ԴՈՒՔ ԿԸՆԴՈՒՆԵՔ ԶՈՐՈՒԹՅՈՒՆ
ՄԱՅՐԵՐՆ ՕԺՏՎՈՒՄ ԵՆ ԻՐԵՆՑ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ՍՆՈՒՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀՈՒԼԻՍ 24
Միտքս բերելով այն անկեղծ հավատը, որ քեզանում է, որ առաջ քո Լոիդա տատում և քո Եվնիկե մորում բնակվեց, համոզված եմ, որ քեզանում էլ: Բ Տիմոթեոս 1.5: YRPArm 218.1
Կնոջը մոր կոչումը տրված է Աստծուց, որպեսզի մեծացնի իր երեխա-ներին Տիրոջ խնամքով և դաստիարակությամբ: Աստծո սերն ու երկյուղը մշտապես պետք է լինեն նրանց քնքուշ սրտերում: Երբ նրանց ուղղում են, նրանց պետք է սովորեցնեն զգալ, որ խրատվում են Աստծուց, որ Նրան դուր չի գալիս սուտը, կեղծիքն ու օրինազանցությունը: Այդպիսով փոքրերի մտքերը կարող են այնպես կապվել Աստծո հետ, որ այն ամենը, ինչ նրանք անում և ասում են, կլինի Նրա փառքի մասին, և հետագայում նրանք չեն լինի քամուց քշված եղեգի նման’ շարունակաբար տատանվելով հակումների և պարտականության միջև: YRPArm 218.2
Եթե իրենց վաղ տարիներին երեխաների միտքը լի է ճշմարտության, մաքրության և բարության հաճելի պատկերներով, ճաշակը կձևավորվի մաքուրի և վեհի համար, և նրանց երևակայությունը հեշտությամբ չի տրվի այլասերվածությանն ու պղծությանը: Մինչդեռ եթե հետևում են հակառակ ընթացքին, եթե ծնողների միտքը մշտապես խորհում է ցածր բաների մասին, եթե նրանց խոսակցությունը կանգ է առնում բնա-վորության բացասական գծերի վրա, եթե նրանք ձևավորում են ուրիշների ընտրած ընթացքի մասին դժգոհությամբ արտահայտվելու սովորություն, փոքրիկները դասեր կվերցնեն արհամարհանքի խոսքերից և արտահայտություններից և կհետևեն կործանարար օրինակին: Չար տպավորությունը, ինչպես բորոտության վարակը, ճանապարհ կհարթի իր համար նրանց հասուն տարիքում: YRPArm 218.3
Հոգատար և աստվածավախ մոր կողմից մանկության օրերին ցանած սերմը կդառնա արդարության ծառ, որը կծաղկի և պտուղ կտա, և աստվածավախ հոր տված դասերը’ հրահանգներով և օրինակով, ինչպես Հովսեփի դեպքում, կհանգեցնեն առատ բերքի: YRPArm 218.4
Կվերանայե՞ն արդյոք ծնողներն իրենց գործը երեխաներին կրթելու և դաստիարակելու հարցում’ տեսնելու համար, թե արդյո՞ք կատարել են իրենց ողջ պարտականությունները հույսով և հավատով, որպեսզի այս երեխաները ուրախության պսակ լինեն Տեր Հիսուսի օրը: Արդյո՞ք նրանք այնպես են աշխատել իրենց երեխաների բարօրության համար, որ Հիսուսը կարող է երկնքից ներքև նայել և Իր Հոգու պարգևով սրբագործել նրանց ջանքերը: Ծնողնե'ր, ձեր պարտքն է պատրաստել ձեր երեխաներին մեծագույն օգտակարության համար այս կյանքում և վերջապես կիսել այն փառքը, որը պետք է գա: Լավ առողջություն, 1880թ. հունվարի 1: YRPArm 218.5