ՄԱՐԳԱՐԵՆԵՐ ԵՎ ԹԱԳԱՎՈՐՆԵՐ

63/69

ԳԼՈՒԽ 55 - ՀԵԹԱՆՈՍՆԵՐԻ ԴԱՎԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

*****

Ըստ Նեեմիա 6-րդ գլխի

Սանաբաղատը և նրա համախոհները չէին համարձակվում բացահայտ կերպով պատերազմել հրեաների դեմ, սակայն հարաճուն չարությամբ նրանք շարունակում էին իրենց ծածուկ ջանքները’ նրանց հուսալքելու, շփոթության մատնելու և վնաս պատճառելու նպատակով: Երուսաղեմի շուրջը ձգվող պարսպի վերակառուցումն արագ մոտենում էր ավարտին: Երբ այն ավարտվի և դրա դարպասները կանգնեցվեն, Իսրայելի թշնամիներն այլևս չեն կարող քաղաք ներխուժելու հույս ունենալ: Այդ իսկ պատճառով նրանք ավելի էին ձգտում անհապաղ դադարեցնել աշխատանքը: Ի վերջո, նրանք մի ծրագիր մտահղացան, որի միջոցով հույս ունեին Նեեմիային հեռացնել իր կայանա-տեղից և բռնել նրան’ սպանելու կամ բանտ գցելու նպատակով: ՄԹ 484.1

Ձևացնելով, թե պատրաստ են փոխզիջման գնալ ընդդիմադիր կողմի հետ’ նրանք դիմեցին Նեեմիային’ խորհրդակցելու պատրվակով, և նրան հանդիպման հրավիրեցին Ովնովի դաշտում գտնվող մի գյուղում: Սակայն, Սուրբ Հոգու կողմից զգուշացվելով նրանց իրական նպատակի մասին, Նեեմիան մերժեց նրանց: «Եւ ես նորանց մօտ պատգամաւորներ ուղարկեցի ասելով,գրում է նա,Ես [653] մեծ գործով զբաղուած եմ, եւ չեմ կարող իջնել. Ի՞նչու համար գործը դա-դարէ, երբոր ես ձգեմ նորան եւ իջնեմ ձեզ մօտ»: Բայց փորձիչները համառում էին: Չորս անգամ նրանք նմանօրինակ ուղերձներ հղեցին և ամեն անգամ ստացան միևնույն պատասխանը: ՄԹ 484.2

Այս ծրագիրն անհաջող համարելով’ նրանք դիմեցին ավելի հան-դուգն հնարքի: Սանաբաղատը սուրհանդակի միջոցով բաց նամակ ուղարկեց Նեեմիային, որտեղ ասվում էր. «Ազգերի մէջ լսվում է եւ Գեսամն ասում է, որ դու եւ Հրէաները խորհում էք ապստամբուել. դու նորա համար ես պարիսպը շինում. եւ դու ուզում ես որ նորանց թագա-ւորը լինիս: ...Նաեւ մարգարէներ ես դրել որ քո մասին քարոզեն Երուսաղէմումն ասելով. Թագաւո՜ր Հրէաստանում. եւ արդ այսպիսի խօսքեր պիտի հասնեն թագաւորին. ուրեմն եկ միասին տեսակցուինք»: Եթե իրականում այս լուրերը շրջանառվեին, մտավախության պատճառ իսկապես կլիներ, քանի որ դրանք շուտով հասած կլինեին թագավորին, իսկ վերջինս մի փոքր կասկածի դեպքում ամենախիստ միջոցների կդիմեր: Սակայն Նեեմիան վստահ էր, որ նամակը բոլորովին կեղծ է’ գրված մտավախություններ բորբոքելու և իրեն թակարդը գցելու նպատակով: Այս կարծիքն ամրապնդեց այն փաստը, որ նամակը բաց էր ուղարկվել’ ակնհայտ պատճառով, որ մարդիկ կարողանան կարդալ այն, ինչը կվախեցնի և կահաբեկի նրանց: ՄԹ 485.1

