ՀՈՒՅՍԻ ԼՐԱԲԵՐՆԵՐ
Գլուխ 12—Հարատևել աղոթքի մեջ
Աղոթեք ավելի խոր փորձառության համար: Մեր բոլոր գրական ավետարանիչներին, որոնց Աստված Իր հետ համագոր ծակցելու տաղանդներով է օժտել, կասեի. «Աղոթե՜ք, աղոթե՜ք ավելի խոր փորձառության համար: Քայլե՜ք մեր ժամանակի համար Աստծո տված թանկագին ճշմարտություններն ուսումնասիրած, քայլեք դրանցով փափկած սրտով: Ըմպե՜ք փրկության կենարար ջուրը, որպեսզի այն թարմացնող կենդանի աղբյուր լինի ձեր սրտերում, որը հոսում է փրկելու կործանման եզրին կանգնած հոգիներին: Այդ ժամանակ Աստված իմաստություն կտա ձեզ, որը հնարավորություն կտա այդ ճշմարտությունով կիսվել այլոց հետ: Նա ձեզ կդարձնի Իր օրհնությունները փոխանցող ուղի: Նա ձեզ կօգնի բացելու Իրեն հատուկ գծերը, որպեսզի ուրիշներին էլ փո-խանցեք այն իմաստությունն ու ըմբռնողությունը, որոնցով օժտված եք: CMArm 77.1
Աղոթում եմ Տիրոջը, որ հասկանաք այդ միտքն իր ողջ երկայ-նությամբ, լայնությամբ և խորությամբ, և գիտակցեք համբերության, արիության և անսասան ազնվության միջոցով Քրիստոսի բնավորությունը ներկայացնելու պատասխանատվությունը: «Եվ Աստծո խաղաղությունը, որ ամեն մտքից վեր է, կպահպանի ձեր սրտերն ու մտքերը Քրիստոս Հիսուսում” (Փիլիպպեցիս. 4.7) (Վ-կայություններ եկեղեցու համար, հ.6, 302 [1900]): CMArm 77.2
Աղոթեք խոնարհությամբ ու ջերմորեն։ Խոնարհ, ջերմ աղոթքը մեր գրքերի տարածման համար ավելի շատ բան կանի, քան աշխարհի ողջ հարստությունը: Եթե մեր աշխատողներն ուշադրություն դարձնեն, թե որն է ճշմարիտը, կենդանին և իրականը, եթե նրանք աղոթեն Սուրբ Հոգու համար, հավատան և վստահեն Նրան , ապա Նրա զորությունը երկնային առատ հեղեղի նման կթափվի’ հնարավորություն տալով ճիշտ և հաստատուն տպավորություն թողնել մարդկային սրտերի վրա: Աղոթե՜ք և աշխատե՜ք, աշխատե՜ք և աղոթե՜ք, և Տերը կգործի ձեզ հետ միասին (Վկայություններ եկեղեցու համար, հ.6, 319 [1900]): CMArm 77.3
Սատանան հետևում է ձեզ: Նա փորձառու հակառակորդ է, որ ոգևորում է ձեր ճանապարհին հանդիպած չարության ոգին: Նրանք, ում ղեկավարում է նա, իր խոսքերն են կրկնում: Եթե հնարավոր լիներ նրանց աչքերից հանել վարագույրը, այդ մարդիկ կտեսնեին, որ սատանան իր ողջ ջանքերը ներ է դնում նրանց նվաճելու, ճշմարտությունից շեղելու վրա: Հոգիների փրկության գործում նրա հնարքներից կարելի է պաշտպանվել խոնարհ աղոթքի, քան բազմաթիվ խոսքերի միջոցով: CMArm 78.1
Մշտապես աղոթե՜ք: Աշխատողի հոգին մշտապես պետք է աղոթքով դիմի Աստծուն: Քրիստոնյա ծառայողները միայնակ չեն: Եթե նրանք Աստծո հավատն ունեն, կգիտակցեն, որ հենց իրենց է վստահված աստվածաշնչյան ուղերձների լույսը մարդկանց հասցնելը, նրանք գտնվում են Քրիստոսի հետ բերկրալի շփման մեջ (Ձեռնարկ գրական ավետարանիչների համար, 40 [1902]): CMArm 78.2
Զորությունը հաստատակամ աղոթքի մեջ է: Հաստա-տակամության և վճռականության շնորհիվ Հակոբը հաղթեց պայքարում: Նրա փորձառությունը վկայում է համառ աղոթքի զորության մասին: Հենց հիմա մենք պետք է յուրացնենք հաղթահարող աղոթքի և չմարող հավատի դասը: Ինչպես Քրիստոսի եկեղեցու, այնպես էլ յուրաքանչյուր քրիստոնյայի ամենամեծ հաղթանակները տարվել են ոչ թե տաղանդի կամ կրթության, հարստության կամ մարդկանց բարեհաճության միջոցով, այլ սենյակում Աստծո հետ ծածուկ շփման ժամանակ, երբ անկեղծ, պայքարող հավատը ուժ է ձեռք բերում’ Ամենակալի հզոր ձեռքը բռնած: CMArm 78.3
