ԴՈՒՔ ԿԸՆԴՈՒՆԵՔ ԶՈՐՈՒԹՅՈՒՆ
ՊԱՐԳԵՎՆԵՐՈՎ ՕԺՏՎԱԾ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ ԿԵՆԴԱՆԻ ՈՒՂԻ ՀՈՒԼԻՍ 22
Ոչ ոք քո մանկությունը չանարգի, այլ օրինակ եղիր հավատացյալներին խոսքով, վարքով, սիրով, հավատքով, սրբությունով, մինչև որ գամ միտք դիր կարդալուն, հորդորմունքին և վարդապետությանը: Անհոգ մի լինիր այն քեզանում եղած շնորհքի համար, որ քեզ տրվեց մարգարեությունով երիցության ձեռնադրությամբ: Ա Տիմոթեոս 4.12-14: YRPArm 216.1
Ամեն երիտասարդ պետք է իրեն ըստ արժանվույն գնահատի Աստծո առաջ, որովհետև իրեն է վստահվել ամենահարուստ պարգևը, որ կարող է երբևէ տրվել: Առավելություն է լինել կենդանի ուղի, որի միջոցով Աստված կարող է տալ Իր շնորհի գանձերը, Քրիստոսի անքննելի հարստությունները: YRPArm 216.2
Մեր մեղքերը կարող են հառնել մեր առջև սարի պես, սակայն եթե մենք խոնարհեցնենք մեր սրտերը՝ դրանք խոստովանելով, վստահելով խաչված և հարություն առած Փրկչի արժանիքներին, կներվենք և կմաքրվենք ամեն անարդարությունից: Փրկչի սիրո խորությունը բացահայտված է մեր փրկության մեջ: Եթե մենք ընդունենք այդ փրկությունը, մեր վկայությունը կլինի՝ «Որով ունենք փրկությունը նրա արյունով» (Եփեսացիս 1.7): Քրիստոս Հիսուսում կյանքի Հոգու օրենքը մեզ ազատել է մեղքի և մահվան օրենքից: Մենք ավելի քան նվաճողներ ենք Նրա միջոցով, Ով սիրեց մեզ և տվեց Իրեն մեզ համար: YRPArm 216.3
Այստեղ, հենց այստեղ՝ աշխարհում պետք է օգտագործվեն մեր տաղանդները: Մենք պետք է առաջնորդենք մեր հոգիները դեպի «Աստծո Գառը, որ վեր է առնում աշխարհի մեղքը” (Հովհաննես 1.29): Դա մեր գործն է, և մեր հաճույքը պետք է լինի ներկայացնել մեր կյանքում Քրիստոսի անքննելի հարստությունները: Մենք կարող ենք ամեն օր աճել սրբության արահետում և դեռևս գտնել մեծ բարձունքներ՝ նվաճելու համար, բայց հոգևոր մկանների ամեն մի թելը, սրտի և մտքի ամեն մի լարումը մեր առաջ գնալուն զուգահեռ մեզ կտան մեզ համար կարևոր շնորհի առատությունը: Ինչքան շատ մտածենք հավերժական արժեքների մասին, այնքան շատ կբացահայտենք Փրկչի զոհի արժանիքները, Նրա արդարության պաշտպանությունը, Նրա իմաստության լիարժեքությունը և մեզ Հոր առաջ անբիծ, առանց խորշոմի և անթերի ներկայացնելու Նրա զորությունը: Ցուցումներ երիտասարդներին, 1899թ. նոյեմբերի 30: YRPArm 216.4