ՀՈՒՅՍԻ ԼՐԱԲԵՐՆԵՐ
Գլուխ 10—Խոսելու տրամադրող ձևը
Խոսքի պարգևը։ Մարդկանց շնորհած բոլոր պարգևներից ամենաթանկարժեքը խոսելու պարգևն է: Այն բարիք արարող ուժ է, եթե սրբված է Սուրբ Հոգով: Հենց լեզվով ենք մենք խրատում և համոզում, խոսքի օգնությամբ ենք աղոթում ու փառաբանում Աստծուն: Հենց լեզվով ենք փոխանցում խոհերը’ Փրկչի սիրո վերաբերյալ: Խոսքի պարգևը ճիշտ օգտագործելով’ գրական ավետարանիչն ընդունակ է շատ սրտերում ցանել ճշմարտության թանկարժեք սերմերը (Վկայություններ եկեղեցու համար, հ.6, 337 [1900]): CMArm 69.1
Շատ ուշադրություն է պետք հատկացնել ձայնի մշակույթին: Մենք կարող ենք գիտելիք ունենալ, սակայն եթե չգիտենք, թե ինչպես ճիշտ օգտագործենք մեր ձայնը, կարող ենք անհաջողության մատնվել: Ի՞նչ օգուտ մեր կրթությունից, եթե ընդունակ չենք հա-մապատասխան խոսքերով ներկայացնելու մեր մտքերը: Քանի դեռ մեր մեջ չենք զարգացրել խոսելու պարգևը, գիտելիքը մեզ ա-ռավելություն չի տա, սակայն այն հրաշալի զորություն կունենա, երբ միավորվի իմաստուն, օգտակար խոսք արտահայտելու ունակության հետ, որոնք ուշադրություն կգրավեն (Վկայություններ եկեղեցու համար, հ.6, 380 [1900]): CMArm 69.2
Պատանինե՜ր և աղջիկնե՜ր, Աստված ձեր սրտերում դրե՞լ է Իրեն ծառայելու ձգտում: Այդ դեպքում ողջ ուժով, որքան հնարավոր է, ձեր մեջ զարգացրեք խոսքի մշակույթը, որն օգնում է հստակ արտահայտելու թանկարժեք ճշմարտությունները (Վկայություններ եկեղեցու համար, հ.6, 383 [1900]): CMArm 69.3
Պարզ և որոշակի խոսեք։ Խոսելիս, յուրաքանչյուր խոսքն արտահայտեք ամբողջական և հստակ, ամեն մի նախադասությունը’ պարզ ու որոշակի, որպեսզի յուրաքանչյուր բառը լսվի: Շատերը նախադասության վերջում ձայնը ցածրացնում են, և նրանց խոսքը անհասկանալի է դառնում, և դրանով խանգարվում է մտքի ուժը: Եթե խոսքերն արժանի են արտահայտվելու, դա պետք է կատարել հստակ և պարզորոշ, արտահայտիչ և ընդգծված: Սակայն մի ձգտեք օգտագործել ձեր կրթությունն ընդգծող խոսքեր: Որքան պարզ լինի ձեր խոսքը, այնքան լավ կհասկանան այն (Վկայություններ եկեղեցու համար, հ.6, 383 [1900]): CMArm 69.4
Անգնահատելի որակ։ Պարզ և որոշակի խոսելով Իր ներկայացրած գրքի արժանիքների մասին’ գրական ավետարանիչը կհայտնաբերի, թե դա որքան է օգնում իր աշխատանքին: Միգուցե, նա հնարավորություն ունենա գրքից մի գլուխ կարդալու և ձայնի ելևէջի ու առանձին խոսքերի վրա շեշտ դնելու օգնությամբ ունկնդիրների առջև այնպես ներկայացնել նկարագրվող տեսարանը, ասես այն իրականում տեղի ունենում: CMArm 70.1
Ցանկացած գործի մեջ անգնահատելի է ամփոփիչ ելևէջով պարզ ու հստակ խոսելու ընդունակությունը: Այդ հատկանիշն անփոխարինելի է նրանց համար, ովքեր ցանկանում են ծառայողներ, ավետարանիչներ, աստվածաշնչյան աշխատողներ կամ գրավաճառներ դառնալ: Ովքեր ծրագրավորում են զբաղվել նման գործունեությամբ, պետք է սովորեն այնպես օգտագործել իրենց ձայնը, որ ճշմարտության մասին պատմելիս իրենց խոսքը դրական տպավորություն գործի: Ճշմարտությունը չպետք է խեղաթյուրվի թերի արտահայտչաձևի պատճառով (Ձեռնարկ գրական ավետարանիչների համար, 23,24 [1902]): CMArm 70.2
