ՄԱՐԳԱՐԵՆԵՐ ԵՎ ԹԱԳԱՎՈՐՆԵՐ

47/69

ԳԼՈՒԽ 40 - ՆԱԲՈՒԳՈԴՈՆՈՍՈՐԻ ԵՐԱԶԸ

*****

Ըստ Դանիել 2 գլխի

Երբ Դանիելն ու նրա ընկերները ծառայության անցան Բաբելոնի թագավորի մոտ, տեղի ունեցան իրադարձություններ, որոնք կռապաշտ ազգին բացահայտեցին Իսրայելի Աստծո ուժն ու հավատարմությունը: Նաբուգոդոնոսորը մի ուշագրավ երազ տեսավ, որի պատճառով «խռովուեցաւ նորա հոգին. Եւ նորա քունը գնաց նորա վերայից»: Ու թեև թագավորի միտքը խորապես տպավորված էր դրանից, արթնանալուց հետո նա չկարողացավ հիշել մանրամասները: ՄԹ 363.1

Շփոթահար’ Նաբուգոդոնոսորը հավաքեց իր իմաստուններին’ «մո-գերին եւ հմայողներին եւ կախարդներին»‘ խնդրելով նրանց օգնությու-նը: «Ես մի երազ տեսայ,ասաց նա,եւ իմ հոգին խռովուեցաւ, որ իմա-նամ այն երազը»: Ներկայացնելով իր անհանգստության պատճառը’ նա պահանջեց բացահայտել այն, ինչն իր մտքին խաղաղություն կբերի: ՄԹ 363.2

Իմաստունները սրան պատասխանեցին’ ասելով. «Թագաւոր, յա-ւիտեան կաց, ասիր երազը քո ծառաներին, եւ մենք իմացնենք մեկնութիւնը»: [491] ՄԹ 363.3

Նրանց խուսափողական պատասխանը չգոհացրեց թագավորին: Հակառակ մարդկային գաղտնիքները բացահայտելու վերաբերյալ իրենց հավակնոտ հայտարարություններին, թվում էր, նրանք չեն ցանկանում օգնել իրեն: Թագավորն իր իմաստուններին հրամայեց ոչ միայն մեկնաբանել երազը, այլ նաև պատմել այն’ նախ հարստություն և պատիվ խոստանալով, իսկ հակառակ դեպքում’ մահվան սպառնալիքով: «Խօսքը դուրս է եկել ինձանից,ասաց նա,եթէ ինձ չիմացնէք երազը եւ նորա մեկնութիւնը, կտոր կտոր պիտի յօշատուիք, եւ ձեր տները աղբանոց պիտի դառնան: Բայց եթէ երազը եւ նորա մեկնութիւնը իմացնէք, ինձանից պարգեւներ, տուրքեր եւ ծանր պատիւ կստանաք»: Իմաստունները կրկին նույն պատասխանը տվեցին. «Թագաւորը թող ասէ երազը իր ծառաներին, եւ մենք կիմացնենք նորա մեկնութիւնը»: ՄԹ 363.4

Նաբուգոդոնոսորը, այժմ արդեն կատարելապես նյարդայնացած և բարկացած այն մարդկանց ակնհայտ անպիտանության պատճառով, ում ինքը վստահել էր, հայտարարեց. «Ես ճշմարիտ գիտեմ, որ դուք ժամանակ էք որոնում, որովհետեւ տեսնում էք որ խօսքը դուրս է եկել ինձանից: Իսկ եթէ ինձ չիմացնէք երազը, ձեզ համար մէկ դատավճիռ կայ. Որովհետեւ դուք որոշել էք սուտ եւ ապականեալ բան խօսելու իմ առաջին, մինչեւ որ ժամանակը փոխուի. Ուրեմն ասեցէք ինձ երազը, եւ ես կիմանամ թէ դուք ինձ նորա մեկնութիւնն էլ կասէք»: ՄԹ 364.1

