ԴՈՒՔ ԿԸՆԴՈՒՆԵՔ ԶՈՐՈՒԹՅՈՒՆ
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԿՐՏԻՉ ՍեՊՏեՄԲեՐ 21
Արդ ասացին Նրան. Ապա ո՞վ ես, որ պատասխան տանք մեզ ու-ղարկողներին. ի՞նչ ես ասում Քեզ համար: Ասաց. Ես եմ անապատում կանչողի ձայնը, թե’ Ուղղեք Տիրոջ ճահապարհը, ինչպես Եսայիա մարգարեն ասաց: Հովհաննես 1.22, 23: YRPArm 279.1
Ճշմարիտ ասում եմ ձեզ’ կանանց ծնածների մեջ չի վեր կացել Հով-հաննես Մկրտչից մի մեծը» (Մատթեոս 11.11): Հովհաննեսի ծնունդից առաջ Զաքարիային արված հայտարարության մեջ հրեշտակն ասաց. «Նա մեծ կլինի Տիրոջ առաջ» (Ղուկաս 1.15): Երկնքի գնահատմամբ ի՞նչն է կազմում մեծությունը: Ոչ այն, ինչն աշխարհն է համարում մեծություն. ո'չ հարստությունը, ո'չ կոչումը, ո'չ ազնվական ծագումը, ո'չ մտավոր պարգևները: Եթե մտավոր մեծությունը, բացի որևէ այլ ավելի մեծ գնահատականից, արժանի է պատվի, ապա մեր հարգանքը պետք է տրվի սատանային, ում մտավոր զորությանը երբեք ոչ մի մարդ չի հավասարվել: Սակայն ինչքան մեծ լինի պարգևը, ինքնածառայությամբ այլասերված, այնքան մեծ անեծք այն կդառնա: YRPArm 279.2
Բարոյական արժեքն է, որ գնահատում է Աստված: Սերն ու մաքրու-թյունն այն հատկանիշներն են, որ Նա ամենաշատն է գնահատում: Հով-հաննեսը մեծ էր Տիրոջ առաջ, երբ Սինեդրիոնի լրաբերների, ժողովրդի և իր սեփական աշակերտների առաջ հրաժարվեց իր անձի համար պատիվ որոնելուց և ամեն ինչ վերագրեց Հիսուսին’ որպես Խոստացվածի: Քրիստոսի ծառայության մեջ նրա անկեղծ ուրախությունը ներկայացնում է մարդու մեջ երբևէ բացահայտված մեծագույն ազնվությունը: YRPArm 279.3
Նրանք, ովքեր լսել էին նրա վկայությունը Հիսուսի մասին, նրա մահից հետո հայտարարեցին, որ «Հովհաննեսը ոչ մի նշան չգործեց: Բայց բոլորը, ինչ որ Հովհաննեսը նրա համար ասաց, ճշմարիտ էր» (Հովհաննես 10.41, 42): Հովհաննեսին տրված չէր, որ նա Եղիայի նման կրակ իջեցներ երկնքից կամ հարություն տար մեռելներին ու Մովսեսի օրինակով պարզեր իր զորության գավազանն Աստծո անունով: Նա ուղարկված էր ավետելու Փրկչի գալուստը և կոչ անելու ժողովրդին պատրաստվել Նրա հայտնությանը: Նա այնքան հավատարիմ էր իր առաքելությանը, որ վերհիշելով նրա խոսքերը Հիսուսի մասին’ մարդիկ կարող էին ասել. «Բոլորը, ինչ որ Հովհաննեսը նրա համար ասաց, ճշմարիտ էր”: Տիրոջ ամեն մի աշակերտ կոչված է այսպիսի վկայություն տալու Քրիստոսի համար: Դարերի Փափագը, 219, 220: YRPArm 279.4