ԴՈՒՔ ԿԸՆԴՈՒՆԵՔ ԶՈՐՈՒԹՅՈՒՆ
ԺԱՄԱՆԱԿ ԱՌ ԺԱՄԱՆԱԿ ՄԱՐԴԿԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԻ ԿՈՂՄ ԵՆ ԴՐՎՈՒՄ ՆՈՅեմբեր 11
Եվ Պետրոսի և Հովհաննեսի համարձակությունը տեսնելով և գի-տենալով, որ առանց ուսմունքի և տգետ մարդիկ են’ զարմանում էին. Միայն ճանաչում էին նրանց, որ Հիսուսի հետ էին: Գործք առաքելոց 4.13: YRPArm 332.1
Եթե մենք դուռը բացենք Հիսուսի առաջ, Նա ներս կգա և կապրի մեզ հետ: Մեր ուժը մշտապես կամրապնդվի Նրա փաստացի ներկայացուցչի’ Սուրբ Հոգու կողմից: YRPArm 332.2
Ճշմարտությունը կենդանի սկզբունք է, որն ընկալման վրա պետք է փայլի թանկագին պարզությամբ, իսկ հետո, օ՜, հետո ժամանակն է խոսել կենդանի Քրիստոսից եկող բառերը: «Մենք Աստծո գործակիցներ ենք” (Ա Կորնթացիս 3.9): YRPArm 332.3
Վերջին անձրևի հեղման տակ մարդկանց հորինվածքները, ծրագրերը կփլուզվեն, մարդկային հեղինակության սահմանները կնմանվեն կոտրված եղեգի, և Սուրբ Հոգին համոզիչ ուժով կխոսի կենդանի մարդու միջոցով: Այն ժամանակ ոչ ոք չի նայի նախադասությունների կառուց-վածքին կամ քերականության անսխալությանը: Կենդանի ջուրը կհոսի Աստծո սեփական ուղիներում: Ես վստահ եմ, որ երկինքը լիքն է առատ գանձերով, որոնք ազատորեն կտրվեն բոլոր նրանց, ովքեր կյուրացնեն դրանք: Եվ այդպիսով հարստացած՝ նրանք էլ այդ գանձերն առատորեն կփոխանցեն ուրիշներին: Ես գիտեմ, որ սա է ճշմարտությունը: YRPArm 332.4
Մենք պետք է ձեռք բերենք ամենօրյա առատ աղոթքի փորձառություն: Մենք պետք է լինենք համառ այրու նման. գիտակցելով իր կարիքը՝ նա հաղթեց անիրավ դատավորին պարզապես իր վճռական խնդրանքների ուժով: Մենք Աստծուն կխնդրենք անել այս ամենը մեզ համար, քանի որ դա մեր փորձին խորություն և հաստատունություն կհաղորդի: Աստծուն որոնող սիրտը պետք է ջերմեռանդ լինի: Նա պարգևատրում է բոլոր նրանց, ովքեր ջանասիրաբար փնտրում են Իրեն: YRPArm 332.5
Մենք ցանկանում ենք, որպեսզի ճշմարտությունը մարդկանց սրտերին հասցնեն այն մարդիկ, ովքեր մկրտվել են Քրիստոսի և Նրա արյան գնի սուրբ սիրով, ովքեր խորապես ազդված են այն ճշմարտությամբ, որը ներկայացնում են ուրիշներին, և ովքեր կիրառում են նույնն իրենց սեփական կյանքում: Վեհաժողովի օրաթերթ, 1895թ. փետրվարի 15: YRPArm 332.6