Ահաբեկված իրենց անհաջողության հետևանքների հեռանկարից’ մոգերը փորձեցին թագավորին ցույց տալ նրա պահանջի անմտության աստիճանը, որ այս քննությունը վեր է մարդկային մտքից, և երբևէ նման բան չի պահանջվել որևէ մեկից: «Երկրի վերայ մարդ չկայ,առարկեցին նրանք,որ կարողանայ թագաւորի բանը իմացնել. Եւ դորա համար էլ ոչ մի թագաւոր’ մեծ եւ իշխան սորա նման մի բան չէ պահանջած [492] ոչ մի մոգից, հմայողից եւ Քաղդէայից: Եւ այն բանը որ թագաւորը պահանջում է դժուար է, եւ մի ուրիշը չկայ, որ թագաւորի առաջին իմացնէ այն բացի աստուածներից, որոնց բնակութիւնը մսեղէնների մէջ չէ»: ՄԹ 364.2

Այդ ժամանակ «թագաւորը սրտմտեցաւ եւ շատ բարկացաւ եւ հրա-մայեց կոտորել Բաբիլոնի բոլոր իմաստուններին»: ՄԹ 364.3

Նրանց մեջ էին նաև Դանիելը և նրա ընկերներն, ում փնտրում էին զինվորները’ կայսեր հրամանը կատարելու ակնկալիքով: Իմանալով, որ հրամանի համաձայն մահ է սպառնում նաև իրենց, Դանիելն «իմաս-տութեամբ եւ խոհեմութեամբ» խոսեց թագաւորի դահճապետ Արիովքի հետ’ հարցնելով. «Ի՞նչու համար է այս խիստ հրամանը թագաւորի կողմից»: Արիովքը նրան պատմեց թագավորի ուշագրավ երազի և դրա հետ կապված անհանգստության պատմությունը, և որ իրեն չի հաջողվել օգնություն ստանալ նրանցից, ում նա լիովին վստահել է մինչ այդ: Այս լսելով’ Դանիելը քաջություն հավաքեց և համարձակվեց ներկայանալ թագավորի առաջ’ խնդրելով ժամանակ շնորհել իրեն, որ կարողանա խնդրել իր Աստծուն’ բացելու երազը և դրա մեկնությունը: ՄԹ 364.4

Կայսրը հավանություն տվեց այս խնդրանքին: «Այն ժամանակ Դանիէլը գնաց տուն, եւ բանը իմացրեց իր ընկերներին’ Անանիային, Միսայէլին եւ Ազարիային»: Նրանք միասին իմաստություն խնդրեցին լույսի և գիտության Աղբյուրից: Նրանց հավատն ուժեղ էր այն գիտակցությամբ, որ Աստված է իրենց դրել այնտեղ, որտեղ այժմ գտնվում են, և որ իրենք անում են Նրա գործը’ կատարել ով իրենց պարտքը: Նեղության ու վտանգի պահին նրանք մշտապես դիմել էին Նրա առաջնորդությանն ու պաշտպանությանը’ զգալով Ամենակարո-ղի աջակցությունը: Այժմ ապաշխարող սրտով նրանք կրկին հանձնվել էին երկրի Դատավորին’ աղերսելով [493] փրկություն շնորհել իրենց այս առանձնահատուկ կարիքի ժամանակ: Եվ նրանց խնդրանքն անպատասխան չմնաց: Այն Աստվածը, Ում նրանք պատվի էին արժանացրել, այժմ պատվի արժանանցրեց նրանց: Տիրոջ Հոգին հանգավ նրանց վրա, և «գիշերուայ տեսիլքում» Դանիելին բացվեց թագավորի երազը և դրա նշանակությունը: ՄԹ 365.1

Դանիելի առաջին քայլն Աստծուն շնորհակալություն հայտնելն էր’ իրեն տրված հայտնության համար: «Օրհնեալ լինի Աստուծոյ անունը յաւիտենից մինչեւ յաւիտեան,բացականչեց նա,որ իմաստութիւնը եւ զօրութիւնը նորանն է: Եւ նա է ժամանակները եւ ժամերը փոխողը, թագաւորներ իջեցնողը եւ թագաւորներ դնողը. նա է տալիս իմաստութիւն իմաստուններին, եւ հանճար’ գիտնականներին: Նա է խոր եւ ծածուկ բաները յայտնողը, որ գիտէ մութի մէջ եղածը, եւ լոյսը նորա հետ է բնակվում: Քեզ, ով իմ հայրերի Աստուած, օրհնում եւ փառաբանում եմ ես, որ իմաստութիւն եւ զօրութիւն տուիր ինձ, եւ հիմա ինձ իմացրիր ինչ որ խնդրել էինք քեզանից, որ թագաւորի բանը մեզ իմացրիր»: ՄԹ 365.2

