ՄԱՐԳԱՐԵՆԵՐ ԵՎ ԹԱԳԱՎՈՐՆԵՐ
ԳԼՈՒԽ 21 - ԵՂԻՍԵԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՎԱՐՏԸ
*****
Մարգարեական աշխատանքի կանչվելով Աքաաբի կառավարման տարիներին’ Եղիսեն ականատես եղավ Իսրայելի թագավորության մեջ տեղի ունեցող բազմաթիվ փոփոխությունների: Ասորի Ազայելի կառավարման ժամանակ դատաստանը դատաստանի հետևից թափվում էր իսրայելացիների վրա, ով օծվել էր’ լինելու աստվածուրաց ազգի պատժողը: Հեուի հաստատած բարեփոխումներին ուղղված խիստ միջոցառումների արդյունքում Աքաաբի ողջ տունը սրի մատնվեց: Ասորիների հետ շարունակական պատերազմների ժամանակ Հեուի իրավահաջորդը’ Հովաքազը, կորցրել էր Հորդանանից արևելք ընկած մի շարք քաղաքներ: Թվում էր’ ասորիները կարող են իրենց տիրապետության տակ վերցնել ամբողջ թագավորությունը: Սակայն Եղիայի նախաձեռնած բարեփոխումները, որոնք շարունակեց Եղիսեն, շատերին մղեցին հայացքներն ուղղելու Աստծուն: Բահաղի զոհասեղանները լքվում էին, և դանդաղ, սակայն հաստատուն կերպով, Աստծո նպատակն իրականացվում էր նրանց կյանքում, ովքեր որոշում էին ամբողջ սրտով ծառայել Նրան: ՄԹ 189.1
Մեղանչող Իսրայելի հանդեպ սիրո շնորհիվ էր, որ Աստված ասո-րիներին թույլ տվեց պատժել նրանց: [254] Բարոյալքվածների հանդեպ կարեկցանքից էր, որ Նա վեր հանեց Հեուին, որպեսզի նա ոչնչացնի չար Հեզաբելին և Աքաաբի ամբողջ տունը: Մի անգամ ևս ողորմած նախախնամությամբ Բահաղի և Աստարովթի քահանաները հեռացվեցին, իսկ նրանց հեթանոսական զոհասեղանները քանդվեցին: Իր իմաստությամբ Աստված կանխատեսել էր, որ եթե գայթակղությունը հեռացվի, ոմանք կթողնեն հեթանոսությունը և իրենց հայացքները կդարձնեն դեպի երկինք: Ահա թե ինչու Նա թույլ տվեց, որ նրանց վրա թափվի աղետը աղետի հետևից: Նրա դատաստանները մեղմացվում էին ողորմածությամբ, և երբ Նրա նպատակն իրականացվում էր, Նա բարօրության էր շրջում ալեկոծությունը նրանց համար, ովքեր սովորել էին փնտրել Իրեն: ՄԹ 189.2
Մինչ բարու և չարի ազդեցությունները պայքարում էին գերիշխա-նության համար, իսկ սատանան գործադրում էր հնարավոր ուժերը, որպեսզի ավարտին հասցնի Աքաաբի և Հեզաբելի կառավարման ժամանակ սկսած ավերման գործը, Եղիսեն շարունակում էր կրել իր վկայությունը: Նա հաճախ էր հանդիպում ընդդիմության, սակայն ոչ ոք չէր կարողանում դիմադրել նրա խոսքերին: Նրան պատվում և խորապես հարգում էին ամբողջ թագավորությունում: Շատերն էին խորհրդակցում նրա հետ: Երբ Հեզաբելը դեռ կենդանի էր, Իսրայելի թագավոր Հովրամը նույնպես դիմեց նրա խորհրդին: Մի անգամ, երբ Դամասկոսում էր, նրան այցելեցին Ասորեստանի թագավոր Բենադադի լրաբերները’ ցանկանալով իմանալ, թե արդյո՞ք մահվան կհանգեցնի այն հիվանդությունը, որով նա հիվանդ է: ՄԹ 190.1
