ԴՈՒՔ ԿԸՆԴՈՒՆԵՔ ԶՈՐՈՒԹՅՈՒՆ
ԱՆՍՊԱՍԵԼԻ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐՈՎ ՆՈՅեմբեր 8
Եվ հիանում էին ամենքը և զարմանում, և մեկը մյուսին ասում էին. Սա ի՞նչ պիտի լինի: Գործք առաքելոց 2.12: YRPArm 329.1
Մենք պետք է աղոթենք, որ Աստված տա Իր Սուրբ Հոգին’ որպես մեղ-քով վարակված հոգիների բալասան: Եկեղեցին պետք է դարձի գա, և ինչո՞ւ մենք’ որպես եկեղեցու ներկայացուցիչներ, չպետք է ծնկենք շնորհի գահի առաջ և կոտրված սրտով և զղջացող հոգով եռանդուն աղերսանք չներկայացնենք, որպեսզի Սուրբ Հոգին մեզ վրա հեղվի վերևից: Եկեք աղոթենք, որ երբ Նա փառավոր կերպով հեղվի, մեր սառը սրտերը վերածնվեն, և մենք հասկանանք, որ դա Աստծուց է, և ընդունենք ուրախությամբ: YRPArm 329.2
Ոմանք Հոգուն վերաբերվել են որպես անկոչ հյուր’ հրաժարվելով ընդունել առատ պարգևը, հրաժարվելով ճանաչել Նրան, երես դարձնելով Նրանից և դատապարտելով երևույթը որպես մոլեռանդություն: Երբ Սուրբ Հոգին աշխատում է մարդու հետ, Նա մեզ չի հարցնում'ինչ ճանապարհով գործել: Հաճախ Նա ներս է գալիս անսպասելի ճանապարհներով: Քրիստոսը չեկավ այնպես, ինչպես սպասում էին հրեաները: Նա չեկավ այնպես, որ փառավորեր նրանց որպես ազգ: Նրա նախակարապետը եկավ Նրա ճանապարհը նախապատրաստելու համար’ կոչ անելով մարդկանց ապաշխարել իրենց մեղքերից, դարձի գալ և մկրտվել: Քրիստոսի լուրն էր. «Աստծո թագավորությունը մոտեցել է. Ապաշխարեք և հավատացեք Ավետարանին» (Մարկոս 1.15): YRPArm 329.3
Հրեաները հրաժարվեցին ընդունել Քրիստոսին, որովհետև Նա չեկավ իրենց սպասումների համաձայն: Մահկանացու մարդկանց գաղափարներն ընդունվեցին որպես անսխալական, քանի որ գալիս էին տարիքի հետ: Սա ամենամեծ վտանգն է, որն այսօր սպառնում է եկեղեցուն, այն է’ մահկանացու մարդկանց գյուտերը Սուրբ Հոգու հեղման հստակ ճանապարհն են գծում: Եվ քանի որ Սուրբ Հոգին թափվելու է ոչ թե մարդկանց փառավորելու և նրանց սխալ տեսությունները կառուցելու, այլ մեղավոր աշխարհին հանդիմանելու, արդարության և դատաստանի համար, շատերը երես կթեքեն Նրանից: Սուրբ Հոգին չի քծնում մարդկանց, ոչ էլ գործում է որևէ մարդու գծած ճանապարհով: YRPArm 329.4
Մահկանացու, մեղավոր մարդիկ չէ, որ պետք է աշխատեցնեն Սուրբ Հոգուն: Երբ Նա գա որպես հանդիմանող Աստծո ընտրած որևէ մարդու միջոցով, մարդու դերն է լսել և հնազանդվել Նրա ձայնին: Էլեն Ուայթի 1888թ. նյութեր, 1540, 1541: YRPArm 329.5