ԴՈՒՔ ԿԸՆԴՈՒՆԵՔ ԶՈՐՈՒԹՅՈՒՆ
ԱՌԱՆՑ ՈԳԵՎՈՐՈՒԹՅԱՆ ՆՈՅեմբեր 7
Եվ նրանք մեկտեղ գալով հարցնում էին Նրան և ասում. Տեր, այս ժամանակո՞ւմ ես կանգնեցնում Իսրայելի թագավորությունը: Եվ Նա ասաց նրանց. Ձեր բանը չէ գիտենալ ժամերը և ժամանակները, որ Հայրն Իր իշխանությունում դրեց: Գործք առաքելոց 1.6, 7: YRPArm 328.1
Աշակերտները ցանկանում էին իմանալ Աստծո արքայության հայտ-նության ճշգրիտ ժամանակը, սակայն Հիսուսը նրանց ասում է, որ ժամերն ու ժամանակները նրանց իմանալու բանը չեն, որ Հայրը չի բացահայտել այդ ժամանակը: Հասկանալը, թե երբ է Աստծո արքայությունը վերականգնվելու, նրանց համար ամենակարևոր բանը չէր: Նրանք պետք է հետևեին Վարդապետին, աղոթեին, սպասեին, արթուն լինեին և գործեին: Նրանք պետք է աշխարհի համար լինեին Քրիստոսի բնավորության ներկայացուցիչները: YRPArm 328.2
Այն, ինչը հաջողակ քրիստոնեական փորձառության համար կարևոր էր աշակերտների օրերին, կարևոր է նաև հիմա: «Եվ Նա ասաց նրանց. Ձեր բանը չէ գիտենալ ժամերը և ժամանակները, որ Հայրն Իր իշխանությունում դրեց: Բայց դուք զորություն կառնեք, երբ որ Հոգին ձեզ վրա կգա և Իմ վկաները կլինեք Երուսաղեմում և բոլոր Հրեաստանի և Սամարիայի մեջ մինչև երկրի ծայրերը” (Գործք առաքելոց 1.7, 8): YRPArm 328.3
Սա այն գործն է, որին մենք ևս պետք է մասնակցություն ունենանք: Խանդավառության հատուկ օրվա ակնկալիքով ապրելու փոխարեն’ մենք պետք է իմաստնաբար բարելավենք ներկայիս հնարավորությունները’ անելով այն, ինչն անհրաժեշտ է հոգիների փրկության համար: Եվ մեր մտքի ուժերը ժամերի և ժամանակների ենթադրությունների վրա վատնելու փոխարեն, որոնք Տերը դրել է միմիայն Իր սեփական տրամադրության տակ և ծածկել մարդկանցից, մենք պետք է հանձնվենք Սուրբ Հոգու կառավարմանը’ կատարելու ներկայիս պարտականությունները, կործանվող հոգիներին տալու մարդկային կարծիքների հետ չխառնված կյանքի հացը: YRPArm 328.4
Սատանան ամեն օր մտքերը լցնում է տեսություններով և հաշվարկ-ներով, որոնք մարդուն հեռացնում են ներկայիս ճշմարտությունից և որակազրկում են նրան’ աշխարհին երրորդ հրեշտակի լուրը տալուց շե-ղելու համար: Ռևյու ընդ Հերալդ, 1892թ. մարտի 22: YRPArm 328.5