Անմիջապես գնալով Արիովքի մոտ, ում թագավորը հրամայել էր ոչնչացնել բոլոր իմաստուններին, Դանիելն ասաց. «Բաբիլոնի իմաստուններին մի կորցնիր. Ինձ թագաւորի առաջը տար, եւ ես իմացնեմ մեկնութիւնը թագաւորին»: Դահճապետը Դանիելին անմիջապես ուղեկցեց թագավորի մոտ և ասաց նրան. «Մի մարդ եմ գտել Յուդայ ի գերիներից, որ պիտի իմացնէ մեկնութիւնը թագաւորին»: ՄԹ 365.3

Եվ ահա հրեա գերին խաղաղ ու աներկյուղ կանգնած է աշխարհի ամենահզոր կասրության միապետի առջև: Սկսելով խոսքը’ նա խոնարհեցրեց իր անձը և բարձրացրեց Աստծուն’ որպես ամեն իմաստության Աղբյուր: Թագավորի մտահոգ հարցին թե. «Կարո՞ղ ես արդեօք ինձ իմացնել իմ տեսած երազը եւ նորա մեկնութիւնը», [494] նա պատասխանեց. «Այդ գաղտնիքը որ թագաւորը պահանջում է, չեն կարող իմաստունները, հմայողները, մոգերը եւ բաղդ նայողները թագաւորին իմացնել. Բայց կայ Աստուած երկնքումը’ գաղտնիքներ յայտնող, եւ նա յայտնում է Նաբուգոդոնոսոր թագաւորին ինչ որ պիտի լինի յետին օրերումը»: ՄԹ 365.4

«Քո երազը,հայտարարեց Դանիելը,եւ գլխիդ տեսիլքը քո անկողնի վերայ սա է. Դու, ով թագաւոր, խորհրդածութիւններ էիր անում քո անկողնի վերայ թէ սորանից յետոյ ինչ պիտի լինի, եւ գաղտնիքներ յայտնողը քեզ իմացրեց թէ ինչ պիտի լինի: Եւ ինձ, ոչ թէ ամեն ապրողներից աւելի իմաստութիւն ունենալուս համար, յայտնուեցաւ այս գաղտնիքը, այլ նորա համար որ մեկնութիւնը իմացնուի թագաւորին, եւ որ գիտենաս քո սրտի խորհուրդները»: ՄԹ 366.1

«Դու, ով թագաւոր, տեսնում էիր, եւ ահա մի մեծ արձան. Այդ արձանը մեծ էր եւ նորա պայծառութիւնը գերազանց’ կանգնած քո առաջին. Եւ նորա երեւոյթը ահաւոր էր: Այս արձանի գլուխը մաքուր ոսկիից էր. Նորա կուրծքը եւ բազուկները’ արծաթից, նորա մէջքն ու ազդրերը’ պղնձից. Սրունքները’ երկաթից, նորա ոտները’ մէկ մասը երկաթից մէկ մասը կաւից»: ՄԹ 366.2

«Դու տեսնում էիր մինչեւ որ մի քար կտրուեցաւ’ առանց ձեռքի, եւ զարկուեցաւ արձանի ոտներին, որ երկաթից ու կաւից էին, եւ նորանց փշրեց: Այն ժամանակ փշրուեցան միասին երկաթը, կաւը, պղինձը, արծաթը եւ ոսկին, եւ ամառուայ կալերի մղեղին պէս եղան, եւ քամին տարաւ նորանց, եւ բնաւ տեղ չգտնուեցաւ նորանց համար. Բայց այն քարը, որ զարկեց արձանին, մեծ սար եղաւ եւ լցրեց բոլոր երկիրը»: «Սա է երազը»,վստահությամբ հայտարարեց Դանիելը, իսկ թագավորը, մեծագույն ուշադրությամբ լսելով բոլոր մանրամասները, [497] հասկացավ, որ դա այն նույն երազն է, որն իր անհանգստության պատճառն էր հանդիսացել: Այդպիսով, նա պատրաստակամ հակված էր լսելու նաև դրա մեկնությունը: Թագավորների Թագավորը մեծ ճշմարտություն էր հայտնում բաբելոնյան կայսրին: Աստված բացահայտելու էր, որ Ինքն իշխանություն ունի աշխարհի թագավորությունների վրա’ թագավորներին գահ բարձրացնելու և գահընկեց անելու իշխանություն: Եթե հնարավոր է, Նաբուգոդոնոսորի միտքը պետք է արթնանա’ գիտակցելու իր պատասխանատվությունը Երկնքի առջև: Ապագայի իրադարձությունները, ընդհուպ մինչև ժամանակների վերջը, պետք է բացվեին նրա առաջ: ՄԹ 366.3