Մարգարեն բոլորի համար հավատարիմ վկա էր այն ժամանակ, երբ ամեն կողմից կոպտորեն խախտվում էր ճշմարտությունը, և շատ մարդիկ բացահայտ ապստամբում էին երկնքի դեմ: ՄԹ 190.2
Եվ Աստված երբեք չլքեց Իր ընտրյալ լրաբերին: Մի անգամ, երբ ասորիները ներխուժել էին երկիր, Ասորեստանի թագավորը փնտրում էր Եղիսեին, որ վերացնի նրան, քանի որ վերջինս Իսրայելի թագավորին տեղեկացնում էր թշնամու ծրագրերի մասին: [255] Խորհրդակցելով իր ծառաների հետ’ ասորիների թագավորն ասաց. «Այսինչ կամ այնինչ տեղը բանակ դնեմ»: Աստված Եղիսեին բացեց այս ծրագիրը, ով «Իսրայէլի թագաւորին լուր ուղարկեց ասելով. Զգուշացիր այստեղով անցկենալուց. Որովհետեւ Ասորիները այնտեղ բանակ են տուել: Եւ Իսրայէլի թագաւորը մարդ էր ուղարկում այնտեղը որի համար Աստուծոյ մարդն ասում էր եւ նորան զգուշացնում. Եւ նա զգուշացաւ այն տեղիցը ոչ թէ մէկ եւ ոչ թէ երկու անգամ»: ՄԹ 190.3
«Եւ Ասորիների թագաւորի սիրտը շփոթուեցաւ այս բանի վերայ եւ իր ծառաներին կանչեց ու ասեց նորանց. Չէ՞ք իմացնիլ ինձ թէ մեր մարդկանցից ով է Իսրայէլի թագաւորի հետ: Եւ նորա ծառաներից մէկն ասեց. Ոչ, ով իմ տէր թագաւոր, այլ Իսրայէլումն եղող Եղիսէ մարգարէն է իմացնում Իսրայէլի թագաւորին այն բաները, որ դու խօսում ես քո անկողնի սենեակումը»: ՄԹ 190.4
Մտադրվելով ճանապարհից հեռացնել մարգարեին’ ասորական թագավորը հրամայեց. «Գնացէք եւ տեսէք, նա ուր է, որ ես մարդ ու-ղարկեմ ու բռնել տամ»: Մարգարեն Դոթայիմում էր, և իմանալով այս մասին’ թագավորն այնտեղ «ձիեր եւ կառքեր եւ մեծ զօրք ուղարկեց, եւ սորանք գիշերը եկան ու քաղաքը պաշարեցին: Եւ Աստուծոյ մարդի ծառան առաւօտանց կանուխ վեր կացաւ եւ դուրսը եկաւ, եւ ահա զօրքը պատել էր քաղաքը’ նաեւ ձիերն ու կառքերը»: ՄԹ 191.1
Սարսափահար’ ծառան վազեց նրա մոտ’ լուրը հայտնելու: «Վա՜յ, տէր իմ,նա ասաց,ի՞նչ անենք»: ՄԹ 191.2
«Մի վախենար,պատասխանեց մարգարեն,Որովհետեւ մեզ հետ եղողները շատ են քան թէ նորանց հետ եղողները»: Եվ հետո, որպեսզի ծառան ինքն էլ հասկանա դա, «Եղիսէն աղօթք արաւ եւ ասեց. Ով Տէր, բաց նորա աչքերը որ տեսնէ»: «Եւ Տէրը բացաւ [256] ծառայի աչքերը եւ նա տեսաւ, եւ ահա սարը լիքն էր հրեղէն ձիերով եւ կառքերով Եղիսէի շուրջը»: Աստծո ծառայի և թշնամու զինված բանակի միջև երկնային հրեշտակների բազմությունն էր: Նրանք վայր էին իջել մեծ զորությամբ’ ո’չ ավերելու, ո’չ պատիվ ստանալու, այլ Աստծո թույլ ու անօգնական ծառաների շուրջը բանակ կազմելու և նրանց օգնելու համար: ՄԹ 191.3
Միայն Աստծուն պետք է հուսալ, երբ Աստծո ժողովուրդը հայտնվում է նեղության մեջ, և թվում է’ փրկություն չկա նրա համար: ՄԹ 191.4
Մինչ ասորական զինվորների ջոկատը համարձակորեն առաջանում էր’ անտեղյակ երկնային անտեսանելի զորքից, «Եղիսէն աղօթք արաւ Տիրոջը եւ ասեց. Աղաչում եմ’ զարկիր այս ժողովրդին կուրութեամբ: Եւ նորանց զարկեց կուրութեամբ Եղիսէի խօսքին համեմատ: Եւ Եղիսէն ասեց նորանց. Ճանապարհը այս չէ. Եւ քաղաքը այս չէ. Իմ ետեւիցը եկէք եւ ձեզ կտանեմ այն մարդի մօտ, որին դուք որոնում էք. Եւ նա նորանց տարաւ Սամարիա»: ՄԹ 191.5
