ԴՈՒՔ ԿԸՆԴՈՒՆԵՔ ԶՈՐՈՒԹՅՈՒՆ
ԻՐԱԿԱՆ ՀՐԱՇՔՆԵՐ ՆՈՐԻՑ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱՆ ՀՈՒԼԻՍ 13
Այստեղ է սուրբերի համբերությունը, այստեղ են Աստծո պատ-վիրանները և Հիսուսի հավատքը պահողները։ Հայտնություն 14.12: YRPArm 207.1
Ավետարանի մեծ գործը չպետք է ավարտվի Աստծո զորության ավելի պակաս դրսևորմամբ, քան եղել է այն բացվելիս: Ավետարանի բացման’ առաջին անձրևի հեղման ժամանակ կատարված մարգարեությունները կիրականանան կրկին վերջին անձրևի’ դրա փակման ժամանակ: Ահա «հանգստանալու ժամանակները», որին Պետրոս առաքյալն սպասում էր, երբ ասում էր. «Ուրեմն զղջացեք և հետ դարձեք, որ ձեր մեղքերը ջնջվեն. Որ Տիրոջ երեսից հանգստանալու ժամանակները գան, Եվ Նա ուղարկի սկզբից ձեզ համար քարոզված Հիսուս Քրիստոսին” (Գործք առաքելոց 3.19, 20): YRPArm 207.2
Աստծո ծառաները պայծառ և սուրբ օծությամբ փայլատակող դեմքերով տեղից տեղ կշտապեն’ երկնքի լուրը հռչակելու համար: Ամբողջ աշ-խարհում հազարավոր ձայներով նախազգուշացում կտրվի: Հրաշքներ կարվեն, հիվանդները կբժշկվեն, և նշաններ ու հրաշքներ կհետևեն հավատացյալներին: Սատանան ևս աշխատում է, մեծ նշաններ է անում, որ երկնքից կրակ էլ է վայր բերել տալիս երկրի վրա մարդկանց առաջ (Հայտնություն 13.13): Այդպիսով երկրի բնակիչները վերջնական որոշում կայացնելու առաջ կկանգնեն: YRPArm 207.3
Լուրը հռչակվելու է ոչ այնքան փաստարկների, որքան Աստծո Հոգու խորը ներգործության միջոցով: Ապացույցներն արդեն ներկայացված են եղել, սերմը’ ցանված, և հիմա այն կհասնի ու պտուղ կտա: Ավե-տարանիչների տարածած գրականությունն իր ազդեցությունն է թողել, բայց շատերին, ովքեր տպավորվել են, խանգարել են լիովին ըմբռնել ճշմարտությունը կամ հնազանդվել դրան: Սակայն հիմա լույսի շողերը թափանցում են ամենուր, ճշմարտությունը պարզ է դառնում, և Աստծո անկեղծ զավակները քանդում են իրենց պահող կապանքները: Ընտա-նեկան կապերը, եկեղեցական պարտավորություններն արդեն անզոր են կանգնեցնելու նրանց: Ճշմարտությունն ամեն ինչից թանկ է: Չնայած ճշմարտության դեմ համախմբված ուժերին’ հազարավորները կանցնեն Տիրոջ կողմը: Մեծ պայքար, 611, 612: YRPArm 207.4