ԴՈՒՔ ԿԸՆԴՈՒՆԵՔ ԶՈՐՈՒԹՅՈՒՆ
ԱՍՏԾՈ ԺՈՂՈՎՐԴԻ ՀԱՄԱՐ ԱՐՎՈՂ ԱՂՈԹՔ հոկտեմբեր 31
Ով Տեր, լսիր, ով Տեր, ներիր, ով Տեր, ականջ դիր և կատարիր, մի ուշացնիր Քեզ համար, ով իմ Աստված, որովհետև Քո անունն է կոչված Քո քաղաքի և Քո ժողովրդի վրա: Դանիել 9.19: YRPArm 320.1
Երկնային Հայր, Դու ասել ես. «Խնդրեք, և կտրվի ձեզ, որոնեք, և կգտ-նեք, դուռը թակեք, և կբացվի ձեզ” (Մատթեոս 7.7): Երկնային Հայր, մենք Քո Սուրբ Հոգու կարիքն ունենք: Մենք չենք ցանկանում ինքնուրույն աշ-խատել, այլ փափագում ենք Աստծո հետ միաբանված լինել: Մենք ուզում ենք լինել այնտեղ, ուր Աստծո Սուրբ Հոգին կլինի մեզ վրա Իր վերածնող, սրբագործող զորությամբ: Մեզ ցույց տուր Քեզ հենց այս առավոտյան: Հեռացրու յուրաքանչյուր մշուշ և խավարի ամեն մի ամպ: YRPArm 320.2
Մենք եկել ենք Քեզ մոտ մեր կարեկից Փրկագնող Քրիստոսի’ Քո սե-փական Որդու անունով: Քեզ խնդրում ենք, մեր Հայր, որ ի ցույց դնես Քո զորությունը Քո ժողովրդի վրա այստեղ: Մենք փափագում ենք իմաստու-թյուն, արդարություն, ճշմարտություն, մենք ցանկանում ենք, որպեսզի Սուրբ Հոգին լինի մեզ հետ: YRPArm 320.3
Դու մեր առաջ մեծ գործ ես ներկայացրել, որը պետք է առաջ տարվի նրանց անունից, ովքեր ճշմարտության մեջ են, և նրանց համար, ովքեր չգիտեն մեր հավատի մասին: Եվ օ՜, Տեր, քանի որ Դու յուրաքանչյուրին տվել ես իր գործը, մենք աղաչում ենք Քեզ, որպեսզի Սուրբ Հոգին ներ-գործի մարդկանց մտքի վրա հենց այդ գործի վերաբերյալ՝ համաձայն Քո նշանակման: Մենք կամենում ենք վստահ լինել, ավելի ու ավելի սրբա-գործվել, մենք ուզում ենք համապատասխանել մեր գործին, և այստեղ, հենց այստեղ, այս համաժողովի նիստին, մենք ցանկանում ենք տեսնել Աստծո Սուրբ Հոգու հայտնությունը: Մենց լույս ենք ուզում, Տեր. Դու ես Լույսը: Մենք ճշմարտություն ենք ուզում, Տեր. Դու ես ճշմարտությունը: Մենք ուզում ենք ճիշտ ճանապարհը. Դու ես Ճանապարհը: YRPArm 320.4
Տեր, ես աղաչում եմ քեզ, որպեսզի մենք բոլորս բավականաչափ իմաստուն լինենք՝ հասկանալու, որ պետք է յուրաքանչյուրս անհատապես մեր սիրտը բացենք Հիսուս Քրիստոսի առաջ, որպեսզի Սուրբ Հոգու միջոցով Նա ներս գա և մեզ կերտի ու ձևավորի նորովի՝ աստվածային Պատկերին համապատասխան: Օ՜, իմ Հայր, իմ Հայր, փափկացրու և հնազանդեցրու մեր սրտերը: Վեհաժողովի օրաթերթ, 1903թ. ապրիլի 2: YRPArm 320.5