Հստակ պատմեք այդ մասին։ Մարդիկ թափառում եմ մոլորության խավարում: Նրանք ուզում են իմանալ, թե ինչ է ճշմարտությունը: Պատմեք նրանց, սակայն ոչ բարձր, ճոռոմ լեզվով, այլ Աստծո զավակներին բնորոշ պարզությամբ (Ձեռնարկ գրական ավետարանիչների համար, 39,40 [1902]): CMArm 70.3
Կշռադատված խոսքեր։ Եթե գտնվում եք անհավատների մեջ, չի նշանակում, որ կարող եք անփույթ խոսել, քանի որ նրանք չափանիշ են համարում ձեր խոսքերը: Ուսումնասիրե՜ք Ահարոնի որդիներ Նադաբին և Աբիուդին տրված խրատը: Նրանք «Եհովայի առաջին օտար կրակ մատուցեցին, որ ինքը չէր պատվիրել նրանց”: Նրանք իրենց բուրվառներում սովորական կրակ վառեցին: «Եվ Եհովայի առաջից կրակ ելավ և սպառեց նրանց, և նրանք մեռան Եհովայի առաջին: Եվ Մովսեսն ասաց Ահարոնին. Սա այն էր, որ Եհովան խոսեց ասելով. Ինձ մոտեցողներով պիտի սրբվեմ և բոլոր ժողովրդի առաջին պիտի փառավորվեմ» (Ղևտացիս 10.1-3): Գրական ավետարանիչները պետք է հիշեն, որ իրենք Տիրոջ հետ միասին աշխատում են հանուն հոգիների փրկության, և ոչ մի դեպքում չի կարելի առօրեականություն մտցնել Աստծո սուրբ ծառայության մեջ: Թող բանականությունը լցվի մաքուր, սուրբ մտքերով, իսկ խոսքերը լինեն կշռադատված: Անփույթ, չմտածված խոսքեր ասելով’ մի՜ նվազեցրեք ձեր աշխա-տանքի հաջողությունը (Ձեռնարկ գրական ավետարանիչների համար, 24 [1902]): CMArm 70.4
Գրավիչ խոսք, մեղմություն և սիրալիրություն։ Քրիստոսի համար աշխատողները պետք է ազնիվ ու վստահելի լինեն, իրենց սկզբունքներում’ ժայռի նման անսասան, միևնույն ժամանակ’ բարի և սիրալիր: Սիրալիրությունը Հոգու պարգևներից է: Մարդկանց մտքի վրա ազդելը մարդու վրա դրված մեծագույն առաջադրանքներից է. և սրտերին հասնել ցանկացողները պետք է հիշեն խրատը. «Կարեկից և սիրալիր եղեք”: Սերը կանի այն, [73] ինչին չի կարելի հասնել ամենահամոզիչ փաստարկների օգնությամբ: Սակայն վայրկենական դյուրագրգռությունը, մի կոպիտ պատասխանը, մի չնչին առիթով քրիստոնեական քաղաքավարության ու սիրալիրության բացակայությունը, կարող է անդառնալի կորուստ լինել ինչպես ընկերների, այնպես էլ ազդեցության առումով: CMArm 71.1
Քրիստոնյա աշխատողը պետք է ձգտի լինել այնպիսին, ինչպիսին Քրիստոսն էր մեր երկրի վրա: Նա մեր օրինակն է ոչ միայն Իր անբասիր մաքրությամբ, այլև Իր համբերությամբ, մեղմությամբ և բարեհաճությամբ: Նրա կյանքը ճշմարիտ սիրալիրության օրինակ է: Նա միշտ մխիթարության խոսքեր ուներ կարիքավորների և ճնշվածների համար: Նրա ներկայությունը մաքրության մթնոլորտ էր բերում տուն: Նրա կյանքը մարդկային հասարակության «խմորի» մեջ գործող թթխմորի էր նման: Լինելով անբիծ և անարատ’ Նա քայլում էր անկիրթ ու անպարեհաճ մարդկանց, անիրավ մաքսավորների, անարդար սամարացիների, հեթանոս զինվորների, անտաշ գյուղացիների և խայտաբղետ ամբոխի մեջ... CMArm 71.2