«Եւ երբոր եկան Սամարիա, այն ժամանակ Եղիսէն ասեց. Ով Տէր, սորանց աչքերը բաց որ տեսնեն. Եւ Տէրը բացաւ նորանց աչքերը եւ նորանք տեսան, եւ ահա Սամարիայի մէջ էին: Եւ Իսրայէլի թագաւորն ասեց Եղիսէին’ երբոր նորանց տեսաւ. Զարկե՞մ, զարկե՞մ, հայր իմ: Եւ նա ասեց. Մի զարկիր. Մի՞թէ դու սպանում ես նորանց որ քո սուրովը եւ աղեղովը գերի արիր. հաց ու ջուր դիր նորանց առաջին որ ուտեն եւ խմեն եւ յետոյ գնան իրանց տիրոջ մօտ: Եւ նորանց համար մի մեծ հացկերոյթ պատրաստեց, եւ նորանք կերան [257] ու խմեցին. Եւ յետոյ նորանց արձակեց եւ նորանք գնացին իրանց տիրոջ մօտ»: Տես’ Դ Թագավորաց 6: ՄԹ 191.6
Սրանից հետո որոշ ժամանակ Իսրայելն ազատ էր ասորացիների հարձակումներից: Սակայն հետագայում նպատակասլաց և եռանդուն Ազայել թագավորի հրամանատարությամբ ասորական զորքը շրջապատեց Սամարիան և պաշարեց այն: Երբեք Իսրայելը չէր հայտնվել այսպիսի ծանր դրության մեջ, ինչպես այս պաշարման ժամանակ: Հայրերի մեղքը փաստորեն այցելեց երեխաներին և երեխաների երեխաներին: Երկարատև սովի սարսափներն Իսրայելի թագավորին հուսահատ քայլերի մղեցին, երբ Եղիսեն հաջորդ օրը ազատագրում կանխատեսեց: Հաջորդ առավոտյան, լույսը չծագած, Տերն «Ասորիների բանակի մէջ կառքերի ձայն եւ ձիերի ձայն եւ մեծ զօրքի ձայն էր լսել տուել», և նրանք, վախով բռնված, «վեր կացան ու փախան մութ ժամանակին»‘ թողնելով «իրանց վրանները, իրանց ձիերը եւ իրանց էշերն ու բանակը, ինչպէս որ էր»‘ սննդի մեծ պաշարով: Նրանք «փախան իրանց անձինքը պրծեցնելով», կանգ չառնելով, մինչև որ կտրեցին-անցան Հորդանանը: ՄԹ 192.1
Փախուստի գիշերը քաղաքի դռան մոտ նստած չորս բորոտ մարդիկ’ սովից հուսահատ, որոշել էին այցելել ասորացիների բանակատեղին և հանձնվել պաշարողների ողորմածությանը’ հույս ունենալով կարեկցանք գտնել և ուտելիք ստանալ: Որքան մեծ էր նրանց զարմանքը, երբ, մտնելով բանակատեղին, նրանք «այնտեղ մարդ» չգտան: Առանց որևէ դժվարության և խոչընդոտի նրանք «մտան մի վրանի մէջ եւ կերան ու խմեցին եւ արծաթ ու ոսկի ու հանդերձներ առան գնացին եւ թաքցրին. Եւ ետ դառան ու մտան մի ուրիշ վրանի մէջ, եւ այնտեղից էլ վեր առան ու գնացին թաքցրին: Եւ իրար ասեցին. Մենք այսպէս չէինք անելու. Այս օրը [258] աւետիքի օր է, եւ մենք լռել ենք»: Նրանք շտապ վերադարձան քաղաք’ բարի լուրը հայտնելու: ՄԹ 192.2
Մեծ էր ավարը և այնքան հարուստ պաշարները, որ այդ օրը «մէկ գրիւ շարմաղ ալիւրը դառաւ մէկ սիկղ եւ երկու գրիւ գարին մէկ սիկղ», ինչպես և Եղիսեն կանխագուշակել էր մեկ օր առաջ: «Տիրոջ խօսքին համեմատ»‘ Իսրայելում Աստծո անունն Իր մարգարեի միջոցով կրկին բարձրացվեց հեթանոսների առաջ: Տես Դ Թագավորաց 7.5-16: ՄԹ 192.3
