ԴՈՒՔ ԿԸՆԴՈՒՆԵՔ ԶՈՐՈՒԹՅՈՒՆ
ՆԱԽԱՊԱՇԱՐՄՈՒՆՔՆ ՈՒ ՌԱՍԻԶՄԸ ԿՈՐԾԱՆՎԱԾ ԵՆ ՆՈՅեմբեր 24
Որովհետև ամենքդ, որ Քրիստոսում մկրտվեցիք, Քրիստոսին հագած եք: Այլևս ոչ Հրեա կա և ոչ Հույն, ոչ ծառա կա և ոչ ազատ, ոչ արու կա և ոչ էգ, որովհետև դուք ամենքդ մեկ եք Քրիստոս Հիսուսում: Գաղատացիս 3.27, 28: YRPArm 345.1
Աստված խտրականություն չի դնում ազգության, ռասայի կամ կաստայի միջև: Նա է ողջ մարդկության Արարիչը: Բոլոր մարդիկ պատկանում են նույն ընտանիքին արարչագործությամբ և փրկագնմամբ: Քրիստոսը եկավ, որպեսզի քանդի բոլոր բաժանող պատերը, բացի տաճարի սրահներից, և յուրաքանչյուր մարդ կարողանա ազատորեն մոտենալ Աստծուն: Քրիստոսի առակները, 386: YRPArm 345.2
Աստվածաշնչի կրոնը խտրականություն չի դնում մաշկի գույնի կամ կաստայի միջև: Այն արհամարհում է աստիճանը, հարստությունը, աշ-խարհային պատիվը: Աստված մարդուն գնահատում է իբրև մարդ: Աստծո մոտ բնավորությունն է որոշում նրա արժեքը: Եվ մենք պետք է ճանաչենք Քրիստոսի Հոգին, Ում մեջ Նա բացահայտված է: Վկայություններ եկեղեցու համար 9.223: YRPArm 345.3
Այսպիսով, Քրիստոսը փորձում էր սովորեցնել աշակերտներին այն ճշմարտությունը, որ Աստծո թագավորությունում չկան սահմանագծեր, չկան կաստաներ, չկա բարձրաշխարհիկություն, և որ նրանք պետք է գնան բոլոր ազգերի մոտ՝ տանելով նրանց Փրկչի սիրո լուրը: Գործք առաքելոց, 20: YRPArm 345.4
Հերձվածողության, կաստաների և ռասաների պատերը կփլուզվեն, երբ իսկական ավետարանչական հոգին մտնի մարդու սիրտը: Նախա-պաշարմունքը վերանում է Աստծո սիրով: Ռևյու ընդ Հերալդ, 1896թ. հունվարի 21: YRPArm 345.5
Բաժանող պատեր են կառուցվել սպիտակամորթների և սևամորթների միջև: Այս նախապաշարմունքների պատերը կկործանվեն ինչպես Երիքովի պատերը, երբ քրիստոնյաները հնազանդվեն Աստծո Խոսքին, որը նրանց խրախուսում է ունենալ գերազանց սեր՝ իրենց Տիրոջ և ան-կողմնակալ սեր՝ իրենց դրացու նկատմամբ: Ռևյու ընդ Հերալդ, 1895թ. դեկտեմբերի 17: YRPArm 345.6
Երբ Սուրբ Հոգին հեղվի, մարդկությունը հաղթանակ կտանի նախա-պաշարմունքների դեմ և կփնտրի մարդ արարածի հոգու փրկությունը: Աստված կկառավարի մտքերը: Մարդկային սրտերը կսիրեն այնպես, ինչպես Քրիստոսն էր սիրում: Եվ շատերը մաշկի գույնի հարցին բոլորովին այլ մոտեցում կցուցաբերեն, քան անում են հիմա: Քրիստոսի պես սիրելը բարձրացնում է միտքը մաքուր, երկնային, անանձնասեր մթնոլորտ: Վկայություններ եկեղեցու համար 9.209: YRPArm 345.7