Նա շտապեց պատասխան ուղարկել. «Այդպիսի բաներ չկան, որ դու ասում ես. այլ դու քո սրտիցն ես հնարել դորան»: Նեեմիային օտար չէին սատանայի հնարքները: Նա գիտեր, որ այս փորձերն արվում են կա-ռուցողների ձեռքերը թուլացնելու և նրանց ջանքերը խափանելու նպատակով: [654] Սատանան բազմիցս պարտություն է կրել, և հիմա ավելի մեծ չարությամբ ու խորամանկությամբ շատ ավելի նուրբ ու վտանգա-վոր որոգայթ է լարում Աստծո ծառայի համար: Սանաբաղատը և նրա համախոհները վարձեցին մարդիկ’ Նեեմիայի ընկերներից, ովքեր նրան պետք է չար խորհուրդներ տային’ որպես Տիրոջ խոսք ներկայացնելով: Այս չար գործում ներգրավված կարևոր դեմքերից էր Սեմայիան’ մարդ, ով նախկինում լավ համբավ էր վայ ել ում Նեեմիայի մոտ: Այս մարդը փակվել էր Սրբարանի մոտ գտնվող մի տան մեջ’ իբր վախենալով, թե իր կյանքին վտանգ է սպառնում: Այդ ժամանակ տաճարը պաշտպանված էր պարիսպներով և դարպասներով, սակայն քաղաքի դարպասները դեռևս ամրացված չէին: Մեծ անհանգստություն ցուցաբերելով Նեեմիայի ապահովության համար’ Սեմայիան վերջինիս խորհուրդ տվեց ապաստանել տաճարում: «Գնանք միասին Աստուծոյ տունը’ տաճարը,առաջարկեց նա,եւ տաճարի դռները գոցենք. որովհետեւ գալիս են որ քեզ սպանեն, եւ գիշերով գալու են որ քեզ սպանեն»: ՄԹ 485.2

Եթե Նեեմիան հետևեր այս նենգ խորհրդին, նա կուրանար հավատն Աստծո հանդեպ և իր ժողովրդի աչքում կերևար որպես մի վախկոտ, արհամարհանքի արժանի մարդ: Գիտակցելով ստանձնած գործի կարևորությունը և վստահելով Աստծո ուժին’ նա բոլորովին անընդունելի համարեց վախից թաքնվելու գաղափարը: Ժողովրդի մեջ տագնապ կառաջանար, յուրաքանչյուրն իր սեփական անվտանգությունը կորոներ, և քաղաքը, անպաշտպան թողնվելով, թշնամիներին ավար կդառնար: Նեեմիայի կողմից մեկ անմիտ քայլը կարող էր փաստացի թշնամու ձեռքը հանձնել այն ամենը, ինչ մինչ այդ ձեռք էր բերվել: ՄԹ 486.1

Նեեմիայից երկար ժամանակ չպահանջվեց, որպեսզի հասկանա իր խորհրդատուի իրական նպատակն ու միտքը: «Եւ ես դիտեցի, որ ահա Աստուած չէր [655] նորան ուղարկել,ասում է նա,այլ այս մարգարէութիւնը խօսեց ինձ վերայ նորա համար որ Տուբիան եւ Սանաբաղատը նորան վարձել էին: Նորա համար էր նա վարձուել, որպէս զի ես վախենամ, եւ այնպէս անեմ ու յանցաւոր լինիմ. եւ սա նորանց համար առիթ լինի իմ անունը վատաբանելու որ ինձ նախատեն»: ՄԹ 486.2

Սեմայիայի ստոր խորհրդին աջակցում էին բարձր հեղինակություն վայելող մի քանի մարդիկ, ովքեր, թեև համարվում էին Նեեմիայի ընկերները, ծածուկ կերպով դաշինքի մեջ էին նրա թշնամիների հետ: Սակայն լարված թակարդն անօգուտ էր: Նեեմիայի համարձակ պատասխանն էր. «Մի՞թէ ինձ նման մարդը կփախչի. եւ ինձ նման ո՞րը կգնայ տաճարը որ ողջ մնայ. ես չեմ գնալ»: [656] Ի հեճուկս թշնամիների դավադրությունների’ բացահայտ թե գաղտնի, վերակառուցման աշխատանքները հաստատուն կերպով առաջ էին ընթանում, և Նեեմիայի’ Երուսաղեմ ժամանելուց հետո, երկու ամսից պակաս ժամկետում քաղաքը շրջափակվեց պարսպով, և շինարարները կարողանում էին քայլել պատերի վրայով և դիտել ներքևում գտնվող’ պարտված և զարմանքից ապշահար թշնամիներին: «Եւ երբոր մեր բոլոր թշնամիքը լսեցին, վախեցան մեր շուրջը գտնուող բոլոր ազգերը,գրում է Նեեմիան,Եւ շատ ցածացան իրանց աչքերի առաջին եւ իմացան, որ մեր Աստուածանից եղաւ այս բանը»: ՄԹ 486.3

