ԴՈՒՔ ԿԸՆԴՈՒՆԵՔ ԶՈՐՈՒԹՅՈՒՆ

316/367

ԻՆՉՊԵՍ ԱՍՏՎԱԾ ՀԱՃՈՒՄ Է ՆՈՅեմբեր 10

Նիկոդեմոսը պատասխանեց և ասաց Նրան. Այդ ինչպե՞ս կարող է լինել: Հիսուսը պատասխանեց և ասաց նրան. Դու ես Իսրայելի վարդապետը և այս չգիտե՞ս: Ճշմարիտ, ճշմարիտ ասում եմ քեզ, թե ինչ որ գիտենք, խոսում ենք, և ինչ որ տեսանք, վկայում ենք, և մեր վկայությունը չեք ընդունում: Եթե երկրավոր բաներն ասացի ձեզ, և չեք հավատում, ապա ինչպե՞ս կհավատաք, եթե երկնավոր բաներ ասեմ: Հովհաննես 3.9-12: YRPArm 331.1

Անսահման գնով մարդկանց տրվեց քրիստոնյայի կատարյալ բնա-վորությանը հասնելու հնարավորություն: Նրանք, ովքեր տպավորվել են Սուրբ գրքից՝ որպես Աստծո ձայն, և ցանկանում են հետևել Նրա ուս-մունքին, ամեն օր պետք է սովորեն և ստանան հոգևոր եռանդ և զորու-թյուն, որն իբրև Սուրբ Հոգու պարգև տրվում է յուրաքանչյուր ճշմարիտ հավատացյալի: YRPArm 331.2

Սուրբ Հոգին գործում է ազատ և անկախ: Երկնքի Աստվածն օգ-տագործում է Իր Հոգին, ինչպես Իրեն է հաճո, և մարդկային մտքերը, դատողություններն ու մեթոդներն այլևս չեն կարող սահամանափակել Նրա աշխատանքը կամ պատվիրել այն ուղին, որի միջոցով Նա պետք է գործի, ինչպես և չեն կարող քամուն ասել. «Ես պահանջում եմ, որ այս ուղղությամբ փչես և վարվես այսպես կամ այնպես»: Ինչպես քամին է տեղաշարժվում իր ուժով’ կռացնելով և կոտրելով իր ճանապարհի վե-հաշուք ծառերը, այդպես էլ Սուրբ Հոգին է ազդում մարդկային սրտերի վրա, և ոչ մի մահկանացու մարդ չի կարող սահմանափակել Նրա աշխատանքը: YRPArm 331.3

Նիկոդեմոսը չէր կամենում ընդունել ճշմարտությունը, որովհետև ի զորու չէր հասկանալ այն ամենը, ինչ կապված էր Աստծո զորության ներգործության հետ, և թեև ընդունում էր բնության փաստերը, չէր կարող բացատրել կամ նույնիսկ ըմբռնել դրանք: Ինչպես և մյուս տարեց մարդիկ, նա ձևերը և ճշգրիտ ծեսերը կրոնի համար ավելի կարևոր էր համարում, քան Աստծո Հոգու խորը ներգործությունը: YRPArm 331.4

Նախ պետք է մաքրվի սրտի աղբյուրը, որպեսզի դրա հոսանքները մաքուր լինեն: Ոչ մի ապահովություն չկա նրա համար, ով հետևում է բացառապես իրավական կրոնին, բարեպաշտության ձևական տեսանկյանը: Քրիստոնյայի կյանքը հին կյանքի փոփոխություն կամ բարե-լավում չէ, այլ բնույթի վերափոխում: Մարդը մահանում է մեղքին և ես-ին և ձեռք է բերում ամբողջովին նոր կյանք: Այս փոփոխությունը կարող է կատարվել բացառապես Սուրբ Հոգու արդյունավետ աշխատանքի արդյունքում: Ժամանակների նշանները, 1910թ. մարտի 8: YRPArm 331.5