ԴՈՒՔ ԿԸՆԴՈՒՆԵՔ ԶՈՐՈՒԹՅՈՒՆ
ՔԱՋԱԼԵՐՈՒԹՅՈՒՆ ՍԽԱԼՎՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՕԳՈՍՏՈՍ 27
Եվ սա է այն ավետիքը, որ նրանից լսեցինք և պատմում ենք ձեզ, թե Աստված լույս է, և ոչ մի խավար չկա Նրանում: Եթե ասենք, թե հաղորդություն ունենք Նրա հետ, և խավարի մեջ ման գանք, սուտ ենք ասում և ճշմարտությունը չենք անում: Բայց եթե լույսի մեջ ման գանք, ինչպես Նա է լույսի մեջ, հաղորդություն ունենք իրար հետ, և Նրա Որդի Հիսուս Քրիստոսի արյունը մեզ սրբում է ամեն մեղքից: Ա Հովհաննես 1.5-7: YRPArm 253.1
Կես դար շարունակ ես եղել եմ Տիրոջ լրաբերը, և ինչքան որ իմ կյանքը շարունակվի, ես կշարունակեմ կրել այն լուրերը, որոնք Աստված տալիս է ինձ Իր ժողովրդի համար: Ես ինձ չեմ վերցնում փառքը. իմ երիտա-սարդության ժամանակ Աստված ինձ լրաբեր դարձրեց Իր ժողովրդին քաջալերանքի, նախազգուշացման և հանդիմանության վկայություններ փոխանցելու համար: Վաթսուն տարի շարունակ ես եղել եմ երկնային լրաբերների հետ կապի մեջ և սովորել եմ երկնային արժեքների մասին և այն ճանապարհների մասին, որոնցով Աստված հաստատուն կերպով աշխատում է մարդկանց իրենց սխալ ճանապարհներից դեպի Աստծո լույսը բերելու համար: YRPArm 253.2
Շատ մարդիկ են օգնություն ստացել, որովհետև հավատացել են, որ ինձ տրված լուրերը ողորմությամբ ուղարկվել են սխալական մարդկանց: Երբ տեսել եմ քրիստոնեական փորձառության տարբեր փուլերի կարիք ունեցող մարդկանց, ասել եմ նրանց այդ մասին իրենց ներկա և հավեր-ժական բարօրության համար: Եվ ինչքան Տերը պահպանի իմ կյանքը, ես իմ գործը կանեմ հավատարմորեն, անկախ նրանից՝ տղամարդիկ և կանայք կլսե՞ն, կընդունեն և կհնազանդվե՞ն, թե՞ ոչ: Իմ աշխատանքը հստակորեն տրված է ինձ կատարելու համար, և ես շնորհ կստանամ հնազանդ լինելու համար: YRPArm 253.3
Ես սիրում եմ Աստծուն: Ես սիրում եմ Հիսուս Քրիստոսին՝ Աստծո Որդուն, և ես մեծ հետաքրքրություն եմ զգում յուրաքանչյուր մարդու նկատմամբ, ով հայտարարում է, թե Աստծո զավակ է: Ես վճռել եմ լինել հավատարիմ ծառա այնքան ժամանակ, ինչքան Տերը կպահպանի իմ կյանքը: Ես չեմ ընկնի և չեմ հուսալքվի: YRPArm 253.4
Ես սիրում եմ Տիրոջը, ես սիրում եմ իմ Փրկչին, և իմ կյանքն ամբող-ջովին Աստծո ձեռքերում է: Այնքան, ինչքան Նա կպահի ինձ, ես կկրեմ անվիճելի վկայություն: Ձեռագրեր 5.152, 153: YRPArm 253.5