ՄԱՐԳԱՐԵՆԵՐ ԵՎ ԹԱԳԱՎՈՐՆԵՐ

49/69

ԳԼՈՒԽ 42 - ԻՐԱԿԱՆ ՄԵԾՈՒԹՅՈՒՆ

*****

Ըստ Դանիել 4-րդ գլխի

Հհասնելով երկրային փառքի գագաթնակետին և Սուրբ Գրքում նույնիսկ «թագաւորների թագաւոր» անվանվելով’ (Եզեկիել 26.7) Նաբուգոդոնոսորը, այնուամենայնիվ, իր թագավորության փառքը և մե-ծությունը երբեմն-երբեմն Եհովայի բարեհաճությանն էր վերագրում: Այդպիսին էր իրավիճակը նաև մեծ արձանի երազը տեսնելուց հետո: Նա խորապես տպավորված էր այս տեսիլքով և այն մտքից, որ բա-բելոնյան կայսրությունը, որքան էլ համաշխարհային, պետք է անկում ապրի, և այլ թագավորություններ նույնպես պետք է վերանան, մինչև որ, ի վերջո, երկրային բոլոր իշխանությունները դուրս մղվեն երկնքի Աստծո հաստատած թագավորության կողմից, և որ այս թագավորու-թյունը երբեք չի ոչնչացվի: ՄԹ 379.1

Հետագայում Նաբուգոդոնոսորը տեսադաշտից կորցրեց ազգերի վերաբերյալ Աստծո նպատակի վեհ ընկալումը, սակայն, երբ Դուրայի դաշտում նրա հպարտ հոգին խոնարհվեց բազմության առաջ, նա կրկին ընդունեց, որ Աստծո թագավորությունը «յաւիտենական թագա-ւորութիւն է, եւ նորա իշխանութիւնը մնում է դարէ ցդար»: Թեև կռա-պաշտ էր ծագումով և դաստիարակությամբ[514], ինչպես նաև կռա-պաշտ ժողովրդի կառավարիչ էր, ուներ արդարության և իրավունքի բնածին զգացում, և Աստված կարողացավ օգտագործել նրան’ որպես ապստամբներին պատժելու և աստվածային ծրագիրն իրականացնելու գործիք: «Ազգերի բռնաւոր» (Եզեկիել 28.7)’ այսպես անվանվեց Նաբուգոդոնոսորը Տյուրոսը նվաճելու համառ և հոգնեցուցիչ ջանադիր տարիներից հետո: Եգիպտոսը նույնպես նրա հաղթական բանակի զոհը դարձավ, և երբ նա ազգ ազգի հետևից միավորում էր իր բաբելոնյան թագավորությանը, նրա’ որպես դարի մեծագույն կառավարչի փառքը ավելի ու ավելի էր աճում: ՄԹ 379.2

Զարմանալի չէ, որ հաջողակ միապետը’ փառասեր և գոռոզամիտ, պետք է գայթակղություն ունենար հեռանալու հնազանդության ճանա-պարհից, որը միայն ճշմարիտ մեծություն կապահովեր: Նվաճողական պատերազմների դադարների ընթացքում նա հոգ էր տանում իր մայրաքաղաքն ուժեղացնելու և գեղեցկացնելու մասին, այնչափ, որ Բաբելոնը դարձավ թագավորության փառքի քաղաքը’ «ոսկե քաղաքը», «բոլոր երկրի պարծանքը»: Բաբելոնն աշխարհի հրաշալիքներից մեկը դարձնելու նրա կառուցողական ավյունը և փայլուն հաջողությունը ծառայեցին նրա հպարտությանը, մինչև որ լրջորեն վտանգվեց նրա’ որպես իմաստուն կառավարչի վարկանիշը, ում Աստված կշարունակեր օգտագործել որպես աստվածային ծրագիրն իրականացնող գործիք: ՄԹ 380.1