Սակայն Տիրոջ առաջնորդության այս վկայությունն անգամ բավարար չէր զսպելու իսրայելացիների շրջանում տիրող դժգոհությունը, ապստամբությունն ու դավաճանությունը: «Յուդայի ազնուականները շատ նամակներ էին գրում, որ գնում էին Տուբիային. Եւ Տուբիայինները գալիս էին նորանց: Որովհետեւ շատերը կային Յուդայումը որ նորա հետ երդումով կապուած էին, որովհետեւ նա Արահի որդի Սեքենիայի փեսան էր»: Այս փաստը պարզ ցույց է տալիս կռապաշտների հետ ամուսնություն կնքելու չար հետևանքները: Հուդայի մի ընտանիք կապվել էր Աստծո թշնամիների հետ, և այդ կապն էր, որ խայծ դարձավ: Շատերն էին նույն կերպ վարվել: Նրանք’ նման այն խառնամբոխին, որ Եգիպտոսից դուրս էր եկել իսրայելացիների հետ, մշտապես խնդիրների պատճառ էին դառնում: Նրանք հոգով և սրտով նվիրված չէին Աստծո ծառայությանը, և երբ Նրա գործն անձնազոհություն էր պահանջում, նրանք պատրաստ էին դրժել համագործակցության և աջակցության հանդիսավոր երդումը: ՄԹ 486.4

Նրանք, ովքեր գլխավորում էին հրեաների դեմ չարություններ դավելու գործը, այժմ ցանկություն էին հայտնում բարեկամանալ նրանց հետ: Կռապաշտների հետ խառն ամուսնական կապերով կապված Հուդայի ազնվականները և նրանք, ովքեր ուխտադրուժ նամակագրություն էին վարել Տոբիայի հետ և երդվել ծառայ ել նրան, այժմ [657] ներկայացնում էին նրան որպես շնորհաշատ և հեռատես մարդ, ում հետ միաբանվելը մեծ օգուտ կբերի հրեաներին: Միևնույն ժամանակ տեղեկացնում էին նրան’ Նեեմիայի ծրագրերի ու գործողությունների մասին: Աստծո ժողովրդի աշխատանքը թշնամիների հարձակումների թիրախն էր դառնում’ հնարավորություն ստեղծելով Նեեմիայի խոսքերի և քայլերի սխալ մեկնաբանման և նրա գործին խոչընդոտելու համար: ՄԹ 487.1

Երբ աղքատներն ու կեղեքվողները Նեեմիային բողոքել էին իրենց հանդեպ գործվող չարություններից, նա համարձակորեն կանգնել էր ի պաշտպանություն նրանց և օրինազանցներին ստիպել իրենցից հեռացնել այդ նախատինքը: Սակայն այն իշխանությունը, որ նա կիրառեց իր հարստահարված հայրենակիցների օգտին, այժմ չէր կիրառում ի շահ իրեն: Նրա ջանքերը հանդիպել էին ոմանց ապերախտությանն ու դավաճանությանը, սակայն նա իր իշխանությունը չբանեցրեց դավաճաններին պատժելու համար: Նա անխռով և անշահախնդիր շարունակեց իր ծառայությունը’ երբեք չթուլացնելով ջանքները և գործի նկատմամբ հետաքրքրությունը: ՄԹ 487.2

Սատանայի հարձակումները միշտ ուղղված են եղել նրանց դեմ, ովքեր անհանգստացել են Աստծո գործի առաջընթացի մասին: Թեև հաճախ նա պարտություն է կրում, սակայն վերսկսում է իր հարձակումները նոր ուժերով’ օգտագործելով նորանոր միջոցներ: Սակայն ամենից առավել պետք է վախենալ նրա գաղտնի ազդեցությունից, որ իրականցվում է նրանց միջոցով, ովքեր իրենց Աստծո գործի բարեկամ են հայտարարում: Բացահայտ ընդդիմությունը կարող է կատաղի և դաժան լինել, սակայն Աստծո գործի համար այն ավելի քիչ վտանգ է ներկայացնում, քան այն մարդկանց թաքուն թշնամությունը, ովքեր, հայտարարելով, թե Աստծուն են ծառայում, հոգով-սրտով սատանայի ծառաներ են: Նրանք իշխանություն ունեն հնարավորություններով օժտել բոլոր նրանց, ովքեր իրենց գիտելիքները կօգտագործեն Աստծո գործը խափանելու և Նրա ծառաներին վնասելու համար: [658] Խավարի իշխանի կողմից առաջարկվող բոլոր հնարքները նպատակ ունեն պարտադրելու, որ Աստծո ծառաները դաշինքի մեջ մտնեն սատանայի գործակալների հետ: Անվերջ խնդրանքները կփորձեն նրանց շեղել ճշմարիտ ուղուց, սակայն, ինչպես Նեեմիան, նրանք անսասան կպատասխանեն. «Ես մեծ գործով զբաղուած եմ, եւ չեմ կարող իջնել»: Աստծո ծառաները կարող են վստահաբար շարունակել իրենց գործը’ իրենց ջանքներով ապացուելով այն կեղծիքը, որ չարը հորինում է իրենց վնասելու նպատակով: Ինչպես Երուսաղեմի պարիսպները կառուցողները’ նրանք չպետք է շեղվեն իրենց գործից, անկախ սպառնալիքներից, ծաղրուծանակից կամ զրպարտությունից: Եվ ոչ մի պահ նրանք չպետք է թուլացնեն իրենց աչալրջությունն ու զգոնությունը, քանի որ թշնամիները մշտապես հետևում են իրենց: Նրանք պետք է մշտական աղոթքներ հղեն Աստծուն և պահապաններ դնեն «նորանց պատճառով նորանց դէմ ցերեկ եւ գիշեր»: Նեեմիա 4.9: Որքան ժամանակը մոտենում է ավարտին, այնքան սատանայի գայթակղություններն ավելի մեծ ուժով կթափվեն Աստծո ծառաների վրա: Նա կդրդի, որ մարդիկ ծաղրեն ու անարգեն «պարիսպը կառուցողներին»: Իսկ եթե նրանք վար իջնեն’ ոսոխին հակահարված տալու, նրանց գործը կդանդաղի: Նրանք պետք է ջանք գործադրեն’ հակառակորդի ծրագրերը խորտակելու համար, սակայն չպետք է թույլ տան, որ որևէ բան գործից հետ պահի իրենց: Ճշմարտությունն ավելի զորեղ է, քան չարը, և ճշմարտությունը կհաղթի ստին: ՄԹ 488.1

