ՄԱՐԳԱՐԵՆԵՐ ԵՎ ԹԱԳԱՎՈՐՆԵՐ
ԳԼՈՒԽ 14 - «ԵՂԻԱՅԻ ՀՈԳՈՎԸ ԵՒ ԶՕՐՈՒԹԻՒՆՈՎԸ»
*****
Եղիայի ժամանակներից ի վեր երկար դարերի ընթացքում նրա կյանքի պատմությունը ոգեշնչման և քաջալերման օրինակ է ծառայել բոլոր նրանց համար, ովքեր աստվածուրացության ժամանակներում կանչվել են պայքարելու հանուն արդարության: Այն առանձնահատուկ նշանակություն ունի նաև մեզ համար, «որոնց դարերի վերջը հասաւ» (Ա Կորնթացիս 10.11): Պատմությունը կրկնվում է: Աշխարհն այսօր ունի իր աքաաբներն ու իր հեզաբելները: Ներկա դարաշրջանն ուրացության դարաշրջան է, ճիշտ այնպիսին, որտեղ մի ժամանակ Եղիան էր ապրում: Հնարավոր է’ չկան զոհասեղաններ, ակնհայտ կուռքեր, սակայն հազարավոր մարդիկ խոնարհվում են այս աշխարհի աստվածների’ հարստության, փառքի, հաճույքների առաջ և հետևում այն հորինվածքներին, որոնք թույլ են տալիս հետևել չվերածնված սրտի հակումներին: Շատերն Աստծո և Նրա էության մասին թյուր պատկերացում ունեն և անկեղծորեն ծառայում են իրենց կեղծ աստծուն, ինչպես Բահաղին երկրպագողները: Նույնիսկ իրենց քրիստոնյա հայտարարողներից շատերը դաշինք են կնքել այնպիսի մարդկանց հետ, ովքեր բացահայտորեն հակառակվում են Աստծուն և [177] Նրա ճշմարտությանը: Այդպիսով, նրանք հեռանում են աստվա-ծայինից և մեծարում մարդկայինը: ՄԹ 132.1
Անհավատությունն ու աստվածուրացությունը մեր ժամանակների իշխող հոգին են, ճշմարտության գիտությամբ հպարտացած հոգին, որն իրականում կույր մեծամտության հոգի է: Մարդկային տեսությունները մեծարվում են’ գրավելով Աստծո և Նրա օրենքի տեղը: Սա-տանան մոլորեցնում է տղամարդկանց և կանանց’ վստահեցնելով, որ անհնազանդությամբ նրանք ազատություն և անկախություն կգտնեն, որը նրանց կդարձնի աստվածներ: Գործում է Աստծո պարզ Խոսքի հանդեպ հակառակության, մարդկային իմաստությունն աստվածային հայտնությունից վեր դասելու կռապաշտական ակնհայտ հոգին: ՄԹ 132.2
Հարմարվելով աշխարհային սովորույթներին ու բարքերին’ մարդիկ թույլ են տվել, որ իրենց մտքերն այնքան մթագնեն, որ, կարծես, կորցրել են լույսը խավարից, ճշմարտությունը մոլորությունից զանազանելու կարողությունը: Նրանք այնքան են հեռացել ճշմարիտ ճանապարհից, որ մի քանի փիլիսոփաների կարծիքները համարում են ավելի արժանահավատ, քան աստվածաշնչյան ճշմարտությունները: Աստծո Խոսքի անկեղծ հորդորներն ու խոստումները, անհնազանդությունից և ուրացությունից հետ պահելու զգուշացումները թվում է’ անզոր են ազդելու նրանց սրտերին: Պողոսի, Պետրոսի և Հովհաննեսի կողմից քաջալերվող հավատը համարվում է հնաոճ, առեղծվածային ու անհարիր’ ժամանակակից մտածողների իմաստությանը: ՄԹ 133.1