Աստված ողորմածաբար մեկ այլ երազ տվեց թագավորին, որ նա-խազգուշացնի այն վտանգի և որոգայթի մասին, որոնք պետք է կոր-ծանեն նրան: Գիշերային տեսիլքում Նաբուգոդոնոսորը տեսավ երկրի կենտրոնում աճող մի մեծ ծառ, որի կատարը հասնում էր երկինք, իսկ ճյուղերը ձգվում էին մինչև երկրի ծայրերը: Լեռներում և բլուրներում արածող հոտերն ու նախիրները վայելում էին դրա հովանին, իսկ երկնքի թռչունները [515] իրենց բներն էին հյուսել ճյուղերին: «Նորա տերեւները գեղեցիկ էին եւ նորա պտուղները առատ. Եւ նորա վերայ կերակուր կար ամենի համար: ...Եւ նորանից էր կերակրվում ամեն մարմին»: ՄԹ 380.2

Այդ բարձր ծառին նայելիս թագավորը տեսավ «մի պահապան», «մի սուրբ», ով մոտեցավ ծառին և բացականչեց.«Ծառը կտրեցէք, եւ ոստերը կտորեցէք տերեւները թօթափեցէք, եւ պտուղները ցրուեցէք. գազանները փախչեն նորա տակից եւ թռչունները նորա ոստերիցը: Բայց նորա արմատի բունը թողեցէք երկրումը, եւ երկաթի ու պղնձի կապանքով, դաշտի խոտերի մէջ, եւ երկնքի ցօղովը թրջուի, եւ նորա բաժինը անասունների հետ լինի երկրի խոտերի մէջ. Նորա սիրտը մարդկութիւնից փոխուի, եւ նորան անասունի սիրտ տրուի, եւ նորա վերայով եօթը ժամանակ անց կենան: Պահապանների վճռովն է պատգամը, եւ սրբերի խօսքովը’ խնդիրքը. որպէս զի ապրողներն իմանան թէ Բարձրեալն է տիրում մարդկանց թագաւորութեան վերայ, եւ ում որ ուզում է’ տալիս է այն, եւ մարդկանց անարգին դնում է նորա վերայ»: ՄԹ 380.3

Երազի պատճառով մեծապես անհանգստացած, որն ակնհայտորեն դժբախտության կանկագուշակություն էր, թագավորն այն պատմեց «մոգերին, հմայողներին, Քաղդէաներին եւ բաղդ նայողներին», սակայն, չնայած երազի որոշակիությանը, իմաստուններից ոչ ոք չկա-րողացավ մեկնաբանել այն: ՄԹ 381.1

Կրկին այս հեթանոս ազգի մեջ այն փաստն էր վկայվում, որ միայն նրանք կարող են հասկանալ երկնային թագավորության գաղտնիքները, ովքեր սիրում են Աստծուն և երկյուղում Նրանից: Շփոթահար’ թա-գավորը կանչեց իր ծառա Դանիելին’ մի մարդու, ով գնահատվում էր իր ազնվության, հաստատամտության և անզուգական իմաստության համար: [516] Արձագանքելով թագավորի կանչին’ Դանիելը ներկա-յացավ նրա առաջ, և Նաբուգոդոնոսորն ասաց. «Ով Բաղդասասար’ մոգերի իշխան, որովհետեւ գիտեմ որ սուրբ աստուածների հոգին կայ քեզանում եւ ոչ մի գաղտնիք քեզ նեղութիւն չի տալ. Երազիս տեսիլք-ները, որ տեսայ, սա է, եւ նորա մեկնութիւնը ասիր»: Պատմելով երազը’ Նաբուգոդոնոսորն ասաց. «Իսկ դու, Բաղդասասար, ասիր մեկնու-թիւնը, որովհետեւ իմ թագաւորութեան բոլոր իմաստունները չկարո-ղացան ինձ իմացնել մեկնութիւնը. Բայց դու կարող ես, որովհետեւ քե-զանում սուրբ աստուածների հոգին կայ»: ՄԹ 381.2

