ԴՈՒՔ ԿԸՆԴՈՒՆԵՔ ԶՈՐՈՒԹՅՈՒՆ

34/367

ԸՆՏՐՎԱԾ ՓՐԿՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՓեՏՐՎԱՐ 2

Ինչպես որ ընտրեց մեզ նրանով աշխարհի ստեղծելուց առաջ, որ մենք սուրբ և անարատ լինենք նրա առաջին սիրով: Եփեսացիս 1.4: YRPArm 40.1

Մենք պետք է հավատանք, որ ընտրված ենք Աստծո կողմից’ փրկվելու մեր հավատի դրսևորմամբ, Քրիստոսի շնորհի և Սուրբ Հոգու աշխա-տանքի միջոցով, և մենք պետք է փառաբանենք Աստծուն անարժաններիս տրվող Նրա թանկագին շնորհի համար: Աստծո սերն է, որ մարդուն բերում է դեպի Քրիստոսը, որպեսզի նա գթառատ կերպով ընդունվի և ներկայացվի Իր Հորը: Սուրբ Հոգու աշխատանքի միջոցով է նորոգվում մեղավորի և Աստծո միջև աստվածային հարաբերությունը: Մեր երկնային Հայրն ասում է. «Ես պիտի լինեմ նրանց Աստված, և նրանք պիտի Ինձ համար ժողովուրդ լինեն: Նրանց հանդեպ կցուցաբերեմ ներող սեր և նրանց վրա կթափեմ Իմ ուրախությունը: Նրանք Ինձ համար յուրահատուկ գանձ կլինեն, որովհետև այն ազգը, որ Ես կազմել եմ Ինձ համար, պիտի պատմի Իմ օրհնաբանությունը (տե'ս Երեմիա 30.22, 31.1, 33, Ելից 19.5): YRPArm 40.2

Քրիստոսը հորդորում է մարդկանց գալ Իր մոտ, և մեր ներկայիս և հավիտենական շահի համար մենք պետք է լսենք և պատասխանենք այդ հորդորին: Հիսուսն ասում է. «Ոչ թե դուք Ինձ ընտրեցիք, այլ Ես ընտրեցի ձեզ” (Հովհաննես 15.16): Այսուհետև, թող Աստծո զավակներ կոչված բոլոր մարդիկ պատասխանեն Քրիստոսի հրավերին և գրավեն այնպիսի դիրք, որտեղ երկնքի լույսը կշողա նրանց վրա, որտեղ նրանք կհասկանան’ ինչ ասել է Քրիստոսի խոսքը լսող և կատարողներ լինել, ինչ ասել է հետևել աշխարհի Լույսին, և ընդունված լինել Սիրելիի միջոցով: YRPArm 40.3

Այն ամենը, ինչ Աստված կարող էր անել մարդու փրկության համար, արել է: Նա թափել է երկնքի գանձերը թանկարժեք պարգևի տեսքով: Նա հրավիրում է, աղերսում է, հորդորում է, սակայն երբեք չի պարտադրի մարդուն գալ Իր մոտ: Նա սպասում է նրանց համագործակցությանը: Նա սպասում է նրանց համաձայնությանը, որպեսզի կարողանա մեղավորի վրա հեղել Իր շնորհի հարստությունները, որոնք պահված են նրա համար աշխարհի արարումից առաջ...Աստված չի նախատեսել, որ մարդկանց ուժը կաթվածահար լինի, այլ որպեսզի Աստծո հետ համագործակցելով’ մարդիկ դառնան ավելի արդյունավետ գործակալներ Իր ձեռքում...Տերը մարդկանց համար է պահել Իր հետ համագործակցելու առավելությունը: Լրաբեր, ապրիլի 26, 1893թ.: YRPArm 40.4