Այսպես, Աստծո մարդը շարունակեց աշխատել’ մարդկանց մոտենալով իր հավատարիմ ծառայությամբ և ճգնաժամի պահին կանգնելով թագավորների կողքին, որպես իմաստուն խորհրդատու: Կառավա-րիչների և ժողովրդի կռապաշտության երկար տարիները կատարել էին իրենց կործանարար գործը, ուրացության մռայլ ստվերը դեռևս նկատելի էր ամենուր, սակայն կային մարդիկ, ովքեր հաստատապես հրաժարվել էին ծնկի գալ Բահաղի առաջ: Եղիսեն շարունակում էր բարեփոխման գործը, և շատերը հետ դարձան հեթանոսությունից ու սովորեցին բերկրանքով ծառայել ճշմարիտ Աստծուն: Մարգարեն ուրախանում էր աստվածային շնորհի այս հրաշքներով և ոգեշնչված ձգտում հասնել բոլոր նրանց, ովքեր ազնիվ էին սրտով: Ուր էլ գնար, նա ջանում էր արդարության ուսուցիչ լինել: ՄԹ 193.1
Մարդկային տեսանկյունից ազգի հոգևոր վերականգնման հեռանկարն այնքան անհույս էր, որքան անհույս է այսօր երկրագնդի մութ ու խավար վայրերում աշխատող Աստծո ծառաների համար: Սակայն Քրիստոսի եկեղեցին Աստծո ճշմարտությունն ազդարարող գործիքն է: Աստծո կողմից հատուկ աշխատանք կատարելու իշխանություն է տրված նրան, և եթե նա հավատարիմ է Աստծուն և հնազանդ Նրա պատվիրաններին, նրանում կբնակվի աստվածային ուժի գերազանցությունը: Ոչ մի ուժ չի կարող կանգնել նրա դեմ, եթե պահպանի իր նվիրվածությունը: [259] Թշմանու ուժերն այլևս չեն կարող հաղթահարել նրան, ինչպես մանր հարդը չի կարող դիմակայել փոթորկին: Եկեղեցու առջև պայծառ, փառահեղ օրվա արշալույս է, եթե նա հագնի Քրիստոսի արդարության հագուստը՝ մոռանալով, որ երբևէ նվիրված է եղել աշխարհին: ՄԹ 193.2
Աստված կոչ է անում Իր հավատարիմներին ու Իրեն վստահողներին՝ քաջություն քարոզել նրանց, ովքեր անհավատ ու անհույս են: Դարձե՜ք Աստծուն, հույսի’ բանտարկյալներ, ուժ որոնե՛ք Աստծո մոտ’ կենդանի Աստծո: Անսասան, խոնարհ վստահությո՛ւն դրսևորեք Նրա ուժի և փրկելու պատրաստակամության հանդեպ: Երբ հավատով ամուր կառչենք Նրա ուժին, Նա կփոխի, հրաշալի կերպով կփոխի անհուսալի, նկուն հեռանկարն անգամ: Աստված կանի այդ ամենը Իր անվան փառքի համար: ՄԹ 193.3
Քանի դեռ Եղիսեն կարողանում էր մի տեղից մյուսը ճանապարհորդել Իսրայելի թագավորության մեջ, շարունակում էր եռանդուն հետաքրքրություն դրսևորել մարգարեների դպրոցներ հիմնելու գործի նկատմամբ: Որտեղ էլ լիներ, Աստված նրա հետ էր’ տալով խոսք և հրաշքներ անելու իշխանություն: Մի անգամ «մարգարէի որդիքն ասեցին Եղիսէին. Ահա այս տեղը’ ուր որ մենք բնակվում ենք քո առաջին, մեզ համար նեղ է: Թող գնանք մինչեւ Յորդանան, եւ ամեն մէկս վեր առնենք այնտեղից մէկ գերան, եւ այնտեղ մեզ համար տեղ շինենք այնտեղ բնակուելու»: Դ Թագավորաց 6.1, 2: Եղիսեն նրանց հետ Հորդանան գնաց’ ցուցումներ տալով և