Ի սկզբանե Աստված Իր օրենքը տվել է մարդկությանը’ որպես եր-ջանկության և հավիտենական կյանքի հասնելու միջոց: Աստծո նպա-տակը խափանելու սատանայի միակ հույսն այն է, որ մարդկանց մղի չհնազանդվելու այս օրենքին’ անդադար ջանալով խեղաթյուրել դրա սկզբունքները և նսեմացնել կարևորությունը: Նրա գլխավոր հարվածը հենց օրենքը փոփոխելու փորձն է եղել. նա դրդել է մարդկանց’ խախտել պատվիրանները, սակայն միևնույն ժամանակ կարծել, թե հնազանդվում են դրանց: [178] ՄԹ 133.2
Աստծո օրենքը փոխելու ջանքերը գրողներից մեկը նմանեցնում է հնագույն չար սովորությանը, երբ երկու գլխավոր ճանապարհների հատման խաչմերուկում կանգնեցված ճանապարհային նշանը շրջում էին սխալ ուղղությամբ: Այս չարաճճի արարքը հաճախ անսպասելի դժվարություններ ու նեղություններ էր պատճառում: ՄԹ 133.3
Աստված նմանատիպ ճանապարհային նշան էր կանգնեցրել’ այս երկրում ճանապարհորդողների համար: Այդ նշանի մի թևն ուղղված էր դեպի կամավոր հնազանդությունը Արարչի հանդեպ’ որպես եր-ջանկության և կյանքի ճանապարհ, իսկ մյուսը մատնացույց էր անում անհնազանդությունը’ որպես թշվառության ու մահվան ճանապարհ: Երջանկության ճանապարհն այնքան հստակ էր նշված, որքան’ դեպի հին հրեական քաղաք-ապաստարան տանող ճանապարհը: Սակայն մարդկային ցեղի համար այս աղետալի ժամին ամենայն բարու մեծ թշնամին սխալ ուղղությամբ շրջեց ճանապարհային նշանը, և բազմաթիվ մարդիկ շեղվեցին ճանապարհից: Տերը Մովսեսի միջոցով հրահանգեց իսրայելացիներին. «Անպատճառ իմ շաբաթները պահէք. Որովհետեւ սա մի նշան է իմ եւ ձեր մէջտեղը ձեր ազգերի մէջ, որ գիտենաք, թէ ես եմ Եհովան ձեզ սուրբ անողը: Ուրեմն շաբաթը պահեցէք. Որովհետեւ նա ձեզ համար սուրբ է. Ով որ նորան պղծէ ան-պատճառ պիտի մեռցնուի. ...Ով որ հանգստութեան օրը մի գործ գործէ, անպատճառ պիտի մեռցնուի: Եւ Իսրայէլի որդիքը պիտի պահեն շաբաթը, որ շաբաթը իրանց ազգերի մէջ յաւիտենական ուխտ անեն: Նա յաւիտենական նշան է իմ եւ Իսրայէլի որդիների մէջ տեղը. Որովհետեւ Եհովան վեց օրուայ մէջ ստեղծեց երկինքն ու երկիրը, եւ եօթներորդ օրը դադարեց եւ հանգստացաւ»: Ելից 31.13-17: ՄԹ 133.4
