ԴՈՒՔ ԿԸՆԴՈՒՆԵՔ ԶՈՐՈՒԹՅՈՒՆ

177/367

ՊԱՀՊԱՆԵԼՈՎ ԼԻԱԿԱՏԱՐ ԿԱԽՎԱԾՈՒԹՅՈՒՆ ԱՍՏԾՈՒՑ հունիս 24

Եվ ես էլ, եղբայրներ, որ ձեզ մոտ եկա, ոչ թե խոսքի կամ իմաստության գերազանցությունով եկա Աստծո վկայությունը ձեզ պատմելու: Որովհետև միտքս չէի դրած մի ուրիշ բան գիտենալ ձեր մեջ, բայց միայն Հիսուս Քրիստոսին, և այն էլ’ խաչվածին: Եվ ես տկարությունով և վախով և շատ դողով եղա ձեզ մոտ: Ա Կորնթացիս 2.1-3: YRPArm 187.1

Կգան ժամանակներ, երբ եկեղեցին կարթնանա աստվածային զո-րությամբ, որի արդյունքը կլինի ջանասեր գործունեությունը, որովհետև Սուրբ Հոգու կենարար ուժը ոգեշնչում է եկեղեցու անդամներին առաջ գնալ և հոգիներ բերել Քրիստոսի մոտ: Սակայն երբ այս գործունեությունը դրսևորվի, ամենաջանասեր աշխատողներն ապահով կլինեն, եթե միայն կախված լինեն Աստծուց եռանդուն ու հաստատուն աղոթքով: Նրանք պետք է կատարեն համառ խնդրանքներ, որ Քրիստոսի շնորհի միջոցով ազատագրվեն իրենց աշխատանքում հպարտանալուց կամ իրենց գործողությունները փրկարար դարձնելուց: Նրանք պետք է մշտապես նայեն Հիսուսին՝ գիտակցելու, որ Նրա զորությունն է, որ կատարում է գործը, և այդպիսով ունակ լինեն ողջ փառքն Աստծուն վերագրել: YRPArm 187.2

Մենք պետք է անսանք Աստծո գործն ընդլայնելու համար ամենավճռական ջանքերը կատարելու կոչին, և աղոթքն առ մեր երկնային Հայրը շատ կարևոր է: Անհրաժեշտ կլինի աղոթել առանձին սենյակում, ընտա-նիքում և եկեղեցում: Մեր տունը պետք է կարգի բերվի, և եռանդուն ջան-քեր պետք է արվեն ընտանիքի յուրաքանչյուր անդամի ավետարանչական գործով հետաքրքրելու համար: Մենք պետք է ձգտենք ներգրավել մեր երեխաների կարեկցանքը կորուսյալների համար եռանդուն աշխա-տանքում, որպեսզի նրանք անեն իրենց ուժերի սահմաններում ամեն ինչ՝ ամեն ժամանակ և ամեն տեղ Քրիստոսին ներկայացնելու համար: Սակայն եկեք չմոռանանք, որ երբ գործունեությունն աճում է, և մենք հաջողակ ենք դառնում պահանջվող աշխատանքն անելու հարցում, մեզ սպառնում է մարդկային ծրագրերին և մեթոդներին վստահելու վտանգը: Կնկատվի ավելի քիչ աղոթելու և ավելի պակաս հավատ ունենալու միտում: Մեզ կսպառնա Աստուց կախված լինելու մեր զգացողության կորուստը, Ով միակն է, Ով կարող է հաջողակ դարձնել մեր գործը, սակայն ինչքան էլ որ սա է միտումը, թող ոչ ոք չմտածի, որ մարդը քիչ բան ունի անելու: Ո'չ, նա քիչ բան չունի անելու, հակառակը, շատ բան ունի անելու՝ երկնային պարգևը’ Սուրբ Հոգուն ընդունելով: Աշխարհն իր սեփական իմաստությամբ չճանաչեց Աստծուն, և յուրաքանչյուր մարդկային ուժ բնական կերպով քիչ թե շատ հակառակ է Աստծուն: Մենք պետք է նայենք Հիսուսին և համագործակցենք երկնային մտքի հետ’ ներկայացնելով մեր խնդրանքները Հորը Հիսուսի անունով: Ռևյու ընդ Հերալդ, 1893թ. հուլիսի 4: YRPArm 187.3