«Դու, ով թագաւոր, թագաւորաց թագաւոր ես,շարունակեց Դանիելը,որովհետեւ երկնից Աստուածը քեզ թագաւորութիւն, կարողութիւն, զօրութիւն եւ պատիւ է տուել. Եւ ամեն տեղեր ուր որ մարդկանց որդիք են բնակվում’ դաշտի գազանները եւ երկնից թռչունները քո ձեռքն է տուել, եւ քեզ իշխան է դրել նորանց ամենի վերայ. Դու ես նորա այն ոսկի գլուխը»: ՄԹ 367.1

«Եւ քեզանից յետոյ վեր է կենալու մի ուրիշ թագաւորութիւն քեզանից ցած. Եւ մի ուրիշ երրորդ թագաւորութիւն պղնձից, որ կտիրէ բոլոր երկրին»: ՄԹ 367.2

«Եւ չորրորդ թագաւորութիւնը պինդ կլինի երկաթի նման. Ըստ որում երկաթը փշրում եւ ջարդում է ամեն բան, եւ սա էլ այս ամենը կոտրատող երկաթին նման կփշրէ եւ կկոտրատէ»: ՄԹ 367.3

«Եւ որ տեսար ոտները եւ մատերը’ մի մասը բրուտի կաւից, եւ մի մասը երկաթից, դա մի բաժանուած թագաւորութիւն է լինելու, եւ երկաթի պնդութիւնիցն է ունենալու, որովհետեւ տեսար երկաթը տղմուտ կաւի հետ խառնուած: Եւ ոտների մատերը’ մի մասը երկաթից, մի մասը կաւից’ սա է, թէ այն թագաւորութիւնը մասամբ պինդ է լինելու, եւ մէկ մասը դիւրաբեկ է լինելու: Եւ որ դու տեսար երկաթը խառնուած տղմուտ կաւի հետ, սա է’ թէ նորանք [498] խառնուելու են մարդկանց սերունդի հետ, բայց մէկզմէկ պիտի չկպչեն. Ահա ինչպէս երկաթը չի խառնուիլ կաւի հետ»: ՄԹ 367.4

«Եւ այն թագաւորների օրերումը երկնքի Աստուածը մէկ թագաւորութիւն է վեր կացնելու, որ յաւիտեանս չի աւերուիլ, եւ նորա տէրութիւնը ուրիշ ազգի չի տրուիլ. նա պիտի փշրէ եւ վերջացնէ այս բոլոր թագաւորութիւնները. Իսկ նա ինքը կմնայ յաւիտեանս: Որովհետեւ դու տեսար որ սարիցը մի քար կտրուեցաւ առանց ձեռքի, եւ նա փշրեց երկաթը, պղինձը, կաւը, արծաթը եւ ոսկին. մեծ Աստուածը իմացրեց թագաւորին, թէ սորանից յետոյ ինչ է լինելու. եւ երազը հաստատ է եւ մեկնութիւնը ստոյգ»: ՄԹ 367.5

Թագավորը համոզված էր մեկնության ճշմարտացիության մեջ. խո-նարհությամբ և երկյուղածությամբ նա «ընկաւ իր երեսի վերայ, եւ Դանիէլին երկրպագութիւն արաւ»‘ ասելով. «Յիրաւի որ ձեր Աստուածն է աստուածների Աստուածը եւ թագաւորների Տէրը եւ գաղտնիքներ յայտնողը. Որովհետեւ դու կարողացար յայտնել այս գաղտնիքը»: ՄԹ 367.6