Տերն այս խոսքերով հստակ սահմանեց հնազանդությունը’ որպես Աստծո քաղաքը տանող ճանապարհ, սակայն մեղքի մարդը փոխել է ճանապարհային նշանը’ շրջելով այն սխալ ուղղությամբ: Նա [179] հաստատել է կեղծ շաբաթ և ստիպել մարդկանց կարծել, որ հանգս-տանալով այդ օրը’ հնազանդվում են Արարչի հրամանին: Աստված հայտարարել է, որ յոթերորդ օրը Տիրոջ շաբաթն է: Երբ «կատարուեցան երկինքն ու երկիրը», Նա մեծարեց այս օրը’ որպես Իր արար-չագործության հիշատակ: Յոթերորդ օրը հանգստանալով «իր բոլոր գործքիցը որ արաւ»‘ «Աստուած օրհնեց եօթներորդ օրը, եւ սրբեց նորան»: Ծննդոց 2.1-3: ՄԹ 134.1
Եգիպտոսից դուրս գալիս Աստծո ժողովուրդը հատուկ ցուցումներ ստացավ շաբաթի վերաբերյալ: Երբ դեռ գերության մեջ էին, վերակա-ցուները ստիպում էին նրանց աշխատել շաբաթ օրերը’ ավելացնելով շաբաթվա համար նախատեսված աշխատանքի ծավալը: [180] Աշ-խատանքային պայմանները գնալով ավելի ծանր ու հյուծիչ էին դառնում: Սակայն իսրայելացիներն ազատագրվեցին գերությունից’ բեր-վելով մի վայր, որտեղ նրանք կարող էին հանգիստ կերպով պահել Եհովայի բոլոր պատվիրանները: Օրենքը տրվեց Սինայի վրա, և երկու քարե տախտակների վրա «Աստուծոյ մատովը գրուած» դրա օրինակը հանձնվեց Մովսեսին: Ելից 31.18: Անապատում դեգերելու ընթացքում’ գրեթե քառասուն տարի, Աստված իսրայելացիներին մշտապես հիշեցնում էր նախանշած հանգստյան օրվա մասին:Նա մանանա չէր տալիս յոթերորդ օրը, իսկ նախապատրաստական օրը հրաշալի կերպով պահպանում էր երկնքից թափված կրկնակի բաժինը: ՄԹ 134.2
Խոստացված երկիր մտնելուց առաջ Մովսեսը իսրայելացիներին հորդորեց [181] «սուրբ պահել հանգստութեան օրը»: Երկրորդ օրինաց 5.12: Աստված ցանկանում էր, որ հավատարմորեն պահելով շաբաթի պատվիրանը’ իսրայելացիներն անընդհատ հիշեն իրենց կախվա-ծությունը Նրանից’ որպես Արարիչ և Փրկիչ: Եթե շաբաթը պահվեր պատշաճ կերպով, կռապաշտություն չէր առաջանա, սակայն անտեսելով տասը պատվիրանների պահանջները’ կմոռանային Արարչին և կերկրպագեին այլ աստվածների: «Իմ շաբաթները տուի նորանց,հայտարարեց Աստված,որ նշան լինի իմ եւ նորանց մէջ, որ իմանան թէ ես եմ նորանց սիրող Տէրը»: Սակայն «նորանք մերժեցին իմ իրա-ւունքները եւ իմ օրէնքներովը չգնացին եւ իմ շաբաթները պղծեցին, որովհետեւ իրանց կուռքերի ետեւիցն էր գնում նորանց սիրտը»: Իրեն դառնալու կոչ անելով’ Աստված կրկին նրանց ուշադրությունը հրավի-րում է շաբաթի սրբության կարևորությանը: «Ես եմ ձեր Տէր Աստուածը,ասում է Նա,իմ օրէնքներովը գնացէք, եւ իմ իրաւունքները պա-հեցէք եւ նորանց կատարեցէք: Եւ իմ շաբաթները սրբեցէք, որ նորանք նշան լինեն իմ մէջ եւ ձեր մէջ, որ իմանաք թէ ես եմ Տէրը ձեր Աստուածը»: Եզեկիել 20.12, 16, 19, 20: ՄԹ 135.1
