ԴՈՒՔ ԿԸՆԴՈՒՆԵՔ ԶՈՐՈՒԹՅՈՒՆ

216/367

ՈՃԻ ԲԱԶՄԱԶԱՆՈՒԹՅՈՒՆ ՕԳՈՍՏՈՍ 2

Եվ մարգարեական ավելի հաստատ խոսքն ունենք, որ եթե նրան մտիկ անեք, լավ կանեք, ինչպես մի ճրագի, որ լույս է տալիս մութ տեղը, մինչև որ ցերեկը լուսանա, և լուսաբերը ծագի ձեր սրտերում: Բ Պետրոս 1.19: YRPArm 228.1

Աստվածաշունչը գրողները պետք է իրենց գաղափարներն արտա-հայտեին մարդկային լեզվով: Այն գրել են մարդիկ: Այս մարդիկ ներշնչված էին Սուրբ Հոգու կողմից: Լեզվի'մարդկանց ընկալման անկատարու-թյունների, մարդկային մտքի խեղաթյուրվածության, ճշմարտությունից խուսափելու հնարամտության պատճառով, շատերը կարդում և հաս-կանում են Աստվածաշունչն այնպես, ինչպես իրենք են ցանկանում: Պատճառն այն չէ, որ խրթինությունն Աստվածաշնչի մեջ է: Ընդդիմադիր քաղաքական գործիչները վիճաբանում են օրենսդրության տարբեր օրենքների կետերի շուրջ և որդեգրում ընդդիմադիր տեսակետներ իրենց կիրառումներում և այդ օրենքներում: YRPArm 228.2

Սուրբ Գիրքը մարդկանց տրվել է ոչ թե չընդհատվող խոսքերի շա-րունակական շղթայով, այլ կտոր-կտոր’ հաջորդող սերունդների միջոցով, որովհետև Աստված Իր նախախնամության մեջ տեսավ հարմար հնարավորություն’ տպավորելու մարդուն տարբեր ժամանակներում և տարբեր վայրերում: Մարդիկ գրում էին, քանի որ ներշնչված էին Սուրբ Հոգով: «Սկզբում բողբոջն է, հետո’ ծաղիկը, հետո’ պտուղը”, «առաջ խոտն է, հետո’ հասկը, և նրանից հետո’ լցված ցորեն հասկի մեջ” (Մարկոս 4.28): Սա ճիշտ այն է, ինչ Աստվածաշնչի խոսքերն են մեզ համար: YRPArm 228.3

Միշտ չէ, որ Աստվածաշնչում կատարյալ հաջորդականություն և ար-տաքուստ միասնություն կա: Քրիստոսի հրաշքները տրված են ոչ թե հստակ հերթականությամբ, այլ հանգամանքների առաջ գալուն զու-գընթաց, որոնք հանգեցրել են Քրիստոսի աստվածային զորության այս դրսևորմանը: Աստվածաշնչի ճշմարտությունները նման են թաքնված մարգարիտների: Դրանք պետք է փնտրվեն, փորվեն ջերմեռանդ ջանքե-րով: Նրանք, ովքեր Սուրբ Գրքին միայն հարևանցի հայացք են նետում, իրենց մակերեսային գիտությամբ, որն իրենց կարծիքով շատ խորն է, կխոսեն Աստվածաշնչի հակասությունների մասին և կասկածի տակ կդնեն Աստվածաշնչի հեղինակությունը: Սակայն նրանք, ում սիրտը ներդաշնակ է ճշմարտության և պարտականության հետ, կուսումնասիրեն Սուրբ Գիրքը բարերար ներգործություն ստանալուն պատրաստ սրտով: Ընտիր լուրեր 1.19, 20: YRPArm 228.4