ոգևորելով իր ներկայությամբ, նույնիսկ հրաշք գործեց’ նրանց օգնելու համար: «Եւ մէկը գերանը կտրելիս տապարի երկաթն ընկաւ ջուրը, եւ նա գոչելով ասեց. Վա՜յ, տէր իմ, նաեւ փոխ առուած էր: Եւ Աստուծոյ մարդն ասեց. Ո՞ւր ընկաւ. [260] Եւ նա տեղը նորան ցոյց տուաւ. նա էլ մի փայտ կտրեց եւ գցեց այնտեղ, եւ երկաթին լողալ տուաւ: Եւ ասեց. Այդ վեր առ. Նա էլ ձեռքը մեկնեց ու վեր առաւ նորան»: Համարներ 5-7: ՄԹ 194.1
Նրա ծառայությունն այնքան հզոր էր և ազդեցությունն այնքան լայնատարած, որ երբ պառկած էր մահվան մահճում, նույնիսկ երի-տասարդ թագավոր Հովասը, ով կռապաշտ էր և առանձնակի ակնածանք չուներ Աստծո հանդեպ, մարգարեին Իսրայելի հայր անվանեց և ընդունեց, որ նրա ներկայությունն աղետի պահին շատ ավելի կարևոր է, քան ձիերով ու կառքերով բանակի առկայությունը: Համարն ասում է. «Եւ Եղիսէն հիւանդացաւ իր հիւանդութիւնովը, որով եւ մեռաւ. Եւ Իսրայէլի Յովաս թագաւորը իջաւ նորա մօտ եւ լաց եղաւ նորա երեսին եւ ասեց. Հայր իմ, հայր իմ, Իսրայէլի կառքը եւ նորա ձիաւորները»: Դ Թագավորաց 13.14: ՄԹ 194.2
Որպես խելամիտ, կարեկցող հայր’ մարգարեն շատ անօգնական տառապյալների էր ծառայել: Եվ այս դեպքում էլ նա երես չթեքեց անաստված երիտասարդից, ով ընդհանրապես արժանի չէր այն պա-տասխանատու պաշտոնին, որն զբաղեցնում էր, սակայն խիստ կարիք ուներ խորհրդի: Իր նախախնամությամբ Աստված հնարավորություն էր տալիս թագավորին’ ուղղելու անցյալի բացթողումները և նպաստավոր հիմքերի վրա կանգնեցնելու թագավորությունը: Հորդանանից արևելք ընկած տարածքը զավթած ասորի թշնամին այժմ պետք է հետ վանվեր: Կրկին Աստծո ուժը պետք է դրսևորվեր’ ի շահ մոլորյալ Իսրայելի: ՄԹ 194.3
Մեռնող մարգարեն հրամայեց թագավորին. «Վեր առ մի աղեղ եւ նետեր»: Հովասը հնազանդվեց: Ապա մարգարեն ասաց. «Ձեռքդ պնդացրու աղեղիդ վերայ»: Հովասը «ձեռքը պնդացրեց. Եւ Եղիսէն իր ձեռքը թագաւորի ձեռքի վերայ դրաւ. Եւ ասեց. [261] Բաց արա պատուհանը դէպի արեւելք»՝ դեպի Հորդանանից այն կողմ ընկած քաղաքները, որոնք գտնվում էին ասորական տիրապետության ներքո: Թագավորը բացել էր վանդակավոր պատուհանը, և մարգարեն հրամայեց նրան արձակել նետը: Երբ նետն առաջ էր ընթանում, մարգարեն ներշնչված ասաց. «Տիրոջ փրկութեան նետը, եւ Ասորիների դէմ փրկութեան նետը. Եւ դու պիտի յաղթես Ասորիներին Ափեկումը մինչեւ որ վերջանան»։ ՄԹ 195.1
Հիմա մարգարեն փորձում էր թագավորի հավատը: Հովասին կար-գադրելով վերցնել նետերը՝ նա ասաց. «Գետինը զարկիր»: Թագավորը երեք անգամ գետինը զարկեց և դադարեց: «Հինգ կամ վեց անգամ պէտք էր զարկել,սարսափահար բացականչեց Եղիսեն,այն ժամանակ կզարկէիր Ասորիներին [262] մինչեւ որ վերջանային, բայց հիմա միայն երեք անգամ ես զարկելու»։ Դ Թագավորաց 13.15-19: ՄԹ 195.2