Հուդայի ուշադրությունը դարձնելով դեպի մեղքերը, որոնք, ի վերջո, հանգեցրին բաբելոնյան գերությանը’ Աստված հայտարարում է. «Իմ ... շաբաթները պղծեցիր: ...Վասն որոյ նորանց վերայ թափեցի իմ ցասումը’ իմ բարկութեան կրակովը սպառեցի նորանց. նորանց ճանապարհը իրանց գլխովը տուի»: Եզեկիել 22.8, 31: ՄԹ 135.2
Նեեմիայի օրերում’ Երուսաղեմի վերականգնման ժամանակ, խիստ հանդիմանության էր արժանանում շաբաթ խախտելը. «Չէ՞ որ ձեր հայրերն էլ այդպէս արին, եւ մեր Աստուածը մեզ վերայ եւ այս քաղաքի վերայ բերաւ այս բոլոր չարիքը, [182] եւ դուք բարկութիւն էք աւելացնում Իսրայէլի վերայ շաբաթը պղծելով»: Նեեմիա 13.18: ՄԹ 135.3
Իր երկրային ծառայության ընթացքում Հիսուսը շեշտում էր շաբաթի սկզբունքային պահանջները’ Իր բոլոր քարոզներում երկյուղածություն դրսևորելով այս պատվիրանի հարցում, որը հենց Ինքն էր հաստատել: Նրա օրերում շաբաթն այնքան էր խեղաթյուրվել, որ ավելի շուտ արտացոլում էր ոչ թե Աստծո, այլ մարդկանց եսասիրական և դաժան բնավորությունը: Քրիստոսը վերացրեց այս կեղծ ուսմունքը, որով խեղաթյուրում էին Նրա կերպար’ հայտարարելով, թե ճանաչում են Աստծուն: Թեև ռաբբիները անգութ թշնամությամբ հետապնդում էին Հիսուսին, Նա զոհ չգնաց նրանց պահանջներին, այլ շարունակեց պահել շաբաթն’ Աստծո օրենքի համաձայն: ՄԹ 135.4
Պարզ, հասկանալի լեզվով Նա ցույց էր տալիս Իր վերաբերմունքը Եհովայի օրենքի նկատմամբ: «Մի կարծէք, թէ ես եկայ օրէնքը կամ մարգարէները քանդելու,ասաց Նա,Ես չ’եկայ քանդելու, այլ կատարելու: Որովհետեւ ճշմարիտն ասում եմ ձեզ, մինչեւ որ երկինքն եւ երկիրս անց կենան, օրէնքիցը մի կէտ կամ մէկ պզտիկ նշանագիր չի անցնիլ մինչեւ որ բոլորը չ’կատարուի: Արդ’ ով որ այս ամենափոքր պատուիրանքներից մէկը քանդէ, եւ մարդկանց այնպէս սովորեցնէ, նա փոքրագոյն կ’կոչուի երկնքի արքայութիւնումը. Բայց նա որ կ’անէ եւ կ’սովորեցնէ, նա մեծ կ’կոչուի երկնքի արքայութիւնումը»: Մատթեոս 5.17-19: ՄԹ 136.1
Քրիստոնեության տարածման ողջ ժամանակաշրջանում մարդու երջանկության մեծ թշնամին շաբաթի պատվիրանը դարձրել է հատուկ հարձակման թիրախ: Սատանան ասում է. «Ես կգործեմ Աստծուն հակառակ: Ես կհանձնարարեմ իմ հետևորդներին ոչնչացնել Աստծո հուշարձանը’ յոթերորդ օրվա շաբաթը: Այդպիսով ես ցույց կտամ աշ-խարհին, որ Աստծո կողմից սրբված [183] ու օրհնված այդ օրը փոխվել է: Այդ օրը չի հիշվի մարդկանց կողմից: Եվ կջնջեմ այն մարդկանց հիշողությունից: Դրա փոխարեն կսահմանեմ մեկ այլ օր, որը չի կրում Աստծո մանդատը, օր, որ չի կարող լինել ուխտի նշան Աստծո և Նրա ժողովրդի միջև: Ես կստիպեմ, որ այդ օրը պատվողները իմ շաբաթը համարեն սուրբ այնպես, ինչպես Աստծո սահմանած յոթերորդ օրը: ՄԹ 136.2