Երազի իմաստը պարզ էր Դանիելի համար, սակայն նա ցնցված էր դրա նշանակությունից: Նա «մէկ ժամ հիացած մնաց եւ նորա խոր-հուրդները նորան խռովեցրին»: Նկատելով Դանիելի վարանումն ու մտահոգությունը’ թագավորն իր կարեկցանքն արտահայտեց ծառայի հանդեպ’ ասելով. «Ով Բաղդասար, երազը եւ մեկնութիւնը թող քեզ չը խռովեցնէ»: ՄԹ 381.3

«Ով Տէր իմ,պատասխանեց Դանիելը,երազը քեզ ատողների՜ն եւ նորա մեկնութիւնը քո թշնամիների՜ն»: Մարգարեն հասկացավ, որ Աստված լուրջ պարտականություն է դրել իր վրա’ Նաբուգոդոնոսորին բացահայտելու այն պատիժը, որ սպասվում է նրան’ իր հպարտության և գոռոզության պատճառով: Դանիելը այնպես պետք է մեկներ երազը, որ թագավորը կարողանա հասկանալ, ու թեև դրա սարսափելի նշանակությունը նրան ստիպեց վարանել և ապշահար լռել, այ-նուամենայնիվ, նա պետք է հաղորդեր ճշմարտությունը, ինչպիսին էլ որ լինեին հետևանքները: ՄԹ 381.4

Ապա Դանիելը հայտնեց Ամենակարողի վճիռը: «Այն ծառը որ տեսար,ասաց նա,որ մեծացաւ եւ ուժովացաւ եւ նորա բարձրութիւնը հասաւ երկնքին, եւ նա տեսնվում էր բոլոր երկրումը, Եւ նորա տերեւ-ները գեղեցիկ եւ [517] պտուղը առատ էր, եւ կերակուր կար նորա վերայ ամենի համար. Նորա տակին բնակվում էին դաշտի գազանները, եւ նորա ոստերի վերայ կենում էին երկնքի թռչունները. Նա դու ես, ով թագաւոր, որ մեծացար եւ ուժովացար եւ քո մեծութիւնը բարձրացաւ եւ հասաւ երկնքին, եւ քո իշխանութիւնը հասաւ երկրի ծայրը»: ՄԹ 382.1

«Եվ այն, որ թագավորը տեսավ Պահապանին և Սուրբին երկնքից վայր գալիս, որ ասում էր. «Կտրեցէք ծառը, եւ աւերեցէք նորան, բայց նորա արմատի բունը թողեցէք երկրումը, եւ երկաթի ու պղնձի կապե-րով լինի, դաշտի խոտերումը մնայ, եւ երկնքի ցօղովը թրջուի, եւ դաշտի գազանների հետ լինի նորա բաժինը, մինչեւ որ եօթը ժամանակ անց կենան նորա վերայ. Սա է մեկնութիւնը, ով թագաւոր, եւ Բարձրեալի վճիռն է այդ, որ հասել է իմ տէր թագաւորին: Եւ քեզ արտաքսելու են մարդկանց միջից եւ դաշտի անասունների հետ պիտի լինի քո բնակու-թիւնը, եւ խոտ են ուտեցնելու քեզ արջառների պէս, եւ երկնքի ցօղովը թրջուելու ես. Եւ եօթը ժամանակ է անց կենալու քեզ վերայ, մինչեւ որ իմանաս թէ Բարձրեալն է տիրում մարդկանց թագաւորութեան վերայ, եւ որին որ ուզում է’ տալիս է այն: Եւ որ ասեցին թէ մնայ ծառի արմատի բունը, դա է որ քո թագաւորութիւնը պէտք է վերահաստատուի քեզ համար այն պատճառով որ հասկացած կլինես որ իշխողը երկնքումն է»: ՄԹ 382.2

Ազնվորեն մեկնելով երազը’ Դանիելը հպարտ կայսրին հորդորեց ապաշխարելու և դեպի Աստված դառնալու, որպեսզի արդար կյանք ապրելով կարողանա կանխել սպառնացող աղետը: «Ով թագաւոր,աղերսեց մարգարեն,թող իմ խրատը քեզ հաճոյ երեւայ, եւ քո մեղքերը արդարութիւնով դէն գցիր, եւ քո անօրէնութիւնները’ [518] աղքատ-ներին ողորմելով. եթէ երկայն պէտք է լինի’ քո խաղաղութիւնը»: ՄԹ 382.3

