ԴՈՒՔ ԿԸՆԴՈՒՆԵՔ ԶՈՐՈՒԹՅՈՒՆ
ԳՐՈՂՆԵՐԸ ՏՊԱՎՈՐՎԱԾ ԵՆ ՏԱՐԲԵՐ ՏԵՍԱՆԿՅՈՒՆՆԵՐԻՑ ՕԳՈՍՏՈՍ 3
Որովհետև երբեք մի մարգարեություն չտրվեց մարդկանց կամքի պես, բայց Սուրբ Հոգուց շարժված խոսեցին Աստծո մարդիկ: Բ Պետրոս 1.21: YRPArm 229.1
Ինչպես ներկայացված է Աստվածաշնչի տարբեր անհատների միջոցով, ճշմարտությունը բացահայտվում է իր բազմապիսի տեսանկյուններով: Մի հեղինակն ավելի ուժգին է տպավորված թեմայի մի փուլով, նա կառչում է այն կետերին, որոնք ներդաշնակ են իր փորձառության, ընկալման կամ գնահատման զորության հետ, մեկ ուրիշը կառչում է մեկ ուրիշ փուլի, և ամեն մեկը, Սուրբ Հոգու առաջնորդությամբ, ներկայացնում է այն, ինչն ամենաուժգինն է ներգործել իր մտքի վրա’ յուրաքանչյուրում ճշմարտության տարբեր տեսանկյուն, սակայն կատարյալ ներդաշնակություն՝ բոլորը միասին: Եվ այս կերպ բացահայտված ճշմարտությունները միավորվում են, որպեսզի կազմեն կատարյալ ամբողջություն’ հարմարեցված բավարարելու մարդկանց կարիքները կյանքի բոլոր հանգամանքներում և փորձառություններում: YRPArm 229.2
Աստված ուրախ է եղել հաղորդելու Իր ճշմարտություններն աշխարհին մարդկանց միջոցով, և Նա Ինքը, Իր Սուրբ Հոգու միջոցով, պատրաստել է մարդկանց և իրավասություն տվել նրանց անելու այս գործը: Նա ղեկավարել է միտքը՝ ընտրելու ինչ խոսել և ինչ գրել: Գանձը վստահվել է հողեղեն անոթներին, թեև, այնուամենայնիվ, այն երկնային է: Վկա-յությունը հայտնվում է մարդու լեզվի անկատար արտահայտությամբ, սակայն այն Աստծո վկայությունն է, և Աստծո հնազանդ և հավատավոր զավակը նայում է դրան ճշմարտությամբ և շնորհով լի աստվածային զո-րության փառքի մեջ: YRPArm 229.3
Իր խոսքում Աստված մարդկանց փրկության համար անհրաժեշտ գիտելիքներ է տվել: Սուրբ Գիրքը պետք է ընդունվի որպես Նրա կամքի հեղինակավոր, անսխալական հայտնություն: Այն բնավորության չափանիշ է, և նրանով պետք է ստուգվի ցանկացած ուսմունք և փորձառություն: «Ամեն գիրք աստվածաշունչ են և օգտակար վարդապետության և հանդիմանության, ուղղելու և արդարության խրատելու համար, որպեսզի Աստծո մարդը կատարյալ լինի’ ամեն բարի գործերի համար պատրաստված» (Բ Տիմոթեոս 3.16, 17): Մեծ պայքար, vi, vii: YRPArm 229.4