Դասը նրանց համար է, ում բարձր պաշտոններ են վստահված: Երբ Աստված ճանապարհ է բացում որոշակի աշխատանքի իրականացման համար և հաջողության երաշխիք է տալիս, իրագործման համար ընտրված մարդը պետք է ամեն ինչ անի իր ուժերի սահմանում, որ հասնի խոստացված արդյունքին: Աշխատանքը կատարելու եռանդի և հաստատակամության համապատասխան էլ կտրվի հաջողությունը: Աստված կարող է հրաշքներ գործել Իր ժողովրդի համար, եթե նա անդուլ եռանդով անի աշխատանքի իրենց բաժինը: Նա Իր գործն անելու համար կանչում է նվիրյալների’ մարդկանց, ովքեր բարոյապես անվախ են, հոգիների նկատմամբ ջերմ սիրով լի ու երբեք չթուլացող նախանձախնդրությամբ: Նման մարդիկ որևէ հանձնարարություն դժվար կամ որևէ հեռանկար անհույս չեն համարի: Նրանք կշարունակեն անվախ աշխատել, մինչև որ առերևույթ պարտությունը վերածվի փառահեղ հաղթանակի: Ո’չ բանտի դռները, ո’չ հեռվում երևացող նահատակի ցիցը չեն կարող ստիպել նրանց հրաժարվել Աստծո հետ միասին Նրա թագավորությունը վերականգնելու նպատակից: ՄԹ 195.3
Եղիսեի աշխատանքը ավարտվեց Հովասին տված խորհուրդներով և քաջալերանքով: Նա, ում լիությամբ տրվել էր Եղիայի վրա հանգչող հոգին, հավատարիմ մնաց մինչև վերջ: Նա երբեք չերերաց, երբեք չկորցրեց վստահությունը Ամենակարողի ուժի հանդեպ: Երբ թվում էր՝ ճանապարհը բոլորովին փակ է նրա առջև, նա հավատով առաջ էր ընթանում, և Աստված պատվում էր նրա վստահությունն ու ճանապարհ բացում նրա առաջ: ՄԹ 195.4
Եղիսեին տրված չէր իր տիրոջը հետևել հրեղեն կառքով: Աստված թույլ տվեց, որ նա հիվանդանա երկարատև հիվանդությամբ: Մարդկային թուլության ու [263] տառապանքի երկարատև ժամերին նրա հավատն ամուր հենվում էր Աստծո խոստումների վրա, և նա իր շուրջը տեսնում էր մխիթարության ու խաղաղության երկնային լրաբերներին: Ինչպես Դոթայիմի բարձունքներում նա տեսել էր երկինքը շրջապատող զորքը, Իսրայելի հրեղեն կառքերը և դրանց ձիավորներին, այնպես էլ հիմա գիտակցում էր կարեկից հրեշտակների ներկայությունը և դիմակայում: Նա ուժեղ հավատ էր դրսևորել իր ամբողջ կյանքի ընթացքում, և որքան ավելի էր աճել Աստծո նախախանամության և Նրա ողորմած բարության գիտության մեջ, հավատը հասունացել էր՝ վերածվելով Աստծո հանդեպ հաստատուն վստահության, և երբ մահը կանչեց նրան, նա պատրաստ էր հանգիստ առնել իր աշխատանքից: «Պատուական է Տիրոջ առաջին նորա սուրբերի մահը»: Սաղմոս 116.15: «Արդարը ապաւէն ունի իր մահումը»: Առակաց 14.32: Սաղմոսերգուի հետ Եղիսեն կարող էր վստահաբար ասել. «Տէրն իմ անձը կփրկէ գերեզմանի ձեռքիցը. Որովհետեւ նա ընդունում է ինձ»: Սաղմոս 49.15: Եվ կվկայեր ուրախությամբ. «Ես գիտեմ որ փրկիչս կենդանի է, և նա վերջը պիտի կանգնէ հողի վերայ»: Հոբ 19.25: «Բայց ես արդարութիւնով կտեսնեմ քո երեսը, եւ երբոր արթնանամ, կկշտանամ քո նմանութիւնովը»: Սաղմոս 17.15: [264] ՄԹ 196.1