Ես կմեծարվեմ իմ փոխանորդի միջոցով: Առաջին օրը կփառա-բանվի, և բողոքական աշխարհը կընդունի կեղծ շաբաթը որպես իսկական: Աստծո կողմից հաստատած շաբաթը չպահելու միջոցով ես կստիպեմ արհամարհել նաև Նրա օրենքը: «Նշան է իմ եւ ձեր մէջտեղը ձեր ազգերի մէջ» խոսքերը կծառայեցնեմ իմ շաբաթի օգտին: ՄԹ 136.3
Այսպիսով, աշխարհն իմը կդառնա: Ես կդառնամ Երկրի կառավա-րիչը, աշխարհի իշխանը: Ես այնպես կկառավարեմ իմ իշխանության տակ գտնվող մարդկանց մտքերը, որ Աստծո շաբաթն առանձնահատուկ արհամարանքի արժանանա: Նշա՞ն: Յոթերորդ օրը պահելը կդարձնեմ անհավատարմության նշան’ երկրային իշխանությունների հանդեպ: Մարդկային օրենքներն այնքան կխստացվեն, որ ոչ’ տղամարդիկ, ոչ’ կանայք չեն համարձակվի պահել յոթերորդ օրը’ շաբաթը: Սննդից ու հագուստից զրկվելու վախը նրանց կդրդի միանալ աշխարհին’ ոտնահարելով Աստծո օրենքը: Երկիրը կատարելապես իմ տիրապետության տակ կլինի»: ՄԹ 137.1
Հաստատելով կեղծ շաբաթը’ թշմանին մտածում էր փոխել ժամա-նակներն ու օրենքները: Սակայն իրո՞ք նրան հաջողվել է փոխել Աստծո օրենքը: Ելից գրքի երեսունմեկերորդ գլխում տրված է պատասխանը: Նա, Ով նույնն է երեկ, այսօր և հավիտյ ան, այսպես է ասում յոթերորդ օրվա’ շաբաթի մասին. «... սա մի նշան է իմ եւ ձեր մէջտեղը ձեր [184] ազգերի մէջ»: «Նա յաւիտենական նշան է»: Ելից 31.13, 17: Շրջված ճանապարհային նշանը սխալ ուղղություն է ցույց տալիս, բայց Աստված չի փոխվել: Նա Իսրայելի նույն հզոր Աստվածն է: «Ահա ազգերը դոյլին կպած կաթիլին պէս են, եւ կշիռքի փոշիին հաւասար են համարվում, ահա կղզիները վեր խաղացող շամանդաղի պէս են: Եւ Լիբանանը չէ բաւական կրակի համար, եւ նորա անասունները ողջակէզի համար բաւական չեն: Բոլոր ազգերը նորա առաջին ոչնչի պէս են. ոչնչից էլ պակաս են եւ ունյանութիւն են համարվում նորա համար»: Եսայիա 40.15-17: Եվ Նա այսօր նույնքան նախանձախնդիր է Իր օրենքի համար, որքան Աքաաբի և Եղիայի օրերում էր: ՄԹ 137.2
Բայց որքա՜ն է արհամարվում այդ օրենքը: Ահա աշխարհն այսօր բացահայտ ապստամբում է Աստծո դեմ: Սա իսկապես կամայական սերունդ է’ լի ապերախտտությամբ, ձևականությամբ, կեղծավորու-թյամբ, հպարտությամբ և աստվածուրացությամբ: Մարդիկ մերժում են Աստվածաշունչը և ատում ճշմարտությունը: Հիսուսը տեսնում է Իր օրենքը մերժված, սերն արհամարված, Իր լրաբերներին’ անտարբեր վերաբերմունքի արժանացած: Նա դիմեց մարդկանց Իր ողորմությունների լեզվով, բայց դրանք անպատասխան մնացին, խոսեց նա-խազգուշացումների լեզվով, բայց դրանք անուշադրության մատնվեցին: Մարդկային հոգու տաճարի սրահները պիղծ տոնավաճառների են վերածվել: Եսասիրությունը, նախանձը, հպարտությունը և չարությունն են փայփայվում մարդկային սրտերում: ՄԹ 137.3
