ՄԱՐԳԱՐԵՆԵՐ ԵՎ ԹԱԳԱՎՈՐՆԵՐ

64/69

ԳԼՈՒԽ 56 - ԱՍՏԾՈ ՕՐԵՆՔՈՒՄ ՈՒՍՈՒՑԱՆՎԱԾ

*****

Ըստ Նեեմիա 8, 9 և 10 գլուխների

Փող հնչեցնելու տոնն էր: Շատերն էին հավաքվել Երուսաղեմում: Տխուր տեսարան էր. Երուսաղեմի պարիսպը վերակառուցվել էր, դարպասները’ դրվել, սակայն քաղաքի մեծ մասը դեռևս ավերված վիճակում էր: ՄԹ 490.1

Լայն փողոցներից մեկում կառուցված փայտե հարթակի վրա’ ամեն կողմից Հուդայի կորսված փառքի տխուր հիշեցումներով շրջապատված, կանգնած էր Եզրասը’ այժմ արդեն տարիքն առած մի մարդ: Նրանից աջ և ձախ հավաքվել էին նրա եղբայր ղևտացիները: Հարթակից ցած նայելով’ նրանց հայացքը սահեց մարդկային գլուխների ծովի վրայով: Երկրի բոլոր կողմերից Ուխտի զավակներն էին հավաքվել: «Եւ Եզրասն օրհնեց Եհովայ մեծ Աստուծուն. Եւ բոլոր ժողովուրդը պատասխանեցին. Ամէն...եւ խոնարհուելով երեսի վերայ մինչեւ գետինը երկրպագութիւն արին Տիրոջը»: ՄԹ 490.2

Սակայն նույնիսկ այստեղ Իսրայելի մեղքի հետևանքներն ակնհայտ էին: Այլ ազգերի հետ խառնամուսնության պատճառով [661] եբրայերեն լեզուն աղավաղվել էր, և խոսնակներից մեծ ջանքեր էր պահանջվում, որ կարողանան օրենքը բացատրել մի լեզվով, որը հասկանալի լինի բոլորին: Քահանաներից և ղևտացիներից ոմանք միացան Եզրասին’ Օրենքի սկզբունքները ժողովրդին բացատրելու համար: «Եւ կարդում էին Աստուծոյ օրէնքի գրքումը յստակ, եւ բա-ցատրութիւն տալով հասկացնում էին կարդացածը»: ՄԹ 490.3

«Եւ բոլոր ժողովրդի ականջը տրուած էր օրէնքի գրքին»: Բարձրյալի խոսքերը լսվում էին մեծ ուշադրությամբ և ակնածանքով: Օրենքը բացատրելու ընթացքում նրանք պարզ գիտակցեցին իրենց մեղքերը և սկսեցին լացել իրենց հանցանքների համար: Սակայն տոն օր էր, ուրախության օր, սուրբ ժողով’ օր, որն, ըստ Տիրոջ հրահանգի, պետք է ուրախ ու զվարթ անցկացնեին: Եվ սա հաշվի առնելով’ նրանց հրամայվեց զսպել իրենց ողբը և ուրախանալ Աստծո շնորհած մեծ ողորմության համար: «Այս օրը սուրբ է ձեր Տէր Աստուծոյ համար,ասաց Նեեմիան: -Սուգ մի անէք եւ մի լաք, ... Գնացէք’ պարարտ բաներ կերէք եւ անոյշ բաներ խմեցէք, եւ բաժիններ ուղարկեցէք պատրաս-տութիւն չ՛ունեցողին. Որովհետեւ այս օրը սուրբ է մեր Տիրոջ համար. Եւ մի տրտմիք, որովհետեւ Տիրոջ ուրախութիւնը ձեր զօրութիւնն է»: Օրվա առաջին կեսին կրոնական ծառայություն իրականացվեց, իսկ ժամանակի մնացած հատվածում ժողովուրդը երախտագիտությամբ պատմեց Աստծո օրհնությունների մասին’ վայելելով Նրա շռայլած պարգևները: Բաժին ուղարկվեց նաև աղքատներին, ովքեր ոչինչ չունեին տոնին պատրաստվելու համար: Մեծ ուրախություն էր, որովհետև Օրենքի խոսքերն էին կարդացվել և մեկնաբանվել: [662] Օրենքը կարդալու ու բացատրելու գործը շարունակվեց նաև հաջորդ օրը: Եվ Աստծո հրամանի համաձայն’ նշանակված ժամանակին’ յոթերորդ ամսվա տասներորդ օրը, անցկացվեցին Քավության օրվա հանդիսա-վոր ծառայությունները: ՄԹ 491.1

