ԴՈՒՔ ԿԸՆԴՈՒՆԵՔ ԶՈՐՈՒԹՅՈՒՆ

242/367

ՑՈՒՑՈՒՄՆԵՐ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՕԳՈՍՏՈՍ 28

Քո բոլոր ճանապարհներում ճանաչիր Նրան, և Նա կուղղի քո ճա-նապարհները: Առակաց 3.6: YRPArm 254.1

Աստծո որդիներից և դուստրերից մեծ բաներ են ակնկալվում: Նայում եմ այսօրվա երիտասարդությանը, և սիրտս ցավում է նրանց համար: Ի՜նչ հնարավորություններ են բաց նրանց առաջ: Եթե նրանք անկեղծորեն փորձեն սովորել Քրիստոսի մասին, Նա նրանց իմաստություն կտա, ինչպես այն տվեց Դանիելին: Նրանք կարող են առաջնորդություն ստանալ Նրանից, Ով հզոր է խորհուրդ տալու մեջ: «Իմաստության սկիզբը Տիրոջ երկյուղն է” (Սաղմոս 111.10): Սաղմոսերգուն ասում է. «Խոսքերիդ հայտնությունը լույս է տալիս և իմաստուն է անում պարզամիտներին” (Սաղմոս 119.130): Եվ իմաստուն մարդը գրում է. «Քո բոլոր ճանապարհներում ճանաչիր Նրան, և Նա կուղղի քո ճանապարհները»: YRPArm 254.2

Թող որ երիտասարդությունը կարողանա գնահատել այն առավելու-թյունը, որը կարող է լինել իրենցը’ առաջնորդվել Աստծո անսխալական իմաստությամբ: Թող որ նրանք վերցնեն ճշմարտության Խոսքը որպես իրենց խորհրդական և հմտանան «Հոգու սուրն” օգտագործելու մեջ: Սատանան իմաստուն գեներալ է, սակայն Հիսուս Քրիստոսի խոնարհ և նվիրված զինվորը կարող է հաղթել նրան: Հաղթողների մասին գրված է. «Եվ նրանք հաղթեցին նրան’ Գառի արյունով և իրենց վկայության խոսքով և չսիրեցին իրենց հոգին մինչև ի մահ” (Հայտնություն 12.11): YRPArm 254.3

Մենք չպետք է վստահենք ես-ին: Մեր վերջնական ուժը միայն թուլու-թյունն է: Հիսուսն ասում է. «Առանց Ինձ չեք կարող ոչինչ անել”, սակայն Նա խոստանում է. «Եթե կենաք Ինձանում, և Իմ խոսքերը ձեզանում կենան, ինչ որ էլ կամենաք, կխնդրեք և կլինի ձեզ” (Հովհաննես 15.5, 7): Թվում է, թե մեծ պատիվ է հրավիրվել այս երկրի թագավորի ներկայություն: Սակայն եկեք խորհենք այն զարմանահրաշ առավելության մասին, որն առաջարկվում է մեզ: Եթե մենք հնազանդվենք Աստծո պահանջներին, կարող ենք դառնալ տիեզերքի Արքայի դուստրերն ու որդիները: Խաչված և հարություն առած Փրկչի միջոցով մենք կարող ենք լցվել արդարության պտուղներով և համապատասխան լինել փայլելու Արքայի պալատներում անանցանելի դարերում: Մեր գործը Աստծո Որդու հետ ամենամտերիմ միությունը փնտրելն է, Նրա դպրոցում կրթվելը, սրտով հեզ և խոնարհ դառնալը, Քրիստոսի գործը կատարելը, Նրա արքայությունը մոտեցնելն ու Նրա գալուստն արագացնելը: Ռևյու ընդ Հերալդ, 1888թ. փետրվարի 28: YRPArm 254.4