Շատերը չեն սարսափում Աստծո Խոսքը ծաղրելուց, իսկ նրանք, ովքեր հավատում են այդ Խոսքին, հեգնանքի են արժանանում: Օրենքի և կարգուկանոնի նկատմամբ աճող արհամարհանքին զուգահեռ խախտվում են Եհովայի պարզ պատվերները: Բռնությունն ու հանցա-գործությունն անհնազանդության արդյունք են: Դժբախտությունն ու թշվառությունը դարձել են բազմաթիվ մարդկանց բաժինը, ովքեր կռա-պաշտական տաճարներում երկրպագություն են մատուցում և իզուր երջանկություն և խաղաղություն փնտրում: [185] ՄԹ 138.1
Շաբաթը պատվելու պատվիրանը գրեթե համընդհանուր կերպով անտեսվում է: Մենք ականատես ենք նաև նրանց հանդուգն համար-ձակությանը, ովքեր, օրենքներ ընդունելով շաբաթվա առաջին օրվա ենթադրյալ սրբությունը պահպանելու մասին, միևնույն ժամանակ օրենքներ են ընդունում’ ոգելից խմիչքների վաճառքն օրինականաց-նելու մասին: Գրված Խոսքից ավելի իմաստուն համարելով իրենց’ նրանք փորձում են ազդել մարդկանց խղճմտանքի վրա’ հավանություն տալով չարին, որը անողորմ է դարձնում և կործանում Աստծո պատկերով ստեղծված արարածներին: Հենց ինքը’ սատանան է հրահրում նման օրենսդրությունը: Նա լավ գիտի, որ Աստծո անեծքը կհասնի նրանց, ովքեր մարդկային օրենքները վեր են դասում աստ-վածայինից, և գործի է դնում իր ողջ իշխանությունը’ մարդկանց դեպի կործանման լայն ճանապարհն առաջնորդելու համար: ՄԹ 138.2
Մարդիկ այնքան երկար են երկրպագել մարդկային տեսակետներ և մարդկային պնդումներ, որ գրեթե ողջ աշխարհը գնում է կուռքերի հետևից: Իսկ նա, ով ձգտում է փոխել Աստծո օրենքը, օգտագործում է խարդախ հնարքների իր ողջ արհեստանոցը, որպեսզի դրդի մարդկանց ապստամբել Աստծո և Նրա նշանի դեմ, որով արդարներն են ճանաչվում: Բայց Աստված հավերժ չի հանդուրժի, որ Իր օրենքը խախտվի ու արհամարհվի անպատիժ կերպով: Շուտով ժամանակ կգա, երբ «մարդիս ամբարտաւան աչքերը պիտի խոնարհին, եւ պիտի իջնէ մարդկանց հպարտութիւնը. Եւ միայն Տէրը կբարձրանայ այն օրը»: Եսայիա 2.11: Թերահավատը կարող է ծաղրանքով և արհամարանքով ժխտել Աստծո օրենքի պահանջները: Աշխարհի հոգին կարող է ապականել շատերին, սակայն վերահսկել քչերին, Աստծո գործը կարող է առաջ ընթանալ միայն մեծ ջանքերի և շարունակական զոհերի գնով, սակայն, ի վերջո, ճշմարտությունը փառավոր հաղթանակ կտանի: ՄԹ 138.3