Նույն ամսվա տասնհինգերորդ օրվանից մինչև քսաներկուերորդ օրը ժողովուրդը և կառավարիչները կրկին նշեցին Տաղավարահարաց տոնը: Եվ ազդարարվեց «բոլոր քաղաքներումը եւ Երուսաղէմումն ասելով. Վեր ելէք սարը, եւ ձիթենիի ոստեր, եւ իւղի ծառի ոստեր, եւ մրտենիի ոստեր եւ արմաւենիի ոստեր եւ տերեւախիտ ծառերի ոստեր բերէք որ տաղաւարներ շինէք ինչպէս որ գրուած է: Եւ գնացին ու իրանց համար տաղաւարներ շինեցին ամեն մարդ իր կտուրի վերայ եւ իրանց գաւիթներումը եւ Աստուծոյ տան գաւիթներումը.... Եւ շատ մեծ ուրախութիւն եղաւ: Եւ կարդում էին Աստուծոյ օրէնքի գրքումը ամեն օր’ առաջին օրից մինչեւ վերջին օրը»: ՄԹ 491.2

Մի քանի օր շարունակ մարդիկ լսել էին Օրենքի խոսքերը’ դատապարտություն զգալով իրենց հանցանքների ու իրենց ազգի անցյալ սերունդների մեղքերի համար: Նրանք հասկացան, որ Աստծուց հեռանալու պատճառով է, որ Նրա պահապանությունն ու հոգատարությունը հեռացել է իրենցից, և Աբրահամի զավակները ցիրուցան են եղել օտար երկրներում, ուստի նրանք դրդվեցին փնտրել Նրա ողորմությունն ու երդվեցին քայլել Նրա պատվիրանների համաձայն: Նախքան այս հանդիսավոր ծառայությունն սկսելը, որն անց էր կացվում երկրորդ օրը’ Տաղավարահարաց տոնի ավարտից հետո, նրանք զատվեցին իրենց մեջ եղող հեթանոսներից: ՄԹ 491.3

Երբ մարդիկ խոնարհվեցին Տիրոջ առաջ’ [665] ներում խնդրելով և խոստովանելով իրենց մեղքերը, նրանց առաջնորդները հորդորեցին հավատալ, որ խոստման համաձայն’ Աստված լսում է նրանց աղոթքները: Նրանք ոչ միայն պետք է սգան, ողբան և ապաշխարեն, նաև պետք է հավատան, որ Աստված ներել է իրենց: Նրանք պետք է ցույց տան իրենց հավատը’ պատմելով Նրա ողորմությունները և գովելով Նրա բարությունը: «Վեր կացէք,-ասացին այս ուսուցիչները,օրհնեցէք ձեր Տէր Աստուծուն յաւիտեանս յաւիտենից»: ՄԹ 492.1

Ապա հավաքված բազմության միջից, որ կանգնած էր’ ձեռքերը երկինք պարզած, լսվեց երգը . ՄԹ 492.2

«Օրհնեալ լինի քո փառաւորեալ
անունը, որ ամեն օրհնութիւնից եւ
փառաբանութիւնից բարձրեալ է:
Դու’ միայն դու ես Եհովայ. դու ստեղծեցիր
երկինքը, երկինքների երկինքը
եւ երկրի բոլոր զօրքերը, եւ բոլոր
նորա վերայ եղածը, ծովերը եւ բոլոր
նորանց մէջ եղածը, եւ դու ես նորանց
բոլորին կենդանութիւն տուողը, եւ
երկնքի զօրքերը քեզ երկրպագութիւն
են անում»:
ՄԹ 492.3

Փառաբանության երգն ավարտվեց, ժողովքի առաջնորդները պատմեցին Իսրայելի պատմությունը’ բացահայտելով, թե որքան մեծ է եղել Աստծո բարությունն իրենց նկատմամբ և որքան մեծ’ իրենց ապերախտությունը: Ապա ամբողջ բազմությունն ուխտ արեց’ պահելու Աստծո բոլոր պատվիրանները: Նրանք կրել էին իրենց մեղքերի պատիժը, և հիմա, ընդունելով, որ Աստված արդար է եղել իրենց հանդեպ, երդվեցին հնազանդվել Նրա օրենքին: Եվ որպեսզի այդ ուխտը «հաստատ» լինի և մշտապես պահպանվի որպես ստանձնած պարտականության արձանագրում, այն գրի առնվեց, և քահանաները, ղևտացիներն ու իշխանները կնքեցին այն: Այն պետք է ծառայեր [666] որպես պարտքի հիշեցում և արգելք’ գայթակղության դեմ: Մարդիկ հանդիսավոր կերպով երդվեցին, «որ գնան Աստուծոյ օրէնքովը, որ նա տուաւ Աստուծոյ ծառայ Մովսէսի ձեռովը, եւ որ պահեն ու կատարեն մեր Տիրոջ’ Եհովայի բոլոր պատուէրները, իրաւունքները եւ կանոնները»: Երդումը ներառում էր նաև խոստում’ երկրի ազգերի հետ միջամուսնական կապերի մեջ չմտնելու մասին: ՄԹ 492.4