Նրանք պետք է բացառեն բարեկամական և մտերիմ հարաբերությունները իրենց թշնամիների հետ’ չշեղվելով իրենց պարտքը կատարելուց: Նա, ով որևէ անշրջահայաց քայլով նախատինքի հարվածի տակ է դնում Աստծո գործը կամ թուլացնում Նրա ծառաների ձեռքերը, արատավորում է իր սեփական բնավորությունը, որից հեշտ չէ ձերբազատվել, և որը լրջորեն խոչընդոտում է հետագայում նրա’ օգտակար լինելու հնարավորությանը: [659] «Օրէնքը ձգողները կ’գովեն ամբարիշտներին»: Առակաց 28.4: Ինչպես Նեեմիան, մենք էլ, անկասկած, պետք է վախենանք և զգուշանանք նրանցից, ովքեր, խոսելով մեծ սրբություններից, միևնույն ժամանակ միաբանվում են աշխարհի հետ և կոչ անում միաբանվել նրանց հետ, ովքեր մշտապես եղել են ճշմարտության գործի հակառակորդներ: Այսպիսի խորհուրդները հրահրվում են ամեն բարու թշնամու կողմից: Դա համակերպվող մարդկանց ելույթ է, և այսօր, ինչպես այն ժամանակ, անհրաժեշտ է հնարվորինս վճռականորեն դիմակայել դրան: Պետք է հաստատապես դիմակայել ցանկացած ազդեցության, որը խաթարում է Աստծո ժողովրդի հավատը Նրա առաջնորդող ուժի հանդեպ: ՄԹ 489.1

Թշնամիների’ Նեեմիային իրենց իշխանությանը ենթարկելու ջանքերը դատապարտված էին ձախողման, քանի որ վերջինս անսասան նվիրված էր Աստծո գործին և նույնքան անսասան կերպով վստահում էր Նրան: Թեթևամիտ անձը հեշտությամբ է գայթակղության զոհ դառնում, իսկ այն կյանքը, որն ունի ազնիվ նպատակ, գրավիչ մտադրություն, չարի համար հեշտ թիրախ չէ: Անընդհատ առաջ ընթացող մարդու հավատը չի թուլանում, քանի որ ամենուր նա ճանաչում է անսահման Սիրուն, Ով ամեն բան անում է Իր բարի նպատակների իրագործման համար: Աստծո ճշմարիտ ծառաներն աշխատում են չթուլացող վճռականությամբ, որովհետև շնորհի գահն է նրանց մշտական վստահությունը: Աստված Իր երկնային օգնությունն է շնորհում յուրաքանչյուր արտակարգ իրավիճակում, որտեղ մեր մարդկային միջոցներն անզոր են: Նա ուղարկում է Սուրբ Հոգուն, որ օգնական լինի ամեն ծանր իրավիճակում’ ամրապնդելով մեր հույսն ու վստահությունը, լուսավորելով մեր միտքը և սրբագործելով մեր սիրտը: Նա տալիս է աշխատելու հնարավորություններ և բացում ուղիներ: Եթե Նրա ժողովուրդը հետևի Նրա կանխագուշակություններին և պատրաստ լինի համագործակցության, ականտես կլինի հզոր արդյունքների: [660] ՄԹ 489.2