ԴՈՒՔ ԿԸՆԴՈՒՆԵՔ ԶՈՐՈՒԹՅՈՒՆ

331/367

ԵՍԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԱՆԱԶՆՎՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՌԱՆՈՒՄ ԵՆ ՆՈՅեմբեր 25

Եվ ամեն անձի վրա վախ եկավ. Շատ հրաշքներ և նշաններ էլ էին գործվում առաքյալների ձեռքով: Եվ բոլոր հավատացյալներն իրար հետ մեկտեղ էին, և ամեն բան հասարակաց ունեին: Եվ ապրանքները և բոլոր բաները ծախում էին, և բաշխում էին այն ամենին, ում ինչ բան որ պետք էր լինում: Գործք առաքելոց 2.43-45: YRPArm 346.1

Աստծո ժլատության պատճառով չէ, որ մեր եկեղեցիներում Սուրբ Հոգու երաշտ է տիրում: Այս երաշտը միմիայն եկեղեցիները կարող են փոխել: Աստված ասում է Իր ժողովրդին. «Վեր կաց և հետաքրքրվիր սուրբ բաներով»: Որտե՞ղ է մեր հավատը: Ինչո՞վ ենք մենք ապահովում Հիսուս Քրիստոսի հետ պատշաճ հարաբերություններ: Հետևո՞ւմ ենք արդյոք Նրան ինքնամերժման և հաստատունության մեջ: Ըմբռնումո՞վ ենք արդյոք խոսում ճշմարտության մասին: Երբ Աստված հեղի Իր Հոգին եկեղեցիների վրա, դրանք պտուղ կտան Իր փառքի համար: Հոգու սուրը’ օժտված նորովի զորությամբ, կկտրի երկու կողմով: YRPArm 346.2

Աստծո այգում կարևոր աշխատանք կա անելու: Երրորդ հրեշտակի լուրը պետք է բարձրաձայն հռչակվի երկրագնդի վրա: Անազնվություն հարուցող գործի յուրաքանչյուր հետք, եսասիրության յուրաքանչյուր թելիկ պետք է մաքրվի վերջին անձրևով: Ողջ կռապաշտությունը պետք է վերանա: Թող որ ամեն զոհասեղան տապալվի, բացի այն մեկից՝ Գող-գոթայի խաչից, որ սրբացնում է ընծան և ընծայողին: YRPArm 346.3

Նոր տարածքներ պետք է ավելանան Աստծո թագավորությանը: Բա-րոյական այգու նոր հողատարածքներ պետք է մշակվեն որպես Տիրոջ այգի: Աստծո օրենքի պատիվը պետք է պաշտպանվի չընկած աշխարհների, տիեզերքի և ընկած աշխարհի առաջ: Կգա դաժան հալածանք, սակայն երբ Սիոնը վեր հառնի և հագնի իր հրաշագեղ զգեստը, նա կփայլի սրբության գեղեցկությամբ: Աստված նախատեսել է, որ մենք ավելի շատ կյանք և զորություն ունենանք, որովհետև Աստծո փառքը բարձրացել է եկեղեցու վրա: Եթե ճմարտությունն ընդունվի, խղճուկ ամլություն այլևս չի լինի: Քրիստոսի Խոսքը հավիտենական կյանք է ընդունողի համար: Աստվածաշնչի ուսուցման դպրոց, 1903թ. դեկտեմբերի 1: YRPArm 346.4