ԴՈՒՔ ԿԸՆԴՈՒՆԵՔ ԶՈՐՈՒԹՅՈՒՆ

305/367

ԱՎԵԼԻ ՋԵՐՄԵՌԱՆԴ ԱՂՈԹՔ հոկտեմբեր 30

Մենք գիտենք, ով Տեր, մեր ամբարշտությունը, մեր հայրերի անօ-րենությունը, որ մեղանչել ենք Քո դեմ: Մի զզվիր Քո անունի սիրո համար, մի անարգիր Քո փառքի աթոռը, հիշիր և մի քանդիր Քո ուխտը մեզ հետ: Երեմիա 14.20, 21: YRPArm 319.1

Թող մեր աղոթքները բարձրանան առ Աստված Նրա վերածնող, վե-րափոխող շնորհի խնդրանքներով: Հանդիպումներ պետք է կազմա-կերպվեն յուրաքանչյուր եկեղեցում հանդիսավոր աղոթքի և Խոսքի ջանադիր ուսումնասիրության համար’ իմանալու, թե որն է ճշմարտու-թյունը: Վերցրեք Աստծո խոստումները և կենդանի հավատով խնդրեք Նրա Սուրբ Հոգու հեղումը: Երբ Սուրբ Հոգին իջնի մեզ վրա, ճարպն ու պարարտությունը կկտրվեն Աստծո Խոսքից: YRPArm 319.2

Երբ եկեղեցիները դառնան կենդանի և գործող, Սուրբ Հոգին կտրվի նրանց’ ի պատասխան անկեղծ աղոթքի: Այն ժամանկ Աստծո Խոսքի ճշմարտությունը նոր հետաքրքրությամբ կվերանայվի և կբացահայտվի, կարծես հայտնությունը եկել է հենց վերևից’ երկնային պալատներից: Քրիստոսի վերաբերյալ յուրաքանչյուր ներշնչանքի հայտարարություն կբնակվի Նրան սիրողների հոգու ամենախորքերում: Նախանձը, խանդը, չարագործությունը կվերանան: Աստվածաշնչին կվերաբերվեն որպես երկնային կանոնադրություն: Նրա ուսումնասիրությունը կկլանի միտքը, և նրա ճշմարտությունները կցնծացնեն հոգին: Աստծո խոստումները, որոնք այժմ կրկնվում են, կարծես հոգին երբեք չի ճաշակել Նրա սերը, այն ժամանակ կփայլեն սրտի խորանի վրա և կընկնեն Աստծո լրաբերների շուրթերից վառվող բառերի տեսքով: Այնուհետև նրանք հոգիների հետ կխնդրեն այնպիսի անկեղծությամբ, որը հնարավոր չի լինի մերժել: Այդ ժամանակ երկնքի պատուհանները կբացվեն վերջին անձրևի հեղման համար: Քրիստոսի հետևորդները կմիավորվեն սիրո մեջ: YRPArm 319.3

Միակ ճանապարհը, որով ճշմարտությունը կարող է ներկայացվել աշխարհին իր մաքուր և սուրբ բնույթով, այն է, որ ճշմարտությանը հա-վատացողները ցուցադրեն դրա զորությունը: Աստվածաշունչը պահան-ջում է Աստծո դուստրերից և որդիներից կանգնել բարձր հարթակի վրա, որովհետև Աստված կոչ է անում նրանց Քրիստոսին ներկայացնել աշխարհին: Երբ նրանք ներկայացնում են Քրիստոսին, ներկայացնում են Հորը: Հավատացյալների միաբանությունը ապացուցում է իրենց միու-թյունը Քրիստոսի հետ, և այս միաբանության պահանջը գալիս է կու-տակված լույսից, որն այժմ փայլում է Աստծո զավակների ճանապարհին: Ռևյու ընդ Հերալդ, 1890թ. փետրվարի 25: YRPArm 319.4