ԴՈՒՔ ԿԸՆԴՈՒՆԵՔ ԶՈՐՈՒԹՅՈՒՆ
ՄԵՐ ՏԵՐ ՀԻՍՈՒՍԸ ՍեՊՏեՄԲեՐ 22
Տիրոջ Հոգին Ինձ վրա է, որի համար էլ օծեց Ինձ, Նա Ինձ ուղարկել է աղքատներին ավետարանելու, սրտով կոտրվածներին բժշկելու, գերիներին թողություն քարոզելու և կույրերին տեսություն, խոցվածներին արձակելու ազատելով, Տիրոջ ընդունելի տարին քարոզելու: Ղուկաս 4.18, 19: YRPArm 280.1
Քրիստոսն Իր կարևորությունը բացահայտող կամ Իր գերակայությունը ցույց տվող ոչինչ չասաց. Նա չէր արհամարհում Իր ընկերներին: Նա Աստծո հետ Իր կապվածությամբ և Իր հեղինակությամբ երբեք չմեծամտացավ, բայց Նրա բառերն ու գործերը ցույց էին տալիս, որ Նա խորապես գիտակցում է Իր առաքելության բնույթը: Նա խոսում էր երկնքի մասին ինչպես Մեկը, Ում ծանոթ էր երկնային ամեն բան, խոսում էր Հոր հետ Իր մտերմության և միության մասին այնպես, ինչպես երեխան կխոսեր ծնողների հետ ունեցած իր կապի մասին: Նա խոսում էր ինչպես Մեկը, Ով եկել էր լուսավորելու աշխարհն Իր փառքով: Նա երբեք չպաշտպանեց ռաբբիների դպրոցը, քանի որ Ինքն Աստծուց մարդկանց սովորեցնելու համար ուղարկված Ուսուցիչ էր: Որպես Մեկը, Ում մեջ տեղակայված է ողջ վերականգնողական զորությունը, Քրիստոսը խոսում էր բոլոր մարդկանց Իրեն մոտեցնելու և նրանց հավիտենական կյանք տալու մասին: Նրանում է յուրաքանչյուր ֆիզիկական և հոգևոր հիվանդություն բժշկելու զորությունը: YRPArm 280.2
Քրիստոսը եկավ մեր աշխարհ գիտակցելով ավելին, քան մարդկային մեծությունն է, եկավ իրականացնելու մի գործ, որը պետք է անսահման արդյունքներ ունենար: Ե՞րբ եք Նրան տեսնում այս գործն իրականացնելիս: Ձկնորս Պետրոսի տանը, Հակոբի ջրհորի մոտ հանգստանալիս, սամարացի կնոջը կենդանի ջրի մասին ասելիս: Նա սովորաբար սովորեցնում էր բաց երկնքի տակ, երբեմն-երբեմն՝ տաճարում, որովհետև այցելում էր հրեա ժողովրդի հավաքույթներին: Սակայն ամենից հաճախ Քրիստոսը սովորեցնում էր լեռան ստորոտին նստած կամ ձկնորսական նավակում: Նա մտավ այս համեստ ձկնորսների կենսակերպի մեջ: Նա կարեկցում էր կարիքավորներին, տառապյալներին, արհամարհվածներին, և շատերն էին գալիս Նրա մոտ: YRPArm 280.3
Երբ փրկագնման ծրագիրը նախագծվեց, որոշում կայացվեց, որ Քրիստոսը չի գա Իր ասվածային զորությամբ, քանի որ այդ ժամանակ Նա չէր կարող շփվել վշտահարների և տառապյալների հետ: Նա պետք է գար որպես աղքատ մարդ: Նա կարող էր հայտնվել երկնային պալատներում ունեցած Իր բարձրագույն դիրքին համապատասխան, բայց ո'չ, Նա պետք է հասներ մարդկային տառապանքի և աղքատության ամենախորքերը, որպեսի Նրա ձայնը լսելի լիներ բեռնավորվածներին և հուսալքվածներին: Ժամանակների նշանները, 1897թ. հունիսի 24: YRPArm 280.4