Որոշ ժամանակ մարգարեի նախազգուշացումներն ու խորհուրդ-ները իրենց ազդեցությունն ունեցան Նաբուգոդոնոսորի վրա, սակայն սիրտը, որը չի վերափոխվել Աստծո շնորհի ներգործությամբ, շուտով կկորցնի Սուրբ Հոգու ազդեցությունը: Ինքնասիրությունն ու փառա-սիրությունը դեռևս չէին հեռացել թագավորի սրտից, և հետագայում բնավորության այդ գծերը նորից ի հայտ եկան: Չնայած այնպես ողոր-մածաբար շնորհված հրահանգին և կյանքի նախորդ փորձառության մասին նախազգուշացմանը’ Նաբուգոդոնոսորը կրկին թույլ տվեց, որ հաջորդող թագավորությունների հանդեպ նախանձի հոգին տիրի իրեն: Նրա կառավարումը’ նախկինում արդար և ողորմած, դարձել էր բռնատիրական: Սիրտը խստացնելով’ նա աստվածատուր շնորհներն օգտագործեց ինքնափառաբանման նպատակով’ իրեն վեր դասելով Աստծուց, Ով կյանք և իշխանություն էր շնորհել: ՄԹ 382.4

Աստծո դատաստանն ամիսներ շարունակ հապաղում էր: Սակայն այսպիսի համբերատարության դեպքում, ապաշխարության մղվելու փոխարեն, թագավորն անձնատուր եղավ հպարտությանը, մինչև որ կորցրեց վստահությունը երազի մեկնաբանության նկատմամբ և հեգ-նանքով հիշեց իր նախկին վախերը: ՄԹ 383.1

Նախազգուշացումն ստանալուց մեկ տարի անց Նաբուգոդոնոսորը քայլում էր իր պալատում և հպարտությամբ խորհում, թե ինչքան հզոր է ինքը որպես կառավարիչ և ինչ հաջողություններ ունի որպես շինարար. «Ահա այն մեծ Բաբիլոնը, որ ես թագաւորութեան տուն եմ շինել իմ մեծ զօրութեամբը եւ իմ մեծութեան փառքի համար»: ՄԹ 383.2

Այս ամբարտավան մեծախոսությունը հազիվ էր դուրս եկել թագա-վորի բերանից, երբ ձայնը երկնքից հայտարարեց, որ Աստծո սահմանած պատժի ժամանակը [519] եկել է: Նրա ականջին հնչեց Եհովայի հրամանը. «Քեզ են ասում, ով Նաբուգոդոնոսոր արքայ, թագաւորու-թիւնդ գնաց քեզանից: Եւ մարդկանցից քեզ պիտի արտաքսեն եւ դաշ-տի անասունների հետ պիտի լինի քո բնակութիւնը, խոտ են ուտեցնելու քեզ արջառների պէս. Եւ եօթը ժամանակ է անց կենալու քեզ վերայ մինչեւ որ իմանաս թէ Բարձրեալն է տիրում մարդկանց թագաւորու-թեան վերայ, եւ ում որ ուզում է’ տալիս է այն»: ՄԹ 383.3

Աստծուց շնորհված բանականությունը մի վայրկյանում վերցվեց նրանից, այն դատողությունը, որը թագավորը կատարյալ էր համարում, և այն իմաստությունը, որով նա հպարտանում էր, առնվեց, և երբեմնի հզոր կառավարիչը փոխակերպվեց մոլագարի: Նա այլևս ի վիճակի չէր գավազանը ձեռքն առնելու: Նախազգուշական ուղերձն արհամարհվել էր, հիմա արդեն Արարչից շնորհված իշխանությունը կորցրած և մարդկանց միջից արտաքսված’ Նաբուգոդոնոսորը «խոտ էր ուտում արջառների պէս, եւ երկնքի ցօղովը թրջվում էր նորա մարմինը մինչեւ որ նորա մազերը երկարացան ինչպէս արծիւներինը, եւ նորա եղունգները թռչունների պէս»: ՄԹ 383.4

