ԴՈՒՔ ԿԸՆԴՈՒՆԵՔ ԶՈՐՈՒԹՅՈՒՆ
ՓԵՏՐՎԱՐ— ՀՈԳՈՎ ՎԵՐԱՓՈԽՎԱԾ
ՎԵՐՍՏԻՆ ԾՆՎԱԾ ՓեՏՐՎԱՐ 1
Հիսուսը պատասխանեց և ասաց նրան. Ճշմարիտ ճշմարիտ ասում եմ քեզ, եթե մեկը վերստին չծնվի, չի կարող Աստծո արքայությունը տեսնել: Հովհաննես 3.3: YRPArm 39.1
«Գա Քո արքայությունը, լինի Քո կամքը, ինչպես երկնքում, այնպես էլ երկրի վրա” (Մատթեոս 6.10): Քրիստոսի ողջ երկրային կյանքի նպատակն էր ցույց տալ Աստծո կամքը երկրի վրա այնպես, ինչպես այն երկնքում է: Քրիստոսն ասաց. «...եթե մեկը վերստին չծնվի, չի կարող Աստծո արքայությունը տեսնել: ...Եթե մեկը ջրից և Հոգուց չծնվի, նա չի կարող Աստծո արքայությունը մտնել։ Մարմնից ծնվածը մարմին է, և Հոգուց ծնվածը հոգի է” (Հովհաննես 3.3-6): YRPArm 39.2
Իր արքայության քաղաքացիներ դառնալու համար Քրիստոսը խտրականություն չի դնում կաստաների, մաշկի գույնի կամ սոցիալական աստիճանի միջև: Նրա արքայության մուտքը կախված չէ հարստությունից կամ գերազանց ժառանգականությունից: Միայն Հոգուց ծնվածները կմտնեն Նրա արքայություն: Հոգևոր բնավորությունն է, որ պետք է ճանաչվի Քրիստոսի կողմից: Նրա արքայությունն այս աշխարհից չէ: Նրա քաղաքացիները նրանք են, ովքեր աստվածային բնության կրողներ են, ովքեր փախել են այս աշխարհում առկա ապականությունից: Իսկ այս շնորհը նրանց տրվում է Աստծուց: YRPArm 39.3
Քրիստոսն Իր քաղաքացիներին չի գտնում արդեն պատրաստ Իր ար-քայության համար, այլ պատրաստում է նրանց Իր աստվածային ուժով: Նրանք, ովքեր մեռած էին օրինախախտության և մեղքի մեջ, վերակեն-դանանում են հոգևոր կյանքի համար: Այն ունակությունները, որոնցով Աստված նրանց օժտել է սուրբ նպատակների համար, կատարելագործ-վում, մաքրվում և մեծարվում են. հենց դրանք էլ առաջնորդում են ձևա-վորելու բնավորություն աստվածային նմանությամբ: Թեև նրանք սխալ են օգտագործել իրենց տաղանդները և ծառայեցրել են դրանք մեղքին, թեև Քրիստոսը նրանց համար գլորման քար և գայթակղության վեմ է եղել, որովհետև նրանք գայթակղվել են Խոսքից’ լինելով անհնազանդ, այնուամենայնիվ, Նրա սիրո զորությամբ նրանք առաջնորդվում են դեպի պարտավորության կածան: Քրիստոսն ասել է. «Ես եկա, որ կյանք ունենան, և էլ ավելի ունենան” (Հովհաննես 10.10): YRPArm 39.4
Քրիստոսը նրանց Իրեն է գրավում անտեսանելի ուժով: Նա կյանքի լույսն է և նրանց հագեցնում է Իր սեփական Հոգով: Գտնվելով հոգևոր մթնոլորտում’ նրանք տեսնում են, որ եղել են սատանայի գայթակղու-թյունների փորձադաշտում և նրա գերիշխանության տակ, սակայն նրանք կոտրում են մարմնական ցանկությունների լուծն ու հրաժարվում մեղքի ծառաները լինելուց: Սատանան ջանք չի խնայում նրանց պահելու համար: Նա հարձակվում է նրանց վրա տարբեր փորձություններով, սակայն Հոգին աշխատում է նրանց նորոգել իրենց Ստեղծողի պատկերով: Ռևյու ընդ Հերալդ, 1895թ. մարտի 26: YRPArm 39.5