ԴՈՒՔ ԿԸՆԴՈՒՆԵՔ ԶՈՐՈՒԹՅՈՒՆ
ԼԵԶՈՒՆԵՐԻ ՊԱՐԳԵՎԸ, ՕՏԱՐ ԼԵԶՈՒՆԵՐՈՎ ՎԱՐԺ ԽՈՍԵԼԸ ՀՈՒԼԻՍ 14
Եվ Երուսաղեմում բնակված էին Հրեաներ’ աստվածավախ մարդիկ’ երկնքի տակի ամեն ազգերից։ Եվ երբ որ այս ձայնը եղավ, բազմությունը եկավ մեկտեղ և կիտվեց, որովհետև ամեն մեկը լսում էր նրանց, որ իր լեզվով խոսում էին։ Եվ ամենքը հիանում էին և զարմանում և իրար ասում էին. Չէ՞ որ ահա սրանք ամենքը, որ խոսում են, Գալիլեացի են։ Եվ ինչպե՞ս մենք ամեն մեկս մեր լեզվով լսում ենք, որ նրանում ծնված ենք: Գործք առաքելոց 2.5-8: YRPArm 208.1
«Եվ երևացին նրանց բաժանված լեզուներ ինչպես կրակից. Եվ նստեց նրանց ամեն մեկի վրա։ Եվ ամենքը Սուրբ Հոգով լցվեցին և սկսեցին ուրիշ լեզուներով խոսել, ինչպես որ Հոգին նրանց խոսել էր տալիս” (Գործք առաքելոց 2.3, 4). Սուրբ Հոգին, ընդունելով կրակի լեզուների ձև, իջավ հավաքվածների վրա: Սա աշակերտների վրա իջած պարգևի խորհր-դանիշն էր, որը նրանց հնարավորություն տվեց վարժ խոսել լեզուներով, որոնց հետ նրանք մինչ այդ անծանոթ էին: Կրակը խորհրդանշում էր այն ջերմագին եռանդը, որով աշակերտները պետք է աշխատեին, և այն զո-րությունը, որը կուղեկցեր նրանց աշխատանքին: YRPArm 208.2
«Եվ Երուսաղեմում բնակված էին Հրեաներ՝ Աստվածավախ մարդիկ՝ երկնքի տակի ամեն ազգերից” (համար 5): Աքսորի ժամանակ հրեաները տարածվել էին բնակեցված երկրի համարյա բոլոր մասերով մեկ և սովորել խոսել տարբեր լեզուներով: Այս հրեաներից շատերն այս կապակցությամբ Երուսաղեմում էին, մասնակցում էին այն ժամանակ իրականացվող կրոնական արարողություններին: Հավաքվածները ներկայացնում էին հայտնի բոլոր լեզուները: Լեզուների այս բազմազանությունը մեծագույն խոչընդոտ կլիներ Ավետարանի հռչակման համար, և այդ ժամանակ Աստված հրաշալի կերպով լրացրեց աշակերտների այս պակասը: Սուրբ Հոգին նրանց համար արեց այն, ինչը նրանք չէին կարող իրականացնել ինքնուրույն ողջ կյանքի ընթացքում: Այժմ նրանք կարող էին հռչակել Ավետարանի ճշմարտություններն երկրի սահմաններից դուրս՝ վարժ խոսելով այն մարդկանց լեզուն, ում հետ նրանք կաշխատեին: YRPArm 208.3
Այս հրաշալի պարգևը հզոր վկայություն էր աշխարհին, որ նրանց հանձնարարությունը կրում է Երկնքի կնիքը: Այդ ժամանակից ի վեր աշակերտների լեզուն մաքուր, պարզ և վարժ էր, անկախ նրանից՝ խոսում էին իրենց մայրենի, թե օտար լեզվով: Գործք առաքելոց, 39, 40: YRPArm 208.4