ԴՈՒՔ ԿԸՆԴՈՒՆԵՔ ԶՈՐՈՒԹՅՈՒՆ
ՀՈՎԻՎՆԵՐՆ ՈՒ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԸ ՊԵՏՔ Է ՀԵՏԵՎԵՆ ՄԻԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՀՈՒԼԻՍ 27
Եվ Նա մի քանիսին տվեց առաքյալներ լինելու, մի քանիսին’ մար-գարեներ, մի քանիսին’ ավետարանիչներ, մի քանիսին’ հովիվներ և վարդապետներ սուրբերի կատարելության համար, պաշտոնի գործի համար, Քրիստոսի մարմնի շինության համար, մինչև որ ամենքս հասնենք հավատի և Աստծո Որդուն ճանաչելու միությանը և կատարյալ մարդ լինենք Քրիստոսի կատարյալ հասակի չափով: Եփեսացիս 4.11-13: YRPArm 221.1
Նրանց, ովքեր պետք է լինեն Իր գործընկերները, Տերը տվել է տա-ղանդներ, ունակություններ և ազդեցություն՝ համաձայն նրանց ունա-կության այդ պարգևներն Իր ծառայութան համար իմաստուն կերպով օգտագործելու համար: Ամեն մարդու Նա տվել է իր գործը: «Եվ Նա մի քանիսին տվեց առաքյալներ լինելու, մի քանիսին՝ մարգարեներ, մի քա-նիսին՝ ավետարանիչներ, մի քանիսին՝ հովիվներ և վարդապետներ»: YRPArm 221.2
Ինչո՞ւ են նշանակվել այս տարբեր աշխատողները: «Սուրբերի կա-տարելության համար, պաշտոնի գործի համար, Քրիստոսի մարմնի շի-նության համար, մինչև որ ամենքս հասնենք հավատի և Աստծո Որդուն ճանաչելու միությանը և կատարյալ մարդ լինենք Քրիստոսի կատարյալ հասակի չափով: Որ այլևս երեխա չլինենք երերված ու տատանված վարդապետության ամեն քամուց մարդկանց խաբեբայությունով, որ մո-լորեցնեն խաբեբայության խորամանկությունով: Բայց ճշմարիտ լինելով սիրո մեջ՝ աճենք նրանում ամեն բանով, որ է գլուխը՝ Քրիստոսը» (Եփեսացիս 4.12-15): YRPArm 221.3
Այս տեքստից կարող ենք տեսնել, որ Տերն ունի Իր նշանակված աշխատողները, և որ նրանց վստահված աշխատանքն ունի հստակ առարկա: Մարգարեները, առաքյալները, ավետարանիչները, հովիվները, ուսուցիչները՝ բոլորը պետք է աշխատեն սրբերին կատարելագործելու համար, ծառայության աշխատանքի համար, Քրիստոսի մարմնի շինության համար: Արդյո՞ք սա խիստ ուշադրություն դարձնելու թեմա չէ: Չե՞նք կարող արդյոք տեսնել, որ եկեղեցու համար հատուկ աշխատանքը մերժվել է, որում սուրբերը չեն հասել կատարելության, որն Աստված կցանկանար: Եթե ծառայության գործն արվեր, եկեղեցին շինված կլիներ և կրթված այն մեծ գործի համար, որը զարգանում է նրանց համար: Ճշմարտությունը կներկայացվեր այն կերպ, որ Տիրոջ Հոգին կներգործեր հոգիների վրա, և մեղավորները կհամոզվեին, դարձի կգային ու կզբաղեցնեին իրենց դիրքերը որպես Քրիստոսի հետևորդներ: Ռևյու ընդ Հերալդ, 1893թ. մարտի 7: YRPArm 221.4