Հիսուսի կրոնը մեղմացնում է ամենածանր ու կոպիտ բարքերը և ամենաանտաշ ու կտրուկ շարժուձևերը: Այն ջերմ է դարձնում խոսքերը և գրավիչ’ շարժուձևը: Սովորենք Քրիստոսից’ ինչպես համատեղել մաքրության վսեմ զգացումն ու ոգու կենսուրա-խությունը: Բարի, սիրալիր քրիստոնյան քրիստոնեության օգտին խոսող ամենահամոզիչ վկայությունն է: CMArm 71.3
Հոգու համար բարի խոսքերը հողը ողողող ցողի և անձրևի կաթիլների նման են: Սուրբ Գիրքը Քրիստոսի մասին ասում է, որ շնորհ է թափվել Նրա շրթունքներին, որպեսզի Նա «վաստակածին օգնի խոսքով”: Եվ Տերը մեզ հորդորում է. «Ձեր խոսքը ամեն ժամանակ շնորհով... լինի», «որ շնորհ տա լսողներին”: CMArm 72.1
Երբեմն մարդիկ, ում հետ շփվում եք, կարող են կոպիտ ու անբարեհաճ լինել, սակայն դա առիթ չէ, որ դուք էլ անբարեհամբույր լինեք: Նա, ով ցանկանում է պահպանել ինքնահարգանքը, չպետք է անտեղի վիրավորի շրջապատի արժանապատվության զգացումը: Անգամ ամենակոպիտ ու մոլորված մարդկանց հետ շփվելիս պետք է սրբորեն հետևել այդ օրենքին (Ավետարանի ծառայողները, 121,122 [1915]): CMArm 72.2
Փրկչի ձայնը։ Փրկչի ձայնը երաժշտության էր նման նրանց ականջին, ովքեր սովոր էին դպիրների ու փարիսեցիների միալար, անհոգի ճառերին: Նա հանդարտ ու ազդեցիկ էր խոսում’ ընդգծելով այն խոսքերը, որոնց վրա ցանկանում էր հրավիրել Իր ունկնդիրների ուշադրությունը. Խոսքի ուժը մեծ արժեք ունի, իսկ ձայնը պետք է զարգացնել հանուն նրանց բարօրության, ում հետ շփվում ենք (Խորհուրդներ ծնողներին, ուսուցիչներին և ուսանողներին, 140 [1913]): CMArm 72.3
Նրա խոսքերը սրտեր են գրավում։ Մենք պետք է Քրիստոսի մասին պատմենք այն մարդկանց, ովքեր չեն ճանաչում Նրան: Մենք պետք է վարվենք Քրիստոսի պես: Որտեղ էլ Նա լիներ’ ժողովարանում, թե ճանապարհին, ափից մի փոքր հեռու գտնվող նավակում, փարիսեցու տոնախմբությանը, թե մաքսավորի սեղանի մոտ, խոսում էր մարդկանց հետ այն բաների մասին, որոնք վերաբերում էին հավիտենական կյանքին: Բնության երևույթները, առօրյա կյանքի իրադարձությունները Նա կապում էր ճշմարտության խոսքերի հետ: Նրա ունկնդիրների սրտերը գերվում էին Նրանով, որովհետև բժշկում էր նրանց հիվանդությունները, մխիթարում վշտացածներին, Իր գիրկն էր առնում երեխաներին և օրհնում նրանց: Երբ Հիսուսը բացում էր բերանը, նրանց ուշադրությունը կենտրոնանում էր Նրա վրա, և Նրա ամեն խոսքը ցանկացած հոգու համար ապրեցնող կենսական բուրմունք էր: CMArm 72.4
Այդպես էլ մենք պետք է վարվենք: Ուր էլ լինենք, պետք է առիթ փնտրենք մարդկանց պատմելու Փրկչի մասին: Եթե հետևենք Քրիստոսի բարի գործերի օրինակին, մեր առջև էլ կբացվեն սրտերը, ինչպես բացվեցին Նրա առաջ: Ոչ թե կտրուկ տոնով, այլ աստվածային սիրուց ծնված նրբազգացությամբ մենք կարող ենք խոսել Նրա մասին, Ով «բյուրերից գերազանց» և «բոլորովին ցանկալիք է” (Երգ երգոց 5.10,16): Սա է այն մեծագույն աշխատանքը, որտեղ կարող ենք կիրառել խոսքի տաղանդը: Այն տրվել է մեզ, որպեսզի կարողանանք ներկայացնել Քրիստոսին’ որպես մեղքը ներող Փրկիչ: (Քրիստսի առակները, 338,339 [1900]): CMArm 72.5