Նաբուգոդոնոսորը չեղյալ հայտարարեց իմաստուններին կոտորելու հրամանը: Նրանց կյանքը խնայվեց գաղտնիքներ Հայտնողի հետ Դանիելի կապի շնորհիվ: Եվ «թագաւորը մեծացրեց Դանիէլին եւ շատ մեծ պարգեւներ տուաւ նորան, եւ նորան իշխան դրաւ Բաբիլոնի բոլոր գաւառի վերայ, եւ Բաբիլոնի բոլոր իմաստունների վերայ’ գլխաւոր իշխան: Եւ Դանիէլը խնդրեց թագաւորից, եւ նշանակեց Բաբիլոնի գաւառը կառավարելու համար Սեդրաքին, Միսաքին եւ Աբեդնագովին. Եւ Դանիէլը թագաւորի դռանն էր լինում»: ՄԹ 368.1

Մարդկային պատմության տարեգրության մեջ ազգերի զարգացումը, կայսրությունների վերելքն ու անկումն իրականանում են ասես մարդկային կամքի և ընվզումի համաձայն, թվում է, թե իրադարձությունների ելքի վրա [499] մարդկային ուժը, նպատակասլացությունը կամ քմահաճույքն է ազդում մեծապես: Սակայն Աստծո Խոսքում վարագույրը հետ է քաշվում, և մենք տեսնում ենք, որ մարդկային շահի, ուժի և կրքերի հակադիր բախումների ողջ պիեսի ընթացքում բեմում և հետնաբեմում Ամենաողորմածի գործակիցները լուռ, համբերատար իրականացնում են Նրա կամքն արտահայտող խորհուրդները: ՄԹ 368.2

Անօրինակ գեղեցկության և քնքշության խոսքերով Պողոս առաքյալն Աթենքի փիլիսոփաներին բացում է ցեղերի և ազգերի արարման աստվածային նպատակը: «Այն Աստուածը, որ աշխարհքս եւ ամեն բան’ որ նորանում կայ’ արաւ,հայտարարեց առաքյալը,-...նա մէկ արիւնից մարդկանց բոլոր ազգերն արաւ, որ երկրի բոլոր երեսի վերայ բնակուեն. Որոշուած ժամանակներ եւ նորանց բնակութեան սահմանները հաստատեց, որ Աստուծուն խնդրեն. որ լինի թէ խարխափեն նորան եւ գտնեն»: Գործք 17.24-27: ՄԹ 368.3

Աստված հստակ ասում է, որ ով կամենում է, կարող է մտնել «ուխտի կապուածքի տակ»: Եզեկիել 20.37: Նրա արարման նպատակը երկիրը բնակեցնելն էր այնպիսի էակներով, ովքեր իրենց գոյությամբ կմեծարեն Արարչին և օրհնություն կլինեն ինչպես իրենց, այնպես էլ միմյանց համար: Այս նպատակին համաձայնողների մասին ասվում է. «Այն ազգը, որ ես կազմել եմ ինձ համար, պիտի պատմէ իմ օրհնաբանութիւնը»: Եսայիա 43.21: ՄԹ 368.4

Իր օրենքի միջոցով Աստված հայտնեց այն սկզբունքները, որոնց հիմքում է ընկած և’ ազգերի, և’ անհատների իրական բարեկեցությունը: Մովսեսն այս օրենքի մասին այսպես է ասում իսրայելացիներին. «Նա է ձեր իմաստութիւնը եւ հանճարը»: «Այս ձեզ համար դարտակ բան չէ. որովհետեւ ձեր կեանքն է»: Երկրորդ օրինաց 4.6, 32.47: Իսրայելին խոստացված օրհնությունները նույն [500] պայմանով և նույն չափով խոստացված են լայնարձակ երկնքի տակ բնակվող յուրաքանչյուր ազգի և յուրաքանչյուր մարդու: ՄԹ 369.1

Հարյուրավոր տարիներ առաջ, նախքան որոշ ազգերի ի հայտ գալը գործողությունների թատերաբեմում, հայացք գցելով դարերի միջով’ ամենագետ Աստվածը կանխագուշակել էր համաշխարհային թագավորությունների վերելքն ու անկումը: Աստված Նաբուգոդոնոսորին հայտնեց, որ Բաբելոնի թագավորությունը պետք է ընկնի, և մի երկրորդ թագավորություն վեր կկենա, որը նույնպես կունենա իր ստուգման ժամանակաշրջանը: Ճշմարիտ Աստծուն չմեծարելու պատճառով նրա փառքը կխամրի, և մի երրորդ թագավորություն կգրավի նրա տեղը: Այս թագավորությունը նույնպես կանցնի, և չորրորդ’ երկաթի նման ամուր մեկը կճնշի աշխարհի ազգերին: ՄԹ 369.2