Յոթ տարի շարունակ Նաբուգոդոնոսորն իր ենթակաների զար-մանքի առարկան էր, յոթ տարի շարունակ նա նվաստացած ու ստո-րացված էր ամբողջ աշխարհի առաջ: Հետո նրա բանականությունը վերականգնվեց, և խոնարհությամբ նայելով դեպի վեր’ երկնքի Աստ-ծուն, նա հասկացավ, որ իր պատիժը աստվածային ձեռքի գործն էր: Բոլորի առաջ նա հայտարարեց, որ ընդունում է իր մեղքը և Աստծո մեծ ողորմությունը, շնորհիվ որի ինքը վերականգնվելէ: «Եւ այն օրերից յետոյ,ասաց նա,ես Նաբուգոդոնոսորս աչքերս բարձրացրի դէպի երկինքը, եւ խելքս ինձ վերայ եկաւ եւ Բարձրեալին օրհնեցի, եւ գովեցի եւ փառաւորեցի յաւիտեանս կենդանի եղողին, որի իշխանութիւնը յաւիտենական իշխանութիւն է եւ նորա թագաւորութիւնը [520] դարէ ցդար: Եւ երկրիս բոլոր բնակիչները ոչինչի պէս են համարվում, եւ նա իր ուզածին պէս է անում երկնքի զօրքովը եւ երկրի բնակիչներովը, եւ մէկը չկայ որ զարկէ նորա ձեռքին եւ նորան ասէ. Ի՞նչ ես անում»: ՄԹ 384.1

«Այն ժամանակ խելքս ինձ վերայ եկաւ, եւ իմ թագաւորութեան փառքը, իմ պատիւը եւ իմ մեծվայելչութիւնը եկաւ ինձ վերայ. Եւ իմ խորհրդականներն եւ իմ մեծամեծներն որոնեցին ինձ, եւ ես հաստա-տուեցայ իմ թագաւորութեան վերայ, եւ չափազանց վեհափառութիւն տրուեցաւ ինձ»: ՄԹ 384.2

Երբեմնի հպարտ կայսրը դարձել էր Աստծո խոնարհ զավակը, դա-ժան, ամբարտավան կառավարիչը’ իմաստուն և կարեկցող թագավոր: ՄԹ 384.3

Նա, ով մերժել և հայհոյել էր երկնքի Աստծուն, այժմ ընդունել էր Բարձրյալի իշխանությունը և անկեղծորեն խրախուսում էր Եհովայի նկատմամբ երկյուղը’ ցանկանալով տեսնել իր ենթակաների երջան-կությունը: Թագավորների Թագավորի և տերերի Տիրոջ հանդիմանու-թյամբ Նաբուգոդոնոսորը վերջապես դաս էր քաղել, որ իրական մե-ծությունը բարության մեջ է ամփոփված, և այդ դասի կարիքն ունեն բոլոր կառավարիչները: Նա ընդունեց Եհովային’ որպես կենդանի Աստված’ ասելով. «Արդ ես Նաբուգոդոնոսորս գովում, բարձրացնում եւ փառաւորում եմ երկնքի թագաւորին, որովհետեւ նորա բոլոր գործերը ճշմարտութիւն’ եւ նորա ընթացքը իրաւունք են, եւ որովհետեւ ամ-բարտաւանութեամբ վարուողներին նա կարողանում է ցածացնել»: ՄԹ 384.4

Աստծո այն նպատակը, որ աշխարհի մեծագուն թագավորությունն ի ցույց դնի Իր փառքը, այժմ ի կատար էր ածվել: Այս հրապարակավ հայտարարությունը, որով Նաբուգոդոնոսորն ընդունեց Աստծո ողոր-մածությունը, բարությունն ու հեղինակությունը, սրբազան պատմու-թյան մեջ գրի առնված նրա կյանքի վերջին գործողությունն էր: [521] ՄԹ 385.1