Նրանք, ովքեր չեն կամենում մեղքից հրաժարվել և Աստծո օրհնությունը փնտրել, այն երբեք ձեռք չեն բերի: Բայց նրանք, ովքեր Հակոբի նման կկառչեն Աստծո խոստումներին և նույնքան անկեղծ ու համառ կգտնվեն, նույնչափ հաջողություն կունենան, որչափ և նահապետը (Նահապետներ և մարգարեներ, 203 [1890]): CMArm 78.4
Ամեն դժվարություն աղոթքի կոչ է: Անկեղծության ու ազնվության ճանապարհը զերծ չէ արգելքներից, և յուրաքանչյուր դժվարության մեջ պետք է աղոթքի կոչ տեսնենք: (Դարերի Փափագը, 667 [1898]): CMArm 78.5
Աղոթքն ու Աստվածաշնչի ուսումնասիրությունը պարտադիր են։ Սատանան քաջ գիտի, որ նրանք, ում ինքը կարող Է դրդել անտեսելու աղոթքն ու Սուրբ Գրքի ուսումնասիրությունը, հաղթվելու են իր հարձակումներից, ուստի ինչ ասես հնարում է նրանց միտքը զբաղեցնելու համար (Մեծ պայքար, 519 [1880])։ CMArm 78.6
Ովքեր հագնում են Աստծո զրահազգեստը և ամեն օր որոշակի ժամանակ են հատկացնում աղոթքին, հոգևոր մտորումներին և Աստվածաշնչի ուսումնասիրությանը, երկնքի հետ կապ և շրջապատողների վրա փրկարար, վերափոխող ազդեցության կունենան։ (Վկայություններ եկեղեցու համար, հ.5,112 [1882])։ CMArm 79.1
Աղոթե'ք մարդկանց հետ: Բազմաթիվ մարդիկ կան, ովքեր իրենց նախապաշարումների պատճառով ճշմարտությունը չեն իմանա, մինչև որ այն իրենց տները չբերվի։ Գրական ավետարանիչը կարող Է գտնել այդ մարդկանց և ծառայել նրանց։ Տնից տուն գնալու նրա ծառայության մեջ աշխատանք կա, որը նա կարող է ուրիշ ոլորտում ծառայողներից ավելի լավ կատարել։ Նա կարող է ծանոթանալ մարդկանց և հասկանալ նրանց իսկական պահանջները. նա կարող է նրանց հետ միասին աղոթել և ցույց տալ’ աշխարհի մեղքերն Իր վրա վերցնող Աստծո Գառին։ Այդպի սով ճանապարհ կբացվի, որպեսզի մեր ժամանակի հատուկ լուրը այդ մարդկանց սրտերը թափանցի (Վկայություններ եկեղեցու համար, հ.6,314 [1900])։ CMArm 79.2
Աղոթքով և երգեցողությամբ: Սուրբ Հոգով լցված գրական ավետարանչի աշխատանքը լի է բարություն անելու հրաշալի հնարավորություններով։ Գնալ տնից տուն և սիրով ու պարզությամբ մարդկանց ներկայացնել ճշմարտությունը. սա լիովին համապատասխանում է այն ցուցմանը, որը տվեց Քրիստոսը Իր աշակերտներին’ նրանց ուղարկելով առաջին ավետարանչական ճանապարհորդությանը։ Շատերին կարելի է հասնել փառաբա-նական երգերով, սրտանց, խոնարհ աղոթքով։ Աստվածային Աշ-խատողը մարդու կողքին կլինի’ սրտին համոզելով։ «Ձեզ հետ եմ ամեն օր”, - ահա Նրա խոստումը։ Նման Օգնականի մշտական ներկայության մեջ վստահություն ունենալով’ մենք կարող ենք գործել հավատով, հույսով և արիությամբ (Վկայություններ եկեղեցու համար, հ.9, 43 [1909])։ CMArm 79.3
Աստված է հաջողությունը տալիս։ Միայն Աստված կարող է մեր հրատարակումների պատրաստման, ինչպես նաև դրանց տարածման գործում հաջողություն տալ։ Եթե հավատարմորեն հետևենք Նրա սկզբունքներին, Նա կհամագործակցի մեզ հետ’ գրքերը վստահելով նրանց, ովքեր դրանից օգուտ կքաղեն։ Պետք է աղոթել Սուրբ Հոգու համար, Նրան վստահել և հավատալ: Խոնարհ, կրակոտ աղոթքը մեր գրքերի տարածման համար ավելի շատ բան կանի, քան դրանց ամենաթանկարժեք զարդարանքը (Վկայություններ եկեղեցու համար, հ.7, 158 [1902]): CMArm 79.4