ԴՈՒՔ ԿԸՆԴՈՒՆԵՔ ԶՈՐՈՒԹՅՈՒՆ
ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՏՂԱՄԱՐԴ, ԿԻՆ ԵՎ ԵՐԵԽԱ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ Է ԿՐՈՒՄ ՀՈՒԼԻՍ 28
Եվ այն հինգ քանքար առնողը մոտ եկավ, ուրիշ հինգ քանքար էլ առաջ բերեց և ասաց. Տեր, ինձ հինգ քանքար տվիր, տես, ուրիշ հինգ քանքար էլ շահեցի նրանց վրա: Նրա տերն էլ ասաց նրան. Լա՜վ, բարի և հավատարիմ ծառա, քիչ բաների վրա հավատարիմ էիր, ես քեզ շատ բաների վրա կդնեմ. մտիր քո տիրոջ ուրախությունը: Մատթեոս 25.20, 21: YRPArm 222.1
Տաղանդների առակը պետք է լինի ուշադիր և աղոթքով ուսումնա-սիրության առարկա, քանի որ այն ունի անձնական և անհատական կի-րառություն յուրաքանչյուր տղամարդու, կնոջ և երեխայի համար, ովքեր ունեն բանականության զորությունը: Ձեր պարտականությունները և պատասխանատվությունը համապատասխանում են այն տաղանդներին, որոնք Աստված ձեզ շնորհել է: Չկա Քրիստոսի որևէ հետևորդ, որ չունենա հատուկ պարգև, որի կիրառման համար հաշվետու է Աստծուն: YRPArm 222.2
Շատերն են պատճառներ փնտրում Քրիստոսի ծառայությունից հրաժարվելու համար, որովհետև մյուսներն ավելի մեծ պարգևներ և առավելություններ են ստացել: Գերակշռում է այն կարծիքը, որ միայն յուրահատուկ տաղանդ ունեցողները պետք է սրբագործեն իրենց ունա-կությունները Աստծո ծառայության համար: Տարածված տեսակետ է և այն, որ տաղանդներ տրվում են միայն որոշակի արտոնյալ դասակարգի՝ բացառելով նրանց, ովքեր, իհարկե, կոչված չեն կիսելու ծանրություններն ու պարգևները: Սակայն առակում այդպես չի ներկայացված: Երբ տան տերը կանչեց իր ծառաներին, նա յուրաքանչյուրին տվեց իր գործը: YRPArm 222.3
Աստծո ողջ ընտանիքը ներառված է իր Տիրոջ բարիքներն օգտագոր-ծելու պատասխանատվության մեջ: Յուրաքանչյուր անհատ, սկսած ամենացածրից և ամենաաննկատելիից, մինչև ամենամեծն ու ամենավեհը, բարոյական գործակալ է՝ օժտված ունակություններով, որոնց համար նա հաշվետու է Աստծուն: Մեծ կամ փոքր աստիճանով բոլորը պատասխանատու են իրենց Տիրոջ տաղանդների համար: Հոգևոր, մտավոր և ֆիզիկական ունակությունները, ազդեցությունը, հանգստու-թյունը, ունեցվածքը, զգացմունքները, կարեկցանքը՝ բոլորը թանկագին պարգևներ են և պետք է օգտագործվեն Տիրոջ գործում հանուն նրանց փրկության, ում համար Քրիստոսը մահացավ: Ինչքա՜ն քիչ են գնահատ-վում այս օրհնությունները: Ինչքա՜ն քչերն են փորձում զարգացնել իրենց տաղանդները և մեծացնել իրենց օգտակարությունն աշխարհում: Տերը ամեն մարդու տվել է իր գործը: Նա յուրաքանչյուրին տվել է իր կարո-ղություններին համապատասխան, և Նրա վստահությունը համաչափ է նրա կարողություններին: Աստված պահանջում է յուրաքանչյուրից լինել մշակ Իր այգում: Դուք պետք է ընդունեք ձեզ տրված գործը և անեք այն հավատարմորեն: Ռևյու ընդ Հերալդ, 1888թ. մայիսի 1: YRPArm 222.4