից: Սակայն սա պահանջվող ամենը չէ, քանի որ, երբ մենք հրաժարվում ենք մեր կուռքերից, դատարկ տարածությունը պետք է լցվի: Եթե սիրտը թողնվի ամայի, դատարկ տարածությունը չլցվի, այն կլինի մի մարդու կարգավիճակում, ում տունը «պարապ, սրբված և հարդարված” էր (Մատթեոս 12.44), սակայն հյուր չուներ: Չար հոգին իր հետ վերցրեց յոթ ուրիշ հոգիների, որ իրենից չար էին, և ներս մտան և ապ-րեցին այնտեղ, և այդ մարդու վերջին վիճակն ավելի վատ էր, քան առաջինը: Ձեզ կարող է թվալ, թե չեք կարող արժանանալ երկնքի հավանությանը: Կամ գուցե կասեք. «Ես ծնվել եմ չարի բնական հակումով և չեմ կարող հաղթահարել այն»: Սակայն մեր երկնային Հայրը կատարել է բոլոր նախապատրաստությունները, որպեսզի դուք կարողանաք հաղթահարել յուրաքանչյուր ոչ սուրբ միտում: Դուք պետք է հաղթահարեք այնպես, ինչպես Քրիստոսը հաղթահարեց ձեր փոխարեն: Նա ասում է. «Ով որ հաղթում է, կտամ նրան, որ Ինձ հետ նստի Իմ աթոռի վրա, ինչպես Ես էլ հաղթեցի և նստեցի Իմ Հոր հետ Նրա աթոռի վրա” (Հայտնություն 3.21): Մեղքն էր, որ վտանգի ենթարկեց մարդկային ընտանիքը, և մինչև մարդու ստեղծվելը կանխորոշվել էր, որ եթե մարդը ձախողի ստուգումը, Հիսուսը կդառնա նրա զոհն ու երաշխավորը, որպեսզի Նրան հավատալով’ մարդը կարողանար հաշտվել Աստծո հետ, որովհետև Քրիստոսն էր Գառը, «որ աշխարհի սկզբից ի վեր մորթված էր» (Հայտնություն 13.8): Քրիստոսը մահացավ Գողգոթայի վրա, որպեսզի մարդն իշխանություն ունենա հաղթահարելու մեղքի հանդեպ իր բնական հակումները: Սակայն հարց է հնչում. «Չե՞մ կարող արդյոք ունենալ իմ սեփական ճանապարհն ու գործել իմ ուզածի պես»: Ո'չ, դուք չեք կարող ունենալ ձեր ճանապարհը և մտնել երկնքի արքայություն: Այնտեղ չի լինելու ոչ մի «իմ ճանապարհ”: Մարդկային ոչ մի ճամփա տեղ չի գտնի երկնային արքայությունում: Մեր ճանապարհները պետք է կորչեն Աստծո ճանապարհների մեջ: Ռևյու ընդ Հերալդ, 1892թ. փետրվարի 23: YRPArm 359.2