Եթե միայն Բաբելոնի’ երկնային թագավորություններից ամենահարուստի կառավարիչները մշտական երկյուղ ունենային Եհովայի հանդեպ, նրանք իմաստություն և ուժ կստանային, որը հաստատուն և ամուր կպահեր նրանց: Սակայն նրանք ապավինեցին Աստծուն միայն այն ժամանակ, երբ հալածված և շփոթահար էին: Նման դեպքերում, օգնություն չգտնելով իրենց իմաստունների մոտ, դիմում էին Դանիելի նման մարդկանց’ իմանալով, որ նրանք պատվում են կենդանի Աստծուն և պատվի արժանանում Նրա կողմից: Նախախնամության գաղտնիքները բացահայտելու համար նրանք դիմում էին այս մարդկանց, քանի որ մեղքի պատճառով այնքան էին հեռացել Աստծուց, որ չէին կարողանում հասկանալ ապագայի մասին իրենց տրվող հայտնություններն ու զգուշացումները: ՄԹ 369.3

Աստծո Խոսքն ուսումնասիրողն ազգերի պատմության մեջ կարող է տեսնել աստվածային մարգարությունների բառացի իրականացումը: Բաբելոնն, ի վերջո, անհետացավ թուլացած և ջախջախված, քանի որ երբեմնի բարգավաճ երկրի կառավարիչներն իրենց Աստծուց անկախ համարեցին [501] և իրենց թագավորության փառքը մարդկային ձեռքբերումներին վերագրեցին: Աստծո օրենքը ոտնահարելու պատճառով Երկնքի բարկությունն այցելեց Մարապարսկական թագավորությանը: Տիրոջ երկյուղը տեղ չէր գտել այս մարդկանցից շատերի սրտում: Տիրում էր չարություն, անարգանք և այլասերում: Հաջորդ թագավորություններն առավել այլանդակ և այլասերված էին և իջան բարոյական ավելի ցածր արժեքների մակարդակի: ՄԹ 369.4

Երկրի վրա յուրաքանչյուր կառավարչի իշխանությունը Երկնքից է տրված, և նրա հաջողությունը կախված է այդ շնորհված իշխանության կիրառումից: Աստվածային Պահապանի խոսքը յուրաքանչյուրին է ուղղված. «Ես քեզ օգնեցի, թէեւ դու ինձ չէիր ճանաչում»: Եսայիա 45.5: Եվ հնում Նաբուգոդոնոսորին ասված խոսքերը կյանքի դաս են յուրաքանչյուրի համար. «Քո մեղքերը արդարութիւնով դէն գցիր, եւ քո անօրէնութիւնները’ աղքատներին ողորմելով. եթէ երկայն պէտք է լինի’ քո խաղաղութիւնը»: Դանիել 4.27: ՄԹ 370.1

Հասկանալ և գիտակցել, որ «արդարութիւնը կբարձրացնէ մի ազգ», որ «աթոռը արդարութիւնով կհաստատուի», որ «ողորմութիւնը ... պահում է թագաւորին», ընդունել այս սկզբունքների գերակայությունը’ որպես Նրա ուժի դրսևորում, Ով «թագաւորներ իջեցնողը եւ թագաւորներ դնողն» է, նշանակում է հասկանալ պատմության փիլիսոփայությունը: Առակաց 14.34, 16.12, Առակաց 20.28, Դանիել2.21: ՄԹ 370.2

Միայն Աստծո Խոսքն է պարզ սահմանում այս ամենը, որ ազգերին և անհատներին անհաղթելի դարձնող ուժը հնարավորություններն ու կարողությունները չեն, և ոչ էլ նրանց սնապարծ փառահեղությունը: Այն չափվում է նրանց’ Աստծո նպատակն իրականացնելու նվիրվածությամբ: [502] ՄԹ 370.3