Երկրի վրա Աստծո գործի ավարտին Նրա օրենքի դրոշը կրկին վեր կխոյանա: Կեղծ կրոններ կտարածվեն, [186] անօրինությունը կծաղկի, շատերի սերը կսառչի, Գողգոթայի խաչը կկորչի տեսադաշտից, և խավարը, ինչպես մահվան ստվերը, կտարածվի ամբողջ աշխարհում: Աշխարհն իր ողջ ուժով կապստամբի ճշմարտության դեմ, Աստծո ժո-ղովրդին կործանելու նպատակով կկազմակերպվեն դավադրություն դավադրության հետևից: Բայց մեծագույն վտանգի պահին Եղիայի Աստվածը կուղարկի Իր լրաբերներին’ պատգամը հայտնելու համար, որը լռեցնել հնարավոր չի լինի: ՄԹ 139.1
Երկրագնդի խիտ բնակեցված քաղաքներում և այն վայրերում, որ-տեղ մարդիկ անցել են Բարձրյալին անարգելու բոլոր սահմանները, կլսվի սաստիկ հանդիմանության ձայնը: Աստծո կողմից ուղարկված մարդիկ համարձակությամբ կդատապարտեն եկեղեցու միաբանու-թյունն աշխարհի հետ: Նրանք անկեղծորեն կոչ կանեն մարդկանց շրջվել ինքնաստեղծ ուսմունքից և պահել ճշմարիտ շաբաթը: «Վախեցէք Աստուածանից եւ փառք տուէք նորան,կհռչակեն նրանք բոլոր ազգերին,Որովհետեւ նորա դատաստանի ժամը եկաւ. եւ երկր-պագեցէք երկինքը եւ երկիրը եւ ծովը եւ ջրերի աղբիւրները Ստեղծողին: ... Ով որ երկրպագութիւն է անում գազանին եւ նորա պատկերին եւ դրոշմ ընդունում իր ճակատի կամ իր [աջ] ձեռքի վերայ, Այնպիսին Աստուծոյ սրտմտութեան գինուցը պիտի խմէ, որ անխառն ածուած է նորա բարկութեան բաժակի մէջ»: Հայտնություն 14.7-10: ՄԹ 139.2
Աստված չի խախտի Իր ուխտը և չի փոխի այն Խոսքը, որ դուրս է եկել Իր բերանից: Նրա Խոսքը հավիտյան անսասան կմնա, այնպես անփոփոխելի, ինչպես Նրա գահն է: Դատի ժամանակ, երբ ողջ աշ-խարհը կկանգնի հավիտենական Դատավորի առջև’ լսելու դատավճիռը, Աստծո ձեռքով պարզորոշ գրված այս ուխտը կներկայացվի: Այսօր, ինչպես Եղիայի օրերում, [187] Աստծո պատվիրանները պահող ժողովրդի և կեղծ աստվածներին երկրպագողների միջև հստակ սահման է գծված: «Մինչեւ ե՞րբ պիտի դուք կաղաք երկու կողմի վերայ,բացականչեց Եղիան,Եթէ Եհովան է Աստուածը, նորա ետեւից գնացէք, եւ եթէ Բահաղն է, նորա ետեւից գնացէք»: Գ Թագավորաց 18.21: Այսօր այս լուրն է հնչում. «Ընկա՜ւ, ընկա՜ւ մեծ Բաբիլոնը, ...Դուրս եկէք դորանից, ով իմ ժողովուրդ, որ մասնակից չ’լինիք դորա մեղքերին, եւ որ դորա պատուհասիցը չ’ընդունիք: Վասնզի դորա մեղքերը հասան մինչեւ երկինքը, եւ Աստուած յիշեց դորա անիրաւութիւնները»: Հայտնություն 18.2, 4, 5: ՄԹ 139.3