Ծոմի օրը մոտենում էր ավարտին, և ժողովուրդը դեռ շարունակում էր արտահայտել Աստծո մոտ վերադառնալու վճռականությունը’ երդվելով հետ դառնալ շաբաթը պղծելուց: Այս անգամ, ինչպես և հետագայում, Նեեմիան չկիրառեց իր լիազորությունները’ հեթանոս վաճառականների մուտքը Երուսաղեմ արգելելու համար: Կամենալով մարդկանց հեռու պահել գայթակղություններից’ դրդեց նրանց’ հան-դիսավոր երդվելու, որ չեն խախտի շաբաթի պատվիրանը’ գնումներ կատարելով այս վաճառականներից, հույս ունենալով, որ այս խոսքերը կվհատեցնեն վերջիններիս և վերջ կդնեն առևտրին: ՄԹ 493.1

Նախատեսվեց կազմակերպել նաև Աստծո համընդհանուր երկրպագություն: Բացի տասանորդից, ժողովուրդը պարտավորվեց ամեն տարի որոշված գումար նվիրաբերել Սրբարանի ծառայությանը: «Եւ վիճակ գցեցինք,գրում է Նեեմիան,...որ տանենք մեր երկրի երախայրիքը եւ ամեն պտղատու ծառի երախայրիքը տարուց տարի Տիրոջ տունը: Եւ մեր որդկանց անդրանիկները եւ մեր անասուններինը’ ինչպէս որ գրուած է օրէնքումը, եւ մեր արջառների եւ ոչխարների անդրանիկները»: ՄԹ 493.2

Խոր ցավ ապրելով իր նահանջի համար’ Իսրայելը կրկին դարձավ դեպի Աստված: Նրանք ապաշխարեցին ողբով և զղջումով: Մարդիկ գիտակցել էին, որ արդարացի է Աստծո վերաբերմունքն իրենց հանդեպ, [667] և խոստացան հնազանդվել Նրա օրենքին: Այժմ իրենք պետք է հավատ դրսևորեին Նրա խոստումների նկատմամբ: Աստված ընդունել էր նրանց ապաշխարությունը. այժմ նրանք պետք է ուրախանան’ վստահ, որ ներվել են իրենց մեղքերը և իրենք վերականգնվել են աստվածային շնորհի մեջ: ՄԹ 493.3

Ճշմարիտ Աստծո երկրպագությանն ուղղված Նեմմիայի ջանքերը հաջողությամբ էին պսակվել: Քանի դեռ ժողովուրդը հավատարիմ էր իր երդմանը և հնազանդ Աստծո Խոսքին, Տերը կիրականացներ Իր խոստումը’ հարուստ օրհնություններ հեղելու մասին: ՄԹ 494.1

Այս պատմությունը հավատի և քաջալերանքի դասեր է պարունակում նրանց համար, ովքեր գիտակցում են իրենց մեղքերը և զգում իրենց անարժեքությունը: Աստվածաշունչը ճշգրտորեն ներկայացնում է Իսրայելի ուրացության հետևանքները, սակայն ներկայացնում է նաև այն խոր զղջումն ու խոնարհությունը, այն անկեղծ նվիրումն ու շռայլ զոհաբերությունները, որոնք նշանավորեցին դարձը դեպի Տերը: ՄԹ 494.2

Տիրոջը դառնալու յուրաքանչյուր իրական քայլ կյանք է բերում անսահման ուրախություն: Երբ մեղավորը ենթարկվում է Սուրբ Հոգու ներգործությանը, նա տեսնում է իր մեղքն ու պղծությունը’ ի հակադրություն սրտեր Քննողի սրբության: Նա զգում է մեղքի դատապարտությունը: Սակայն դա չպետք է հուսալքության պատճառ դառնա, քանի որ նրա ներումն արդեն ապահովված է: Ներված լինելու զգացումը և երկնային Հոր’ ներում շնորհող սերը նրան ուրախություն կպարգևի: Աստված փառավորվում է, երբ Իր սիրո ձեռքերի մեջ է առնում մեղավոր, զղջացող մարդուն, կապում նրա վերքերը, մաքրում մեղքերից և հագցնում փրկության հագուստը: [668] ՄԹ 494.3