Ժամանակը հեռու չէ, երբ փորձությունը կայցելի բոլորին: Մեզ կպարտադրվի կեղծ շաբաթը: Պայքար կսկսվի Աստծո պատվիրանների և մարդկանց պատվիրանների միջև: Նրանք, ովքեր քայլ առ քայլ զիջել են աշխարհի պահանջներին և հաստատվել նրա սովորույթներում, տեղի կտան իշխանություններին, որպեսզի խուսափեն հալածանքներից, վիրավորանքից, սպառնացող բանտարկությունից և մահից: Այդ ժամանակ ոսկին կառանձնացվի խարամից: Ճշմարիտ բարեպաշտությունը պարզորոշ կզանազանվի դրա արտաքին և կեղծ դրսևորումից: Շատ աստղեր, որոնց փայլով հիացել ենք մենք, կմարեն խավարում: Նրանք, ովքեր սրբարանի հագուստն են կրել, սակայն չեն հագել Քրիստոսի արդարությունը, կհայտնվեն իրենց ամբողջ մերկու-թյան ամոթով: ՄԹ 140.1
Ամբողջ երկրագնդով ցրված բնակիչների մեջ կան մարդիկ, ովքեր երբեք ծունկ չեն խոնարհել Բահաղի առաջ: Երկնքի աստղերի նման, որոնք միայն գիշերն են հայտնվում, այս հավատարիմ մարդիկ կփայլեն այն ժամանակ, երբ մութը կպատի երկիրը, և թանձր խավարը կպարուրի մարդկանց: Հեթանոսական Աֆրիկայում, Եվրոպայի և Հարավային Ամերիկայի կաթոլիկական երկրներում, Չինաստանում, Հնդկաստանում, [188] հեռավոր կղզիներում, երկիրի մութ ու խավար անկյուններում Աստված ունի ընտրյալ մարդկանց մի բազմություն, ով-քեր դեռ կփայլեն խավարում’ ուրացյալ աշխարհին բացահայտելով Նրա օրենքի վերափոխող ուժը: ՄԹ 140.2
Հիմա արդեն նրանք հայտնվում են տարբեր ազգերի, լեզուների և ժողովուրդների մեջ, և խորն ուրացության ժամին, երբ սատանան իր մեծագույն ջանքերը կգործադրի, որպեսզի ստիպի «ամենին’ փոքրերին եւ մեծամեծներին, հարուստներին եւ աղքատներին, ազատներին եւ ծառաներին» մահվան սպառնալիքի ներքո ընդունել հանգստի կեղծ օրվա հավատարմության նշանը, այս հավատարիմ մարդիկ կերևան «անբիծ եւ անարատ’ որդիք Աստուծոյ առանց մեղադրանքի»‘ «ինչպէս լոյս տուողներ աշխարհքի մէջ»: Հայտնություն 13.16, Փիլիպեցիս 2.15: Որքան խավար է գիշերը, այնքան ավելի պայծառ կփայլեն նրանք: ՄԹ 140.3
Ի՜նչ արտասովոր գործ արած կլիներ Եղիան, եթե հաշվեր Իսրայելի մարդկանց այն ժամանակ, երբ Աստծո դատաստաններն էին թափվում Աստծուց հեռացած ժողովրդի գլխին: Աստծո կողմում նա միայն մեկին կհաշվեր: Սակայն երբ նա ասաց, թե’ «Մինակ ես եմ մնացել, եւ իմ հոգին էլ որոնում են սպանելու», նրան զարմացրեց Աստծո պատասխանը, թե. «Եւ ինձ համար թողել եմ Իսրայէլի մէջ եօթը հազար հոգի բոլորն էլ այնպիսի մարդիկ որ ծունկ չծռեցին Բահաղին»: Գ Թագավորաց 19.14, 18: ՄԹ 141.1
Այսօր թող ոչ ոք չփորձի հաշվել իսրայելացիներին, այլ թող յու-րաքանչյուրը ձգտի մարմնեղեն սրտի’ Քրիստոսի սրտի պես քնքուշ կարեկցանքով լի, որ ձգտում է փրկել կորստյան մատնվող աշխարհը: [189] ՄԹ 141.2